Շարունակենք ուսումնասիրել տառերի արտասանության կանոնները՝ կախված դրանց դիրքից բառի/վանկի մեջ:
Հիշեցնում եմ, որ խոսքը հիմնականում բաղաձայների մասին է: Ձայնավորներն արտասանվում են, ինչպես այբուբենում, բացառությամբ՝ ㅢ [ըյ] ձայնավորի, որի մասին գրել էի Դաս 2-ում:
***
ㅊ-ն արտասանվում է.
1. [չհ/ց]
բառասկզբում / վանկի սկզբում
자동차 [չադոն՛չհա]
친구 [չհինգու]
2.ㄷ [թ/դ] տառի կանոններով
բառավերջում
꽃 [կոթ]
3.ㄴ[ն]
փաթչհիմում ㄴ,ㅁ,ㄹ բաղաձայներից առաջ
빛내기[փիննէգի]
4. չի արտասանվում
ㄱ, ㄷ, ㅂ, ㅅ բաղաձայներից առաջ, որոնք իրենց հերթին կրկնապատկվում են՝ դառնալով ㄲ,ㄸ,ㅃ,ㅆ:
돛대 [թոտէ]
돛배 [թոպէ]
***
ㅋ-ն արտասանվում է.
1. [քհ]
բառասկզբում
칼 [քհալ]
2.ㄱ [ք/գ] տառի կանոններով
բառավերջում
부엌 [փուոք]
3. ㅇ[ն՛]
փաթչհիմում ㄴ, ㅁ, ㄹ բաղաձայներից առաջ
4. չի արտասանվում
ㄱ, ㄷ, ㅂ, ㅅ բաղաձայներից առաջ, որոնք իրենց հերթին կրկնապատկվում են՝ դառնալով ㄲ, ㄸ, ㅃ, ㅆ:
***
ㅌ-ն արտասանվում է.
1. [թհ]
բառասկզբում և ձայնավորների միջև (բացառությամբ՝ եթե այն նախորդում է 이-ին)
탈 [թհալ]
같은데요 [քաթհընդեյո]
2.ㄷ [թ/դ] տառի կանոններով
բառավերջում
맡다 [մատա]
3.ㅊ[չհ]
이-ից առաջ գտնվելով փաթչհիմում.
같이 [քաչհի]
***
ㅍ-ն արտասանվում է.
1. [փհ]
բառասկզբում և ձայնավորների միջև
파리 [փհարի]
2. ㅂ [փ/բ] տառի կանոններով
բառավերջում
깊게 [քիփքե]
***
ㅎ-ն արտասանվում է.
1. [հ]
բառասկզբում
하라 [հարա]
2. ㄷ[թ, դ]-ի կանոններով
եթե առաջին վանկը վերջանում է ㅎ-ով, իսկ հաջորդը սկսվում է ㅅ-ով, (ㄷ-ն ㅅ-ի հետ միասին արտասանվում է ㅆ)
좋습니다 [չոսսըմնիդա]
3. ㅊ[չհ]
ㄷ և/կամㅌ-ից առաջ (տե՛ս ㄷ-ի կանոնները)
묻히다 [մուչհիդա]
4. չի արտասանվում
փանթչհիմում ցանկացած բաց վանկից առաջ, ㄴ բաղաձայնից հետո կամ ㅀ և ㄶ տառակապակցություններում
많아요 [մանայո]
많은 [մանըն]
싫소 [ս(շ)իլսսա]
좋아요 [չոայո]
***
ㄲ-ն արտասանվում է.
1. [կ]
բառասկզբում
꼭 [կոք]
2. ㄱ [ք/գ] տառի կանոններով
բառավերջում
밖 [փաք]
3. ㅇ[ն՛]
փաթչհիմում ㄴ,ㅁ,ㄹ բաղաձայներից առաջ
***
ㅆ-ն արտասանվում է.
1. [սս]
բառասկզբում
쌍둥이 [սսան՛դուն՛ի]
2. ㄷ [թ/դ] տառի կանոններով
փաթչհիմում ㄱ, ㄷ, ㅂ, ㅅ, ㅈ բաղաձայներից առաջ, որոնք իրանց հերթին կրկնապատկվում են՝ դառնալով ㄲ, ㄸ, ㅃ, ㅆ, ㅉ:
있고 [իթկո]
3. ㄴ[ն]
փաթչհիմում ㄴ,ㅁ բաղաձայներից առաջ
있나요 [իննայո]
***
Ինձ թվում է ավելորդ չի լինի մեկ անգամ ևս հիշել նաև որոշ ձայնավորների արտասանությանը վերաբերող նախկինում անցած կանոնները:
Դրանք են.
ㅢ-ն արտասանվում է.
1. [ըյ]
բառասկզբում
의사 [ըյսա]
의자 [ըյջա]
2. 에 [ե]
որպես սեռական հոլովի մասնիկ ՝ ~의
우리의 [ուրիե]
언니의 [օննիե]
Բացառություն`내의 [նէի]
3. 이 [ի]
բաղաձայներից հետո
희생 [հիսէն՛]
희일 [հիիլ]
무늬 [մունի]
***
– ժամանակակից կորեերենում ㅐ և ㅔ, ինչպես նաև ㅒ և ㅖ տառերի միջև արտասանության տարբերությունը համարյա վերացել է: Առաջին զույգը կարդացվում է մոտ “է” տառին, իսկ մյուս զույգը՝ մոտ “յե” տառին:
– 외 [վե], 와 [վա], 왜 [վէ], 위 [վի], 워 [վո], 웨 [վե] հնչյուններում սկզբնական “վ” տառն արտասանվում է անգլերեն “w” տառին մոտ, բայց ավելի խորքային (կոկորդային):
***
Հ.Գ. Տառերի արտասանության կանոնների առաջին մասն այս հղումով է: ^^
Հ.Հ.Գ. Կարող եք նաև ներբեռնել և օգտվել այս ամփոփ աղյուսակից:
Հ.Հ.Հ.Գ. Հաջորդ դասն արդեն տեղադրված է^^
Կորեերենի դասերը հեղինակային են: Օգտվելու դեպքում նշե՛ք մեր կայքը:
Անկեղծ ասած դժվարանում եմ սովորել այս հանձնարարությունը, հնարավոր է թերի ուսուցման դեպքում մեծ ղնդիրների առաջ կանգնեմ ?
ավելի լավ է ներբեռնեք աղյուսակն ու ամեն անգամ ստուգեք արտասանությունը, քիչ-քիչ կընտելանաք:
Hello, I enjoy reading all of your article. I like to write a little comment to support you.
thanks
Կներեք, մի հարց ունեմ երգերի թարգմանությունները դուք եք անում? եթե շատ չեմ ծանրաբեռնի ու խանգարեմ կարո՞ղ եք երկու վիդեոները որ դրել եք արտասանության համար այդպես տարգմանեք ուղղակի ես դպրոցում անցնումեմ ֆրանսերեն անգլերեն չգիտեմ .եթե ազատ ժամանակ կունենաք խնդրումեմ կարող եք թարգմանած տեղադրել? այսպես դժվարանումեմ
[ն՛] սա ինչ է նշանակում՞ որ վրան դրած
knereq ㅎ tari 2 rd kety lav chhaskaca katoxa ㄷ-i poxaren ㅎ petqa liner?
ուղղեցի արդեն, շնորհակալություն ^^
Երբ ժամանակ ունենամ կթարգմանեմ^^
Պայմանական տրանսկրիպցիա է: Ավելին՝ Դաս 1 Բաղաձայներ:
isk korernov barev@ incpese
kam incpeses
Koreerenum vonc haskaca chka z tar@, ete koreeren uzum em anuns grem Nazani Z-n karox em poxarinel S-ov?? @miyo
Երևին ավելի հարմար կլինի ջ=ㅈ տառը, որովհետև օրինակ Տարզանը նրանք գրում են 타잔:
안녕하세요.
Ete djvar chi kgreq?
나자니
Mersi shaaaaaaaaaaat
Խնդրեմ^^