Կորեերեն: Պատմական ակնարկ:

korean-1

Կորեերենը աշխարհի ամենահին լեզուներից մեկն է, որը, չնայած Չինաստանի մշակութային մեծ ազդեցության, Ճապոնիայի կողմից շրջափակման և Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո արմատացած ամերիկյան հոսանքների ներգործման, այնուամենայնիվ կարողացավ պահպանել իր ինքնատիպությունը՝ արտացոլելով ազգային բնավորություն, բազմադարյա ավանդույթներ, ամեն մի առանձին կորեացու և ազգի ներաշխարհը: Continue reading “Կորեերեն: Պատմական ակնարկ:”

Դաս 4 Արտասանության կանոնները փաթչհիմում

դասՆախորդ դասերի ընթացքում սովորեցինք կորեերենի այբուբենը, ինչպես նաև այն, որ կորեերենում տառերը չեն գրվում կողք-կողքի, այլ միավորվում են վանկերում:

Դա է պատճառը, գուցե, որ անտեղյակ մարդիկ համարում են, որ կորեերենն էլ է գրվում հիերոգլիֆներով:

Continue reading “Դաս 4 Արտասանության կանոնները փաթչհիմում”

Դաս 5 Տառերի արտասանության կանոնները՝ կախված դրանց դիրքից (մաս 1)

դասԻնչպես խոստացել էի, ավելի մանրամասն դիտարկենք և սովորենք տառերի արտասանության կանոնները:
Հիշեցնում եմ, որ  սա կորեերենի ամենադժվար հաղթահարվող բարդություններից մեկն է: Հուսամ, կկարողանաք հեշտ անցնել այս փորձությունը:

Continue reading “Դաս 5 Տառերի արտասանության կանոնները՝ կախված դրանց դիրքից (մաս 1)”

Դաս 6 Տառերի արտասանության կանոնները՝ կախված դրանց դիրքից (մաս 2)

դասՇարունակենք ուսումնասիրել տառերի արտասանության կանոնները՝ կախված դրանց դիրքից բառի/վանկի մեջ:
Հիշեցնում եմ, որ խոսքը հիմնականում բաղաձայների մասին է: Ձայնավորներն արտասանվում են, ինչպես այբուբենում, բացառությամբ՝  ㅢ  [ըյ]  ձայնավորի, որի մասին գրել էի Դաս 2-ում:
Continue reading “Դաս 6 Տառերի արտասանության կանոնները՝ կախված դրանց դիրքից (մաս 2)”

Դաս 7 Ընտանիքի ինստիտուտը Կորեայում: Ընտանիքի անդամները:

դաս

Այս դասով մի քիչ հանգիստ կթողնենք քերականությունը և կխոսենք կորեական ընտանիքի մասին, կծանոթանանք ընտանիքի անդամների կորեերեն անվանումների՝ հարստացնելով մեր բառապաշարը:
Continue reading “Դաս 7 Ընտանիքի ինստիտուտը Կորեայում: Ընտանիքի անդամները:”

Դաս 8 Թվական անուն

դասՆախորդ դասերին սովորեցինք գրել և կարդալ կորեերեն (հուսամ, արդեն ստացվում է, գոնե ինչ-որ չափով ընտելացել եք), այսօր կսովորենք հաշվել կորեերեն:
Ինչքան էլ որ տարօրինակ լինի, կորեերենում գոյություն ունեն թվականների երկու շարք. ծագումով կորեական և սինոկորեական (չինարենից փոխառված):
Continue reading “Դաս 8 Թվական անուն”

Դաս 9 Հաշվողական համակարգեր

դասԱյսօր շարունակենք թվականների ուսումնասիրությունը՝ արդեն որոշակի կիրառության մեջ: Կփորձենք հաշվել գոյականներ:
Ի տարբերություն շատ այլ լեզուների, այդ թվում՝ նաև հայերենի, կորեերենում շատ գոյականներ հաշվելի չեն: Հաշվելի են համարվում օրինակ՝ 사람 [սարամ] և մարդու հետ կապ ունեցող մի շարք գոյականներ, իսկ ոչ հաշվելի բառերի համար քանակ նշելիս անհրաժեշտ է օգտագործել այսպես կոչված “հաշվելի բառեր”:
Continue reading “Դաս 9 Հաշվողական համակարգեր”

error: Content is protected !!