Հետաքրքիր փաստեր կորեացիների մասին

199

1. Ամուսնալուծված կորեուհիները նախընտրում են տղամարդկանց, ովքեր երբեք չեն ամուսնացել:

Ինչպես պարզվել է վերջին հետազոտության ժամանակ, ամուսնալուծված կանանց մեծ մասը նախընտրում են այն տղամարդկանց, ովքեր երբեք չեն ամուսնացել:
51,8 % տղամարդիկ ու 45,5 % կանայք նշել են, որ իրենց համար կարևոր չէ, թե իրենց ապագա կեսը նախկինում եղել է ամուսնացած, թե ոչ: Եվ միայն 13 % տղամարդիկ ու 15,4 % կանայք են, ովքեր նախընտրում են, որ իրենց սիրելին լինի ամուսնացած և ամուսնալուծված, բայց տարբեր պատճառներով:

253339_417804054985555_617014925_n

2. Կորեայում կա դռներով պատված 10 հարկանի շենք:

Իրականում շենքը դռներից չի կառուցված, այն կառուցված է սովորական շինանյութերից սակայն պատերը պատված են հազարավոր դռներով: 2009 թվականին նկարիչ Չոյ Չոն Հվան մոդեռնիզացրեց այս շենքը վերամշակված դռներով, դարձնելով այն մաշտաբային ինստալյացիյա:
Շենքը գտնվում է Սեուլում:

3. Կորեայում գոյություն ունի սովորույթ, որի համաձայն սիրելի երաժիշտներին նվիրում են բրինձով լի պարկեր: Big Bang խմբի առաջին շոուի ժամանակ հավաքվել է 12.7 տոննա բրինձ: Դրանից հետո ստեղծվել է ընկերություն , որի նպատակն է  համոզվել, որպեսզի բրինձը հասնի սիրելի երաժիշտներին:

406701_351878411578120_831695469_n

4. Կորեացիների 90%- ը կարճատես են , և ստիպված ակնոցներ կամ կոնտակտային լինզաներ են կրում:

5. Բոլոր կորեացիներն օգտվում են Internet Explorer-ից : Այլ բրաուզերների մասին նրանք չգիտեն և, ըստ էության, մեծ մասը նույնիսկ չգիտի, թե ինչ է բրաուզերը : Կորեական կայքերը համապատասխանաբար կազմվում են Explorer-ի տակ: Որևէ այլ բրաուզերում, ոչ մի Կորեական կայք ճիշտ չի աշխատի: Կորեացիների մեծ մասը Google-ը բացելուց առաջ բացում են naver.com (Դա կորեական որոնման համակարգ է, և ոչ միայն), սկզբում որոնում են Google-ը, ապա սեղմում link-ի վրա:tumblr_inline_n1q5jzi0N21ssn4zz

6. Կորեան աշխարհի ամենաապահով երկրներից մեկն է: Հանցանքների թիվը այնտեղ 8 անգամ ավելի քիչ է քան Գերմաիայում, սպանություններն 15 անգամ ավելի քիչ են կատարվում քան Ռուսաստանում, իսկ գողությունը ԱՄՆ-ից 20 անգամ քիչ: Կորեայում գրեթե չկա թմրամոլություն: Շատ հազվադեպ է կատարվում գրպանի գողություններ և հարձակումներ: Սենսացիա է համարվում մեքենայի կողոպուտը, իսկ հասարակության ավանդական բարոյականոթյունն այնքան բարձր է, որ անհնար է հանդիպել բացահայտ կոպտության կամ անկիրթ վերաբերմունքի : Քաղաքի գրեթե բոլոր բնակավայրերը լավ լուսավորված են և հսկվում են ոստիկանության կողմից:

l

7. Կորեական խոհանոցը ընդհանուր առմամբ շատ կծու է, պատրաստման ժամանակ շատ են օգտագործում համեմունքներ, հատկապես կորեական պղպեղ, այդ իսկ պատճառով կորեական ճաշատեսակներից շատերը ունեն կարմարագազարագույն երանգ: Այդ պղպեղի շատ օգտագործելը կախված է նրանից , որ հատկապես հարավային Կորեան ունի շատ տաք և խոնավ կլիմա , իսկ պղպեղը օգնում է մթերքը երկար պահպանելուն: Ի դեպ` Կորեացիները սկսել են պղպեղն օգտագործել 16-րդ դարից սկսած, երբ այն առաջին անգամ Հարավային Ամերիկայից բերեցին պորտուգալացիները: Այդ ժամանակ էլ ձևավորվեց Կորեական ավանդական ճաշատեսակների պատրաստման ձևը: Կծու ուտեստները շատ բարձր էին գնահատվում, իսկ համեղ և կծու բառերը կորեերենում դարձան հոմանիշներ: Համեմունքների ցանկը Կորեայում այդքան էլ հարուստ չէ հիմնականում օգտագործում են պղպեղ և սխտոր , սակայն դա նրանք օգտագործում են տարբեր համամասնություններով : Այդ իսկ պատճառով ճաշատեսակների համերը ստացվում են տարբեր: 3 հիմնական կորեական համեմունքներն են սոյայի սուսը, կոչհուջանը և տվանջանը: Շատ է օգտագործվում նաև սխտորը:

 

diaria-oriz

8. Ինչպես հարևան երկրներում այնպես էլ Կորեայում շատ են օգտագործում բրինձ: Ի՞նչպես են գործերդ արտահայտությունը կորերենից բառացիորեն թարգմանվում է այսպես՝ “Այսօր բրինձ կերե՞լ ես”: Կորեացիների համար բրինձը սեղանի անբաժանելի մասն է կազմում , ինչպես օրինակ հացը շատ Եվրոպական երկրների համար: Բրինձը մատուցում են ամեն մեկին առանձին ամանով, իսկ մնացած կերակուրները դնում են ընդհանուր ափսեով:

9. Հարավկորեացիները շատ են հետևում նորաձևությանը, մեծ ժամանակ են տրամադրում իրենց սանրվածքներին, հագուստին, դիմահարդարմանը: Այժմ շատերն են խոսում անգլերեն, բարեհամբույր են ու միշտ կանգ են առնում փողոցում, որպեսզի օգնեն արտասահմանցուն գտնել ճիշտ ճանապարհը:

10. Սեուլի ճարտարապետությունը նման է ամերիկյան քաղաքների մեծամասնությանը, որտեղ բարձրահարկ շենքերի կտուրներում տեղադրված են ուղղահայաց տարածքներ, իսկ առաջին հարկերը տրամադրված են սրճարաններին ու խանութներին: Տների համարները շատ հարմար գրված են մեծ թվերով:

485175_379755215457106_1359199682_n

11. Սեուլի մետրոյում չկան աշխատողներ: Տոմսերը վաճառում են հատուկ ավտոմատների միջոցով:

12. Կորեայի արվեստը և ճարտարապետությունը, զարգանում էին Ասիայի մյուս ժողովուրդների մշակույթների հետ սերտ փոխազդեցության մեջ:
Կորեան ընկալել- յուրացրել է Հնդկաստանի և Չինաստանի մի շարք նվաճումներ՝ իր հերթին էական ներգործություն ունենալով Ճապոնական արվեստի ձևաորման վրա: Կորեայի մշակույթն օժտված է արտահայտված ինքնօրինակության գծերով: Ի սկզբանե Կորեայի արվեստը Բուդայականության ու կոնֆուցիականության ազդեցության տակ էր գտնվում, որի արտացոլումը կարելի է տեսնել հնագույն կորեական նկարներում, քանդակներում, խեցգործության նաև կատարողական արվեստում, օրինակ՝ կորեական թեյի արարողության, կորեական փհուչհեչհում և «կորեական օպերայում»՝ փհանսորի:

gazebo-seoul-south-korea

Չնայած նրան, որ Հարավային և Հյուսիային Կորեայի ավանդական մշակույթները նման են միմյանց, այնուամենայնիվ Կորեական թերակղզու բաժանումից հետո այդ երկրներին հաջողվեց ստեղծել նոր, յուրօրինակ ու ինքնատիպ արվեստ , որոնք միմյանցից շատ են տարբերվում:
1960-1970 թվականները Հարավկորեական ժամանակակից արվեստի ծաղկման շրջանն էին: Կորեացի նկարիչները ստեղծում էին աշխատանքներ երկրաչափական ձևերով, ոչ նյութական առարկաներով, նաև փորձում էին ստեղծել ներդաշնակություն մարդու և բնության միջև:

Իսկ ճարտարապետության մեջ նոր փուլ սկսվեց: Հետպատերազմյան տարիներին, ժամանակակից տենդենցները կենտրոնացավել էին կորեական ավանդական փիլիսոփայության (ներդաշնակություն բնության հետ) վրա:

 

~¤>Windie<¤~

Նյութը հեղինակային է: Օգտվելու դեպքում նշե՛ք մեր կայքը:

TOP-10 վայրեր, ուր արժե այցելել Կորեայում

near_insadong_street__seoul__korea_by_thebxs-d8jlsrv

1.Ինսանդոն

Սա մի վայր է, որտեղ ապրում էին պոետները, արտիստները, և լիբերալ մտածողները, իսկ հիմա այստեղ շարված են ավանդական թեյի տնակներ,հազվագյուտ խանութներ, շատ շրջանցումներ, ճանապարհներ, և բազմաթիվ ցուցահանդեսների շենքեր:Սա զբոսաշրջիկների հանգրվանն է: Թափառեք փողոցներում, լուսանկարեք…այցելեք տարբեր արհեստավորների խանութներ: Դուք այդտեղ կհանդիպեք նաև Buckchon traditional village-ին..տարածք, որը տեղավորված է բարձր բլրի վրա, այստեղ կան շատ հին կորեական տներ, որտեղ մինչ օրս մարդիկ են ապրում: Սա հիանալի ցուցադրում է, թե ինչպես էին նախկինում ապրում կորեացիները: (և այն, թե ինչպես մինչ օրս էլ ապրում է Կորեայի մեծ մասը):
Սա հիանալի ընտրություն է զբոսաշրջիկնրի համար : Այստեղ ամբոխներ չկան և հատուկ ընդգծված է ավանդական ոճը – այստեղ դուք ոչ մի ռեստորան կամ նման բան չեք կարող գտնել:

 

10256108_582794558486503_5142859029458914515_n

2. Չոնգյոչոն գետ

Այն համարյա նեղլիկ զբոսայգի է, որը սողում է քաղաքով մեկ…Չոնգյոչոն գետը Սեուլի աղմուկից ու բազմազան հոտերից խուսափելու հիանալի միջոց է,այն ամենը ինչ դուք պետք է անեք՝ դա աստիճաններով բարձրանալն է: Մինչև 2005 թվականը Չոնգյոչոնն ավելի շատ կոյուղաջրերի հոսանքի էր նման, քան գետի: Լի Մյոն Բակը՝ Հարավային Կորեայի նախագահը, Չոնգյոչոն գետի մաքրումն օգտագործեց որպես մարդկանց համար հանգստի վայր ստեղծելու նախագիծ: Գետը մաքրվում է սկսած Սեուլի City Hall-ից մինչև 5.2 միլ երկարությամբ տարածքով…Այստեղ կարելի է հայտնվել քաղաքի ցանկացած մասից, որովհետև այն հոսում է ամբողջ քաղաքի միջով…

10256418_582793395153286_2108947356194140622_n

3. Կյոնբոկկուն պալատ

Սա Սեուլում ամենամեծ կոմպլեքսն է և ամենահայտնին զբոսաշրջիկների շրջանակում: Այն մոտ է Ինսանդոնին և Չոնգյոչոնին, այնպես որ դուք հաստատ կհայտնվեք այնտեղ ՝ թեկուզ պատահաբար…

4. Մյոնդոն

Լույսեր…մարդիկ..նեոն…նեոն..նեոն…լիքը մարդիկ ու գունագեղ լույսեր..Ահա ժամանակակից Ասիան: Մյոնդոնը Սեուլի տեսարժան վայրերից մեկն է՝ բազմապիսի խանութներ, ամեն տեսակի, ինչ որ կարելի է պատկերացնել՝ բարձրակարգ դիզայներների հագուստներ, նորաձև սրահներ, ցանցային խանութներ, դիսկոնտ-խանութներ…ամեն ինչ,ինչ կկամենաք՝ կարող եք գտնել այս մարդաշատ վայրում: Իսկ եթե ձեզ խանութներ հարկավոր չեն, ապա այս նեոնային լույսերով լուսավորված փողոցներով պարզապես զբոսնելը անմոռանալի տպավորություն կթողնի ձեզ վրա:

24375431-SEOUL-FEBRUARY-14-Myeong-Dong-Neon-Lights-February-14-2013-in-Seoul-South-Korea-The-location-is-the--Stock-Photo

5. Հոնդէ

Սա արվեստների համալսարանի հայրենիքն է, վայր, որը շնչում է երիտասարդությամբ և կրեատիվությամբ: Վուլգար սրճարաններ, հնաոճ զգեստների խանութներ,ամսագրեր, տարօրինակ գրաֆիտիներ…Հոնդէում ամենալավ զբաղմունքը զարմանալն է, մոլորվելը, հետո կրկին նոր սիրելի բաներ գտնելը:bLfjtUqkoiUjkMufCPSw Այցելեք Sang Sang Madang Art Center,որտեղ միշտ հետաքրքիր ցուցահանդեսներ կան, ինչպես նաև հիասքանչ դիզայներական խանութներ: Ամռանը՝ շաբաթ օրերին, գնացեք այգի, որը մոտ է Hongik University-ին, այնտեղ ամեն շաբաթ բաց երկնքի տակ արվեստների ցուցահանդես-վաճառնքեր են տեղի ունենում! Այնտեղ դուք կարող եք գտնել զարմանահրաշ զարդեր,որոնք ձեռքով են պատրաստված,ներկված հողաթափեր,աչ թանկ նկարներ, և նման շատ բաներ, ամեն ինչ՝ պատրաստված համալսարանի ուսանողների ձեռքերով: Հոնդէն հայտնի է նաև իր ակտիվ գիշերային կյանքով՝ բարեր, պարային ակումբներ, այդ ամենը կբավարարի Հոնդէի հանդեպ ձեր կիրքը!

6. Գվանջան շուկա

Սեուլի ամենահին շուկան է, որը կենտրոնացված է կտորեղենի վրա: Այստեղ ընթրելը անմոռանալի փորձ է: Ավելի հարմար տեղավորվեք նստարանին և վայելեք կյանքը կորեական սրճարանում՝ տտոպպոկի, քիմբափ և պաչժոն և այլն: Այստեղ դուք կարող եք բազմաթիվ հետաքրքիր բաներ գտնել ձեզ համար:

1015212_image2_1  T7-4

 

 

 

 

 

7. Ջիմջիլբան

찜질방 — կորեական հանքային աղբյուր:Ոչ միայն Սեուլում, այլև ողջ Կորեայում կան բազմաթիվ Ջիմջիլբաններ,և մարդիկ միշտ այցելում են նման վայրեր: Դա Կորեայում արդեն ավանդույթ է դարձել և դուք միանգամից կհասկանաք դա, երբ մտնեք սպա: Դրանք արժեն 8,000-ից 12,000 վոն և սովորաբար բաց են 24 ժամ: Վերցնելով ձեր պահարանի բանալին, և զգեստափոխվելով մտնում եք լոգարանային սենյակ, որտեղ անց եք կացնում առաջիկա մի քանի ժամը՝ սուզվելով տարբեր ջերմաստիճանների ջրով վաննաներ՝ ևս 30 կանանց հետ(կամ տղամարդկանց՝ կախված ձեր սեռից): 10299183_582771308488828_5895048583113352551_nՋրի ջերմաստիճանը 43 ցելսիուսից տատանվում է մինչև սառցե ջուր,և դրանք բոլորը հիանալի միջոց են թուլանալու և միաժամանակ մաշկի վրա զգալու Կորեական մշակույթը: Սպան ունի բազմաթիվ սպասարկման տեսակներ՝ մերսումից մինչև հոնքերի ընդգծում: Սպասարկող անձնակազմը կարող է նույնիսկ չիմանալ անգլերեն, բայց այնպիսի բառեր ինչպիսիք են “սկրաբ” կամ “մասսաժ” նրանք հասկանում են:

 

8. Միայն կանանց համար՝ Սրճարան ՙՙՀարսանեկան զգեստ՚՚

Այստեղ կանայք այցելում են իրենց կանացիությունը վայելելու համար՝ ըմպելու կաթնային կոկտեյլներ և լատտե, և շատ նկարվել հարսանեկան զգեստով:10172640_582763355156290_8250212933328064402_n Հնարավոր է, որ դա ամենականացի բանն է, որ կզգաք՝ աղջիկների օգնությամբ հարսանեկան զգեստի ընտրություն մի մեծ զգեստապահարանից, որտեղ բազմաթիվ գեղեցիկ հարսանեկան զգեստներ կան:
Բազմաթիվ աքսեսուարներ և նմանատիպ բաներ….Սեուլում նման թեմատիկ սրճարանները շատ հայտնի են և պահանջված՝ դրանք քաղաքի գանձերից են: Այնտեղ սուրճի, թեյի և այլ խմիչքների մեծ ընտրություն կա, կան նաև դիմահարդարման բաժիններ, որտեղ դուք կարող եք անմոռանալի դիմահարդարում անել:

9. Նամսան աշտարակ

Աշտարակը գտնվում է Սեուլի սրտում, այն կարելի է տեսնել քաղաքի ցանկացած կետից, եթե եղանակը պարզ է: Իհարկե ցերեկային զբոսանքը դեպի Նամսան սար, որի վրա գտնվում է աշտարակը, հիանալի է, բայց խորհուրդ է տրվում այնտեղ գնալ գիշերը, որպեսզի լիարժեք կարողանաք վայելել Սեուլյան գիշերը: Namsan-Tower-Seoul Սա սիրահարների ամենասիրած վայրն է: tumblr_mzttlwAR2n1qkyzm3o1_1280Այստեղ կան հատուկ  հատվածներ, որտեղ սիրահար զույգերը կարող են միասին կողպեքներ ամրացնել՝ դրանց վրա գրելով իրենց անունները կամ ինչ-որ խոստումներ: Կողպեքը խորհրդանշումէ նրանց սիրո ամրությունը: Ոմանք բանալին նետում են ջուրը, որպեսզի այլևս չկարողանան հանել կողպեքը, այդպիսով ավելի ամրացնելով իրենց հարաբերությունները: Ոմանք էլ բանալիները պահում են իրենց մոտ:

10. Ապառազմականացված գոտի

Երբ դուք վերադառնաք Կորեայից, և ձեր ընկերները ձեզ հարցնեն, թե : «Ո՞ր Կորեայում ես եղել », դուք հանգիստ կարող եք ասել, որ երկուսում էլ եղել եք:Դուք կարող եք այցելել Հյուսիսային Կորեա, եթե գնաք ապառազմականացված գոտի: DMZԿան շատ շրջագայություններ, որոնք իրենց մեջ ներառում են արշավ դեպի այդ գոտի: Մեկ օրը կարժենա 96 դոլլար: Այս վայրն ամենաշատ խորհուրդ տրվող վայրերից է, եթե դուք ցանկանում եք գնալ Կորեա: Պարզապես դուք պետք է համոզվեք, որ մեկնումից մեկ ամիս առաջ արդեն ամեն ինչ պատվիրել եք:

 

~¤>Windie<¤~

 Նյութը հեղինակային է: Օգտվելու դեպքում նշե՛ք մեր կայքը:

 

Քվոն Քյոնյոփի տխուր և եթերային տրավմատիկան

Memory-of-Trauma-Kwon-Kyung-Yup-yatzer_3

Կորեացի նկարչուհի Քվոն Քյոնյոփը յուղաներկով նկարում է հիպերռեալիստական նկարներ: Նրա ոգեշնչման աղբյուրը բժշկությունն է..իսկ ավելի կոնկրետ՝ դեսմուրգիան (վերքերի բուժման ձևերը, տարբեր տեսակի բինտավորում):

Continue reading “Քվոն Քյոնյոփի տխուր և եթերային տրավմատիկան”

Ամուսնությունն ու ընտանիքը ժամանակակից Կորեայում

korean-wedding-photo_mr03

Կինը կորեական ընտանիքում հեղինակություն է: Տնային գործերը,օջախի ու ընտանեկան հարաբերությունների պահպանումը միշտ ընկած են կնոջ ուսերին: Միայն նրանից է կախված հանգիստը, ջերմությունն ու սերը, որը պետք է առկա լինի ցանկացած ընտանիքում:Ընտանիքի անդամների միմյանց ըմբռնելն ու հասկանալը նույնպես կախված է կնոջից, հենց ընտանիքի կինն է անում այն ամենը, որպեսզի ընտանիքում յուրաքանչյուր անդամ իրեն հարմարավետ զգա:  Continue reading “Ամուսնությունն ու ընտանիքը ժամանակակից Կորեայում”

Ամուսնությունն ու ընտանիքը ավանդական Կորեայում

tumblr_lrl6ljsYiW1qgyg6fo1_500

Հին ավանդույթի համաձայն՝ միայն ամուսնացած անձինք էին համարվում չափահաս, այդ պատճառով հարսանիքը համարվում էր բեկումնային կետ մարդու կյանքում: Կորեացիների նախնիները համարում էին, որ որ ամուսնությունը ոչ միայն երկու ճակատագրի միություն է, այլև բնության օրենք, ին և յան սկզբների միացում, կյանքի գոյության նախապայման: Նոր կյանք ստեղծվելու համար՝ պետք է մի զույգ միանար և միասին կիսեր ուրախությունն ու զրկանքը, մինչև (ինչպես ասում էին) “սոխի արմատները”: Ապահարզանն, իհարկե, բացառվում էր: Ընդունված էր նաև ասել, որ ընտանեկան երջանկություն չճաշակած մարդն “այն աշխարհ” ընկնելու հույս էլ թող չունենա:
Հնում Կորեայում շուտ էին ամուսնանում. տղաները՝ 12, իսկ աղջիկները՝ 16 տարեկանում: Կինը միշտ ամուսնուց մեծ էր, շատ հաճախ հենց նա էր մանկուց խնամում իր ապագա սիրեցյալին: Նման տարօրինակությունները բնորոշ էին ազնվական ընտանիքներին, հասարակ մարդիք ամուսնական պարտականություններին անցնում էին 20 տարեկանին մոտ:
7-ը լրացած աղջիկներին և տղաներին թույլ չէին տալիս միևնույն սենյակում գտնվել, իսկ շփումն ընդհանրապես սահմանափակ էր և կանոնակարգված: Հարց է առաջանում, բա, ինչպե՞ս էին ամուսնանում: Սիրահարված լինեին, թե ոչ, միևնույն է ամուսնության հարցը լուծում էին ծնողները: Քանի որ ամուսնությունն առանց ծնողների օրհնանքի կայացած չէր համարվում, երեխաները լուռ ենթարկվում էին ծնողների կամքին: Զույգի ընտրությունը կատարվում էր՝ ելնելով ընտանիքի հասարակական դիրքից: Նոր ընտանիքը բարեհաջող կազմավորելու նպատակին լծվում էին գուշակները և միջնորդ անձինք: Առաջինները որոշում էին աստղերի նպաստավոր դիրքը, իսկ վերջիննները՝ ընտրում և տղայի ծնողներին խորհուրդ էին տալիս այս կամ այն աղջկան:
Ծունմէ կոչված միջնորդությունն իր մեջ ընդգրկում էր մի շարք ավանդական ընթացակարգեր: Դրանցից մեկը երիտասարդների չորս սյուների ուսումնասիրությունն էր, այսինքն՝ ստեղծվելիք ընտանիքի ապագայի հաշվարկումը (երբ համեմատվում են ծննդյան ամսաթիվը, տարին, ժամը, նաև հարսի և փեսայի արտաքինը): Եթե բոլոր չորս սյուները համընկնում էին, ապա միանգամից անցնում էին քունհափ կոչվող գործընթացին, որն իրենից ներկայացնում էր երջանիկ ապագայի կանխագուշակում:

 

10982393_735608803205077_691922598415050355_n

 

Ծունմէյի և քունհափի բարեհաջող արդյունքներից հետո կարելի էր մտածել հարսանիքի մասին: Հարսանեկան ծեսը շատ բարդ էր, այն բաղկացած էր մի քանի փուլից, որոնց միջև կարող էին ամիսներ լինել:
Կորեական “խոսք կապելը” կատարվում էր այսպես. Տղայի ծնողները, միջնորդի միջոցով, ուղարկում են հարազատ դառնալու նամակ-առաջարկություն: Նամակը սովորաբար ծալվում էր հինգ տակ ու տեղադրվում մեծ ծրարում: Ծրարի երեսին գրվում էր տղայի հոր անունը (ազգանունով), իսկ դարձերեսին՝ քընբոն: Ծրարը կապում էին կարմիր և կապույտ թելերով, այնուհետև փաթաթում կարմիր կտորով: Աղջկա ծնողները բանավոր էին պատասխանում իրենց համաձայնության մասին:
Աղջկա ծնողների համաձայնությունը ստանալուց հետո՝ տղայի ծնողները սկսում են նախապատրաստվել “փոքր հարսանիքին”: Այն իրենից ներկայացնում էր նշանդրեք և տեղի էր ունենում հարսի տանը: Այդ օրը կամ էլ մի քանի օր անց խնամիներն արդեն պայմանավորվում էին հարսանիքի օրը նշանակելու վերաբերյալ: “Երջանիկ օրվա” ընտրությունը կատարում էին էլի գուշակները կամ/և տղայի ընտանիքի ամենակրթված ու հարգարժան բարեկամը:
Հարսանիքից մեկ-երկու ամիս առաջ փեսացուն հարսի տուն նաբհէ անունով նվեր էր ուղարկում. մի արկղ կարմրավարդագույն և կապտաերկնագույն մետաքսե կտոր, որոնցից հարսը պետք է կարեր իր հարսանեկան զգեստը և իրենց համատեղ վերմակը: Կտորների գույները խորհրդանշում էին երկիրն ու երկինքը, նաև կանացի և տղամարդու սկիզբը: Հարուստները կտորեղենի հետ նաև զարդեր էին ուղարկում: Նվերը տեղ էին հասցնում կամ ծառաները կամ էլ փեսացուի մոտիկ ընկեր-բարեկամները: Նրանք, հարայ-հրույով, կատակելով, երգելով, “Համ սասեյո” (“Արկղ գնեք”) գոռալով, բերում հասցնում էին նվերը, բայց չէին տալիս, մինչև հարսի ընտանիքի անդամներից չպոկեն ինչ-որ բան (օրինակ՝ խմիչք և ուտելիք): Այնուհետև կատակելով բացում և ցուցադրում արկղի պարունակությունը:
Առաջներում ինչպես ամենուր, նաև Կորեայում հարսանիքը ոչ միայն երկու հոգու կամ երկու ընտանիքի տոն էր, այլ ամբողջ գյուղի կամ գյուղերի: Ծիսակատարություններին մասնակցում էին բոլորը: Եվ քանի որ հարսանիքը ծախսատար է եղել բոլոր ժամանակներում, բոլորն էլ փորձում էին կիսել հարսանքավորների նյութական դժվարությունները (խոսքն իհարկե հասարակ մարդկանց մասին է):

 

10942667_735616339870990_8211469003976158324_n

Կորեայում անում էին երկու հարսանիք. մեկը՝ հարսի տանը, մյուսը՝ փեսայի:
Հարսանիքի օրը փեսան առավոտ կանուխ շնորհավորում էր հորն ու մորը՝ նրանց գինի մատուցելով: Այնուհետև հարազատների և ընկերների ուղեկցությամբ ուղևորվում հարսի տուն: Համարվում էր, որ ինչքան շուտ հասնի, այնքան ավելի երջանիկ կլինեն նրանք հետագայում, եթե հարսն ուրիշ գյուղից էր , ապա մեկնում էին դեռ արևը չծագած: Փեսան հագած էր լինում սամոք վանդէ. երկնագույն զգեստ և հատուկ գլխարկ (ձիու մազից պատրաստված, “թևիկերով”): Նա գնում էր առջևից, ձիով: Նրան ուղեկցողների թիվը պետք է լիներ կենտ (սովորաբար 3-ից 9-ը մարդ): Պատվիրակությունը գլխավորում էր “սանգէք” (“բարձրաստիճան հյուր”) կոչվող փեսայի անպայման շատ բանիմաց, անպայման հումորով և անպայման ամուսնացած ազգականներից մեկը: Այս մարդն էլ հենց հարսանիքի քավորն էր և փեսայից հետո միայն նա իրավունք ուներ ձիով գնալու: Փեսայի հետիոտն ուղեկցորդների թվում չէին ընդգրկվում նրա հայրն ու մայրը: Եթե նրանք մահացած էին լինում, ապա պատվիրակության մեջ չէին կարող մտնել նաև նրանց փոխարինող ազգականները (օրինակ հորը փոխարինող մեծ եղբայրը կամ հորեղբայրը):
Տեղ հասնելուն պես փեսան՝ սանգեքի հետ հրավիրվում էր հատուկ սենյակ, որտեղ նրան դիմավորում էին հարսի ծեր կին ազգակցուհին (ով խորհրդանշում էր երկար և երջանիկ կյանքը) և զոքանչը: Սանգեքը փոխանցում է փեսայի նվերները, որոնք ընդունելով երջանիկ զոնքանչը սանգեքին գումարով էր փոխհատուցում:
Այնուհետև գնում էին հարսին ողջունելու: Ի նշան հարգանքի՝ փեսան երկու անգամ գլուխ էր խոնարհում հարսի սենյակի դռան առջև:

 

dsc_6634

Հարսին առաջինը տեսնում է փեսան (նրան այդ առավոտ ոչ-ոք չպետք է տեսներ, մինչև փեսայի ժամանումը): Հարսը կրում էր մետաքսե հարսանեկան հանբոք, որի թևերը զարդարված էին կանաչ, կարմիր, դեղին, երկնագույն և մանուշակագույն զոլերով: Մազերը հավաքվում էին բարձր սանրվածքով, զարդարվում ծաղիկներով, զարդերով, կարմիր, ոսկեգույն նախշերով երիզներով: Նրա ճակատը և այտերը զարդարում էին կարմիր շրջանակներով: Հարսն իր ողջ տեսքով արտահայտում էր իր խոնահությունը և հնազանդությունը:
Առաջին ծեսը փայտյա վայրի բադի փոխանցումն էր հարսնացուին: Դա խորհրդանշում էր, որ երկուսն, այդ օրը կապելով իրենց ճակատագրերը, խոստանում են ապրել հավատարմության և սիրո մեջ, ինչպես վայրի բադերը: Հնում հենց կենդանի բադիկ էր նվիրաբերվում, հետագայում այն փոխարինվեց փայտյա արձանիկով: Որոշ վայրերում զոքանչը գցում էր բադը հատակին. եթե այն ոտքերի վրա է կանգնում, ապա հարսիկն առաջինը տղա կբերի, իսկ եթե կողքի է ընկնում, ապա աղջիկ:
Հետո բոլորը գնում էին հարսանեկան արարողության համար նախատեսված վայրը, որտեղ կատարվում էր քոբերէ ծեսը. հարսն ու փեսան միմյանց առջև գլուխ են խոնարհում, հարսը երկու անգամ մինչև գետին էր խոնարհվում, իսկ փեսան պատասխանում էր մեկ անգամ կիսախոնարհված դիրքով, որի ժամանակ աջ ձեռքը ափով ներքև ձախի վրա դրած ձեռքերը բարձրացնում էր մինչև աչքերը: Հարսն այդ ամբողջ ընթացքում չէր նայում փեսային: Քոբերէն կրկնում էին երկու անգամ:
Դրան հաջորդում էր հափքըմրէ “100 տարվա երդում” կոչվող ծեսը. հարսն ու փեսան խմում են երեք բաժակ ալկոհոլ ի նշան հոգիների միասնության, ընդ որում բաժակները փոխանակելով: Առաջին բաժակը լցնում էր հարսը և մատուցում ի հիշատակ նախնիների, երկրորդը լցնում էր փեսան, իսկ երրորդ անգամ երկուսն էլ խմում էին միևնույն բաժակից:
Այս բարդ ծեսերից հետո հարսը հեռանում էր իր սենյակը: Փեսան էլ գնում էր իր համար հատուկ նախատեսված սենյակը, որտեղ հագնում էր հարսի տանը իր համար կարված շորերը: Մյուս հարսանքավորներն ավելի մեծ սեղանի շուրջ էին նստում: Սովորաբար այդ սեղանից վերցված ուտեստները հետո ուղարկվում էին փեսայի տուն: Սանգեք-քավորը քեֆից անմիջապես հետո գնում էր տուն, իսկ փեսան, իր շքախմբով մնում էր հարսի տանը ևս մեկ-երկու օր:

 

10986697_735625169870107_4226798211362376814_n

Հարսի տանը ևս մի հետաքրքիր ավանդույթ էր անցկացվում. սէ սշիլլան թարուգի “նոր փեսայի արարողակարգ”: Հավաքվում էր երիտասարդությունը և փեսային գրավոր տեսքով “թարախ” հարցեր ուղղում՝ նրա գրագիտությունը և ջրից չոր դուրս գալու կարողությունը ստուգելու նպատակով: Եթե փեսան չէր կարողանում պատասխանել, նա վճարում էր փողով կամ ալկոհոլով: Չնայած նրան օգնում էր տարիքով ինչ-որ մեկը, երիտասար ու անփորձ փեսան չէր կարողանում անցնել այս փորձությունը: Չափազանց անգրագիտության կամ ժլատության համար՝ փեսան պատժվում էր այսպես. նրան ոտքերով վերև էին կապում և փայտով խփում ոտնաթաթերին, այնքան ժամանակ, մինչև նա չկատարի ներկաների բոլոր ցանկությունները: Այս կերպ հարսանիքը հարսի տանը փեսայի համար դառնում էր անմոռանալի:

 

Carrying the bride in palenquin

Փեսայի տուն հարսին տանում էին հատուկ պատգարակով, որը փեսան բերել էր իր հետ: Հարսին նույնպես ուղեկցում են մոտիկ բարեկամները, կրկին կենտ թվաքանակով, բայց երկու հոգով շատ քան փեսայինն էին: Փեսան կրկին առաջնորդում էր շքախումբը: Փեսայի տուն չհասած շքախումբը կանգ էր առնում, և հարսի բարեկամները պահանջում էին դրամական փոխհատուցում կամ էլ թատերական կռվի մեջ էին մտնում փեսայի հարազատների հետ:
Հարսը պատգարակից իջնելուց ոտքը անպայման պետք է դնել բրձով լի պարկի վրա, իսկ տուն մտնելուց առաջ, անցնել կրակի վրայով: Փեսան հարսին ուղեկցում է առանձին սենյակ, որտեղ հավաքված են հարսի տարեկից փեսայի բարեկամուհիները, նրանք աղջիկներով էին նշում հարսանիքը, ընդ որում հարսն այդ ամբողջ ընթացքում չի բարձրացնում աչքերը: Այդ սեղանից վերցված ուտեստներն էլ ուղարկվում էին հարսի տուն: Հաջորդիվ հարսը պետք էր խորը խոնարհվեր այդ ընտանիքի նախնիների բագնիի առջև: Հետո գալիս էր ամենահետաքրքիր մասը՝ փհէբեք, հարսը պետք է ընդունվեր ընտանիքի կողմից: Հարսը սկեսրոջը խուրմա էր մատուցում, իսկ սկեսուրին՝ հավի միս (հաճախ բարակ կտրտած, աղադրած): Հետո նա խորը խոնարհվում էր սկզբից ամուսնու ծնողներին, հետո հարզատներին՝ ըստ տարիքի, իսկ տարիքով մոտիկներին ուղղակի թեթևակի ողջունում էր: Հարսի մատուցած խորհրդանիշները ստանալով՝ սկեսրայրն ու սկեսուրը դրանք նետում են հարսի ոտքերի տակ. խուրման, որ առողջ երեխաներ ծնվեն, իսկ միսը, որ ներվեն հարսի թերացումները: Հարսն իր հերթին հորական տնից բերած նվերներ էր մատուցում իր ամուսնու հարազատներին:
Այս բարդ ու ծանր ծիսակատարություններից հետո, վերջապես երիտասարդները կարող էին մնալ երկուսով, մինչ արևածագ (իմիջայլոց իրավունք էլ չունեին շուտ դուրս գալու, կկկ): Նրանց ննջարանում նույնպես սեղան էր գցվում: Փեսան հանում էր հարսի գլխազարդը, այնուհետև արձակում հագուստի երիզները և հանում մեկ գուլպան: Հետո պետք էր հանգցնել լույսը, բայց չփչելով, այլ հատուկ փայտիկով: Երկուսի “առանձնացման” ողջ գործընթացին աչալուրջ հետևում էին մոտիկ բարեկամները և ընկերները: Նրանք ակտիվ մեկնաբանում էին տեղի ունեցածը, առավել համաձակները նաև ծակում էին թղթե պատուհանները և փայտով նրանց վրայից քաշում վերմակը: Երիտասարդ ամուսինները պետք է լուռ ենթարկվեին… կարգ էր այդպիսին:

 

588eac7c9d73535978b16656cc60c335

Հարսանիքի հաջորդ օրը հարսը վեր էր կենում վաղ առավոտյան և պատրաստում բրձե շիլա կամ բրձե բլիթներով թոկկուք ապուր: Նա նաև պատրաստած ուներ նվերներ իր սկեսրոջ և սկեսուրի համար, հաճախ սեփական ձեռքով կարված հագուստ:
Հետագա երկու օրվա ընթացքում նորահարսը իր սկեսուրի հետ այցելում է հարազատներին: Կյանքն ընկնում է իր բնականոն շրջանակ միայն չորրորդ օրը: Հարսիկը կարող է դարձ գնալ արդեն բերքահավաքից հետո՝ իր հին ընտանիքին տանելով նոր ընտանիքի բարիքներից:

 

visual05

 

Տարածված է կարծիք, որ ընտանիքում աղջկան այլ կերպ են վերաբերվում: Ավանդաբար Արևելյան այս երկրներում ընդունված չէր դստերը սովորեցնել տնային գործերի գաղտնիքներին: Դա համարվում էր անպետք ու վնասակար բան: Աղջիկներին ամուսնության էին տալիս վաղ հասակում, և նրանք ամեն ինչ սովորում էին իրենց ամուսնու ընտանիքում:Սակայն պետք է հաշվի առնել, որ նախկինում աղջիկներին ամուսնության էին տալիս 10-12 տարեկանում,իսկ հիմա նրանք ամուսնանում են միջինում 26 տարեկանում: Տվյալ դեպքում նման ավանդական դաստիարակությունը բերում է որոշ կորեացի կանանց ոչ ադեկվատ դաստիարակվելուն:

 

10988940_735644123201545_308948219390412620_n

Մեր օրերում շատ բան է փոխվել նաև կորեական հարսանեկան ծեսերում: Կյանքի բուռն ռիթմի և կանանց իրավունքների ավելացման հետ ամոթխած հարսիկի կերպարի վերացմանը զուգընթաց, կորել է նաև շատ ծեսերի իմաստը:
Այսօրվա կորեացիները, չնայած էլի ամուսնանում են միջնորդով, ծնողների ընտրությամբ, հաշվի առնելով հասարակական դիրքը, հորոսկոպի նշանները և այլն, ձերբազատվել են մի շարք ավանդական և պարտադրված կաղապարներից: Կրճատվել են ծնողների ծանոթության, խոսք կապելու, նշանդրեքի, անգամ հարսանեկան արարողության տևողությունները, ամեն ինչ բերված է մինիմումի: Կարևորը վառ ու պայծառ, հարազատներով լի, անմոռանալի հարսանիքի կազմակերպումն է: Հարսանիքը սկսվում է փոքր սեղանով հարսի տանը, հետո նրանք գնում են սրահ՝ ճանապարհին ԶԱԳՍ մտնելով (եթե սրահը չի տրամադրում նման ծառայություն): Սրահի ծախսերը կատարվում են երկու կողմերի հավասար ներդրումներով: Հարսը սրահ է մտնում սպիտակ եվրոպական հարսանեկան զգեստով, Մենդելսոնի “Հարսանեկան մարշի” հնչյունների ներքո: Միակ ծեսը, որ ամբողջությամբ պահպանվում և իրականացվում է, փհէբեքի ծեսն է (փեսայի ծնողներին հարգանք մատուցելը): Դրա անցկացման համար սրահներում անգամ հատուկ սենյակ է նախատեսվում: Նաև պահպանվում է փհէբեքի ընթացքում ազգային տարազ կրելու ավանդույթը:
Մնացածն ինչպես ամենուրեք. քեֆ-ուրախություն, լուսանկարներ, հարբած կռիվներ և կենացներ: Նվերներ անում են հարազատները (հարսն այլևս չի անում, կկկ), ցանկալի է փողի տեսքով: Ունևոր ընտանիքներն իրենց երեխաներին ապահովում են ամեն ինչով՝ ճոխագույն հարսանիք կազմակերպելով: Ցավոք, շատ միջին վաստակի տեր մարդիկ փորձում են հետ չմնալ ՝ ընկելով պարտքերի մեջ (ծանոթ երևույթ է, չէ՞): Նորաստեղծ ընտանիքին օգնում են ամբողջ գերդաստանով, ով ինչ կարող է նվիրել…
Ամուսնական ճանապարհորդության լավագույն վայրը Չեջուդո կղզին է համարվում, ուր էլ, հարսանեկան արարողությունից անմիջապես հետո, նորապսակները մեկնում են մեղրամսի (այս անգամ ամեն ինչ անցնում է առանց կողմնակի հայացքների, կկկ) ^^
…Եվ նրանք ապրում են երկար և երջանիկ…

 

^^Nya^^

Նյութը հեղինակային է: Օգտվելու դեպքում նշե՛ք մեր կայքը:

Սեռական կյանքը Կորեայում – մաս 2

 

love-keeps-going-2✿Կորեացին՝ անկողնում

Տղամարդը՝ երկինքն է, կինը՝ հողը: Կոնֆուցիոսի այս արտահայտությունը կորեացիները կիրառում են ամենուրեք, մասնավորապես անկողնային հարաբերություններում: Լինելով զուտ սպառող՝ տղամարդն ավանդաբար սովոր է, որ կինը պետք է նրան գոհացնի ամեն ինչով, իսկ նա պարտավոր չէ հաճելի պահեր պարգևել կնոջը: Այսպիսին է կորեական “ադաթը” նկարագրում իսկական կորեացի տղամարդու կերպարը:

Continue reading “Սեռական կյանքը Կորեայում – մաս 2”

Սեռական կյանքը Կորեայում

sexyjoonie

Քեյ-փոփն առանձնանում է ոչ միայն գունեղ, այլև բաց, սեքսուալ տեսահոլովակներով: Ամսագրերի շապիկներից մեզ են գայթակղում դեմքի անմեղ արտահայտությամբ և շքեղ մարմնով քեյ-փոփ աստղերը: Իսկ ֆիլմերի գլխավոր հերոսներն իսկական հրեշտակներ են. տղաները՝ ծայրագույն հանդուրժող, փոքր-ինչ ռոմանտիկ և չափազանց բարոյական, իսկ աղջիկները՝ գժուկ, մռութիկ, կամակոր նապաստակներ: Ի հակադրումն բեմական կերպարի՝ զանազան հարցազրույցներում նրանք չեն զլանում նշել, որ դեռևս չեն էլ համբուրվել ու չգիտեն էլ, թե դա ինչ է… Քեյ-փոփ ֆանատների և դորամամանների մեծամասնությունն ուղղակի համոզված է նրանց խոսքերի իսկության մեջ, ավելին նշված կարծրատիպը տարածում է ամբողջ ազգի վրա…
Բայց այդպիսի՞ն են, արդյոք, նրանք իրականում…

Continue reading “Սեռական կյանքը Կորեայում”

Տարօրինակ սովորույթները Կորեայում

11041775_745841668848457_3914194545999863791_n

✿ Արտասահմանցիները Կորեայում կարող են անակնկալի գալ նրանից, թե որքան են կորեացիներն իրենց ասում,թե ինչ «գեր», «վատ հագնված» են իրենք: Չնայած նման չափազանց բաց վերաբերմունքը արևոմւտքում անընդունելի է,այնուամենայնիվ նման անմիջականության տրամաբանությունը կայանում է նրանում,որ կորեացիներն անհանգստանում են ձեր բարեկեցության համար և ցանկանում են համոզվել արդյոք ձեզ մոտ ամեն ինչ կարգին է?

Continue reading “Տարօրինակ սովորույթները Կորեայում”

Ավանդական կորեական խոհանոց

10544354_755386167894007_9134691655410626010_n

Կորեական խոհանոցում օգտագործվում են բազմաթիվ բաղադրիչներ , որոնք պահպանում են իրենց անկրկնելի համը, բայց դրա հետ միասին յուրաքանչյուր ուտեստին տալով առանձնահատուկ ու տարբերվող համ: Այդ համեմունքները կոչվում են ՅԱՆՆՅՈՄ: Continue reading “Ավանդական կորեական խոհանոց”

Ուտեստներ, որոնք արժե փորձել Կորեայում եղած ժամանակ – մաս 3

8566358144_3f9017ffd1

✿ Չաջամյոն ( 짜장면) – սոյայի սև սոուսով լապշա: Սոուսի մեջ մտնում են մանր կտորներով՝ խոզի կրծքամիս, դայկոն, ցուկինի, կարտոֆիլ, սոխ, լոբու սոուս: Առաջին անգամ մատուցվել է չինական թաղամասում:

Continue reading “Ուտեստներ, որոնք արժե փորձել Կորեայում եղած ժամանակ – մաս 3”

error: Content is protected !!