Փաստեր Հվ.Կորեայի Մասին
1. Կորեայում գտնվելիս արտասահմանցին ավելի լավ է խուսափի ժեստեր օգտագործել, քանի որ կորեական մշակույթում ժեստերը շատ են, և դրանք որպես օրենք ունեն բոլորովին այլ իմաստ, և եվրոպացու ժեստերը կարող են սխալ հասկացվել, ինչի հետևանքով նա կարող է անհարմար իրավիճակում հայտնվել:
2.Կորեացիները հատուկ սիրով են վերաբերվում երեխաների հետ: Կորեացի երեխաները կամակոր չեն և իրենց լուռ ու լսող են պահում: Ընդհանրապես կորեական ընտանիքում մեծամասամբ պահպանվում են ավանդական հարաբերությունները, ըստ որի կանայք հատուկ հարգանքով են վերաբերվում իրենց ամուսիններին: Օրինակ հաճախ է պատահում, երբ կինն ինքն է տանում բեռը, իսկ ամուսինը քայլում է ազատ: Հարավում ամուսնացած կանայք հիմնականում չեն աշխատում, և հազվադեպ են հանդիպում փողոցներում: Կորեական կանանց հատուկ է զուսպ վարքը: Ըստ ավանդույթների ընդունված չէ «հոգ տանել» կնոջը՝ օրինակ տալ վերարկուն, կամ դիպչել: Կանանց համար անընդունելի է օգտագործել ծխախոտ և ալկոհոլ: (Իհարկե ժամանակակից Կորեայում արևմուտքի ազդեցությունը զգացվում է, և երիտասարդությունը բավականին ազատ է դարձել):
3.Նվերներ տալիս և ընդունելիս դա պետք է անպայման անել երկու ձեռքով:
4. Կորեացիները շատ հյուրասեր են: Կորեական տուն այցելելիս կարևոր է հետևել որոշակի կանոնների՝ կախված նրա ներքին կառուցվածքի առանձնահատկությունների հետ: Կորեացիները հիմնականում նստում են գետնին՝ դնելով հատուկ բարձեր, իսկ ոտքերը ծալում են իրենց տակ: Այս պատճառով կորեական տները շատ մաքուր են և տանը քայլում են առանց կոշիկների: Մուտքի մոտ դրվում են մաշիկներ, մռութներով հենց դեպի ներս, որպեսզի հարմար լինի դրանք հագնել:
5. Կորեացիները խուսափում են անձնական դերանուններ օգտագործել, նրանք իրենց զրուցակցին դիմում են ազգանունով+ ՙՙՊարոն՚՚ : Անունով կարելի է դիմել միայն ընկերներին, դա էլ միայն իրենցից կրտսերներին կամ հասակակիցներին: Տարիքով կամ սոցիալական դիրքով իրենց հավասարներին կամ իրենցից փոքրերին դիմում են ազգանունեվ + «սսի»: Իրենցից մեծերին կամ բարձր սոց. դիրք ունեցողներին դիմելիս անհրաժեշտ է անվանել «սոնսէննիմ» («ուսուցիչ, պարոն»)…
6. Շփվելիս խոսքի ոճը կախված է զրուցակցի տարիքից և սոցիալական դիրքից:Մանավանդ մեծերին կորեացիները առանձնահատուկ հարգանքի են արժանաացնում:
Կորեայում անունը հաջորդում է ազգանվանը:
7. Կորեացիները հանդիպելիս ասում են՝ «Աննյոնհասսըմնիկա?!». Ողջույնը կարող է ուղեկցվել խոնարհումով (մանավանդ Հարավային Կորեայում): Խոնարհման խորությունը/ կամ անկյունը որը կազմվում է իրանի և ոտքերի հետ՝ խոնարհվելիս, կախված է բարևողի և ում որ բարևում են՝ նրա սոցիալական դիրքից և տարիքից: Հիմա ավելի մեծ տարածում է ստանում ձեռքսեղմումը (մանավանդ Հյուսիսային Կորեայում): Ընդ որում առաջինը ձեռքը մեկնում է տարիքով մեծը, սոցիալական ավելի բարձր դիրք ունեցողը,և տղամարդը՝ կնոջը:
8. Կորեական ավանդական ըմպելիքը թեյն է: Այն օգտագործում են բոլոր իրավիճակներում:Կորեայում՝ ի տարբերություն այլ երկրների , գոյություն ունի նաև «ինսամչհա» (ժենշենի թեյ), որը համարվում է կորեացիների ազգային հպարտությունը:
9. Կորեացիների հետ զրուցելիս չի կարելի ուղիղ նայել զրուցակցի աչքերի մեջ: Ուղիղ հայացքը գնահատվում է որպես հոգեբանական ճնշում, կամ նույնիսկ սպառնալիք:
10. Հարավային Կորեայում ծիծաղելիս խորհուրդ է տրվում ձեռքով փակել բերանը, որովհետև բաց բերանը անշնորքություն է համարվում:
~¤>Windie<¤~
Նյութը հեղինակային է: Օգտվելու դեպքում նշե՛ք մեր կայքը: