Սոլլալը (설날 )

Արևելքում տարին փոխվում է տարվա առաջին նորալուսնի հետ: Կորեական Նոր Տարին կոչվում է Սոլլալ (설날), որը սկսվում է լուսնային օրացույցի առաջին օրը և տևում է երեք օր:

Չնայած կորեացիները նշում են նաև Գրիգորյան տոմարով Նոր Տարին, սակայն Սոլլալը համարվում է ավելի կարևոր տոն:

10 փաստ Սոլլալի մասին.

10995182_856561891052473_1014839505_n

1. Այս տոնը ունի երկու անվանում, Սոլլալ (설날) և Քուջոն՛ (구정)

087a3341

2. Սոլլալին հավաքվում է ամբողջ ընտանիքը

Այս օրերին մեծ քաղաքները, օրինակ՝ Սեուլը, դատարկվում են, քանի որ բոլորը մեկնում են հարազատ վայրեր, որտեղ նրանց ընտանիքների մեծերն են:

3. Սոլբիմ (설빔)

Սոլբիմը (설빔) Սոլլալին ընդառաջ հատուկ այս տոնի համար գնված նոր հանբոք է:

4.Վերհիշվում և պահպանվում են բոլոր ավանդույթները

Այդ օրերին հագնում եմ հանբոք, հիշում նախնիներին և չհարյե (차례) ծես կատարում (չհարյեյի մասին փոքր-ինչ մանրամասն այստեղ):

5. Արևն են դիմավորում

Շատերը այս օրերին գնում են ծավափ կամ արևելյան շրջաններ, որպեսզի առաջինը դիմավորեն Նոր Տարին, քանի որ ինչպես հայտնի է, հաջողությունը շատ չի լինում և ով վաղ է արթնանում, նրան էլ հանդիպում է:

6. Տոկուք (떡국)

Նոր Տարվա առաջին առավոտը ընդունված է դիմավորել ավանդական ճաշատեսակով՝ տոկուքով: Այն իրենից ներկայացնում է բրձե հացիկներով ապուր: Համարվում է, որ մի ափսե տոկուք կերած մարդը մի տարով մեծացել է արդեն 🙂) Այդ պատճառով Կորեայում մարդու տարիքը իմանալու համար երբեմն հարցնում են. <<Քանի՞ ափսե տոկկուք եք կերել>>: Ցանկանու՞մ եք փորձել, ծանոթացեք տոկուքի բաղադրատոմսին:

7. Սեբէ (세배)

Սեբէն ծես է, որով երեխաները ծնողներին շնորհավորում են: Նրանք մինչև հատակը խոնարհվում են մեծերին և արտասանում մաղթանք <<Նոր տարին թող շատ հաջողություն բերի:>> (“새해 복 많이 받으세요!”):

Ծնողներն իրենց հերթին երեխաներին ասում են փոքրիկ <<խրատական խոսք>>` թոքթամ (덕담) և խրախուսում նրանց սէբէն գումարի տեսքով: Ակնհայտ է, որ երեխաների համար, այս ծեսը կրկնակի ուրախության առիթ է, քանի որ յուրաքանչյուր սէբէն լրացուցիչ գումար է, որոնք նրանք տեղավորում են փոքջումոնի (복주머니) կոչվող պարկիկներում: Փոքջումոնին թարգմանվում է որպես բարիքով պարկ, որոնց կախզարդային տարբերակները կարող եք գնել մեր խանութից: Քանի որ յուրաքանչյուր խոնարհում գումար է, եկե՛ք նաև սովորենք ճիշտ խոնարհվել:

8. Ամանորյա խաղեր

Սոլլալի հետ ասոցացվում են տարատեսակ խաղեր. ընտանեկան սեղանի խաղ յուննորի (윷놀이), փափուկ գնդակով ֆուտբոլ չյեգիչհագի (제기차기) (տղամարդկանց և տղաների համար), նոլտվիգի (널뛰기) (կանանց և աղջիկների համար), յոննալլիգի (연날리기) օդապարուկների (воздушные змеи) և փուչիկների բաց թողնում և այլն…

9. Նվերներ

Նվերներ ընտրում են՝ ելնելով ֆինանսական դրությունից, հարգանքի աստիճանից և տարվա խորհրդանիշ տոտեմից: Ժամանակակից կորեացիներն նախընտրում են գումար նվիրել և ստանալ: Այն տրվում է թե՛ գեղեցիկ ծրարավորված և թե՛ տարատեսակ նվեր-քարտերի տեսքով: Ծնողներին նվիրում նաև ժենշեն, մեղր, մերսման պարագաներ (բազկաթոռներ, ոտքերը մերսող սարք) և այլն: Մտերիմներին ընդունված է խնամքի միջոցների կամ սննդի տարատեսակ հավաքածուներ նվիրել: Նաև ընդունված է նվիրել մթերք, որը նախկինում նվիրաբերվում էր նախնիներին խոնարհվելու ծեսի ժամանակ (կորեական ավանդական քաղցրավենիք, մրգեր, ձուկ և այն):

10. Ամանորյա տրամադրություն՝ բոլորի համար

Սննդի մեծ երկրպագու կորեացիներն իհարկե չէին կարող անմասն մնալ ճոխ սեղաններից, այն էլ տոն օրով: Յուրաքանչյուր ընտանիք այս գնումների վրա միջինում ծախսում է մոտ 200-300 հազար վոն:

Տոնական օրերին հեռուստատեսությունը ցուցադրում է տոնական հաղորդումներ և ֆիլմեր: Կինոդահլիճները նույնպես գործում են հատուկ ծրագրով:

[youtube id=”xgGgqgA_SUI”]

Սոլլալին նվիրված այս ուրախ երգով էլ MiYo թիմը ի սրտե շնորհավորում է Ձեր Նոր Տարին՝ մաղթելով

~~새해 복 많이 받으세요!~~

^^Nya^^

Նյութից օգտվելու դեպքում նշե՛ք մեր կայքը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!