Կորեայի հանցագործ աշխարհը

ng_title

Կորեայում հանցագործ խմբավորումների հիմքը դրել են երեք անձնավորություն, ովքեր միավորվել էին ճապոնական “բարակուդաների” դեմ պայքար մղելու համար: Վերջիններս 20-րդ դարում Կորեայում մեծ իշխանություն ունեին, որբ Կորեան Ճապոնական լծի տակ էր:1945թ ճապոնական լծից ազատվելուց հետո այդ կորեական երիտասարդներից բաղկացած խմբավորումները վերածվեցին հանցագործ կազմակերպությունների՝ ի հաշիվ իրենց ընդհատակյա անօրինական գործողությունների ընդլայնման: Դրանք հիմնականում զվարճանքների արդյունաբերությունն էր:

60-ականներին այդ կազմակերպությունների ղեկավարները ձերբակալվեցին և դատապարտվեցին մահապատժի՝ մեղադրվելով ծայրահեղ ծանր քաղաքական հանցագործությունների մեջ: 80-ականնեորին՝ կապված Կորեայի տնտեսական աճի հետ, բոլոր մանր խմբավորումները միավորվեցին երեք մեծ միջազգային կազմակերպությունների: Դրանք բոլորին հայտնի կլաններն են՝ Փանսոնբան ընտանիքը,Յանգունի ընտանիքը և Օպ ընտանիքը: /Ընտանիքն այստեղ խմբավորումն է, ոչ թե բառացի արյունակցական կապը:

gangster

1986թ իրենց ղեկավարների և ամենաակտիվ անդամների ձերբակալումից հետո Փանսոնբան և Յանգունի կլանները կանգնեցրին իրենց գործունեությունը և դադարեցին գույություն ունենալ: Ինչ վերաբերում է Օբ կլանին՝ նրանց ղեկավարի՝ արտասահման էմիգրացիայի հետևանքով անդամները ցրվեցին:

Մինչ այժմ Կորեայում չկա գրանցված միջազգային հանցագործ կազմակերպություն/կլան:Սակայն վերջին ժամանակներս ի հայտ են եկել նորովի ձևավորված խմբեր, որոնք որպես կենտրոնական ֆիգուրա ունեն իրենց ղեկավարը և ընդլայնում են վերահսկման բնագավառները՝ նաև շեղվելով ավանդական գործողություններից, ինչպիսիք են շորթումները (ռեկետ՝ զվարճանքի արդյունաբերության հանդեպ) մինչև օրինական բիզնես՝ շինարարական և ֆինանսական կազմակերպություններ:

1614328_671059039660054_831151851552649986_o

Յակուձան Հարավային Կորեայում

Շատերը կարծում են, թե Յակուձան միայն ճապոնական երևույթ է, բայց դա այդպես չէ: Հանցագործ խումբը շատ ասիական երկրներ է գրավել՝ ներառյալ Թայլանդը, Ֆիլիպիններն ու Հարավային Կորեան: Յանգը, ով երբևէ չի կապվել կրիմինալի հետ՝ Ֆոտոպրոյեկտը նվիրել է իր զոհված մանկության ընկերոջը: Ընկերոջը մեղադրել էին սպանության մեջ և բանտարկել:Ազատվելուց հետո նա դարձել էր յակուձայի մարդկանցից մեկը, որից հետո կախվել էր:

The Best Days պրոյեկտում հայացքը կորեական յակուձաների կյանքին չափազանց մակերեսային է: Լուսանկարչին հաջողվել է մտնել նրանց առօրյա կյանք և ներկայացնել կադրեր, բայց նրա համար այդ աշխարհն ինչ-որ նոր բան է և նկարների էքսպրեսիան դա ցույց է տալիս:

Ասիայում հանցագործ կյանքն ասես առօրյայի մի մաս լինի: «Общак» – դա այստեղ ամենասուրբ հասկացությունն է:Ընդհանուր տուն, ընդհանուր ուտելիք, ընդհանուր կանայք..ընդհանուր գումար… Զվարճանքները նույնպես ընդհանուր են..և շատ պարզ՝ ալկոհոլ, ուտելիք,և շատ սեքս:

Յանգ Սըն Ուն իր հերոսներին փնտրել է անօրինական խաղատներում, բարերում և հասարակաց տներում:Զարմանալի է, որ նրանք բոլորովին չեն թաքցնում իրենց դեմքերը: Լուսանկարների շարքը ցույց է տալիս կրիմինալ կյանքի պարզությունն ու անիմաստությունը,և լուսանկարչին հաջողվում է այդ ամենը ցույց տալ առանց բարոյախոսության: Բավական է ամեն ինչ ցույց տալ ինչպես կա՝ թեկուզ սև ու սպիտակ նկարներով: Իսկ եթե դա բավական չէ՝ հիշեցնել իր ընկերոջը, ով զոհվել է հանցագործ կյանքի հարբած խրախճանքում:

Սակայն պետք չէ շփոթել բնիկ կորեական հանցագործ խմբավորումներն ու այստեղ նշված մաֆիան: Երկուսն էլ գործում ու զարգանում են Կորեայում, սակայն բոլորովին տարբեր խմբավորումներ են, տարբեր օրենքներով ու սովորույթներով:

~¤>Windie<¤~

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!