Քիսէնը զվարճանքի ժանրի արտիստ է Կորեայում, իսկ գեյշան զվարճանքի ժանրի արտիստ Ճապոնիայում:
Նշանակությունը՝
Քիսէն (քինյո) – բառի առաջին վանկը նշանակում է ՙՙմարմնավաճառ՚՚, երկրորդը՝ ՙՙկյանք՚՚:
Գեյշա – առաջին վանկը՝ ՙՙարվեստ՚՚, երկրորդը՝ ՙՙմարդ՚՚:
Առաջին հիշատակումները՝
Քիսէնը 11-րդ դարի սկզբում:Այդ ժամանակ նրանք հիմնականում զբաղվում էին երաժշտությամբ, բժշկությամբ, հագուստի կար ու ձևով: Քիսէնի դերը սկսեցին կատարել պալատական զվարճացնող կանայք:
Գեյշաները առաջացել են 7-րդ դարի սկզբում, և որպես գեյշաներ առաջինը եղել են տղամարդիկ՝ կաբուկի թատրոնի դերասաններն ու երաժիշտները, և միայն հետո այդ մասնագիտության ներկայացուցիչներ դարձան կանայք:
Սոցիալական դիրքը՝
Քորյոյի և Չոսոնի ժամանակ քիսէններին վերագրվում էր չհոնմին ստատուսը, որն ամենացածր ռանգն էր այն ժամանակվա հասարակության մեջ: Սոցիալական դիրքը ժառանգական էր, այդ պատճառով քիսէնի դուստրը նույնպես քիսէն էր դառնում: Քիսէն դառնում էին նաև ստրկության վաճառված աղջիկները:
Գեյշաները բավականին բարձր սոցիալական դիրք ունեին կանանց մեջ: Գեյշա դառնում էին ոչ միայն աղքատ ընտանիքների դստրերը, որոնք վաճառվել էին օքիյաներին (գեյշայական տները), այլև ազնվական ընտանիքների աղջիկները: Եվ որքան տաղանդավոր ու շնորհքով էր գեյշան, այնքան բարձր էր նրա սոցիալական դիրքը:
Ուսուցումը՝
Քիսենները սովորում էին ակադեմիաներում, որոնք կոչվում էին քյոբաններ,: Այնտեղ նրանք սովորում էին թանգակ և սոնգակ ոճի երաժշտություն, ավանդական երգարվեստ: Պարերն ու երգեցողությունը ավելի էին շեշտվում: Սովորում էին նաև պոեզիա, գրականություն և աշխարհիկ խոսքի արվեստ:
Գեյշաները ուսում ստանում էին օքիյաներում, որտեղ սովորում էին արվեստի տարբեր տեսակներ՝ երաժշտական գործիքների վրա նվագել, երգի ավանդական ոճեր, ավանդական պարեր, թեյի արարողության արվեստ, իկէբանա՝ ծաղկարվեստ, պոեզիա, կալիգրաֆիա, գեղարվեստ: Սկզբում աղջիկները պարզապես ծառայում էին գեյշաներին և նրանց օրինակի վրա սովորում : Յուրաքանչյուր գեյշա ուներ ուսուցչուհի գեյշա՝ այսպես կոչված ՙՙավագ քույրՙՙ, և որքան նա հայտնի լինի, այնքան լավ սկսնակ գեյշայի համար:
Ինտիմ կյանքը՝
Քիսէնը կարող էր գիշերն անց կացնել իրեն դուր եկած, կամ լավ վճարող տղամարդու հետ՝ սովորական մարմնավաճառներից տարբերվելով նրանով, որ ունեին “մի վագոն” տաղանդներ, և իրավունք ունեին ընտրելու, թե ում հետ քնեն, իսկ ում հետ սիրախաղ անեն:
Գեյշան կարող էր ունենալ մեկ, կամ մի քանի սիրեկաններ, նրանցից գումար և նվերներ ստանալ, բայց նա իրավունք չուներ իր գործունեությունը մարմնավաճառության վերածելու,՝ դա արգելված էր օրենքով և ենթակա էր պատժի: Որպես օրենք գեյշան ունենում էր մի հովանավոր, իսկ մարմնավաճառությամբ զբաղվում էին այլ կանայք՝ օյրանները:
Կարիերան՝
Քիսէնների ուսուցումը սովորաբար սկսվում էր 8 տարեկանից: Քիսէնների կարիերան սովորաբար շատ կարճ էր՝ 16-17 տարեկանում հասնում էր գագաթնակետին և ավարտվում 30-ին մոտ: Լավագույն քիսէնները դառնում էին հարուստ արիստոկրատների սիրուհիները, սակայն շատ քիչ տղամարդիկ կարող էին նման համարձակ քայլ անել, այդ պատճառով քիսէնների մեծ մասը մեծ տարիքում դառնում էին դերձակներ, կամ ազնվականների ծառաներ: Ուշ Չոսոնի ժամանակ քիսէնների համար մշակված էր 3-ռանգային համակարգ՝ բարձր ռանգ – “հէնսու” , պարում էին, երգում և զվարճացնում ազնվականներին, միջին դասը՝ – “իսու”, այդ ամենի հետ միասին մատուցում էին նաև սեռական ծառայություններ, (արգելված էին ինտիմ կապերը պետական ծառայողների հետ), ամենացածր ռանգը՝ – “սամսու” արգելված էր երգել և պարել “հէնսուների” նման: Զվարճացնում ու մատուցում էին սեռական ծառայություններ:
Գեյշա դառնալու համար աղջիկը անցնում էր մի քանի փուլերով , որոնք որոշում էին նրա սոց. դիրքը՝
Սիկոմի – կատարում է տնային գործերը, օգնում ավագ գեյշաներին հագնվել,հաճախում է դասերի, ինչպես մինարայի գեյշաները ՝ այցելում է բանկետների,բայց միայն որպես դիտորդ՝ ավագ գեյշաներից սովորելու համար:Այդպիսի ապագա գեյշաներին կոչում են մայկո: Վերջինիս նոր անուն են տալիս և ավագ քույրը սկսում է նրան ներկայացնել ՙՙայցելուներին՚՚: Մայկոն ՙՙՄիձուագէ՚՚ արարողությունից (կուսությունը կորցնելուց)հետո դառնում է հասուն գեյշա:
Խելացի գեյշաները կուսությունը վաճառում են իրենց ապագա հովանավորին, և ՙՙէրի-Կաէ՚՚ արարողությունից (սպիտակ և ոսկեգույն թելերով ասեղնագործված օձիքը փոխարինելով մաքուր սպիտակի) հետո նրանք դառնում են լիարժեք գեյշա:
Սանրվածքը փոխում են ավելի հասուն սանրվածքի՝ խորհրդանշելով աղջկա վերածումը հասուն կնոջ: Ամեն փուլ ունի իր սանրվածքը: Լիարժեք գեյշա դառնալուց հետո աղջիկը փնտրում է ՙՙդաննայի՚՚ (հովանավոր), ով հոգում է գեյշայի բազմաթիվ կարիքները, ինչպես նաև նպաստում է նրա հայտնի դառնալուն: Հաճախ եղել են դեպքեր, երբ գեյշան ամուսնացել է իր հովանավորի, կամ հաճախորդներից մեկի հետ և երեխաներ ունեցել: Գեյշան ամուսնանալուց հետո պետք է լքի օքիյան:
20-րդ դարում քիսէնների մեծ մասը պատերազմի և հետևաբար գումարի պակասի պատճառով իջել են հասարակ մարմնավաճառի մակարդակի: Ներկայումս էլ Կորեայում կան քիսէնների տներ, սակայն դրանք ամբողջովին տարբերվում են այն ժամանակվա քիսէններից՝ լինելով սովորական մարմնավաճառներ:
Ներկայումս գեյշաները (ի դեպ՝ ՙՙմիձուագէ՚՚ արարողությունն այլևս չեն անում) շարունակում են ապրել օքեյաներում, սակայն այժմ նրանք ավելի անկախ են դարձել: Ավանդական նորմերը ամենաշատը պահպանվել են Կիոտոյում: Երկրում կան ոչ ավել , քան 1000 գեյշաներ, իսկ մնացածը միշուրաներ են:
~¤>Windie<¤~
Շատ լավ աշխատանք եք անում: Ապրեք շատ լավն եք ✌