✿ Չաջամյոն ( 짜장면) – սոյայի սև սոուսով լապշա: Սոուսի մեջ մտնում են մանր կտորներով՝ խոզի կրծքամիս, դայկոն, ցուկինի, կարտոֆիլ, սոխ, լոբու սոուս: Առաջին անգամ մատուցվել է չինական թաղամասում:
✿ Չոկբալ – բառացի թարգմանվում է որպես խոզի տոտիկներ: Ուտեստի գլխավոր գաղտնիքը թաքնված է մուգ սոյայի արգանակում, որի մեջ ավելացնում են իմբիր, սխտոր, բրնձի գինի, և էլի մի քանի բաղադրիչներ, որոնք ուտեստին անկրկնելի համ են տալիս:✿ Չաջամյոն ( 짜장면) – սոյայի սև սոուսով լապշա: Սոուսի մեջ մտնում ենն մանր կտորներով՝ խոզի կրծքամիս, դայկոն, ցուկինի, կարտոֆիլ, սոխ, լոբու սոուս: Առաջին անգամ մատուցվել է չինական թաղամասում:
✿Սունդէ – խոզի մսով արյունոտ երշիկ: Որպես թաղանթ օգտագործվում են խոզի աղիքները, որոնք լցոնվում են ոչ միայն մսով ու բանջարեղենով, այլև քաղցր կարտոֆիլով, կանաչիով և լապշայով: Մի խոսքով, եթե դու ինքդ ես պատրաստում, սրտիդ ուզածը կարող ես լցնել:
✿ Չոնկբուկ – ծովային փափկամորթներով բրնձի շիլա է, որը ճշգրիտ թարգմանելիս ստացվում է՝ “ոստրեներ”: Ոստրեն կորեացիների համար շատ արժեքավոր ուտելիք է:
✿ Սամգէտան ( 삼계탕 ) – հավի մսով ապուր: Հավը լցոնում են ժենշենով,բրնձով, շագանակներով, յույուբայով և սխտորով, այնուհետև ամբողջական խաշում են:
✿ Փուդէ ճիգէ ( 부대찌개) – կորեական պատերազմից հետո Սեուլում միսը չէր հերիքում, և որոշ մարդիկ օգտագործում էին ամերիկյան զորքերի սննդի միջոցները, ինչպիսիք հոթ դոգն ու պահածոյացված խոզի միսն են: Նրանք այս ամենն ավելացնում էին ավանդական ապուրների մեջ: Այս ուտեստը մինչ օրս լայն տարածում ունի Հարավային Կորեայում, սակայն այժմ դրա մեջ օգտագործում են բազմաթիվ այլ բաղադրամասեր, որոնք հասանելի են այսօր, օրինակ ռամյոն ( այստեղ տատս կասեր՝ քրդի իշտահ ունեն 🙂 ):
✿ Քուքսի – սառը ապուր՝ բրնձի լապշայով, կաղամբով, վարունգով, մսով և ձվածեղով: Քուքսիի հիմքը արգանակն է՝ մուրին:
~¤>Windie<¤~
Նյութը հեղինակային է: Օգտվելու դեպքում նշե՛ք մեր կայքը: