1. Առաջին բանն, ինչով կարող եք կորեացուն բարյացակամորեն տրամադրել Ձեր հանդեպ , դա տարբեր բաներ նվիրելն է, մանավանդ, եթե դուք եվրոպացու արտաքինով արտասահմանցի եք: Կորեան մեր երկրից տարբերվում է նրանով, որ այնտեղ շատ նորմալ է, երբ առանց որևէ առիթի նվերներ եք մատուցում, լինի դա ձեր ղեկավարը, կամ տնօրենը: Մեզ մոտ դա կարող է դիտվել որպես աշխատակցի կողմից իրենից բարձր գտնվողին շողոքորթելու փորձ, կամ նույնիսկ կաշառք:
2. Երկրորդն, ինչով կարող եք գրավել կորեացիներին, դա սեղանի շուրջ կորեական էթիկետի իմացությունն է: Կորեացիների հետ ուտելիս ամեն ինչ պետք է տալ և վերցնել երկու ձեռքով: Բրինձն ուտելուց առաջ թեթևակի թափահարեք բրնձի ամանը: Դա անհրաժեշտ է, որպեսզի կափարիչին կպած բրնձի հատիկները ընկնեն: Ձեր կողմից նման վարքի դրսևորումը կորեացիները բարձր կգնահատեն:
Բացի այդ կորեացիների մոտ ընդունված է ընթրել ամբողջ աշխատակազմով: Նրանք գնում են սրճարան, փոքրիկ ռեստորան, կամ ուտեստը պատվիրում են աշխատանքի վայրում: Սովորաբար ամբողջը վճարում է աշխատակազմից ինչ-որ մեկը, և դա արվում է հերթով:
3. Երրորդը, ինչ անհրաժեշտ է իմանալ և անել, դա հասարակական տրանսպորտում տարիքով անձանց և երեխայով մայրիկներին Ձեր տեղը զիջելն է: Ձեր տեղը կորեացուն զիջելով նրանց աչքերում կտեսնեք մեծ հարգանք Ձեր արարքի նկատմամբ:
4. Բոլորին հայտնի է, որ Կորեայում շատ են սիրում խմել: Կորեացիները խմում են լավ և շատ..շատ-շատ-շատ: Սովորաբար կորեական խմիչքների սպիրտայնությունը 20-24° է: Այս առումով կորեացիների հարգանքին արժանանալը հեշտ է՝ պետք է կարողանալ խմել: Եթե կարողանաք խմել 40°-ից բարձր սպիրտայնությամբ ալկոհոլ, ապա 100% հարգանքը երաշխավորված է, քանի որ շատ քիչ կորեացիներ են համարձակվում նման բան խմել:
5. Կորեացիները շատ են սիրում, երբ ն րանց օգնում են, մանավանդ, երբ դա անում է եվրոպական արտաքինով արտասահմանցին:
6. Եթե անգլերեն լավ գիտեք, առաջարկեք կորեացուն Ձեր օգնությունը լեզուն սովորելու հարցում: Կորեացին անչափ ուրախ կլինի օգտվել ձեր օգնությունից:
7. Անպայման կորեերեն սովորեք: Կորեացիները հիացմունքով են վերաբերվում եվրոպական արտաքինով արտասահմանցիներին, երբ վերջիններս խոսում են, կամ փորձում են խոսել կորեերեն: Նրանք ամեն կերպ կգովաբանեն,ասելով, որ Ձեր մոտ լավ է ստացվում, և խորհուրդներ կտան Ձեր արտասանությունը լավացնելու համար:
8. Բոլոր կորեացիներին հիացնում են ռիսկային գործողությունները, որոնք կատարում են արտասահմանցիները: Օրինակ, սնոուբորդով զբաղվելու և տարբեր հնարքներ անելու դեպքում Ձեզ մեծ ոգևորությամբ կհետևեն կորեացիները և այդ ամենը կլուսա և տեսանկարահանեն:
9.Կորեացիները շատ ընկերասեր ու մարդամոտ ազգ են: Եթե օգնության կարիք ունեք, ապա կորեացիներն անպայման կօգնեն Ձեզ: Ի շնորհակալություն օգնության ոչ մի դեպքում գումար չառաջարկեք: Դա նրանց վիրավորում է: Ավելի լավ է շնորհակալություն հայտնել կորեացուն, նրան ինչ-որ փոքրիկ հուշանվեր տալով:
10. Եթե ուշադիր էիք, ես անընդհատ շեշտում էի “եվրոպական արտաքինով արտասահմանցի” Բանն այն է, որ Կորեայում գտնվելիս նրանց բարյացակամությանն արժանանալու համար բավարար է ունենալ եվրոպական արտաքին: Դա նշանակում է, որ բոլոր արտասահմանցիների նկատմամբ չէ, որ կորեացիները հիացմունք են տածում: Թուխ մաշկով, հարավ-արևելյան արտաքինով արտասահմանցիները նրանց այնքան էլ չեն հետաքրքրում:
Կորեացիները շատ են սիրում բաց մաշկ, այնպես որ որքան սպիտակ է ձեր մաշկը, (ցանկալի է նաև, որ լինեք շիկահեր ու կապուտաչյա) այնքան մեծ է հավանականությունը, որ շատ կորեացիներ կցանկանան Ձեզ հետ ընկերանալ: Ի դեպ՝ կորեացիները այնքան էլ չեն սիրում գեր մարդկանց: Նրանք կարծում են, որ դա վատ առողջության, կամ իրեն չհետևելու ցուցանիշ է:
Բացի այդ՝ կորեացիները սիրում են նորաձև, ճաշակով հագնվող ու խնամված մարդկանց:Այնպես որ Կորեայում անհրաժեշտ բաղկացուցիչ է՝ ունենալ խնամված մազեր ու մաշկ, և հագնվել ճաշակով:
~¤>Windie<¤~
I value how your words reflects your unique character. It feels like we’re engaging in a meaningful conversation.
If some one desires to be updated with hottest technologies after that he
must be go to see this web page and be up to date
every day.
It’s great to see an author enthusiastic about their field.
This website is a breath of fresh air. I value your original take.