Եթե մտածում էիք, որ կորեական կինոթատրոններում վաճառում են միայն փոփ-քորն, ապա սխալվում եք: Կորեական կինոթատրոններում վաճառվում են ամենաբազմազան խորտիկները, որոնք կարող էիք պատկերացնել:Դրանք բոլորը փորձելու համար ստիպված կլինեք ամեն օր գնալ կինոթատրոն: Սակայն կախված կինոթատրոնից՝ խորտիկները տարբերվում են: Որոշ կինոթատրոններում նույնիսկ կարող եք գարեջուր գնել: Իսկ որոշներում էլ սկզբնական մասում կան ՙՙբարեր՚՚, որտեղից կարող եք ձեռք բերել փոփ-քորնից բացի էլի այլ համեղ բաներ:
1. Չուրրոս – դրանք սովորական չուրրոսներ են (կարմրեցրած քաղցր թխվածքաբլիթ՝ համեղ միջուկով),
սակայն որոշ կինոթատրոններ որոշել են դրանք վաճառել՝ միջուկի բաղադրամասը փոփոխելով իրենց սեփական միջուկով, օրինակ՝ սերուցքային պանրով: Նման չուրրոսները մեծ տարածում ունեն ոչ միայն կինոթատրոններում, այլև զվարճանքի տարբեր ավայրերում:
2. Գետնանուշի յուղով տապակված կաղամար
Սա կորեացիների ամենասիրելի խորտիկներից մեկն է: Դա իսկապես շատ համեղ է, ինչ-որ տեղ նման է մարմելադի, կարելի է երկար ծամել, լինում է ինչպես աղի, այնպես էլ քաղցր: Մեկ բաժինը հայկական դրամով արժե մոտավորապես 1000 դրամ, և կարող է թվալ, թե այն չափազանց քիչ է վճարված գումարի հետ համեմատած, բայց այն իսկապես շաաատ համեղ է! Սակայն մյուս կողմից եթե դուք կինոթատրոն եք եկել ձեր ընկերուհու, բոյֆրենդի հետ, ապա դա լավագույն ընտրությունը չէ:
3. Նաչոս
Եթե դուք հոգնել եք փոփ-քորնից, ապա նաչոսը հիանալի փոխարինող կլինի ձեզ համար: Կարող եք այն թաթախել հալեցված պանրի կամ այլ սոուսի մեջ և միաժամանակ վայելել ֆիլմը:
4. Տարբեր համերով փոփ-քորն
Կորեական կինոթատրոններում սա կարող է հանդիպել ամենատարբեր համերով: Լինում են՝ քաղցր, սխտորային, պանրային, սոխային, աղի և այլն: Եթե չեք կարող կողմնորոշվել համի առումով, ապա մի տուփում կարող եք պատվիրել միանգամից մի քանի համով:
5. Կրենդել
Դա հսկայական կրենդել է՝ սերուցքային պանրի միջուկով: Կորեացիները շատ են սիրում քաղցրը: Այս կրենդելը ամենայն հավանականությամբ ձեր ճաշակով կլինի
Իհարկե այսքանով չի սահմանափակվում կինոթատրոնների առաջարկների ցանկը, սակայն սրանք ամենատարածված ու ամենաշատ վաճառվողներն են, որոնք մեծ սեր են վայելում հանրության կողմից:
~¤>Windie<¤~