Կորեերենը աշխարհի ամենահին լեզուներից մեկն է, որը, չնայած Չինաստանի մշակութային մեծ ազդեցության, Ճապոնիայի կողմից շրջափակման և Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո արմատացած ամերիկյան հոսանքների ներգործման, այնուամենայնիվ կարողացավ պահպանել իր ինքնատիպությունը՝ արտացոլելով ազգային բնավորություն, բազմադարյա ավանդույթներ, ամեն մի առանձին կորեացու և ազգի ներաշխարհը: Continue reading “Կորեերեն: Պատմական ակնարկ:”
Դաս 1 Բաղաձայներ (자음)
Ինչպես նշել էի պատմական ակնարկում, կորեերենի բաղաձայները՝ 19-նն են:
Continue reading “Դաս 1 Բաղաձայներ (자음)”
Դաս 2 Ձայնավորներ (모음)
Կորեերենի այբուբենը
Կորեերենի այբուբենը՝ հայերեն արտասանությամբ:
Տառերի գրելաձևը տեսնելու համար՝ ուղղակի սեղմեք նկարին ^^
Continue reading “Կորեերենի այբուբենը”
Դաս 3 Վանկը՝ կորեերենում: Ընդհանուր դրույթներ:
Հուսով եմ, որ տառերն արդեն սովորել եք:
Այսօր կփորձենք գրել ամբողջական բառեր:
Continue reading “Դաս 3 Վանկը՝ կորեերենում: Ընդհանուր դրույթներ:”
Դաս 4 Արտասանության կանոնները փաթչհիմում
Նախորդ դասերի ընթացքում սովորեցինք կորեերենի այբուբենը, ինչպես նաև այն, որ կորեերենում տառերը չեն գրվում կողք-կողքի, այլ միավորվում են վանկերում:
Դա է պատճառը, գուցե, որ անտեղյակ մարդիկ համարում են, որ կորեերենն էլ է գրվում հիերոգլիֆներով:
Դաս 5 Տառերի արտասանության կանոնները՝ կախված դրանց դիրքից (մաս 1)
Ինչպես խոստացել էի, ավելի մանրամասն դիտարկենք և սովորենք տառերի արտասանության կանոնները:
Հիշեցնում եմ, որ սա կորեերենի ամենադժվար հաղթահարվող բարդություններից մեկն է: Հուսամ, կկարողանաք հեշտ անցնել այս փորձությունը:
Continue reading “Դաս 5 Տառերի արտասանության կանոնները՝ կախված դրանց դիրքից (մաս 1)”
Դաս 6 Տառերի արտասանության կանոնները՝ կախված դրանց դիրքից (մաս 2)
Շարունակենք ուսումնասիրել տառերի արտասանության կանոնները՝ կախված դրանց դիրքից բառի/վանկի մեջ:
Հիշեցնում եմ, որ խոսքը հիմնականում բաղաձայների մասին է: Ձայնավորներն արտասանվում են, ինչպես այբուբենում, բացառությամբ՝ ㅢ [ըյ] ձայնավորի, որի մասին գրել էի Դաս 2-ում:
Continue reading “Դաս 6 Տառերի արտասանության կանոնները՝ կախված դրանց դիրքից (մաս 2)”
Դաս 7 Ընտանիքի ինստիտուտը Կորեայում: Ընտանիքի անդամները:
Այս դասով մի քիչ հանգիստ կթողնենք քերականությունը և կխոսենք կորեական ընտանիքի մասին, կծանոթանանք ընտանիքի անդամների կորեերեն անվանումների՝ հարստացնելով մեր բառապաշարը:
Continue reading “Դաս 7 Ընտանիքի ինստիտուտը Կորեայում: Ընտանիքի անդամները:”
Դաս 8 Թվական անուն
Նախորդ դասերին սովորեցինք գրել և կարդալ կորեերեն (հուսամ, արդեն ստացվում է, գոնե ինչ-որ չափով ընտելացել եք), այսօր կսովորենք հաշվել կորեերեն:
Ինչքան էլ որ տարօրինակ լինի, կորեերենում գոյություն ունեն թվականների երկու շարք. ծագումով կորեական և սինոկորեական (չինարենից փոխառված):
Continue reading “Դաս 8 Թվական անուն”
Դաս 9 Հաշվողական համակարգեր
Այսօր շարունակենք թվականների ուսումնասիրությունը՝ արդեն որոշակի կիրառության մեջ: Կփորձենք հաշվել գոյականներ:
Ի տարբերություն շատ այլ լեզուների, այդ թվում՝ նաև հայերենի, կորեերենում շատ գոյականներ հաշվելի չեն: Հաշվելի են համարվում օրինակ՝ 사람 [սարամ] և մարդու հետ կապ ունեցող մի շարք գոյականներ, իսկ ոչ հաշվելի բառերի համար քանակ նշելիս անհրաժեշտ է օգտագործել այսպես կոչված “հաշվելի բառեր”:
Continue reading “Դաս 9 Հաշվողական համակարգեր”