Անցյալ դասում ծանոթացանք կորեերենի բաղաձայների հետ: Հերթը ձայնավորներինն է, որոնք կորեերենում 21-ն են:
Ահա դրանք՝ հարավկորեական դասավորման կարգով:
ㅏ ㅐ ㅑ ㅒ ㅓ ㅔ ㅕ ㅖ ㅗ ㅘ ㅙ ㅚ ㅛ ㅜ ㅝ ㅞ ㅟ ㅠ ㅡ ㅢ ㅣ
***
Խոսենք մի փոքր էլ ձայնավորների ստեղծման և դրանց փիլիսոփայական հենքի մասին:
Կորեայի վրա շատ մեծ ազդեցություն է ունեցել չինական մշակույթը, փիլիսոփայությունը, կրոնը (դաոսկանությունը և կոնֆուցիականությունը): Այս ամենն իր արտացոլումն է ունեցել նաև Հանգըլի վրա:
Այսպես. ձայնավորները ստեղծվել են Չու Սի ուսմունքի հիման վրա, որի համաձայն “Մեծ Սահմանի” ներսում գործող աննյութական սկիզբն ամեն մի առանձին մասնիկը և ամբողջականությունը ղեկավարում է 2 վիճակներով՝ “Շարժում” և “Հանգիստ”, ինչի արդյունքում առաջանում են 2 նախնական տիեզերական ուժերը՝ Լույսի ուժերը (Յան՝ արական սկիզբ) և Խավարի ուժերը (Ին՝ իգական սկիզբ): Այս երկու ուժերը, միմյանց անվերջ հաջորդելով, ստեղծում են “Բնության Ուղին”: Այս փիլիսոփայությունից ելնելով՝ ձայնավորները կորեերենում զատվում են Լուսավոր, Խավար և Չեզոք (նեյտրալ) ձայնավորների:
***
“Մեծ Սահմանը”, գործակցելով Լույսի և Խավարի ուժերի հետ, ծնում է “Երեք Նախաբնություները” և “Հինգ Տարեքները”, որոնց տրված է ծնել և հաղթել միմյանց: Կորեերենի այբուբենի հիմնական տառերը ստեղծվել են “Երեք Նախաբնությունների” նմանությամբ. Հող, Երկիր, Մարդ:
Հիմնական ㅡ, • , ㅣերեք ձայնավորները խորհրդանշում են Աշխարհը, որտեղ Հողը (ㅡ) գտնվում է ներքևում, Երկինքը (•) գտնվում է վերևում, իսկ Մարդը՝ (ㅣ) հանդիսանում է կապող օղակ դրանց միջև: Հետագայում դրանք վերանվանվեցին “միջին ձայնավորներ”:
Այս հիմնական ձայնավորներից կազմվել են մնացածը հետևյալ կերպ.
“ㅡ”-ի հետ առաջացրել է “ㅗ” և “ㅜ” տառերը, իսկ, “ㅣ”-ի հետ համադրվելով, “ㅏ” և “ㅓ” տառերը.
ㅣտառի միջոցով ձևավորված ձայնավորները կոչվում են “ուղղահայաց”, իսկ ㅡ միջոցով ձևավորվածները՝ “հորիզոնական”:
Այս մեթոդով առաջացել են պարզ 10 ձայնավորները:
***
Վերևում նշեցի արդեն, որ ձայնավորները կորեերենում լինում են, Լուսավոր, Խավար և Չեզոք: Մանրամասնեմ.
Չեզոք են պարզ ձայնավորներից այս երկուսը. ㅡ և ㅣ: Լուսավոր ձայնավորների կարճ գծիկը (“•” մասնիկից առաջացած) գտնվում է հիմնական (հորիզոնական կամ ուղղահայաց) գծից աջ կամ վերև (օրինակ՝ ㅏ, ㅗ): Անալոգիայով Խավար ձայնավորների մոտ կարճ գծիկը կգտվի հիմնական գծից ձախ կամ ներքև (օրինակ՝ ㅓ, ㅜ):
***
Մնացած 11 ձայնավորները կոչվում են բարդ: Բարդ ձայնավորները կազմվում են երկուական պարզ ձայնավորների համադրությամբ: Այսպես օրինակ.
ㅗ + ㅏ→ ㅘ
ㅜ+ㅓ → ㅝ
ㅏ+ㅣ → ㅐ
Բայց այստեղ էլ հաշվի է առնված բնության ներդաշնակությունը: Այն է. ոչ բոլոր պարզ ձայնավորները կարելի է միմյանց հետ համադրել.
Լուսավոր + Լուսավոր = Լուսավոր
Խավար + Խավար = Խավար
Չեզոք + Չեզոք = Չեզոք
Լուսավոր + Չեզոք = Լուսավոր
Խավար + Չեզոք = Խավար
Այն է, Լուսավորն ու Խավարն անհամադրելի են:
***
Այժմ վերջապես սովորենք հենց ձայնավորներն՝ իրենց արտասանությամբ.
1.Պարզ ձայնավորներն են
ㅏ ㅑ ㅓ ㅕ ㅗ ㅛ ㅜ ㅠ ㅡ ㅣ
Ծանոթագրություն.
Պարզ ձայնավորներից ㅓ և ㅕ տառերը արտասանելու համար շրթունքները ետ ենք ձգում, ինչպես ժպտալիս (ստացվում է օէ և յոե), իսկ ㅗ և ㅛ տառերը արտասանելու համար շրթունքները առաջ ենք բերում, կլորացնում ենք, ինչպես համբուրելիս (ստացվում է՝ օու և յոու):
***
Միաժամանակ նշեմ, որ անհրաժեշտ է խիստ տարբերակել ㅓ – ㅗ և ㅕ – ㅛ ձայնավորները: Դրանք տարբեր տառեր են, և դրանց ոչ ճիշտ արտասանությունը կարող է խեղաթյուրել որոշ բառերի իմաստը*:
Օրինակ՝
손 [սո(ու)ն] ձեռք (դաստակ)
선 [սո(է)ն] գիծ
* բայց, եկե՛ք պայմանավորվենք, հայատառ տրասկրիպցիան գրելիս, բառամիջում օգտագործել “ո”, իսկ բառասկզբում “օ” թե՛ㅓ և թե՛ ㅗ ձայնավորների համար :))
***
2. Բարդ ձայնավորներն են.
ㅐ ㅒ ㅔ ㅖ ㅘ ㅙ ㅚ ㅝ ㅞ ㅟ ㅢ
Ծանոթագրություն.
1.ժամանակակից կորեերենում ㅐ և ㅔ, ինչպես նաև ㅒ և ㅖ տառերի միջև արտասանության տարբերությունը համարյա վերացել է: Առաջին զույգը կարդացվում է մոտ “է” տառին, իսկ մյուս զույգը՝ մոտ “յե” տառին:
2.”Վա”, “վե”, “վէ”, “վի”, “վո” հնչյուններում սկզբանական “վ” տառն արտասանվում է անգլերեն “w” տառին մոտ, բայց ավելի խորքային (կոկորդային): Հանդիպում է նաև “ուա”, “ուե”, “ուէ”, “ուի”, “ուո” տիպի տրանսկրիպցիան, որը, թերևս ավելի մոտ է արտասանությամբ, բայց միևնույն է չի հաղորդում տառերի ճիշտ հնչողությունը: Այդ պատճառով կրկին, հարմարությունից ելնելով, պայմանավորվենք գրել “վ”-ով:
3.Երբ ㅢ տառին նախորդում է բաղաձայն, այն կարդացվում է “ի”, որպես սեռական հոլովի մասնիկ կարդացվում է “է”, իսկ մնացած դեպքերում “ըյ”:
***
Ձայնավորները, բաղաձայների պես, գրվում են ձախից աջ և վերևից ներքև ու միայն այդ ձևով: Փորձե՛ք և դուք՝ նկարում պատկերված սլաքիկներին հետևելով:
***
Ահա և սովորեցինք կորեերենի այբուբենն ամբողջությամբ: Հղումին հետևով, կգտնեք տառերն իրենց գրելաձևով ու հայերեն արտասանությամբ, ինչպես նաև երկու վիդեոդաս՝ Հանգըլի ճիշտ արտասանությամբ: Ձեզանից հասնում է.
1.սովորել ենք ձայնավորները,
2.վիդեոդասերի միջոցով ընտելանալ տառերի արտասանությանը,
3.այբուբենը գրել տետրի կամ այս վանդակաթերթի մեջ:
***
Ովքեր նոր են մեզ միացել, համեցեք այստեղ՝ նախորդ դասը կարդալու: Իսկ հաջորդ դասի տեղն այստեղ է^^
Կորեերենի դասերը հեղինակային են: Օգտվելու դեպքում նշե՛ք մեր կայքը:
shat shnorhakalutyun
Միշտ համեցեք^^
Shat shnorhakal em dzezanic dzer shnorhiv es avelin imaca
Խնդրեմ^^
Իսկապես շատ շնորհակալություն
knereq isk dzaynov vor asi chka
lavner)))))))))
Es shat ban sovoreci shnorhakalutyun
Laver … aveli shat ban imaca
nereceq isk partadir e imanal tary xavar e te lusavor nkati unem sovoreluc da voreve azdecutyun unenum e>
The following time I read a weblog, I hope that it doesnt disappoint me as a lot as this one. I imply, I know it was my choice to learn, however I really thought youd have one thing fascinating to say. All I hear is a bunch of whining about something that you could repair for those who werent too busy in search of attention.
I really like your writing style, fantastic information, appreciate it for posting :D. “Let every man mind his own business.” by Miguel de Cervantes.
I like the efforts you have put in this, appreciate it for all the great content.