Կորեական ազգային հագուստի մեջ շատ կարևոր դեր ունեն նաև գույները: Հիմնական գույները, ներառյալ սպիտակը, հինգն էին: Կամիրը նշանակում էր հաջողություն և հարստություն: Կարմիր էր նաև թագավորի ու թագուհու արարողակարգային հագուստը, հարսնացուի կիսաշրջազգեստը (կանաչ բաճկոնով): Պալատական կանանց ու պետական պաշտոնյաների հագուստները ներկում էին ինդիգոյի (կապույտի) երանգներով, որը նշանակում էր կայունություն, հաստատունություն: Դեղին գույնը՝ տիեզերքի կենտրոնի գույնը, խորհրդանշում էր թագավորին ու թագուհուն և պալատական արարողությունների ժամանակ թույլատրելի էր բացառապես նրանց հագուստի համար:
Հանբոք – կորեական ազգային հագուստ
Հանբոքը (կոր. 한복 – կորեական հագուստ) առաջացել է հյուսիսսիբիրյան քոչվորների մշակութային շրջանում և լայն տարածում է ունեցել Ասիայի հին ժամանակաշրջանում: Ամենավաղ վկայությունն այն բանի, որ հյուսիսասիացի քոչվորների մոտ գոյություն է ունեցել որոշակի հագուստի ոճ, դա Նօին-Ուլայում (Մոնղոլիա) հուննուների (քոչվոր ազգ Չինաստանի հյուսիսում, ովքեր միշտ պատերազմների մեջ էին չինական Հան կայսրության հետ, որի արդյունքում ի վերջո նրանց ցեղը ցրվեց) դամբարաններն են: Հանբոքի դիզայնների ամենահին օրինակները կարելի է տեսնել մ.թ.ա. 3-րդ դար, Քոգուրյո շրջանի որմնանկարներում:
10 ծառայություններ, որոնք դուք կստանաք Սեուլում լիովին անվճար!
1.Անվճար հեռախոսազանգեր Սեուլում
Դուք միշտ կարող եք վարձով վերցնել հեռախոս, երբ ժամանել եք Ինչհոն օդանավակայան: Բայց եթե Ձեզ անհրաժեշտ է ընդամենը մի երկու զանգ՝ Կորեայում եղած ժամանակ կատարելու համար, ապա դուք դա կարող եք անել անվճար՝ Սեուլի մետրոների բազմաթիվ մեծ կայարաններում! Continue reading “10 ծառայություններ, որոնք դուք կստանաք Սեուլում լիովին անվճար!”
Հետաքրքիր փաստեր կորեացիների մասին – մաս 2
1.Կորեայում միանգամից մի քանի խմբերի սիրելը հավասարեցվում է մեղքի:
Կորեացի երկրպագուները պետք է աջակցեն միայն մեկ խմբի, այդ պատճառով նրանք չեն սիրում օտարերկրացի երկրպագուներին:
Continue reading “Հետաքրքիր փաստեր կորեացիների մասին – մաս 2”
Հետաքրքիր փաստեր կորեացիների մասին
1. Ամուսնալուծված կորեուհիները նախընտրում են տղամարդկանց, ովքեր երբեք չեն ամուսնացել:
Ինչպես պարզվել է վերջին հետազոտության ժամանակ, ամուսնալուծված կանանց մեծ մասը նախընտրում են այն տղամարդկանց, ովքեր երբեք չեն ամուսնացել:
51,8 % տղամարդիկ ու 45,5 % կանայք նշել են, որ իրենց համար կարևոր չէ, թե իրենց ապագա կեսը նախկինում եղել է ամուսնացած, թե ոչ: Եվ միայն 13 % տղամարդիկ ու 15,4 % կանայք են, ովքեր նախընտրում են, որ իրենց սիրելին լինի ամուսնացած և ամուսնալուծված, բայց տարբեր պատճառներով:
2. Կորեայում կա դռներով պատված 10 հարկանի շենք:
Իրականում շենքը դռներից չի կառուցված, այն կառուցված է սովորական շինանյութերից սակայն պատերը պատված են հազարավոր դռներով: 2009 թվականին նկարիչ Չոյ Չոն Հվան մոդեռնիզացրեց այս շենքը վերամշակված դռներով, դարձնելով այն մաշտաբային ինստալյացիյա:
Շենքը գտնվում է Սեուլում:
3. Կորեայում գոյություն ունի սովորույթ, որի համաձայն սիրելի երաժիշտներին նվիրում են բրինձով լի պարկեր: Big Bang խմբի առաջին շոուի ժամանակ հավաքվել է 12.7 տոննա բրինձ: Դրանից հետո ստեղծվել է ընկերություն , որի նպատակն է համոզվել, որպեսզի բրինձը հասնի սիրելի երաժիշտներին:
4. Կորեացիների 90%- ը կարճատես են , և ստիպված ակնոցներ կամ կոնտակտային լինզաներ են կրում:
5. Բոլոր կորեացիներն օգտվում են Internet Explorer-ից : Այլ բրաուզերների մասին նրանք չգիտեն և, ըստ էության, մեծ մասը նույնիսկ չգիտի, թե ինչ է բրաուզերը : Կորեական կայքերը համապատասխանաբար կազմվում են Explorer-ի տակ: Որևէ այլ բրաուզերում, ոչ մի Կորեական կայք ճիշտ չի աշխատի: Կորեացիների մեծ մասը Google-ը բացելուց առաջ բացում են naver.com (Դա կորեական որոնման համակարգ է, և ոչ միայն), սկզբում որոնում են Google-ը, ապա սեղմում link-ի վրա:
6. Կորեան աշխարհի ամենաապահով երկրներից մեկն է: Հանցանքների թիվը այնտեղ 8 անգամ ավելի քիչ է քան Գերմաիայում, սպանություններն 15 անգամ ավելի քիչ են կատարվում քան Ռուսաստանում, իսկ գողությունը ԱՄՆ-ից 20 անգամ քիչ: Կորեայում գրեթե չկա թմրամոլություն: Շատ հազվադեպ է կատարվում գրպանի գողություններ և հարձակումներ: Սենսացիա է համարվում մեքենայի կողոպուտը, իսկ հասարակության ավանդական բարոյականոթյունն այնքան բարձր է, որ անհնար է հանդիպել բացահայտ կոպտության կամ անկիրթ վերաբերմունքի : Քաղաքի գրեթե բոլոր բնակավայրերը լավ լուսավորված են և հսկվում են ոստիկանության կողմից:
7. Կորեական խոհանոցը ընդհանուր առմամբ շատ կծու է, պատրաստման ժամանակ շատ են օգտագործում համեմունքներ, հատկապես կորեական պղպեղ, այդ իսկ պատճառով կորեական ճաշատեսակներից շատերը ունեն կարմարագազարագույն երանգ: Այդ պղպեղի շատ օգտագործելը կախված է նրանից , որ հատկապես հարավային Կորեան ունի շատ տաք և խոնավ կլիմա , իսկ պղպեղը օգնում է մթերքը երկար պահպանելուն: Ի դեպ` Կորեացիները սկսել են պղպեղն օգտագործել 16-րդ դարից սկսած, երբ այն առաջին անգամ Հարավային Ամերիկայից բերեցին պորտուգալացիները: Այդ ժամանակ էլ ձևավորվեց Կորեական ավանդական ճաշատեսակների պատրաստման ձևը: Կծու ուտեստները շատ բարձր էին գնահատվում, իսկ համեղ և կծու բառերը կորեերենում դարձան հոմանիշներ: Համեմունքների ցանկը Կորեայում այդքան էլ հարուստ չէ հիմնականում օգտագործում են պղպեղ և սխտոր , սակայն դա նրանք օգտագործում են տարբեր համամասնություններով : Այդ իսկ պատճառով ճաշատեսակների համերը ստացվում են տարբեր: 3 հիմնական կորեական համեմունքներն են սոյայի սուսը, կոչհուջանը և տվանջանը: Շատ է օգտագործվում նաև սխտորը:
8. Ինչպես հարևան երկրներում այնպես էլ Կորեայում շատ են օգտագործում բրինձ: Ի՞նչպես են գործերդ արտահայտությունը կորերենից բառացիորեն թարգմանվում է այսպես՝ “Այսօր բրինձ կերե՞լ ես”: Կորեացիների համար բրինձը սեղանի անբաժանելի մասն է կազմում , ինչպես օրինակ հացը շատ Եվրոպական երկրների համար: Բրինձը մատուցում են ամեն մեկին առանձին ամանով, իսկ մնացած կերակուրները դնում են ընդհանուր ափսեով:
9. Հարավկորեացիները շատ են հետևում նորաձևությանը, մեծ ժամանակ են տրամադրում իրենց սանրվածքներին, հագուստին, դիմահարդարմանը: Այժմ շատերն են խոսում անգլերեն, բարեհամբույր են ու միշտ կանգ են առնում փողոցում, որպեսզի օգնեն արտասահմանցուն գտնել ճիշտ ճանապարհը:
10. Սեուլի ճարտարապետությունը նման է ամերիկյան քաղաքների մեծամասնությանը, որտեղ բարձրահարկ շենքերի կտուրներում տեղադրված են ուղղահայաց տարածքներ, իսկ առաջին հարկերը տրամադրված են սրճարաններին ու խանութներին: Տների համարները շատ հարմար գրված են մեծ թվերով:
11. Սեուլի մետրոյում չկան աշխատողներ: Տոմսերը վաճառում են հատուկ ավտոմատների միջոցով:
12. Կորեայի արվեստը և ճարտարապետությունը, զարգանում էին Ասիայի մյուս ժողովուրդների մշակույթների հետ սերտ փոխազդեցության մեջ:
Կորեան ընկալել- յուրացրել է Հնդկաստանի և Չինաստանի մի շարք նվաճումներ՝ իր հերթին էական ներգործություն ունենալով Ճապոնական արվեստի ձևաորման վրա: Կորեայի մշակույթն օժտված է արտահայտված ինքնօրինակության գծերով: Ի սկզբանե Կորեայի արվեստը Բուդայականության ու կոնֆուցիականության ազդեցության տակ էր գտնվում, որի արտացոլումը կարելի է տեսնել հնագույն կորեական նկարներում, քանդակներում, խեցգործության նաև կատարողական արվեստում, օրինակ՝ կորեական թեյի արարողության, կորեական փհուչհեչհում և «կորեական օպերայում»՝ փհանսորի:
Չնայած նրան, որ Հարավային և Հյուսիային Կորեայի ավանդական մշակույթները նման են միմյանց, այնուամենայնիվ Կորեական թերակղզու բաժանումից հետո այդ երկրներին հաջողվեց ստեղծել նոր, յուրօրինակ ու ինքնատիպ արվեստ , որոնք միմյանցից շատ են տարբերվում:
1960-1970 թվականները Հարավկորեական ժամանակակից արվեստի ծաղկման շրջանն էին: Կորեացի նկարիչները ստեղծում էին աշխատանքներ երկրաչափական ձևերով, ոչ նյութական առարկաներով, նաև փորձում էին ստեղծել ներդաշնակություն մարդու և բնության միջև:
Իսկ ճարտարապետության մեջ նոր փուլ սկսվեց: Հետպատերազմյան տարիներին, ժամանակակից տենդենցները կենտրոնացավել էին կորեական ավանդական փիլիսոփայության (ներդաշնակություն բնության հետ) վրա:
~¤>Windie<¤~
Նյութը հեղինակային է: Օգտվելու դեպքում նշե՛ք մեր կայքը:
Կորեերեն ասացվածքներ
희망의 절대 놓지 않았어요. 사이드 사이드하여 계속 그 힘을 믿고 그것을 소중히. 그것은 바로시간을 반드시 보답이다.
Երբեք հույսդ մի կտրիր: Այն պահիր կողքիդ, հավատա նրա ուժին, փայփայիր: Անհրաժեշտ պահին այն կպատասխանի փոխադարձաբար: Continue reading “Կորեերեն ասացվածքներ”
TOP-10 վայրեր, ուր արժե այցելել Կորեայում
1.Ինսանդոն
Սա մի վայր է, որտեղ ապրում էին պոետները, արտիստները, և լիբերալ մտածողները, իսկ հիմա այստեղ շարված են ավանդական թեյի տնակներ,հազվագյուտ խանութներ, շատ շրջանցումներ, ճանապարհներ, և բազմաթիվ ցուցահանդեսների շենքեր:Սա զբոսաշրջիկների հանգրվանն է: Թափառեք փողոցներում, լուսանկարեք…այցելեք տարբեր արհեստավորների խանութներ: Դուք այդտեղ կհանդիպեք նաև Buckchon traditional village-ին..տարածք, որը տեղավորված է բարձր բլրի վրա, այստեղ կան շատ հին կորեական տներ, որտեղ մինչ օրս մարդիկ են ապրում: Սա հիանալի ցուցադրում է, թե ինչպես էին նախկինում ապրում կորեացիները: (և այն, թե ինչպես մինչ օրս էլ ապրում է Կորեայի մեծ մասը):
Սա հիանալի ընտրություն է զբոսաշրջիկնրի համար : Այստեղ ամբոխներ չկան և հատուկ ընդգծված է ավանդական ոճը – այստեղ դուք ոչ մի ռեստորան կամ նման բան չեք կարող գտնել:
2. Չոնգյոչոն գետ
Այն համարյա նեղլիկ զբոսայգի է, որը սողում է քաղաքով մեկ…Չոնգյոչոն գետը Սեուլի աղմուկից ու բազմազան հոտերից խուսափելու հիանալի միջոց է,այն ամենը ինչ դուք պետք է անեք՝ դա աստիճաններով բարձրանալն է: Մինչև 2005 թվականը Չոնգյոչոնն ավելի շատ կոյուղաջրերի հոսանքի էր նման, քան գետի: Լի Մյոն Բակը՝ Հարավային Կորեայի նախագահը, Չոնգյոչոն գետի մաքրումն օգտագործեց որպես մարդկանց համար հանգստի վայր ստեղծելու նախագիծ: Գետը մաքրվում է սկսած Սեուլի City Hall-ից մինչև 5.2 միլ երկարությամբ տարածքով…Այստեղ կարելի է հայտնվել քաղաքի ցանկացած մասից, որովհետև այն հոսում է ամբողջ քաղաքի միջով…
3. Կյոնբոկկուն պալատ
Սա Սեուլում ամենամեծ կոմպլեքսն է և ամենահայտնին զբոսաշրջիկների շրջանակում: Այն մոտ է Ինսանդոնին և Չոնգյոչոնին, այնպես որ դուք հաստատ կհայտնվեք այնտեղ ՝ թեկուզ պատահաբար…
4. Մյոնդոն
Լույսեր…մարդիկ..նեոն…ն
5. Հոնդէ
Սա արվեստների համալսարանի հայրենիքն է, վայր, որը շնչում է երիտասարդությամբ և կրեատիվությամբ: Վուլգար սրճարաններ, հնաոճ զգեստների խանութներ,ամսագրեր, տարօրինակ գրաֆիտիներ…Հոնդէում ամենալավ զբաղմունքը զարմանալն է, մոլորվելը, հետո կրկին նոր սիրելի բաներ գտնելը: Այցելեք Sang Sang Madang Art Center,որտեղ միշտ հետաքրքիր ցուցահանդեսներ կան, ինչպես նաև հիասքանչ դիզայներական խանութներ: Ամռանը՝ շաբաթ օրերին, գնացեք այգի, որը մոտ է Hongik University-ին, այնտեղ ամեն շաբաթ բաց երկնքի տակ արվեստների ցուցահանդես-վաճառնքեր են տեղի ունենում! Այնտեղ դուք կարող եք գտնել զարմանահրաշ զարդեր,որոնք ձեռքով են պատրաստված,ներկված հողաթափեր,աչ թանկ նկարներ, և նման շատ բաներ, ամեն ինչ՝ պատրաստված համալսարանի ուսանողների ձեռքերով: Հոնդէն հայտնի է նաև իր ակտիվ գիշերային կյանքով՝ բարեր, պարային ակումբներ, այդ ամենը կբավարարի Հոնդէի հանդեպ ձեր կիրքը!
6. Գվանջան շուկա
Սեուլի ամենահին շուկան է, որը կենտրոնացված է կտորեղենի վրա: Այստեղ ընթրելը անմոռանալի փորձ է: Ավելի հարմար տեղավորվեք նստարանին և վայելեք կյանքը կորեական սրճարանում՝ տտոպպոկի, քիմբափ և պաչժոն և այլն: Այստեղ դուք կարող եք բազմաթիվ հետաքրքիր բաներ գտնել ձեզ համար:
7. Ջիմջիլբան
찜질방 — կորեական հանքային աղբյուր:Ոչ միայն Սեուլում, այլև ողջ Կորեայում կան բազմաթիվ Ջիմջիլբաններ,և մարդիկ միշտ այցելում են նման վայրեր: Դա Կորեայում արդեն ավանդույթ է դարձել և դուք միանգամից կհասկանաք դա, երբ մտնեք սպա: Դրանք արժեն 8,000-ից 12,000 վոն և սովորաբար բաց են 24 ժամ: Վերցնելով ձեր պահարանի բանալին, և զգեստափոխվելով մտնում եք լոգարանային սենյակ, որտեղ անց եք կացնում առաջիկա մի քանի ժամը՝ սուզվելով տարբեր ջերմաստիճանների ջրով վաննաներ՝ ևս 30 կանանց հետ(կամ տղամարդկանց՝ կախված ձեր սեռից): Ջրի ջերմաստիճանը 43 ցելսիուսից տատանվում է մինչև սառցե ջուր,և դրանք բոլորը հիանալի միջոց են թուլանալու և միաժամանակ մաշկի վրա զգալու Կորեական մշակույթը: Սպան ունի բազմաթիվ սպասարկման տեսակներ՝ մերսումից մինչև հոնքերի ընդգծում: Սպասարկող անձնակազմը կարող է նույնիսկ չիմանալ անգլերեն, բայց այնպիսի բառեր ինչպիսիք են “սկրաբ” կամ “մասսաժ” նրանք հասկանում են:
8. Միայն կանանց համար՝ Սրճարան ՙՙՀարսանեկան զգեստ՚՚
Այստեղ կանայք այցելում են իրենց կանացիությունը վայելելու համար՝ ըմպելու կաթնային կոկտեյլներ և լատտե, և շատ նկարվել հարսանեկան զգեստով: Հնարավոր է, որ դա ամենականացի բանն է, որ կզգաք՝ աղջիկների օգնությամբ հարսանեկան զգեստի ընտրություն մի մեծ զգեստապահարանից, որտեղ բազմաթիվ գեղեցիկ հարսանեկան զգեստներ կան:
Բազմաթիվ աքսեսուարներ և նմանատիպ բաներ….Սեուլում նման թեմատիկ սրճարանները շատ հայտնի են և պահանջված՝ դրանք քաղաքի գանձերից են: Այնտեղ սուրճի, թեյի և այլ խմիչքների մեծ ընտրություն կա, կան նաև դիմահարդարման բաժիններ, որտեղ դուք կարող եք անմոռանալի դիմահարդարում անել:
9. Նամսան աշտարակ
Աշտարակը գտնվում է Սեուլի սրտում, այն կարելի է տեսնել քաղաքի ցանկացած կետից, եթե եղանակը պարզ է: Իհարկե ցերեկային զբոսանքը դեպի Նամսան սար, որի վրա գտնվում է աշտարակը, հիանալի է, բայց խորհուրդ է տրվում այնտեղ գնալ գիշերը, որպեսզի լիարժեք կարողանաք վայելել Սեուլյան գիշերը: Սա սիրահարների ամենասիրած վայրն է: Այստեղ կան հատուկ հատվածներ, որտեղ սիրահար զույգերը կարող են միասին կողպեքներ ամրացնել՝ դրանց վրա գրելով իրենց անունները կամ ինչ-որ խոստումներ: Կողպեքը խորհրդանշումէ նրանց սիրո ամրությունը: Ոմանք բանալին նետում են ջուրը, որպեսզի այլևս չկարողանան հանել կողպեքը, այդպիսով ավելի ամրացնելով իրենց հարաբերությունները: Ոմանք էլ բանալիները պահում են իրենց մոտ:
10. Ապառազմականացված գոտի
Երբ դուք վերադառնաք Կորեայից, և ձեր ընկերները ձեզ հարցնեն, թե : «Ո՞ր Կորեայում ես եղել », դուք հանգիստ կարող եք ասել, որ երկուսում էլ եղել եք:Դուք կարող եք այցելել Հյուսիսային Կորեա, եթե գնաք ապառազմականացված գոտի: Կան շատ շրջագայություններ, որոնք իրենց մեջ ներառում են արշավ դեպի այդ գոտի: Մեկ օրը կարժենա 96 դոլլար: Այս վայրն ամենաշատ խորհուրդ տրվող վայրերից է, եթե դուք ցանկանում եք գնալ Կորեա: Պարզապես դուք պետք է համոզվեք, որ մեկնումից մեկ ամիս առաջ արդեն ամեն ինչ պատվիրել եք:
~¤>Windie<¤~
Նյութը հեղինակային է: Օգտվելու դեպքում նշե՛ք մեր կայքը:
Ովքե՞ր են հվարանները և ի՞նչ դեր են ունեցել Հին Կորեայում
Հվարան (կոր. 화랑, բառացիորեն՝ ծաղիկ երիտասարդներ/գեղեցիկ երիտասարդներ) — երիտասարդական ստատուսային համակարգ՝ Սիլլա հին կորեական թագավորությունում , որը գոյություն է ունեցել մինչև X դարը: Հվարաններում ընդունում էին 14-15 տարեկան պատանիների, ինչպես արիստոկրատների ընտանիքներից, այնպես էլ հասարակ ընտանիքներից, որոնք հետո հատուկ դաստիարակություն էին ստանում: Խաղաղ ժամանակ նրանք սովորում էին կանոնիկ կոնֆուցիոսական և բուդդիստական տեքստեր, ճանապարհորդում էին լեռներով և դաշտերով, այցելում սրբավայրեր, աշխարհի ներդաշնակությունը ամրապնդող արարողություններ անց կացնում , սովորում էին երկիր կառավարել և մոգական ուժով օժտված երգեր գրել, որոնք ըստ ավանդության ի զորու էին ոչնչացնել վտանգավոր նշանները , վտարել «տենդի չարքերին», ստիպել թշնամու զորքին նահանջել: Պատերազմի ժամանակ նրանք կռվում էին առաջին շարքերում և շատ լավ պատրաստված մարտական դասեր էին, որոնց քաջագործությունների մասին շատ ինֆորմացիա է պահպանվել կորեական քրոնիկներում՝ ինչպիսիք Սամգուկ սագի-ն և Սամգուկ յուսա-ն են:
Հվարանների հոգեբանական նախապատրաստվածությունը հիմնված էր «Հինգ կանոնների» վրա, որը ձևակերպվել էր հվարանների առաջին հոգևոր ուսուցչի կողմից՝ բուդդիստ վանական Վոնգվանի կողմից, ով ապրել է Չհինփհյոն-վան արքայի ղեկավարման տարիներին (579-631): Այդ կանոններն են՝
1. Եղիր հավատարիմ պետությանդ
2. Հարգիր ծնողներիդ
3. Անկեղծ եղիր ընկերներիդ հետ
4. Մարտում եղիր խիզախ
5. Կենդանի էակ սպանելիս համոզվիր, որ ճիշտ ես/եղիր դժվարահաճ
«Սամգուկ սագի» -ում հվարանների մասին գրված է՝
Չինհընհվան արքայի կառավարման 37-րդ տարում (576) առաջին անգամ պալատ հրավիրվեցին մարդիկ, որոնք կոչվում էին վոնհվա, ինչը նշանակում է «ծաղիկների աղբյուր»: Այդ ժամանակ անհանգստանում էին, որ շուտով ոչ մի տեղից հնարավոր չի լինի ապագա հրամանատարներ գտնել: Այդ պատճառով որոշեցին պալատ հրավիրել արժանավոր մարդկանց , և տեսնել, թե ով ինչ հմտությունների է տիրապետում: Սկզբում գտան երկու շատ գեղեցիկ երիտասարդ աղջիկների՝ Նամո և Չունչհոն անուններով:
Նրանցից յուրաքանչյուրը հավաքեց 300 մարտիկների: Բայց աղջիկները գեղեցկության պատճառով անընդհատ խանդում ու նախանձում էին միմյանց: Մի օր աղջիկներից մեկը՝ Չունչհոնը, իր մոտ հրավիրեց Նամոյին, գինի խմեցրեց, և երբ վերջինս արդեն անջատվել էր, նրան խեղդեց գետում: Այդ դեպքերից հետո նրանց մարտիկներին արձակեցին , իսկ Չունչհոնին մահապատժի ենթարկեցին: Սակայն որոշ ժամանակ անց կրկին սկսեցին մարտիկների հավաքել, բայց այս անգամ դրանք գեղեցիկ պատանիներ էին, որոնց սկսեցին կոչել հվարան , ինչը բառացի նշանակում է «ծաղիկ տղաներ», և նրանցից ձևավորեցին մարտական գումարտակներ: Այդ պատանիները սովորում էին ՙՙՃանապարհի՚՚ և ՙՙԱրդարության՚՚ ուսմունքները, մարզվում էին, և երգեր էին գրում: Նրանք ճանապարհորդում էին երկրով մեկ՝ այցելելով գեղատեսիլ վայրեր:
Իսկ «Սամգուկ յուսա»-ում նույնպես ասվում է, որ թագավոր Չինհընվանի կառավարման ժամանակ վոնհվաների (կին ռազմիկների– «ծաղիկների աղբյուր») չեղյալ հայտարարումից հետո, հասկացան, որ այնուամենայնիվ չեն կարող գլուխ հանել առանց «Լուսնի և քամու ճանապարհներից» , այդ պատճառով լավ ընտանիքներից սկսեցին երիտասարդների ընտրել և կոչել հվարաններ, իսկ նրանց ղեկավարներին՝ սոլվոլլան (ինչը նշանակում է «դաշտի առաջին ծաղիկ»), կուկսոն, հվաջու («ծաղիկների տերեր»), փհունվոլջու (« [Ճանապարհի] քամու և լուսնի տիրակալներ»), որոնց համարում էին «պետական սրբեր»: Սակայն հիմնականում նրանց կոչում էին վոնհվա:
Նման վոնհվաները շատ չէին՝ 3-4 հոգի ամբողջ թագավորության համար: Յուրաքանչյուր վոնհվայի ենթարկվում էր 3 – 4 մինչև 7 – 8 սեփական հվարաններ: Ամեն հվարան ուներ հարյուրավոր , նույնիսկ հազարավոր երիտասարդ մարդիկ, որոնց կոչում էին կանդո «ուղեկցող [ծաղիկ] ռազմիկներ»: Իսկ թե ով էր վոնհվաներին կառավարում, և ինչպես էր բաշխվում նրանց ֆունկցիաները պետական գործիչների կողմից, այդքան շատ տեղեկություններ չկան:
Ելնելով «Սամգուկ սագիի» գրերից, որտեղ գրված էր, որ առաջին վոնհվաները կանայք են եղել, որոշ հետազոտողներ ենթադրում են, որ հվարանների մոտ սեռային խտրականություն չի եղել, և խոսվում է կորեական դեմոկրատիայի մասին: Սակայն մյուս կողմից հանդիպում ենք այլ տեսակետի, ըստ որի հերքվում է տղամարդկանց և կանանց հավասար իրավունքը, և ասվում է, որ առաջին կին վոնհվաները սովորական քիսէններ են եղել, որոնց պետական գործիչներն օգտագործել էին երիտասարդ տղաներին իրենց շարքերը գրավելու համար:
Հետաքրքիր է նկատել, որ հվարանները սովորություն են ունեցել նկարել իրենց դեմքերի վրա: Այդ գրիմի օգտագործումը բացատրվում է այնպես, որ դա արել են, կանանց ավելի նմանվելու համար, որպեսզի ուշադրություն գրավեն, և տարբեր ոգիների քշեն շամանիզմի հնարքներով: Դեմքը ներկելը հենց հանդիսանում է շամանիզմի մի մաս:
Հվարանների սոցիալական դասի վերաբերյալ երկու տեսակետ կա՝ մեկը պնդում է, որ հվարան դարձել են բարձր դասի մարդիկ՝ չինգոլները, կամ 6 – 4 ռանգերի թուփհումները, ծայրահեղ դեպքում՝ ունևոր սովորական մարդիկ, ովքեր կարող էին իրենց թույլ տալ չաշխատել: Երկրորդ տեսակետը պնդում է, որ հվարան կարող էին դառնալ նաև հասարակ մարդիկ, ինչն այնքան էլ հավատ չի ներշնչում:
“Հվարանդօ”-ն դա փիլիսոփայական-կրոնական կոդեքս էր, որին հետևում էին հվարանները: Հայտնի է, ոչ Սիլլայի Չինհուն արքան (534-576) իր ղեկավարման 37-րդ տարում Հվարանդօ-ն ճանաչեց որպես փիլիսոփայական ուսմունք:Հվարաններն իրենց ուսմունքն ու ազդեցությունն էին տարածում ամբողջ Կորեական թերակղզում և հայտնի էին աղեղնաձիգի իրենց գերազանց վարպետությամբ ինչպես ձիավարելու ժամանակ, այնպես էլ հետիոտնի կարգով: Չնայած հայտնի է, որ նրանք զբաղվում էին նաև ձեռնամարտով ու սուսերամարտով: Հվարանները սովորում էին չինական դասական գրականություն և ռազմավարության արվեստ: Նրանք սովորում էին նաև չինական մարտարվեստներ ու իրենց հմտություններն էին ցուցադրում ամենամյա ազգային փառատոնի ժամանակ, որն անց էր կացվում հուլիս-օգոստոս ամիսներին:
Հոգևոր կատարելագործման ու ֆիզիկական մարզումների համար հվարաններն իրենց պատրաստվածությունն անց էին կացնում կա՛մ Արևելյան ծովի լեռնային ափին, կա՛մ Սիլլա մայրաքաղաքի լեռնային շրջակայքում: Ուսուցումը տևում էր 3-4 տարի:
Հարց է ծագում, թե որքան ժամանակ են գոյություն ունեցել հվարանները և ինչպիսին է եղել նրանց ճակատագիրը:
Համարվում է, որ որպես մարտական-մշակութա-դաստիարա
Միգուցե ժողովրդի հիշողության մեջ հվարանների որպես շաման, դերասան, երգիչ պահպանվելը պայմանավորված է նրանով, որ նրանց գոյության վերջին տարիներին ռազմական գործը զգալի տեղ չէր զբաղեցնում նրանց գործունեության մեջ:
Հարավային Կորեայում հվարանների մասին այժմ նկարահանվում են տարբեր հեռուստասերիալներ, որոնք հիշեցնում են մարդկանց հվարանների իրական պատմությունը, որտեղ նրանք եղել են ազգին նվիրված հերոսներ: Այսպիսով այդ հեռուստասերիալների շնորհիվ հվարանները կրկին վերադարձնում են ժամանակի իրենց փառքն ու արժանապատվությունը: Ներկայումս ամենահայտնի հեռուստասերիալներն են՝
1. Սոնդոքի թագուհին (Queen Seon Duk 2009)
2. Հվարան – սկիզբը (Hwarang:The Beginning 2016)
~¤>Windie <¤~
Նյութը հեղինակային է: Օգտվելու դեպքում նշե՛ք մեր կայքը:
Քվոն Քյոնյոփի տխուր և եթերային տրավմատիկան
Կորեացի նկարչուհի Քվոն Քյոնյոփը յուղաներկով նկարում է հիպերռեալիստական նկարներ: Նրա ոգեշնչման աղբյուրը բժշկությունն է..իսկ ավելի կոնկրետ՝ դեսմուրգիան (վերքերի բուժման ձևերը, տարբեր տեսակի բինտավորում):
Continue reading “Քվոն Քյոնյոփի տխուր և եթերային տրավմատիկան”
Հանբոք (한복). ժամանակակից վարիացիա
Հանբոք (հանգըլ. 한복) կորեական ավանդական հագուստ՝ հաճախ կարված վառ միագույն կտորներից: Չնայած «հանբոք» բառացի նշանակում է «կորեական հագուստ», XXI դարում այս բառը օգտագործվում է միայն Չոսոնի դինաստիայի ժամանակ եղած հագուստի մասին խոսելիս: Continue reading “Հանբոք (한복). ժամանակակից վարիացիա”
Քումիհո (구미호) – Իննըպոչանի աղվես
Քումիհո – մարդ-աղվես է կորեական ժողովրդական լեգենդներում: Քումիհո բառացիորեն թարգմանվում է “Իննըպոչանի աղվես” կամ “ծեր աղվես”: Ի տարբերություն ճապոնական ՙՙԿիցունե՚՚-ների և չինական ՙՙՀուլի-ծին՚՚-երի՝ քումիհոները միշտ հանդես են գալիս բացասական կերպարով: Նրանք նենգ հրապուրողներ են, արատավոր արարածներ, որոնք սնվում են մարդկային լյարդերով և սրտերով: