얼짱 կամ տրանսլիտով ulzzang է կոչվում կորեական ենթամշակույթ՝ հիմնված ոճային ուղղության վրա: Ինչ ի՞նչ է օլծան՛ը և ինչո՞վ է այն տարբերվում սովորական մոդելից :
짱 [ծան՛] խոսակցական կորեերենով նշանակում է “լավագույն”, իսկ 얼굴 [օլգուլ] դեմք, միասին ստացվում է얼짱 [օլծան՛] լավագույն դեմք: Ի սկզբանե այդ տերմինն օգտագործվում էր սիրունիկ դեմք ունեցող բոլոր մարդկանց համար, բայց այժմ այն բնորոշում է նրանց, ովքեր մեծ ճանաչում են ձեռք բերել՝ իրենց արտաքինի շնորհիվ: Խոսքը գնում է ոչ միայն համացանցային հետևորդներ, նաև իրական կյանքում համակիրների մեծ բանակ ունեցողների մասին:
Օլծան՛ ենթամշակույթը ծագել է հարավային Կորեայում 2005 թվականին: Բայց դրա արմատները ձգվում են մինչև 2000 թվականը: Այդ տարիներին Կորեայում շատ նորաձև էր արևայրուքը և մասնավորապես արևայրուքի արհեստական եղանակների շնորհիվ, Կորեայում մեծ տարածում գտավ մաշկի քաղցկեղը: Պետությունը որոշեց լրջորեն զբաղվել այդ հարցով և ուղղակի հատուկ արտոնություններ տվեց կոսմետիկա արտադրող այն կազմակերպություններին, ովքեր գումար էին աշխատում մաշկը սպիտակեցնող քսուքների վաճառքի հաշվին: Շատ շուտով հեռուստատեսությամբ, համացանցով և տարատեսակ գովազդային վահանակներից իրենց արևաշող ժպիտը սփռող սպիտակ մաշկով սիրունիկ դեմքերով դեռահասները մանիայի մի նոր ալիք բարձրացրեցին: Նրանց դեմքերն անվանեցին իդեալական, իսկ նրանց տվեցին օլծան՛ կոչումը:
Շատ դեռահասներ, տրվելով գայթակղությանը, սկսեցին լուսնկարվել և տեղադրել իրենց նկարները այն բոլոր կայքերում, որտեղ կարելի է քվեարկել և հանրաճանաչ դառնալ: Իհարկե այդ “հարձակմանը” ամենաշատը ենթարկվեց կորեացիների պաշտելի սայվորլդը (www.cyworld.com), քանզի երևի թե միայն ամենածույլն այնտեղ էջ չունի:
Այսօր օլծան՛ը համարվում է կայացած ենթամշակույթ և ունի հետևորդներ ոչ միայն Կորեայում: Լինել օլծան՛ չի նշանակում միայն մռութ դեմքերով նկարներ տեղադրել համացանցում, դա ապրելակերպ է և բնավորություն:
Շատ օլծան՛ներ, սկսելով համացանցային կամ դպրոցական հանրաճանաչությունից, այսօր դարձել են իսկական աստղեր: Թվարկելն ավելորդ է…..
Այսպիսով, ու՞մ համարել얼짱: Սպիտակ մաշկ և երեխայի դեմք…
Սա համարվում է ամենակարևոր չափանիշը: Օլծան՛ դեռահասները ծախսում են ուղղակի կատաստրոֆիկ չափսերի գումար՝ իդեալական մանկական դեմք ստանալու համար (եթե իհարկե բնությունը նրանց չի օժտել այդպիսի արտաքինով): Խոսքը գնում է և՛ տարատեսակ խնամքի միջոցների (մասնավորապես մաշկը սպիտակեցնող), և՛ պլաստիկ վիրահատությունների (կլոր դեմք, փոքր կզակ, փոքր քիթ, չընդգծված այտոսկրեր) մասին: Ի տարբերություն Ասիայում իդեալ համարվող ճենապակյա տիկնիկի կերպարի, այստեղ շեշտը դրվում է մաշկի թարմության և նրբության, ոչ թե գունատության և արհեստական փայլի վրա:
Մեծ և արտահայտիչ աչքեր
Ինչպես և գյարուները (նույնպես ոճային ենթամշակույթ) Ճապոնիայում, այնպես էլ օլծան՛ները շեշտը դնում են ՄԵԵԵԵԵ՜Ծ աչքերի վրա: Համարվում է, որ լուսանկարում աչքերը պետք է լինենա առաջին պլանում: Իրենց նեղ աչքերը մեծացնելու դժվար ճանապարհին նրանք օգտվում են թե՛ շպարի կախարդական հատկություններից, թե՛ աչքի ծիածանաթաղանթը մեծացնող ոսպնյակներից, թե՛ հատուկ սոսինձներից (երկրորդ կոպ ստանալու համար) և թե՛, ցավոք հաճախ, պլաստիկ վիրահատության հրաշքներից (սանգափուրի):
Սլացիկ կազմվածք
Ի տարբերություն սովորական մոդելների, այստեղ իդեալական գծեր կամ հաստատված քաշ անհրաժեշտ չէ: Օլծան՛ների համար իդեալական է համարվում 168 սմ հասակը և ուղղակի սլացիկ մարմինը, չէ՞ որ մի փոքրիկ փորիկը կամ կողքերից կախվող փոքրիկ յուղաշերտիկները միշտ կարելի է ծածկել նրանց այդքան սիրելի լայն, հաճախ սպորտային ջեմպերների տակ: Խոսքը փոքրիկ յուղաշերտիկների մասին է… իհարկե հակառակ պարագայում էլ կորեացիները չեն խուսափում իրենց “սիրելի” պլաստիկ վիրահատություններից….
Վառ բնավորություն
Ահա թե ինչն է օլծան՛ին տարբերում մյուս բոլոր ենթամշակույթների ներկայացուցիչներից: Նրանց դեմքերն ասոցացվում են մանկական անմիջականության և անմեղության հետ, ինչն էլ արտահայտվում է նրանց բնավորության մեջ: Իհարկե, ինչքան մարդ, այնքան բնավորություն: “Սիրունիկ դեմքերը” սիրում են իրենց դեմքը և մասնավորապես էգյոն(애교 [էգյո] = aegyo ) օգտագործել իրենց քմահաճույքները կատարել տալու համար, բայց ընդունված է կարծել որ օլծան՛ը այնպես պայծառ է, ինչպես իր կերպարը:
Նորաձևություն
Օլծան՛ներն որպես այդպիսին նորաձևություն կամ ընդունված դրեսկոդ չունեն (ասենք, ինչպես օրինակ էմոները): Նրանց նորաձևությունը կորեական հագուստ արտադրող ընկերություններն են թելադրում: Օրինակ՝ եթե մի նորաձության տուն թողարկեց կապույտ բաճկոններով հավաքածու, անմիջապես բոլոր օլծան՛ները նկարներում հայտվում են կապույտ բաճկոններով: Եվ սա դառնում է տրենդ:
Իրականում ոչ բոլոր օլծան՛ներն են ի վիճակի հայտնի բրենդներից մեծ զգեստապահարան պահելու և դեռ այն թարմացնելու, քանի որ գումարի մեծ մասը գնում է կոսմետիկ միջոցների գնմանը: Շատերն իրենց զգեստները կարում են ինքնուրույն կամ էլ ձևափոխում են հին զգեստները՝ պահարանում ունենալով մի քանի “պատրաստի” շապիկներ և աքսեսսուարներ: Իմիջայլոց նրանց իմիջի կարևորագույն բաղադրիչներից է նաև վառ և անկրկնելի նեյլ-արտը:
Եթե Դուք էլ եք ցանկանում այս ենթամշակույթի մաս կազմել, ապա Ձեզ անհրաժեշտ կլինի.
– տոնային քսուք, BB կամ CC կրեմ,
– շպարը ֆիքսող դիմափոշի (կարելի է նաև փայլուն),
– դիմափոշի սուրմա և շրթներկ (կամ թինթ) քսելու վրձիններ,
– սև (և ոչ միայն) սուրմա կամ հատուկ գծաներկ-մատիտ, փափուկ մատիտ (սև, մեր դեպքում նաև շագանակագույն՝ ստվերներով աչքերը փոքր-ինչ նեղացնելու համար)
– երկրորդ կոպ կազմավորող միջոցներ (սոսինձ կամ ժապավեն) (մեզ սա անհրաժեշտ չէ),
– աչքի ծիծանաթաղանթը մեծացնող ոսպնյակներ (ցանկացած գույնի, բայց մոխրագույնը սազում է բոլորին)
– սև թարթչաներկ
– սպիտակ (բաց պաստելային գույների) ստվերաներկ կամ մատիտ
– այտաներկ (որքան հնարավոր է նուրբ գույնի)
– թափանցիկ կամ վարդագույն փայլ շուրթերի համար, վարդագույն շրթներկ և տարբեր գույների թինթեր (գրադիենտ ստանալու համար):
– ունքերը ձևավորելու միջոցներ
– մազերի խնամքի և հարդարման միջոցներ (վոսկ, փայլ, յուղ, շիպցի, արդուկ և այլն),
– պուպուշ շորիկներ
– գունավոր լաք եղունգների համար, փայլեր, զարդարանքի պարագաներ
– և իհարկե սելքայի հնարավորությամբ հեռախոս
Մի հետաքրքրիր տեղեկություն ևս.
Գոյություն ունի 짱 “ծան՛” կատեգորիայի երկու ներկայացուցիչներ՝
얼짱՝ օլծան՛, որտեղ գլխավոր դեր խաղում է մարդու դեմքը (얼굴 [օլգուլ] դեմք)
몸짱՝ մոմծան՛, որտեղ գլխավոր դեր խաղում է մարդու մարմինը (몸 [մոմ] մարմին)
Նյութը հեղինակային է, կիսվելիս նշեք աղբյուրը
^^Nya^^