Դաս 5 Տառերի արտասանության կանոնները՝ կախված դրանց դիրքից (մաս 1)

դասԻնչպես խոստացել էի, ավելի մանրամասն դիտարկենք և սովորենք տառերի արտասանության կանոնները:
Հիշեցնում եմ, որ  սա կորեերենի ամենադժվար հաղթահարվող բարդություններից մեկն է: Հուսամ, կկարողանաք հեշտ անցնել այս փորձությունը:

 

***
ㄱ-ն արտասանվում է.
1. [ք]
բառասկզբում, բառավերջում և ㄱ,ㄲ,ㄷ,ㄸ,ㅂ,ㅃ,ㅈ,ㅉ,ㅊ,ㅌ,ㅋ,ㅍ բաղաձայներից առաջ
가수야 [քասույա]
목 [մոք]
먹다 [մոքթա]
국제 [քուքծե]

2. [գ]
ձայնավորների միջև և եթե նախորդող վանկը/բառը վերջանում է ㄴ,ㄹ,ㅁ,ㅇ բաղաձայներով
그리고 [քըրիգո]
내가 [նէգա]
말갈기 [մալգալգի]
살고 [սալգո]

3. ㅇ [ն՛]
ㄱ-ով ավարտվող փաթչհիմներում (այդ թվում նաև՝ ㅋ,ㄲ,ㄺ,ㄳ տարբերակներում, քանի որ սրանք փաթչհիմում կարդացվում ենㄱ տառի կանոններով), եթե հաջորդ վանկը սկսվում է  ㄴ, ㅁ, ㄹ բաղաձայներով:
한국말 [հանգուն՛մալ]
국물만 [քուն՛մուլման]

4. ㄲ[կ]
Երբ փաթչհիմն ավարտվում է ㄱ-ով, իսկ հաջորդը սկսվում է կրկին ㄱ-ով:
학교 [հակյո]

5. ㅋ [քհ]
Երբ փաթչիմն ավարտվում է ㄱ-ով, իսկ հաջորդը սկսվում է ㅎ-ով:
착해요 [չհաքհէյո]

 

***
ㄴ-ն արտասանվում է.

1. [ն]
բառասկզբում, բառավերջում և ձայնավորների միջև
노래 [նորէ]
산 [սան]
보내다 [փոնէդա]

2. ㄹ[լ]
ㄹ-ից առաջ և հետո (ㄹ-ի հետ միասին)
신라 [սշիլլա]
설날 [սոլլալ]

3. եթե փաթչհիմն ավարտվում է բաղաձայնով, իսկ հաջորդ վանկը բաց է, ընդ որում՝ㅣ, ㅑ, ㅕ, ㅛ, ㅠ, ㅒ, ㅖ ձայնավորներով, ապա [ն]-ն տեղադրվում է բաղաձայնի և ձայնավորների միջև.
부산역 [Փուսաննյոք]
서울역 [Սոուլլյոք]
동대문역 [Թոն՛դէմուննյոք]

 

***
ㄷ-ն արտասանվում է.
1. [թ]
բառասկզբում և բառավերջում
듣다 [թըտա]
달 [թալ]
곧 [քոթ]

2. [դ]
ձայնավորների միջև (բացառությամբ՝ եթե հաջորդող վանկը սկսվում է 이-ով) և եթե նախորդող վանկը/բառը վերջանում է ㄴ,ㄹ,ㅁ,ㅇ բաղաձայներով
기도 [քիդո]
관대 [քվանդէ]
돌도끼 [թոլդոկի]

3. ㄴ[ն]
Եթե վանկը/բառը ավարտվում է ㄷ-ով (կամ ㅌ,ㅈ,ㅊ,ㅅ,ㅆ բաղաձայներով,  որոնք փաթչհիմում (բառավերջում) կարդացվում են ㄷ տառի կանոններով), իսկ հաջորդ վանկը/բառը սկսվում է ㄴ,ㄹ,ㅁ,ㅇ բաղաձայներով
맏며느리[մանմյոնըրի]

4. ㅈ [չ/ջ] տառի կանոններով
փաթչհիմում՝ 이-ից առաջ
맏이 [մաջի]
굳이 [քուջի]

5. ㅊ [չհ]
Երբ փաթչիմն ավարտվում է ㄷ-ով, իսկ հաջորդը սկսվում է 히-ով:
묻히다 [մուչհիդա]

6. ㅆ [ս]
Երբ փաթչիմն ավարտվում է ㄷ-ով, իսկ հաջորդը սկսվում է ㅅ-ով (ㅅ-ի հետ միասին):
듣습니다 [թըսսըմնիդա]
받습니다 [փասսըմնիդա]

 

***
ㄹ-ն արտասանվում է.
1. [ր]
բառասկզբում փոխառական բառերում, ձայնավորների միջև և ㅎ-ից առաջ (ㅎ-ն հնչում է շատ թեթև, համարյա չի լսվում)
라디오 [րադիո]
사람 [սարամ]
말하다 [մար(h)ադա]
발행 [փար(h)էն՛]

2. [լ/ль]
բառավերջում, փաթչիմում և երբ “հանդիպում են” երկու ㄹ (ㄹ-ով փաթչհիմին հաջորդում է ㄹ բաղաձայնը (կարդացվում են [լլ]) )
멀다 [մոլդա]
발 [փալ]
빨리 [պալլի]

3. ㄴ[ն]
Եթե վանկը/բառը ավարտվում է ㄱ,ㅁ,ㅂ,ㅇ բաղաձայներով, իսկ հաջորդ վանկը/բառը սկսվում է ㄹ-ով
심리학 [ս(շ)իմնիհաք]
압력 [ամնյոք]
정리해요 [չոն՛նիհէյո]

 

***
ㅂ-ն արտասանվում է.

1. [փ]
բառասկզբում, բառավերջում և ㄱ,ㄲ,ㄷ,ㄸ,ㅂ, ㅃ,ㅈ,ㅉ,ㅊ,ㅌ,ㅋ, ㅍ,ㅎ բաղաձայներից առաջ (նաև ㅍ,ㄿ,ㅄ -ից առաջ, որոնք փաթչհիմում (բառավերջում) կարդացվում են ㅂ տառի կանոններով),
밥 [փափ]
잡지 [չափծի]

2. [բ]
ձայնավորների միջև և ㄴ,ㄹ,ㅁ,ㅇ բաղաձայներից հետո
부부 [փուբու]
김밥 [քիմբափ]

3. ㅁ[մ]
Եթե ㅂ-ն փաթչհիմում է, իսկ հաջորդ վանկը սկսվում է ㄴ,ㅁ,ㄹ բաղաձայներով
십만원 [ս(շ)իմանվոլ]
갑니다 [քամնիդա]
십리를 [ս(շ)իմնիրըլ]

 

***
ㅅ-ն արտասանվում է.

1. [ս]
բառասկզբում և ձայնավորների միջև բացառությամբ իոտոնացվածների (որոնց մեջ կան “ի” և “ո” հնչյունները)
서울 [Սոուլ]
기사 [քիսա]

2. [ս(շ)] (ռուսերեն [сь]-ի և [щ]-ի արանքում)
이,요,야,유,위 իոտոնացված ձայնավորներից առաջ
시사 [ս(շ)իսա]
샤워 [ս(շ)յավո]

3. ㄷ [թ/դ] տառի կանոններով
բառավերջում
빗 [փիթ]
이웃 [իութ]

4. չի արտասանվում
Եթե վանկը/բառը ավարտվում է ㅅ-ով, իսկ հաջորդ վանկը/բառը սկսվում է ㄱ,ㄷ,ㅂ,ㅅ բաղաձայներով, իսկ ㄱ,ㄷ,ㅂ,ㅅ բաղաձայները կրկնապատկվում են` դառնալով համապատասխանաբար ㄲ,ㄸ,ㅃ,ㅆ
바닷가 [փադակա]
벗다 [փոտա]

5. ㅆ [ս]
ցանկացած բաղաձայնից հետո
악사 [աքսսա]
설사 [սոլսսա]

 

***
ㅇ-ն արտասանվում է.

1. չի արտասանվում
բառասկզբում բոլոր ձայնավորներից առաջ և երբ նախորդող վանկը վերջանում է բաղաձայնով (ինչը, в принципе, նույն բանն է:)))
아이 [աի]
일어나서 [իրոնասո]

2. [ն՛] (քթային, անգլերեն ng [Ƞ]-ի նման)
բառավերջում
사랑 [սարան՛]
강 [քան՛]

3. ㄴ[ն]
փաթչհիմում՝ ㄴ-ից առաջ
강남 [Քաննամ]

 

***
ㅈ-ն արտասանվում է.

1. [չ]
բառասկզբում
자동차 [չադոն՛չհա]

2. [ջ] (փափուկ)
ձայնավորների միջև և ㄴ,ㄹ,ㅁ,ㅇ տառերից հետո
남자 [նամջա]
가자 [քաջա]

3. ㄷ [թ/դ] տառի կանոններով
բառավերջում
낮 [նաթ]
낮다 [նատա]

4. ㅊ[չհ]
ㅎ-ից հետո
좋지 [չոչհի]
낳지 [նաչհի]

5. չի արտասանվում
ㄱ,ㄷ,ㅂ,ㅅ բաղաձայներից առաջ, որոնք իրանց հերթին կրկնապատկվում են՝ դառնալովㄲ,ㄸ,ㅃ,ㅆ:
앉다 [անտա]

6. ㅉ[ծ]
խուլ բաղաձայներից հետո (ㄱ, ㅂ, ㅈ, ㄷ և  այլն)
질주 [չիլծու]
십자 [ս(շ)իփծա]

 

***
Շարունակությունը հաջորդ դասում^^ Նախորդ դասը կարդալու համար սեղմե՛ք այստեղ:
Իսկ արտասանության կանոնների երկրորդ մասն արդեն հասանելի է:

 

Կորեերենի դասերը հեղինակային են: Օգտվելու դեպքում նշե՛ք մեր կայքը:

22 Replies to “Դաս 5 Տառերի արտասանության կանոնները՝ կախված դրանց դիրքից (մաս 1)”

  1. Ողջույ սիրելի Միյո… ինձ կարող եք 1 հարցով օգնել , ես ցանկանում եմ կորեական այբուբենը սովորել սակայն չունեմ կդվին կորեական լեզվով .. կարող եք օգնել ինձ և ասել թե որ թվականի կդվինի մեջ կա կորեական լոզուն .. կամ ինչպես կարող եմ կորեերեն գրել ?

  2. Ողջույն: Կորեերեն կարող եք գրել՝ օգտվելով Windows-ի ստանդարտ Language Bar-ից: Ուղղակի պետք է լեզուների փաթեթի մեջ ավելացնել կորեերենը (այն կգտնեք Ձեր համակարգչի taskbar-ի վրա, գրած պիտի լինի EN)

  3. Իսկ եթե համակարգչի մեջ չկա ..կան ուրիշ միջոցներ կորեերեն գրելու բացի Google-ից

  4. Կան, պետք է լինեն, իսկ եթե ինչ-ինչ պատճառներով բացակայում են համացանցից ներբեռնեք: Google-ում փնտրեք, կբերի ոնց:

  5. բարև սիրելի Միյո ես ցանկանում եմ դեռ սովորել կորեական այբուբենը բայց չեմ կաչողանում գտնել այդպիսի ծրագիր որ խնդրեմ կասեք գոնե մեկ ծրագիր

  6. Barev dzez anuns maya e vor xndrem cheq asi 마ㅑ koreeren espes e grvum anuns?????

  7. Բայց ինձ նույնպես թվում է, որ 국물만 (քունմուլման) բայց տառը գ-տառը չէ՞: կբացատրե՞ք:

  8. լավ, կներեք ուշադիր չէի եղել, նոր նկատեցի սխալս

  9. այս դասը ավարտելուց հետո միայն մեկ հարց ս տառի հետ փակագծում նշում եք նաև շ տառը, ինչպես կարդալուց կողմնորոշվենք որ տարբերակն է ճիշտ: Շնորհակալ եմ :

  10. knereq mi ban harcnrm rli ete vanky avartvum er dzaynavorov uremn kochvum er bac vank te pak?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!