Քումիհո – մարդ-աղվես է կորեական ժողովրդական լեգենդներում: Քումիհո բառացիորեն թարգմանվում է “Իննըպոչանի աղվես” կամ “ծեր աղվես”: Ի տարբերություն ճապոնական ՙՙԿիցունե՚՚-ների և չինական ՙՙՀուլի-ծին՚՚-երի՝ քումիհոները միշտ հանդես են գալիս բացասական կերպարով: Նրանք նենգ հրապուրողներ են, արատավոր արարածներ, որոնք սնվում են մարդկային լյարդերով և սրտերով:
Քումիհոները շատ հայտնի են նաև ժամանակակից կորեական մշակույթում: Նրանք այստեղ փոխարինում են արևմուտքի վամպիրներին և մարդագայլերին: Քումիհոների մասին բոլոր լեգենդներում նրանք բոլորը ներկայացվում են որպես հիասքանչ գեղեցկուհիներ: Քումիհոները կարող են ընդունել տարբեր կերպարանքներ, բայց ամենաշատը նրանք սիրում են ընդունել գեղեցիկ կնոջ կերպարանք (միայն մի հայտնի լեգենդում է Քումիհոն վերածվել պատանու): Քումիհոներին հեշտ է ճանաչել նաև մարդկային կերպարանքով,իհարկե ոչ առաջին հայացքից՝ նրանց կարող են մատնել հագուստի տակ թակցված պոչերը, կամ մարդու համար անսովոր դիմագծերը: Երբեմն Քումիհոն չի կարող վերահսկել իր կերպարանափոխությունը:Նրանք մեծ ջանքերով փորձում են գաղտնի պահելև թույլ չտալ մարդկանց ճանաչել իրենց իրական էությունը:
Ըստ լեգենդի այն աղվեսները, որոնց հաջողվում է ապրել մինչև 1000 տարի՝ վերածվում են Քումիհոների : Երբ նրանք վերածվում են Քումիհոների՝ կերպարանափոխվելու կարողություն են ձեռք բերում:
Ըստ լեգենդներից մեկի՝ եթե Քումիհոն 1000 օր չսպանի մարդկանց և ընդհանրապես միս չօգտագործի, ապա կարող է մարդ դառնալ:
Ըստ մեկ այլ լեգենդի էլ Քումիհոն կարող է մարդ դառնալ, եթե մարդը, ով տեսել է նրա իսկական էությունը, գաղտնի պահի դա և 10 տարի ոչ ոքի չպատմի այդ մասին:
Ըստ մեկ այլ լեգենդի էլ Քումիհոն կարող է մարդ դառնալ, եթ օգտագործի Չինտամանի՝ երազանքներն իրագործող քար:
Երբեմն էլ պայմանները շատ դաժան են՝ օրինակ ըստ լեգենդներից մեկի էլ մարդ դառնալու համար Քումիհոն պետք է 100 մարդու լյարդ ուտի:
Կա առասպել այն մասին, որ Քումիհոյին անհրաժեշտ է սնվել մարդկային սրտերով, որպեսզի կարողանա գոյատևել: Ավելի վաղ գրականության մեջ նրանց նկարագրում էին արյունախում մարդ-աղվես, ով գիշերները թափառում էր գերեզմաններում, որպեսզի փորի և հանի մարդկանց սրտերը:
Մեկ այլ տարբերակում Քումիհոն սնվում է լյարդով, որը բացատրվում է նրանով, որ լյարդն իր մեջ է պարունակում մարդու կյանքի էներգիան, այսինքն՝ երբ մարդը ուտում է և էներգիա է ստանում, իսկ լյարդը մարդու կյանքի ուժի և էներգիայի պահոցն է: Հեքիաթներում հաճախ են պատմում այնմասին, որ Քումիհոները հետապնդում են ամբողջ ընտանիքների՝ նրանց սրտերն ու լյարդերը որսալու համար:
Պարզ չէ, թե երբվանից են կորեացիները սկսել դիտարկել Քումիհոյին որպես միայն չար արարած, որովհետև շատ հին տեքստեր նշում են բարյացակամ Քումիհոների մասին, ովքեր հաճախ օգնություն են ցուցաբերել մարդկանց: Բացի այդ հին տեքստերում կան նաև նշումներ, ըստ որոնց շատ հաճախ վատ մարդիկ են խաբել միամիտ Քումիհոներին: Խոսվում է նաև այն մասին, որ քումիհոները գերբնական հատկություններ են ունեցել և ընդունակ են եղել բուժել բոլոր հիվանդություններն ու վերքերը:
Երբ պարզ երկնքի դեպքում անձրև է գալիս՝ այն անվանում են ՙ ՙԿիցունէ նո յոէմիրի՚ ՚ – «կիցունէի հարսանիք»՝ ճապոներեն և ՙ ՙԱղվեսի արտասուք ՚ ՚ կորեական տարբերակում …
Կորեայում մի լեգենդ կա, ըստ որի անտառապահը մի օր անտառում տեսնում է Քումիհոյի (հասարակ մահկանացուները չեն կարող տեսնել նրանց) և Քումիհոն պետք է որ սպաներ նրան, սակայն նա որոշում է խնայել մարդուն, բայց մի պայմանով՝ նա ոչ ոքի չպետք է պատմեր իրենց հանդիպման մասին: Որոշ ժամանակ անց անտառապահն անտառում մի գեղեցիկ աղջկա է տեսնում և նրան կնության է առնում:Դա մի Քումիհո էր, ով ցանկանում էր մարդ դառնալ: Մարդ դառնալու համար Իննըպոչանի աղվեսը պետք է 10 տարի ապրի մարդկանց աշարհում: Եվ ահա նրանք ամուսնու հետ միասին ապրում էին,(ամուսինը լռում էր, և կնոջը չէր պատմում Քումիհոյի հետ իր հանդիպման մասին), մեծացնում էին իրենց դստերը, մինչև որ մի օր հարբած անտառապահը չկարողացավ զսպել իրեն և պատմեց կնոջը սարսափելի գազանի հետ իր հանդիպման մասին: Եվ այդ ժամանակ պարզվում է, որ անտառապահի կինը հենց այն Քումիհոն էր, ում հետ հանդիպել էր վերջինս: Քումիհոն ստիպված էր հեռանալ: Վշտաբեկ ամուսինը (նա իսկապես շատ էր սիրում կնոջը) ինքն իրեն կախում է տան տանիքում,իսկ Քումիհոն դստեր հետ հեռանում է անտառ:
Տարբեր լեգենդներ Քումիհոյի մասին ՝
1. “Քումիհոյի փոխակերպումը” (구미호의 변신) պատմվածքում Քումիհոն հարսի փոխարեն հայտնվում է հարսանիքին: Նույնիսկ հարսնացուի մայրը չի զգում տարբերությունը: Ճշմարտությունը պարզվում է, երբ Քումիհոյի հագից հանում են շորերը:
2. “Բահ Մուն Սուն և Քումիհոն” (박문수와 구미호) հերոսը անտառում հանդիպում է մի վանական աղջկա՝ աղվեսի դիմագծերով:
3.”Թե ինչպես աղջիկը ճանաչեց Քումիհոյին՝ չինական բանաստեղծության միջոցով” (한시로 구미호를 알아낸 처녀) պատմվածքում Քումիհոն կերպարանափոխվել էր հիասքանչ պատանու և փորձել էր հասնել հերոսուհուն, բայց շները ճանաչել էին աղվեսի հոտը:
4.”Աղվես-քույրիկը” հեքիաթում տղամարդը աստծուց դուստր է խնդրում, նույնիսկ եթե նա աղվես լին: Շուտով նրա կինը աղջիկ է ունենում: Երբ ավագ որդիները բացահայտում են, որ իրենց քույրը Քումիհո է, հայրը նրանց վտարում է տնից: Երբ երկար ճանապարհորդություններից հետո նրանք վերադառնում են հայրական տուն՝ տանը գտնում են միայնակ քրոջը: Եվ եղբայրներից միայն մեկն է փրկվում այդ գիշեր հայրական տանը գիշերելուց հետո:
Իսկ որպես ընդհանրացում՝ Քումիհոն կարող է մարդ դառնալ, եթե կատարի այս 3 կարևոր պայմաններից գոնե մեկը՝
1. Նա 1000 օր պետք է զերծ մնա դիակներ ուտելուց և մարդկանց սպանելուց:
2. Այն մարդը, ով կիմանա նրա իրական էությունը, պետք է դա գաղտնի պահի 10 տարի:
3. Քումիհոն պետք է 1000 տարվա ընթացքում ուտի 1000 տղամարդկանց լյարդեր (եթե դա տեղի չունենա, նա կվերածվի բամաթիվ մանր պղպջակների);
Առաջին պայմանը՝ 1000 օրը, կարող է կրճատվել 100 օրվա, եթե Քումիհոն օգնի ցանկացած մարդու, ով դրա կարիքը կունենա…
Ֆիլմեր Քումիհոների մասին՝
1.«Իննըպոչանի աղվեսը» (սարսափ, 1994 թ);
2.«Աղվեսի ընտանիքа» (երաժշտական կոմեդիա, 2006թ);
3.«Աղջնակ-աղվեսը» (մուլտֆիլմ, 2007 թ);
4.«Իմ ընկերուհին Քումիհո է» (ռոմանտիկ մելոդրամա, 2010թ);
5.«Քումիհոյի վրեժը» (դրամա, 2010թ);
6.«1000-րդական տղամարդը» (դրամա, 2012թ);
7.«Մանիկյուրի սալոն „Փարիզ“» (կոմեդիա, միստիկա, ռոմանտիկա, 2013 թ).
8.«Լեգենդ կիսամարդու մասին» / «Քու ընտանիքի գիրքը» / «Քու ընտանիքի գրերը» / « Իննը տների գիրքը» / Gu Family Book / The legend of the half-blood / The Gu (Nine) family’s Book (պատմական,մելոդրամա 2013թ)
~¤>Windie<¤~
Նյութը հեղինակային է: Օգտվելու դեպքում նշե՛ք մեր կայքը: