Այսօրվանից Կորեայում ձմեռ է: Հա բայց ինչու՞ ենք զարմանում, որ, սա Կորեան է 😀
Հենց այսօրվանից է կորեացիների համար մեկնարկում լուսնային 19-րդ ամիսը՝ իփթոնը (입동): Ամսվա սկիզբը սովորաբար համընկնում է այն օրվա հետ, երբ արևը հանգրվանում է էկլիպտիկ երկայնության 225-րդ աստիճանի վրա, մոտ նոյեմբերի 7-ին կամ 8-ին: Ասում են հենց այսօրվանից են սկսում առաջին ցրտերը և առաջին ձյան սպասումները:
Իփթոնը նշանակալից է նաև նրանով, հենց այս ժամանակաշրջանում ես կորեացիները սկսում նախապատրաստվել ձմեռանը: Կորեացիները սրբորեն հավատում են, որ իփթոնը սկսելուց հինգ օր առաջ և հինգ օր հետո պատրաստված քիմչհին ամենահամովն է:
Պատմությունը շատ այլ ավանդույթների մասին վկայություններ է պահպանել, կապված ձմռան գալստի հետ, որոնցից են, օրինակ, իփթոնի ժամանակ բրնձի առաջին բերքից բլիթների պատրաստումը, գյուղի մեծահասակների տարիքն ու իմաստնությունը մեծարելու նպատակով կազմակերպվող կերուխումը՝ չհիգյեմին (치계미), իփթոնբոգի (입동보기) կոչվող եղանակի փոփոխության գուշակությունները (օրինակ եթե այսօր (իփթոնի առաջին օրը) ցուրտ է, ուրեմն ձմեռը լինելու է շատ դաժան) և այլն…
Կորեացի աղջիկներից շատերը շա՜տ են սպասում առաջին ձյան գալստին, որովհետև Կորեայում հավատում են, որ առաջին ձյունը սեր է բերում: Թե ինչ կապ ունի առաջին ձյունը սիրո հետ, կկարդացեք այստեղ 😉
[Աղբյուրը՝ Korea365]
^^Nya^^
Նյութը հեղինակային է: Օգտվելու դեպքում նշե՛ք մեր կայքը: