✿ Կորեան շատ անվտանգ երկիր է: Աղջիկները կարող են չվախենալ գիշերը միայնակ փողոցներում զբոսնելուց:
✿ Հայրենական արտադրության ապրանքները Կորեայում շատ են գնահատվում: Այդ պատճառով շատ դժվար է արտասահմանյան արտադրության ապրանք գտնել:
✿ Կորեայում ատամնաբույժի ծառայությունները շատ թանկ արժեն, այդ պատճառով կորեացիները մանրակրկտորեն հետևում են իրենց ատամների հիգիենային: Նրանք ամեն ուտելուց և սուրճ խմելուց հետո լվանում են ատամները, ինչպես նաև իրենց պայուսակում միշտ պահում են ատամի խոզանակ: Որոշ հաստատություններում կարելի է գտնել անվճար ատամի խոզանակ հենց զուգարանում:
✿ Գրեթե ցանկացած կորեացու կյանքում ուսումը առաջին տեղում է: Կորեացիները սովորում են վաղ առավոտից մինչև ուշ գիշեր, շաբաթվա ամեն օր և արձակուրդներն օգտագործում են լրացուցիչ դասընթացների գնալու ու ինքնուսուցմամբ զբաղվելու համար:
✿ Կորեայում արձակուրդ հասկացողություն չկա: Որպես կանոն կան մի քանի օրեր՝ օգոստոսի սկզբին, երբ շատ աշխատողներ ազատ օր են վերցնում՝ մի քիչ հանգստանանալու կամ արտասահման գնալու համար:
Եվ երկու գլխավոր ազգային տոն, երբ Կորեան 3 օր չի աշխատում՝ Լուսնային Նոր Տարին և աշնանային փառատոնը:
Եվ դիտենք այս տեսահոլովակը՝
https://www.youtube.com/
✿ Պետական ուսումնական հաստատություններում ուսուցիչներին աշխատանքից կարող է հեռացնել միայն նախագահը, քանի որ Կորեայում ուսուցչի աշխատանքը շատ է հարգվում և բարձր է վարձատրվում:
✿ Չնայած նրան, որ Կորեայի փողոցները շատ մաքուր են՝ այնուամենայնիվ շատ դժվար է փողոցում աղբաման գտնել:
✿ Կորեայում բոլորն էլ բջջային հեռախոս ունեն..նույնիսկ բոմժերը…չէ, կատակ չեմ անում, իսկապես 🙂
Ցանկացած հեռախոս կարելի է 2 տարվա վարկով վերցնել:
✿Երբ գալիս է Նոր Տարվա առաջին գիշերը(ասիական երկրներում Նոր Տարին օրերով է), բոլոր կորեացիները թաքցնում են իրենց կոշիկները: Նրանք հավատում են, որ այդ ժամանակ գալիս է ոգի և փորձում է այն բոլոր կոշիկները, որոնք տեսնում է: Եթե այդ ոգուն ինչ-որ մեկի կոշիկը դուր է գալիս՝ նա վերցնում է իրեն: Այդ դեպքում համարվում է, որ կոշիկների տերն ամբողջ տարին անհաջողությունների կհանդիպի:
✿* Կորեայում ուտելիքի պաշտամունք է: «Ինչպես ես?» -ի փոխարեն կորեացիները հարցնում են «Լավ ես կերել?».
*Կորեացիները ուտում են շատ և բազմազան: Սեղանին անպայման պետք է լինի քիմչհի, բրինձ և այլ նախուտեստներ:
*Ընթրիքը հազվադեպ է սդահմանափակվում մեկ ուտեստով:
Կորեական ցանկացած ուտեստի մասին ամեն կորեքացի կասի, թե որքան առողջարար է այն:
* Կորեայում կաթնամթերքը շքեղություն է:
* Կորեացիները շատ առատնաձեռն մարդիկ են:Նրանք անպայման կցանկանան վճարելկ ձեր ճաշի համար և երբեք չեն մերժի ձեր օգնության խնդրանքին:
✿ Կորեայում ընդունված է բարևել բեռնակիրներին, ավտոբուսների վարորդներին, հավաքարարներին, մի խոսքով բոլորին:Դուք հարգանք եք ցուցաբերում ձեզնից տարիքով մեծին, իսկ թե ինչ է նա աշխատում, դա կարևոր չէ:
✿ Չնայած տարածված կարծիքին՝ Կորեայում շատ քչերն են շան միս փորձել:
Կորեայում թափառական շներ չկան: Մեծ չափսերով շուն շատ քչերն են պահում, սակայն նորաձև է ունենալ փոքրիկ գրպանի շնիկ, որի մորթին կարելի է ներկել վառ գույներով կամ պուպուշ շորիկներ հագցնել:
~¤>Windie<¤~
Նյութը հեղինակային է: Օգտվելու դեպքում նշե՛ք մեր կայքը:
Օօօ շատ շնորհակալություն։ Իրոք շատ բան իմացա։ Մերսի շատ 😍😍
Mersi nyuti hamar