1.Կորեայում միանգամից մի քանի խմբերի սիրելը հավասարեցվում է մեղքի:
Կորեացի երկրպագուները պետք է աջակցեն միայն մեկ խմբի, այդ պատճառով նրանք չեն սիրում օտարերկրացի երկրպագուներին:
2.260 դերասաններ և դերասանուհիներ հարցման են մասնակցել՝
38.9%-ը խոստովանել են, որ եղել է ժամանակ, երբ արդեն ինքնասպանության սահմանին են հասել:Իսկ 40% սովորական կորեացիներ խոստովանել են, որ հոգնել են ապրել…
3. Հատուկ սենյակներում և խոհանոցում հենց մուտքի մոտ դրված են մաշիկներ: Գործն ավարտելուց հետո այնտեղից դուս գալիս անպայման պետք է հանել մաշիկները և թողել մուտքի մոտ:
4. Կորեացիների երիտասարդ սերնդի մոտ շատ նորմալ է համարվում, երբ ինչ որ բանի համար վճարում են բոլորով, սակայն հաճախ լինում է նաև երբ վճարում է ընկերներից/կոլլեկտիվից մեկը:
5. Ըստ սովորույթի արգելված է ծխել «ավագների», մոտ, եթե նույնիսկ «կրտսերը» ինքը հասուն մարդ է: Եթե «կրտսերը» «ավագի» հետ մի սեղանի շուրջ ալկոհոլային խմիչք է օգտագործում, ապա բաժակը բերանին մոտեցնելիս նա պետք է շրջվի մի կողմ և ձեռքով փակելով խմի պարունակությունը:
6. Ինչ վերաբերում է ալկոհոլին, ապա բոլորովին պարտադիր չէ մինչև վերջ ըմպել բաժակի պարունակությունը: Կորեայում ընդունված է կենացներ ասել: Կենաց ասելիս բաժակներով հարվածում են: Տարիքով փոքրը պետք է լցնի մեծի բաժակը: Մանավանդ հյուսիսային կորեացիները սիրում են երգել սեղանի շուրջը:
7. Կորեական ռեստորաններում ընդունված չէ թեյավճար թողնել:
8. Սխտորը կորեական խոհանոցի անբաժան մասնիկն է: չ մի տարօրինակ բան չկա նրանում, որ այն օգտագործում են նաև կոլեկտիվում և անհարմար չեն զգում դրա սուր հոտից: Կորեական կծու ուտելիքի հետ շատ ջուր են օգտագործում:
9.Կորեայում ընդունված չէ մարդուն կանչել վերև ուղղված ձեռքի ափով, կամ առավել ևս մատով: Նման ժեստերով Կորեայում կանչում են շներին: Եթե ցանկանում եք կանչել մարդուն, ապա արեք դա ձեռքի ափը ուղղված ներքև:
10. Ոչ մի փաստացի դեպք չկա, որը կհաստատի այս նախապաշարմունքի արդարացիությունը, սակայն շատ կորեացիներ հավատում են, որ փակ սենյակում քնելիս , երբ միացված է օդորակիչը (вентилятор),կարելի է մահանալ: Այս սնահավատությունը տարածված է հարավկորեացի ժողովրդի մեջ:
~¤>Windie <¤~
Նյութը հեղինակային է: Օգտվելու դեպքում նշե՛ք մեր կայքը: