Հանբոք (հանգըլ. 한복) կորեական ավանդական հագուստ՝ հաճախ կարված վառ միագույն կտորներից: Չնայած «հանբոք» բառացի նշանակում է «կորեական հագուստ», XXI դարում այս բառը օգտագործվում է միայն Չոսոնի դինաստիայի ժամանակ եղած հագուստի մասին խոսելիս: Այս հագուստը ժամանակակից Կորեայում կրում են հիմնականում պաշտոնական հանդիպումների, տոնախմբությունների ու փառատոնների, ինչպես նաև որոշ հիշարժան օրերի ժամանակ: Ժամանակակից հանբոքը տարբերվում է Չոսոնի շրջանի հանբոքներից, XX դարում դրա ձևը զգալիորեն փոփոխվել է՝ փորձելով ավելի հարմարավետ դարձնել: Սակայն այսօր ձեզ կներկայացնեմ շատ ավելի նորաձև ու ավելի շատ փոփոխությունների ենթարկված հանբոքներ, որոնք աչքի են ընկնում իրենց նրբագեղությամբ:
~¤>Windie<¤~
Նյութը հեղինակային է: Օգտվելու դեպքում նշե՛ք մեր կայքը: