1. Ամուսնալուծված կորեուհիները նախընտրում են տղամարդկանց, ովքեր երբեք չեն ամուսնացել:
Ինչպես պարզվել է վերջին հետազոտության ժամանակ, ամուսնալուծված կանանց մեծ մասը նախընտրում են այն տղամարդկանց, ովքեր երբեք չեն ամուսնացել:
51,8 % տղամարդիկ ու 45,5 % կանայք նշել են, որ իրենց համար կարևոր չէ, թե իրենց ապագա կեսը նախկինում եղել է ամուսնացած, թե ոչ: Եվ միայն 13 % տղամարդիկ ու 15,4 % կանայք են, ովքեր նախընտրում են, որ իրենց սիրելին լինի ամուսնացած և ամուսնալուծված, բայց տարբեր պատճառներով:
2. Կորեայում կա դռներով պատված 10 հարկանի շենք:
Իրականում շենքը դռներից չի կառուցված, այն կառուցված է սովորական շինանյութերից սակայն պատերը պատված են հազարավոր դռներով: 2009 թվականին նկարիչ Չոյ Չոն Հվան մոդեռնիզացրեց այս շենքը վերամշակված դռներով, դարձնելով այն մաշտաբային ինստալյացիյա:
Շենքը գտնվում է Սեուլում:
3. Կորեայում գոյություն ունի սովորույթ, որի համաձայն սիրելի երաժիշտներին նվիրում են բրինձով լի պարկեր: Big Bang խմբի առաջին շոուի ժամանակ հավաքվել է 12.7 տոննա բրինձ: Դրանից հետո ստեղծվել է ընկերություն , որի նպատակն է համոզվել, որպեսզի բրինձը հասնի սիրելի երաժիշտներին:
4. Կորեացիների 90%- ը կարճատես են , և ստիպված ակնոցներ կամ կոնտակտային լինզաներ են կրում:
5. Բոլոր կորեացիներն օգտվում են Internet Explorer-ից : Այլ բրաուզերների մասին նրանք չգիտեն և, ըստ էության, մեծ մասը նույնիսկ չգիտի, թե ինչ է բրաուզերը : Կորեական կայքերը համապատասխանաբար կազմվում են Explorer-ի տակ: Որևէ այլ բրաուզերում, ոչ մի Կորեական կայք ճիշտ չի աշխատի: Կորեացիների մեծ մասը Google-ը բացելուց առաջ բացում են naver.com (Դա կորեական որոնման համակարգ է, և ոչ միայն), սկզբում որոնում են Google-ը, ապա սեղմում link-ի վրա:
6. Կորեան աշխարհի ամենաապահով երկրներից մեկն է: Հանցանքների թիվը այնտեղ 8 անգամ ավելի քիչ է քան Գերմաիայում, սպանություններն 15 անգամ ավելի քիչ են կատարվում քան Ռուսաստանում, իսկ գողությունը ԱՄՆ-ից 20 անգամ քիչ: Կորեայում գրեթե չկա թմրամոլություն: Շատ հազվադեպ է կատարվում գրպանի գողություններ և հարձակումներ: Սենսացիա է համարվում մեքենայի կողոպուտը, իսկ հասարակության ավանդական բարոյականոթյունն այնքան բարձր է, որ անհնար է հանդիպել բացահայտ կոպտության կամ անկիրթ վերաբերմունքի : Քաղաքի գրեթե բոլոր բնակավայրերը լավ լուսավորված են և հսկվում են ոստիկանության կողմից:
7. Կորեական խոհանոցը ընդհանուր առմամբ շատ կծու է, պատրաստման ժամանակ շատ են օգտագործում համեմունքներ, հատկապես կորեական պղպեղ, այդ իսկ պատճառով կորեական ճաշատեսակներից շատերը ունեն կարմարագազարագույն երանգ: Այդ պղպեղի շատ օգտագործելը կախված է նրանից , որ հատկապես հարավային Կորեան ունի շատ տաք և խոնավ կլիմա , իսկ պղպեղը օգնում է մթերքը երկար պահպանելուն: Ի դեպ` Կորեացիները սկսել են պղպեղն օգտագործել 16-րդ դարից սկսած, երբ այն առաջին անգամ Հարավային Ամերիկայից բերեցին պորտուգալացիները: Այդ ժամանակ էլ ձևավորվեց Կորեական ավանդական ճաշատեսակների պատրաստման ձևը: Կծու ուտեստները շատ բարձր էին գնահատվում, իսկ համեղ և կծու բառերը կորեերենում դարձան հոմանիշներ: Համեմունքների ցանկը Կորեայում այդքան էլ հարուստ չէ հիմնականում օգտագործում են պղպեղ և սխտոր , սակայն դա նրանք օգտագործում են տարբեր համամասնություններով : Այդ իսկ պատճառով ճաշատեսակների համերը ստացվում են տարբեր: 3 հիմնական կորեական համեմունքներն են սոյայի սուսը, կոչհուջանը և տվանջանը: Շատ է օգտագործվում նաև սխտորը:
8. Ինչպես հարևան երկրներում այնպես էլ Կորեայում շատ են օգտագործում բրինձ: Ի՞նչպես են գործերդ արտահայտությունը կորերենից բառացիորեն թարգմանվում է այսպես՝ “Այսօր բրինձ կերե՞լ ես”: Կորեացիների համար բրինձը սեղանի անբաժանելի մասն է կազմում , ինչպես օրինակ հացը շատ Եվրոպական երկրների համար: Բրինձը մատուցում են ամեն մեկին առանձին ամանով, իսկ մնացած կերակուրները դնում են ընդհանուր ափսեով:
9. Հարավկորեացիները շատ են հետևում նորաձևությանը, մեծ ժամանակ են տրամադրում իրենց սանրվածքներին, հագուստին, դիմահարդարմանը: Այժմ շատերն են խոսում անգլերեն, բարեհամբույր են ու միշտ կանգ են առնում փողոցում, որպեսզի օգնեն արտասահմանցուն գտնել ճիշտ ճանապարհը:
10. Սեուլի ճարտարապետությունը նման է ամերիկյան քաղաքների մեծամասնությանը, որտեղ բարձրահարկ շենքերի կտուրներում տեղադրված են ուղղահայաց տարածքներ, իսկ առաջին հարկերը տրամադրված են սրճարաններին ու խանութներին: Տների համարները շատ հարմար գրված են մեծ թվերով:
11. Սեուլի մետրոյում չկան աշխատողներ: Տոմսերը վաճառում են հատուկ ավտոմատների միջոցով:
12. Կորեայի արվեստը և ճարտարապետությունը, զարգանում էին Ասիայի մյուս ժողովուրդների մշակույթների հետ սերտ փոխազդեցության մեջ:
Կորեան ընկալել- յուրացրել է Հնդկաստանի և Չինաստանի մի շարք նվաճումներ՝ իր հերթին էական ներգործություն ունենալով Ճապոնական արվեստի ձևաորման վրա: Կորեայի մշակույթն օժտված է արտահայտված ինքնօրինակության գծերով: Ի սկզբանե Կորեայի արվեստը Բուդայականության ու կոնֆուցիականության ազդեցության տակ էր գտնվում, որի արտացոլումը կարելի է տեսնել հնագույն կորեական նկարներում, քանդակներում, խեցգործության նաև կատարողական արվեստում, օրինակ՝ կորեական թեյի արարողության, կորեական փհուչհեչհում և «կորեական օպերայում»՝ փհանսորի:
Չնայած նրան, որ Հարավային և Հյուսիային Կորեայի ավանդական մշակույթները նման են միմյանց, այնուամենայնիվ Կորեական թերակղզու բաժանումից հետո այդ երկրներին հաջողվեց ստեղծել նոր, յուրօրինակ ու ինքնատիպ արվեստ , որոնք միմյանցից շատ են տարբերվում:
1960-1970 թվականները Հարավկորեական ժամանակակից արվեստի ծաղկման շրջանն էին: Կորեացի նկարիչները ստեղծում էին աշխատանքներ երկրաչափական ձևերով, ոչ նյութական առարկաներով, նաև փորձում էին ստեղծել ներդաշնակություն մարդու և բնության միջև:
Իսկ ճարտարապետության մեջ նոր փուլ սկսվեց: Հետպատերազմյան տարիներին, ժամանակակից տենդենցները կենտրոնացավել էին կորեական ավանդական փիլիսոփայության (ներդաշնակություն բնության հետ) վրա:
~¤>Windie<¤~
Նյութը հեղինակային է: Օգտվելու դեպքում նշե՛ք մեր կայքը:
aliexpressic kam ebay cgitem 100000 internetayin shopping ka karaq vor menq patvirenq koreakan kcu kam nman hamemunqner gnenq dzer shopic??? patasxaneq mail -is: blogev.do.am@icloud.com