Քեյ-փոփն առանձնանում է ոչ միայն գունեղ, այլև բաց, սեքսուալ տեսահոլովակներով: Ամսագրերի շապիկներից մեզ են գայթակղում դեմքի անմեղ արտահայտությամբ և շքեղ մարմնով քեյ-փոփ աստղերը: Իսկ ֆիլմերի գլխավոր հերոսներն իսկական հրեշտակներ են. տղաները՝ ծայրագույն հանդուրժող, փոքր-ինչ ռոմանտիկ և չափազանց բարոյական, իսկ աղջիկները՝ գժուկ, մռութիկ, կամակոր նապաստակներ: Ի հակադրումն բեմական կերպարի՝ զանազան հարցազրույցներում նրանք չեն զլանում նշել, որ դեռևս չեն էլ համբուրվել ու չգիտեն էլ, թե դա ինչ է… Քեյ-փոփ ֆանատների և դորամամանների մեծամասնությունն ուղղակի համոզված է նրանց խոսքերի իսկության մեջ, ավելին նշված կարծրատիպը տարածում է ամբողջ ազգի վրա…
Բայց այդպիսի՞ն են, արդյոք, նրանք իրականում…
Իսկ հիմա գանք սկզբից՝ եղե՞լ է. արդյոք, սեքս Կորեայում
✿ Սկսենք երևի այն փաստից, որ Կորեան, ինչպես և հեռավոր արևելքի մյուս երկրները, ավանդապաշտ պահպանողական հասարակության երկիր է: Կորեան եղել է կոնֆուցիական ավանդույթների ավելի մեծ ջատագով, քան հենց Չինաստանը, այդ պատճառով ամեն տեսակի էրոտիկ արգելված գրականություն (որն իմիջայլոց կրկին ուներ չինական-դաոսական ծագում) հետապնդվել և ոչնչացվել է՝ հենց հասարակության ճնշող մեծամասնության բուռն աջակցությամբ:
Ավանդույթը կնոջից պահանջում էր պահպանել կուսություն մինչև ամուսնությունը, իսկ ամուսնությունից հետո՝ բացարձակ հավատարիմ լինել իր ընտրյալին: Տղամարդկանց, ընդհակառակը, թույլ էր տրվում ամեն ինչ: Տղամարդն, ամուսնությունից հետո էլ, կարող էր ազատ կյանք վարել, սիրուհի պահել, սակայն նման վարք կարող էին իրենց թույլ տալ միայն ապահով խավի ներկայացուցիչները: “Նորմալ” կանայք (ի նկատի ունենք ամուսնացած, աբուռովներին) սովորաբար չէին էլ ձգտում սիրային արկածների. առաջին՝ տնից նրանք կարող էին դուրս գալ միայն տղամարդու/
Սիրային կապերի հիմնական հանգույցները գտնվում էին քիսէնների ձեռքում, բայց նրանց ծառայությունները թանկ արժեին… այսպիսով գործնականում ստացվում էր, որ սեռական կյանքը միայն հարուստների մոտ էր բազմազան:
✿ Անձնական կյանք՝ ծնողների աչքից հեռու
Այնուամենայնիվ, Կորեայում կա ազատ սեր, ուղղակի այն խնամքով թաքցվում է մարդկանց աչքերից: Մարմնական սիրո դրսևորման համար գործում են ժամավճարով աշխատող մոթելներ: Բոլոր տեսակի ակումբերը, տեսասրահները և կարաոկե բարերը նույնպես ունեն ժամավճարով տրվող VIP-սրահներ:
Միայնակ մարդկանց համար գործում են նաև բազմաթիվ-բազմազան այլ ծառայություններ՝ կրկին ժամավճարներով: Բարերում, ակումբներում աշխատում են գեղեցիկ աղջիկներ, ովքեր ժամը 400 000 վոնով պատրաստ են լսել տղամարդու տրտունջը չստացված կյանքից, անհաջող շեֆի վերջին նյարդային պոռթկման պատմությունը, ուտեցնել, խմեցնել, ժպտալ նրան և երգել ու պարել (եթե կարաոկե բարում են): Գործում են նաև էսկորտ-ծառայություններ՝ իմիջի ձևավորման համար: Կորեայում միայնակ ուտել չսիրող մարդիկ կարող են վճարել օնլայն գեղեցկուհուն, ով իրենց հետ հավասար կուտի և կզրուցի, շատ ռոմատիկ չփչփացնելով (իմիջայլոց լավ էլ գումար բերող բիզնես է): Այսպիսի ոլորտներում ընդգրկված կանայք “դե յուրե” սեռական ծառայություններ չեն մատուցում… մնացածը պայմանավորվելու վրա, փողին մուննաթ (գները մոտավոր ժամը 400$-ից սկսած, բայց “բռնվելու” դեպքում կարող է սպառնալ մինչև 10 տարվա ազատազրկում՝ երկու կողմերին):
Կա նաև տեղեկատվություն, որ կորեուհիների 25%-ը կյանքի ընթացքում այս կամ այն կերպ առնչվում էր ինտիմ ծառայությունների մատուցման հետ… խոսքը ոչ միայն մարմնավաճառության, այլև վերև նշված ծառայությունների մասին է:
✿ Պահպանողականությունը նաև մեր օրերում է Կորեայում արդի: Սեքսուալ հեղափոխությունն իհարկե Կորեա էլ է հասել, սակայն դարերով կարծրացած մտածելակերպը շատ դանդաղ է փոփոխվում: Ասել ենք արդեն, որ Կորեայի փողոցներում համբուրվող զույգը հազվագյուտ երևույթ է, ավելին, մինչև 1994 թվականը ամուսնական դավաճանությունը պատժվում էր ազատազրկմամբ, չնայած գործնականում այդ օրենքը 1980 թվականից այս կողմ չէր էլ գործում: Կորեայի պես զարգացած տնտեսությամբ երկրում այսօր ցերեկը ճրագով կարելի գտնել մարդկանց ովքեր ապրում են քաղաքացիական կեցությամբ (առանց պաշտոնապես ամուսնանալու): Արևմուտքում այդքան սովորական այդ երևույթը նկատվում է կամ արևմուտքացավով տառապող “բոհեմական էլիտայի” մոտ կամ էլ խիստ չքավորության մեջ իրենց գոյությունը հազիվ քարշ թվող մարդկանց շրջանում:
Պաշտոնական հետազոտությունների արդյունքներով տղամարդիք առաջին սեռական կապն ունենում են միջինը 20-21 տարեկանում: Դա բավականին ուշ է՝ արևմուտքի զարգացած երկրների հետ համեմատած: Քաղաքային ուսանողության շրջանում հարցումներից պարզվել է, որ սեռական փորձ ունեն տղաների ընդամենը՝ 11,7 %, իսկ աղջիկների՝ 8,7 %: Այս իսկապես շատ ցածր ցուցանիշը կապված է այն փաստի հետ, որ մինչամուսնական հարաբերությունները Կորեայում ընկալվում են որպես մինչ ամուսնական, այսինքն՝ երիտասարդներից շատերը սեռական կապի մեջ են մտնում միայն այն մարդու հետ, ում հետ ցանկանում են հետագա կյանքը կապել ամուսնության տեսքով: Եվ քանի որ Կորեայում արգելված են ամուսնությունները ԲՈւՀ ավարտելուց առաջ, այդ “գործողությունն” էլ հետաձգվում է: Նման մոտեցումը բնորոշ է հիմնականում միջին խավի ներկայացուցիչներին: Սակայն կորեուհի ընկերուհիս ինձ ասաց, որ այդպես մտածող մարդկանց քանակը տարեցտարի նվազում է, քանի որ. “մենք շատ ենք փորձում լինել ինչպես Ամերիկան”….
✿ Որտե՞ղ փնտրել մի կաթիլ սեր
Սեուլն՝ իր 10 միլիոնից ավել բնակչությամբ աշխարհի ամենամեծ քաղաքներից մեկն է: Այնտեղ կյանքը եռում է օրը 24 ժամ: Ցերեկվա լույսի տակ ամաչկոտ և լարված կորեացիները թուլանում և հանգիստ են վայելում գիշերային ժամերին: Եվ բնականաբար գիշերային հաճույքների համար ստեղված են բոլոր հնարավոր պայմանները: Այդ վայրերում էլ կարելի է մեկ գիշերով սեր գտնել…
Ոչ ասիացիների համար այդ հարցն ամենահեշտն է լուծվում. գիշերային ակումբներ: Դրանց վրա ծախսվող գումարը, կախված քաղաքի թաղամասից, առաջարկող ծառայություններից և հնչող երաժշտությունից, տարբեր է լինում: Ամենաթանկը Չհոնդամդոնում գտնվող ակումբներն են, որտեղ նաև շատ աստղեր են լինում: Խոսքն այստեղ գնում է մեր պատկերացմամբ գիշերային ակումբերի մասին (նեոնային լույսեր, խմիչք, բարձր, հաճախ էլեկտրոնային երաժշտություն, դիջեյ և շատ պարող մարդիք): Իմիջայլոց նման ակումբեր հաճախում են ավելի ազատ մտածելակերպով մարդիք, հատկապես ուսանողները և ծանոթանալու համար խնդիրներ չեն լինում: Քանի որ ակումբների մուտքը վճարովի է նաև գործում է ֆեյս-քընթրոլ, ակումբերը բավականին ապահով են:
Բայց Կորեայում կան նաև այլ տիպի գիշերային ակումբներ, որոնք կոչվում են “նայթհը”: Դրանց մուտքի առջև անպայման ձեզ կզգուշացնեն, որ այստեղ գործում է “բուքինգ” ծառայություն: Այն տարբերվում է սովորական գիշերային ակումբից ցածր երաժշտությամբ, կիսախավարով և շատ ու փափուկ նստելու վայրերով: Այստեղ եկած տղամարդիք, մատուցողի միջոցով կարող են “պատվիրել” ցանկացած մյուս սեղանի մոտ նստած աղջկան: Դրանք սովորական աղջիկներ են: Ասում են, նայթհերում աղջիկներին ուժով են նստեցնում այլ սեղանի մոտ և ստիպում են սեռական ծառայություններ մատուցել, սակայն ականատեսների նկարագրությամբ, անգամ գիշերով ու անգամ հարբած կորեացիները շատ զուսպ են իրենց պահում և աղջկա այդպիսի “պատվիրումը” կարող է անգամ մինչև հեռախոսահամարների փոխանակության չհասնել: Նայթհում հայտնված աղջիկն, անգամ ոչ ասիացի, գիտակցաբար է մտնում այդտեղ, այսինքն ի սկզբանե ինքը տալիս է իր համաձայնությունը, որ իրեն կարող են “պատվիրել”: Նման վայրերից իհարկե անհրաժեշտ է հեռու մնալ… մասնավորապես միայնակ աղջիկներին… և մասնավորապես ոչ ասիացի… (ի դեպ այսպիսի ակումբների գնացուցակն էլ է բավականին զիլ):
✿ Իսկ որտե՞ղ գտնել մի կաթիլ վաճառվող սեր
Սեուլ, երեկո, մուգ կապույտ երկինք, վառ գույնզգույն լուսամփոփներ… ցուցափեղկերից նայող աղջիկներ… Շնորհավորում ենք, Դուք հայտնվել եք Սեուլի արտասահմանյան թաղամասում՝ Իթհէվոնում: Պատմական ակնարկ. Իթհէվոնում տեղակայված է եղել մեծ ամերիկյան ռազմաբազա՝ լուրջ ամերիկյան զինվորներով, ովքեր հայրենիքից հեռու, հայրենիքի կարոտից մխիթարվում էին հատուկ իրենց համար այդ թաղամասում բացված զանազան հասարակաց տներում: Այսօր էլ Սեուլի “կարմիր լապտերների” թաղամասը այցելուների պակաս չի ունենում: Քանի որ, մարդիք հաշվել են, որ միջին կորեացի տղամարդն 25 անգամ ավելի հաճախ է հարաբերակցվում մարմնավաճառի հետ քան միջին գերմանացին… (հաշվի առնելով նրանց օրուգիշեր նվիրվածությունը աշխատանքին՝ անձամբ ինձ դա անիրական է թվում… կկկ բայց դե ով գիտի նրանց…)
Եվ քանի որ մարմնավաճառությունը Կորեայում անօրինական է համարվում, հասարակաց տները գործում են այլ անվանումների ներքո: Դրանք մերսման կամ գեղեցկության սրահներ են, վարդագույն նեոնային լույսերով լուսավորված վարսավիրանոցներ… Նման սրահների աղջիկները չեն կարողանում ոչ մազ կտրել, ոչ էլ ներկել, սակայն “վարպետ” են այլ ասպարեզում (ում հետաքրքիր է. մեկ ժամն արժե 250 000 վոն): Այդպիսի “գեղեցկության սրահները” սովորաբար գործում են մոթելների հարևանությամբ (կամ հենց մոթելում) և աշխատում են երեկոյան ժամը վեցից հետո (իմիջայլոց ցերեկային ժամերին կարելի է անվնաս զբոսնել և նկարել): Ամեն մի սրահի “անձնակազմն” իր համազգեստը ունի, սակայն բոլորն արձանի պես կանգնած են լինում: Նման կերպ էլ իրենց պահում են անկողնում… մասնավորապես արտասահմանցիների հետ: Մոթելներն էլ իրենց հերթին հարակից ենք եկեղեցիներին… մե՞ղք ես գործել, վազի՛ր խոստովանելու, կկկ…
Ավելի “ավանդապաշտ” կորեացիների համար գործում են յոջոն (여정) կոչվող թանկարժեք վայրերը: Այդտեղ հանբոք հագած կորեուհիները ժամանակակից քիսէն են խաղում, զվարճացնում են հյուրին, ուտեցնում բերանից, խմեցնում իրենց ձեռքով, ուրախ պատմություններ պատմում… Եվրոպացի մի տղայի դիտարկմամբ ժամերով ծնկաչոք նստելու և այդ ամենը լսելուց հետո, մարդու մոտ ցանկություն էլ չի մնում ուրիշ բան անելու…
Ընդհանրապես, Սեուլն աշխարհի 10 ամենաանհաջող վայրերից է սեքս տուրիզմի համար (չնայած տարօրինակաբար այդ ցանկում են նաև Ամստերդամն ու Փարիզը): Այնպես, որ կեցցե՛ քիմչհին: Բոլորս ուտելու՛:
^^Nya^^
Նյութը հեղինակային է: Օգտվելու դեպքում նշե՛ք մեր կայքը: