Կորեերեն: Պատմական ակնարկ:

korean-1

Կորեերենը աշխարհի ամենահին լեզուներից մեկն է, որը, չնայած Չինաստանի մշակութային մեծ ազդեցության, Ճապոնիայի կողմից շրջափակման և Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո արմատացած ամերիկյան հոսանքների ներգործման, այնուամենայնիվ կարողացավ պահպանել իր ինքնատիպությունը՝ արտացոլելով ազգային բնավորություն, բազմադարյա ավանդույթներ, ամեն մի առանձին կորեացու և ազգի ներաշխարհը: Continue reading “Կորեերեն: Պատմական ակնարկ:”

Կորեական հավատալիքներ

10987663_738945989538025_3508216158598971836_nՍոտտէ – երկրի և երկնքի միջնորդները
«Սոտտէ-ն (솟대)» մի քանի մետր բարձրությամբ փայտի վրա նստած թռչուն է, և դրա պատրաստման տեխնիկան այնքան էլ բարդ չէ ու բավականին պարզ տեսք ունի: Այն անսովոր ու խորհրդավոր զգացողություն է առաջացնում: Միգուցե դա այն պատճառով է, որ այն հնդիսանում է բոլոր խնդրանքների ու երազանքների խորհրդանիշը, որի միջոցով հասարակ մարդիկ դիմում են բարձրագույն ուժերին… Continue reading “Կորեական հավատալիքներ”

Ինչպես են ծանոթանում և սկսում հանդիպել կորեացիները

Կորեայում ընդունված չէ փողոցում մոտենալ և ծանոթանալ դուր եկած մարդու հետ: Հարց. իսկ ինչպե՞ս են նրանք ծանոթանում և ընկերանում: Քանի որ ամուսնությունը (դե ընկերությունն “օրենքով” պետք է նախորդի դրան) շատ լուրջ և անհրաժեշտ թեմա է, առաջին հերթին այդ հարցով մտահոգվում են ծնողները և հարազատները: Continue reading “Ինչպես են ծանոթանում և սկսում հանդիպել կորեացիները”

Հետաքրքիր կորեերենը

16865213_1218845748214711_7726839153114144627_nՆույնիսկ նրանք, ովքեր  կորեերեն չգիտեն, բայց ծանոթ են Կորեային և գոնե մեկ-երկու անգամ դիտել են կորեական դորամաներ, լսել են բառեր, որոնք հաճախ են օգտագործվում, և սիրում են կրկնել դրանք: Այդպիսիք են՝ բարև, սիրում եմ քեզ, ալլո և այլն…Այսօր եկեք մի փոքր խորանանք դրանց արմատների, նշանակության և գործածման եղանակների ու հանգամանքների հետ:

Համարվում է, որ կորեերենն ինքնուրույն լեզու է: Սակայն այն իր մեջ կրում է ճապոներենից ու չինարենից բազմաթիվ տարրեր, քանի որ պատմության ընթացքում երկուր երկրներն էլ մեծ ազդեցություն են թողել Կորեայի վրա: Ներկայումս կորեերենում օգտագործվում է շուրջ 1300 չինական բառ:

Առաջին բառ-արտահայտությունը, որի հետ կծանոթանանք, դա “սեր”, “ես քեզ սիրում եմ”-ն են: Continue reading “Հետաքրքիր կորեերենը”

Հետաքրքիր փաստեր կորեացիների մասին – մաս 3

 

10906402_725413404224617_5953620789416546648_n

1.  Ո՞րն է Հվ.Կորեայում ամենաշատ սպառվող մթերքը: Քիմչհի՞ն: Բրինձը՞: Թե՞ Քիմբափը:
Ահա և ոչ ^^ Երկրի գյուղատնտեսության և մթերքի նախարարության հաշվետվության համաձայն՝ կորեացիներն ամենաշատը օգտագործում են… սուրճ: Continue reading “Հետաքրքիր փաստեր կորեացիների մասին – մաս 3”

Կորեական դիցաբանություն – մաս 3

116225925.EIWMdN3s.NorthKoreaAug09312● Վան Գոն – ուշ կորեական դիցաբանության մեջ հերոս:

Վան Գոնի կերպարի հիմքում իրական պատմական անձ է: Վան Գոնն անվանի ռազմական առաջնորդ էր (877-943), ծագումով հզոր ֆեոդալական ընտանիքից: 918 թ. նա գահընկեց է անում Քունյօին և դառնում թագավոր, վերցնելով Թհէջո անունը և հռչակելով նոր՝ Քորյո դինաստիայի սկիզբը: Դինաստիայի անվան մեջ ընդգծվում էր հին Քոգուրյոյի շարունակությունը:
Վան Գոնի տոհմ, որը հայտնի է “Քորյոյի պատմությունը” (15-րդ դար)-ից և այլ աղբյուրներից, իրենից ներկայացնում է պետության կամ նոր դինաստիայի հիմնադիրների մասին ուշ լեգենդների տիպիկ օրինակ: Աղբյուրներում ասվում է, որ Վան Գոնի տոհմի հիմնադիրը՝ Հոգյոնը, ամուսնացել էր Փհյոննասան սարի(ներկայումս Քուրյոնսան սարը, “Իննը վիշապների սար”ը Հվանհէ-Պուկտո վարչաշրջանում) աստվածուհու հետ, իսկ նրա ծոռան ծուռը մայրական գծով, Չաքչէգոնը, դարձել էր Վիշապների արքայի փեսան: Ընդ որում, Վան Գոնի ծնվելու մասին նախօրոք կանխագուշակել էր հայտնի գեոմանտ Թոսոնը:

Continue reading “Կորեական դիցաբանություն – մաս 3”

Սոլլալը (설날 )

Արևելքում տարին փոխվում է տարվա առաջին նորալուսնի հետ: Կորեական Նոր Տարին կոչվում է Սոլլալ (설날), որը սկսվում է լուսնային օրացույցի առաջին օրը և տևում է երեք օր:

Չնայած կորեացիները նշում են նաև Գրիգորյան տոմարով Նոր Տարին, սակայն Սոլլալը համարվում է ավելի կարևոր տոն: Continue reading “Սոլլալը (설날 )”

Կորեական դիցաբանություն – մաս 2

TNGwiki-tamquocchi-quanvu-00004● Քվանջէ (չին. Գուան-դի (“կայսր Գուան”), Քվանսոնջէգուն («սուրբ կայսր ռազմական առաջնորդ Գուան»), Քվան-սշի (“պարոն Գուան”)) – ուշ կորեական դաոսական դիցաբանության մեջ պատերազմի ոգին:

III դարից Կորեայում սկսեց պաշտվել որպես պատերազմի ոգի Հան դինաստիայի ղեկավարման վերջին տարիների չինացի իրական գործիչ Գուան-դին, ով մեծ առաջնորդ էր, առանձնանում էր իմաստնությամբ, քաջությամբ և առաքինությամբ:

Համարվում էր, որ նա նստած էր անդրաշխարհի թագավորության գահին: Կորայի տարբեր վայրերում Քվանջէի պատվին կառուցվում էին սրբավայրեր: Նրա պատկերներն առկա էին նույնիսկ բուդդիստական տաճարներում: Նրա անունն էին աղաղակում շամանները (մուդան): Continue reading “Կորեական դիցաբանություն – մաս 2”

error: Content is protected !!