Կորեացի նկարչուհի Քվոն Քյոնյոփը յուղաներկով նկարում է հիպերռեալիստական նկարներ: Նրա ոգեշնչման աղբյուրը բժշկությունն է..իսկ ավելի կոնկրետ՝ դեսմուրգիան (վերքերի բուժման ձևերը, տարբեր տեսակի բինտավորում):
Ոմանք համարում են, որ նկարչուհուն ոգեշնչում է ոչ թե դեսմուրգիան, այլ ֆետիշիզմը… որն ունի հատուկ անվանում՝ “իրիու-ֆետչի”: Բուժքրոջ ու հիվանդի դերային խաղեր, բինտեր, կապեր, և այլն…
Հիմնականում նկարչուհու ստեղծագործությունների գլխավոր հերոսներն են բինտերով փաթաթված աղջիկները, իսկ երբեմն նաև տղաները…նրանք ունեն շատ տխուր աչքեր…
Իրականում Քվոն Քյոնյոփը կորեական Sejong University-ի շրջանավարտ է, և ամեն ինչ սկսել է որպես լուսանկարիչ: Հետո այդ լուսանկարները դարձան նրա “բնորդները”, որոնցից էլ հետագայում յուղաներկով նկարվեցին այս նկարները…
Նրա հերոսներն այնքան տխուր, անօգնական տեսք ունեն… և կարծես հագատարության կարիք ունեն… նայելով նրանց՝ ցանկանում ես գրկել, ջերմացնել, մխիթարել….
Եթե ցանկանում եք տեսնել ավելի շատ նկարներ, այցելեք նկարչի պաշտոնական կայք:
~¤>Windie<¤~
Նյութը հեղինակային է: Օգտվելու դեպքում նշե՛ք մեր կայքը: