✿ Փիբիմբափ – ուտեստը պատրաստվում է եփած բրնձից, որի վրա լցված է բանջարեղենի աղցան «նամուլ» (կոր. 나물), կծու պղպեղից պատրաստած սպագետտի՝ քոչհուջան (կոր. 고추장), հում ձու կամ ձվածեղ և բարակ կտրված մսի շերտիկներ (սովորաբար տավարի միս):Բաղադրիչները (բրինձ, բանջարեղենից պատրաստված աղցան, միս և ձու) խառնվում են իրար սնունդն ընդունելուց անմիջապես առաջ: Ուտեստը մատուցվում է ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում:
✿ Փուլգոգի — կորեական ուտեստ՝ բարբեքյուի տեսակ, որը սովորաբար պատրաստվում է մարինացված տավարի կամ հորթի մսից:
Պատրաստելուց առաջ միսը մարինացնում են սոյայի սոուսով, շաքարավազով, քունջութի ձեթով, սխտորով, սև պղպեղով և այլ բաղադրիչներով պատրաստված խառնուրդի մեջ: (կանաչ սոխ, գլուխ սոխ կամ սունկ՝ հատկապես շամպինյոն կամ շիիտակե).:
✿ Kimchi – քիմչհին կորեական ավանդական լրացնող ուտեստ է, որը պատրաստվում է բանջարեղենից՝ տարբեր համեմունքների համադրությամբ: Հաճախ այն նկարագրվում է որպես “կծու” կամ “թթու”: Ըստ ավանդական պատրաստման եղանակներից մեկի՝ քիմչհին կարող է մի քանի ամիս կճուճներով պահվել հողի տակ:
Այն Կորեայի ազգային կերակրատեսակներից է, որն ունի պատրաստման ավելի քան 100 ձև: Որպես հիմնական բաղադրիչ օգտագործվում է՝ պեկինական կաղամբ, բողկ, սոխ-շալլոտ -scallion, կամ վարունգ: Քիմչհին նաև որպես հիմք է ծառայում այլ ածանցյալ ճաշատեսակներ պատրաստելիս: Դրանցից են՝ խաշած մսով քիմչհի (김치찌개; քիմչհիճիգէ), բրնձի բլիթներով քիմչհի (김치부침개; քիմչհի բուչհիմգէ), քիմչհի ապուր (김칫국; քիմչհիգուգ), քիմչհիով տապակած բրինձ (김치볶음밥; քիմչհի բոկկըմբափ):
✿ Սունդուբու ճիգէ – կորեական ռագու, սակայն ավելի խիտ է քան ապուրը, և ավելի նոսր, քան շիլան: Այն ավանդական եղանակով պատրաստելիս օգտագործում են կավե տարա: Այս ուտեստում մտցվում է նաև ձուկ և մի քիչ տավարի միս՝ համն ուժեղացնելու համար, հետո ավելացնում են թարմ փափկամորթներ , չիլի պղպեղի փաթիլներ, փափուկ տոֆու (սոյայի պանիր) և ձու (պարտադիր չէ): Արևմտյան մարդիկ սովոր չեն նման կծու ուտեստների, մինչդեռ Ասիայում դա շատ սովորական է:
Մի փոքր տավարի մսի ավելացումը կորեական խոհանոցի համար տիպիկ երևույթ է, ընդ որում՝ միսն օգտագործվում է ավելի շատ համային գամման հարստացնելու համար, այլ ոչ թե կշտանալու: Սա շատ համեղ ուտեստ է, որն արժե անպայման փորձել Կորեա գնալիս: Ուտեստի գլխավոր բաղադրիչը տոֆուն է, որը հավաքում է ռագուի բոլոր համերը և դրան համեղ երանգ տալիս: Ռագուն մատուցում են բրնձի և այլ գարնիրների հետ:
✿Սոլլոնթհան (ցլի ոտքով ապուր) – բավականին հայտնի ապուր Կորեայում, որտեղ նույնիսկ կան հատուկ ռեստորաններ, որոնք մանսագիտացված են հենց այս ուտեստի վրա: Այս ուտեստը երկար ժամանակ է պահանջում, քանի որ տավարի ոսկորները պետք է լավ եփվեն (սովորաբար ցլի ոտքը կամ պոչը) մի քանի ժամ, որպեսզի դրանցից դուրս գա կալցիումը: Հենց դա էլ ապուրին սպիտակ տեսք է տալիս:
Ապուրը եփելիս կարելի է ավելացնել նաև տավարի մսի կտորներ, մակարոն, բրինձ, կանաչ սոխ, իսկ ապուրի պատրաստ լինելուց մեկ րոպե առաջ դնել նաև կտրտած բողկ: Ապուրը սովորաբար ուտում են ձմռանը: Ապուրը սովորաբար պատրաստում են մեծ քանակությամբ, այդ պատճառով կարելի է այն եփել հանգստյան օրերին և ողջ շաբաթվա ընթացքում ուտել: Կորեայում այն մատուցում են առավոտյան ժամերին: Ինչպես հասկացաք այն շատ նման է մեր հայկական խաշին 🙂
✿Տոպոկկի (բրնձի պուդինգ սոուսով) – տոպոկկիի համը կարելի է զգալ Կորեայոի փողոցներում երեկոյան ժամերին: Կորեայի մեծ քաղաքներում ինչպիսին Սեուլն է, երեկոյան ժամերին առկա են տոնավաճառներ, որտեղ մարդկանց առաջարկում են փորձել միայն իրենց հայտնի հատուկ բաղադրատոմսով պատրաստված տոպոկկիներ:
Տոպոկկին ամենահայտնի փողոցային ուտեստն է, որը կարող է պատրաստվել ամենաբազմազան բաղադրատոմսերով: Ուտեստին կարող են ավելացվել ձուկ և ձու: Սոուսը բավականին կծու է, բայցև միաժամանակ քաղցր: Այն իր մեջ պարունակում է համերի մի խելահեղ գամմա: Կծվությունը թուլացնում են բրնձե պուդինգները, որոնք պատրաստելուց հետո դառնում են փափուկ: Բրնձե պուդինգներն այս ուտեստի ամենակարևոր ու անսովոր մասն են:
✿ Դաքչուք ( հավի մսով և բրնձով շիլա) – բավականին պարզ և համեղ ուտեստ է:
Սկզբում պետք է հավի միսն եփել սոխի և մեծ քանակությամբ սխտորի հետ միասին, հետո առանձնացնել ոսկորներից, մանր կտրատել և ավելացնելով բրինձ՝ եփել այնքան, մինչև որ հավն ու բրինձը պատրաստ լինեն: Արդյունքում խիտ ապուրի պես մի բան է ստացվում, որը բավականին սննդարար է և լավ օգնում է հիվանդ մարդկանց կազդուրվելիս:
✿ Հոթոք (միջուկով քաղցր բլիթներ) -եթե դուք քաղցրակեր եք, ապա այս բլիթները պետք է որ ձեզ դուր գան: Դրանք ամենուր վաճառվում են Կորեայի փողոցներում: Դրանք ավելի երկար են պատրաստվում, քան մեզ հայտնի բլիթները, քանի որ խմորը բավականին պնդոտ է:
Խմորը լցոնում են դարչինով, շագանակագույն շաքարավազով և հունական ընկույզով, հետո տապակում են փոքր քանակի ձեթի մեջ, շրջում են և սեղմում՝ դրանց տափակ տեսք տալու համար: Այս քաղցրավենիքը մեծ սեր է վայելում երեխաների մոտ: Հոթոք կարելի է պատրաստել նաև այլ միջուկներով, որոնք հարմար են ձեր ճաշակին:
✿Տապակած հավ կորեկան ձևով – եթե դուք սիրում եք տապակած հավ, ապա արժե անպայման փորձել կորեական այս հրաշքը: Այն իր մեջ պարունակում է շատ համեր, այն կծու է և քաղցր: Այս ուտեստը կորեական ամենահամեղ ուտեստներից է և շատ հեշտ է պատրաստել:
Ինչպես կարելի է գուշակել՝ ուտեստի գրավականը սոուսի մեջ է, որի բաղադրությունը տարբեր է ամեն վաճառքի կետում: Հավի փոքր կտորները թաթախվում են օսլայից, բրնձի ալյուրից, ձվից պատրաստված սոուսի մեջ, և տապակվում: Վերջում դրանց վրա քսվում է քացախի հետ խառնած տոմատի սոուս և այլ համեմունքներ:
✿ Չապչէ (տապակած թափանցիկ լապշա) – շատ հայտնի կորեական ուտեստ, որը պատրաստում են նաև արտասահմանում: Ի սկզբանե չապչէն պատրաստում էին առանց լապշայի՝ թագավորներից մեկի խոհարարը: Թագավորին այքան դուր եկավ ուտեստը, որ այն հայտնի դարձավ ողջ երկրում:
Ավելի ուշ ուտեստին ավելացրեցին նաև լապշա, որն էլ դարձավ գլխավոր բաղադրիչ: Չապչէ պատրաստելու համար օգտագործում են լապշայի հատուկ տեսակ, որը պատրաստված է քաղցր կարտոֆիլի օսլայից և ուտեստին հատուկ կառուցվածք է տալիս: Բանջարեղենը շատ քիչ է տապակվում, այդ պատճառով խրթխրթան է լինում:
~¤>Windie<¤~
Նյութը հեղինակային է: Օգտվելու դեպքում նշե՛ք մեր կայքը: