Սոտտէ – երկրի և երկնքի միջնորդները
«Սոտտէ-ն (솟대)» մի քանի մետր բարձրությամբ փայտի վրա նստած թռչուն է, և դրա պատրաստման տեխնիկան այնքան էլ բարդ չէ ու բավականին պարզ տեսք ունի: Այն անսովոր ու խորհրդավոր զգացողություն է առաջացնում: Միգուցե դա այն պատճառով է, որ այն հնդիսանում է բոլոր խնդրանքների ու երազանքների խորհրդանիշը, որի միջոցով հասարակ մարդիկ դիմում են բարձրագույն ուժերին…Ասում են, որ այդ թռչունը (սովորաբար բադ կամ վայրի սագ) կապող օղակ է երկրի ու երկնքի միջև: Երբեմն թռչունը կտուցի մեջ ձուկ է պահում, որը կապված է այն բանի հետ, որ գյուղացի մարդիկ ցանկանում են կերակրել նրան, նախքան վերջինս կթռչի երկնային արքայություն՝ իրենց երազանքները հետը տանելով, (Չհոնսան՛գէ – 천상계): Սոտտէն երկու հիմնական ֆունկցիա է կատարում: պաշտպանում է գյուղը և պտղաբերություն է տարածում: Մարդիկ հաճախ էին նման հմայլներ դնում իրենց գյուղի մուտքի մոտ և հատուկ պատրաստված գրպանիկի մեջ սերմեր էին լցնում, որն ըստ լուսնային օրացույցի տարվա վերջում լավ բերք ունենալու հույսի խորհրդանիշն էր: Սոտտէն հարյուրավոր տարիների պատմություն ունի: Վաղ կորեական թագավորությունների (Սամհան – մ.թ.ա 1 -3 մ.թ դարեր) հին փաստաթղթերում նշվում է ինչ-որ «Սոդո» վայր, որի մասին ասվում է, որ այնտեղ եղել է սոտտէի արձանիկ: Սոդոն հատուկ վայր էր համարվում, որտեղ ապրում էին շամանները “մուդան”, հոգիների և մարդկանց միջև միջնորդները, նրանց անվանում էին նաև ՙսաչե՚: Սոդոն այնքան սուրբ վայր էր համարվում, որ նույնիսկ այնտեղ թաքնվող հանցագործներին արգելվում էր բռնել: Շատ գիտնականներ համարում են, որ «սոտտէ»-ն առաջացել է հենց «Սոդո» անվանումից, իսկ արձանիկն ինքը խորհրդանշում է տվյալ վայրի սուրբ լինելը: Չնայած սոտտէներ կարելի է տեսնել Կորեայի շատ շրջաններում, բայց Նընգանի արգելոցում, որը գտնվում է Չէչհոնում՝ Չհունչհոնպուկտո վարչաշրջանում,կարող եք տեսնել բազմաթիվ տարբեր տեսակի սոտտէներ: Հասցե: Չհունչհոնպուկտո վարչաշրջան,Չէչհոնսի,Սուսանմյոն, Նընգանլի 6 (충북 제천시
수산면 능강리 산 6):
Յոբոսան – 여보 — կորեական ուշ միֆոլոգիայում ճապոնացու չար ոգի ՝ կարմիր պղպեղի կերպարով,ով հայտնվում է նախքան լուսաբացը և փորձում գայթակղել կորեացի աղջիկներին:
Յոբոսանի հետ կապված սնահավատություններն ավելի շատ տարածում ունեին 19-րդ դարի վերջում և 1910-1945թվականներին, երբ Կորեան Ճապոնիայի գերիշխանության տակ էր գտնվում:
Նոլտվիգի (널뛰기)
Հնում համարվում էր, որ այս խաղի շնորհիվ աղջիկները կարող են հետագայում առողջ սերունդ պարգևել: Կանոնները պարզ են. հաստ ու երկար տախտակից պատրաստվում է ճոճանակ, որի երկու ծայրերին կանգնածները հերթով վերև են թռչում: Ու ինչքան բարձր, այնքան ավելի էր մեծ հավանականությունը տղա ունենալու Ի միջայլոց նոլտվիգիի շնորհիվ էր նաև, որ տանը փակված աղջիկները կարողանում էին տեսնել ցանկապատից դուրս աշխարհը… և տղաներին:
Դեղձը և լիալուսինը – Կորեայում ավանդույթ կա, որ ով լիալուսնին դուրս գա բակ և լուսնին նայելով դեղձ ուտի, ավելի կգեղեցկանա:
Թոնջին (동지) – Կորեական հին նոր տարվա օրը՝ ձմեռային գիշերահավասարին, կորեացիներն ուտում են ցանկացած կարմիր գույն ունեցող ուտեստ, թեկուզ հենց քիմչհին: Համարվում է, որ կծու համն ու կարմիր գույնը քշում են չար հոգիներին: Այդ նպատակով տան շուրջը կարմիր փոշի են ցանում , իսկ դռների ու պատուհանների վրա կարմիր պղպեղի փնջեր են կախում:
Նյութը հեղինակային է, կիսվելիս նշեք աղբյուրը
~¤>Windie<¤~ & ^^Nya^^