Հին Քորյոյում գաղափարական ոլորտում գերակշռում էին բուդդիստականությունն ու կոնֆուցիոսականությունը: Կրթական ամբողջ համակարգը և պետական կադրերի պատրաստումը ամբողջությամբ գտնվում էր կոնֆուցիոսականության ազդեցության տակ: Բարձրագույն կոնֆուցիոսականության ակադեմիային զուգահեռ գոյություն ունեին նաև որոշ թվով պետական և մասնավոր դպրոցներ, որոնք ստեղծվել էին կոնֆուցիոսականների կողմից՝ սեփական նախաձեռնությամբ:
Քորյո թագավորությունը – մաս 4
Քորյոյի ժամանակաշրջանում հիմնական հատիկային մշակաբույսերն էին մնում բրինձը, գարին և կորեկը: Տեխնիկական մշակաբույսերից աճեցվում էին հիմնականում կտավատ ու կանեփ:Մասնագիտական արհեստը հիմնականոմ կենտրոնացված էր մայրաքաղաքում, որտեղ գոյություն ունեին մի շարք պետական հաստատություններ, որոնք ղեկավարում էին տարբեր առարկաների պատրաստման պրոցեսներ, ինչպես նաև վարպետաց տներ, որոնք ծառայում էին հենց վանին ու պալատականներին: Ժողովրդի առօրյա օգտագործման առարկաներն արտադրվում էին հենց գյուղացիական ընտանիքներում կտորեղեն,գորգեր, փայտյա իրեր, սպասք և այլն): Continue reading “Քորյո թագավորությունը – մաս 4”
Քորյո թագավորությունը – մաս 3
Քորյոյի վարչական համակարգը ստեղծվել էր մի կողմից թհէբոնոկան, մյուս կողմից՝ սիլլայական թագավորական ավանդույթների արդյունքում: Սկզբունքորեն Քորյոյի բյուրոկրատական համակարգում նորությունը պաշտոն-կոչումների բացակայույթունն էր: Հաստատվել էր, ինչպես և Չինաստանում, 9 ռանգ, որոնցից յուրաքանչյուրն ուներ երկու ենթաստիճան: Աստիճանը դարձավ գլխավոր գործոնը, որով որոշվում էր համակարգում և հասարակության մեջ մարդու դիրքը (ըստ դրա նաև աշխատավարձը): Ամեն պաշտոնի համար ենթադրվում էր համապատասխան աստիճան:
Քորյո թագավորությունը – մաս 2
12-րդ դարի սկզբներին Քորյոն ստիպված էր բախվել ճուրճէնների հետ, որոնք ուժեղանում էին քիդանական Լյաո կայսրության թուլացմանը զուգընթաց: 1104 թ. ճուրճէնների հետ մարտում՝ Չհոնփյոն ամրոցի մոտ, քորյոական զորքերը պարտություն կրեցին: 1107 թ. ճուրճէնները նոր հարձակում նախաձեռնեցին, սակայն այս անգամ մեծ կորուստներով ետ շպրտվեցին: Continue reading “Քորյո թագավորությունը – մաս 2”
Քորյո թագավորությունը – մաս 1
10-րդ դարի սկզբում Կորեական թերակղզու տարածքն իրենից ներկայացնում էր մարտադաշտ՝ Սիլլայից շեղված անկախ տիրապետողների համար, որոնցից ամենախոշորներն էին՝ Քյոնհվոնը, ով 892թ. հիմնադրել էր Հուբէքչէն, և Քունյոն, ով նույնպես իր տարածքները 901թ. անկախ թագավորություն հռչակեց:(904 թ. այն Մաջին անվանումը ստացավ, իսկ 911 թ.՝ Թհէբոն): Քունյոյի դաշնակիցներից առանձնանում էր Վան Գոնը, ով ազդեցիկ ընտանիքից էր, որը սկիզբ էր առել Սիլլա թագավորության խարխլման շրջանում և որի տիրապետության տակ էին Սոնակա շրջանի հողերը:
Քունյոյի արշավներին մասնակցելով , Վան Գոնն իրեն առաջադրեց որպես ընդունակ ռազմական ղեկավար և մեծ ճանաչում ստացավ Թհէբոնում: 918 թ. նա Քունյոյին գահընկեց արեց և հռչակեց Քորյո թագավորության ստեղծումը: Վան Գոնն ընդհանուր առմամբ մեկ հակառակորդ ուներ՝ Հուբէքչէն, քանի որ թուլացած Սիլլան խղճուկ գոյությունն էր պահպանում ու փորձում էր բարեկամական հարաբերություններ ստեղծել Վան Գոնի հետ (920թ. նրանց միջև համաձայնություն կնքվեց, 931թ. Վան Գոնն անձամբ այցելեց Սիլլա, այնուհետև դեսպան ուղարկեց նվերներով): 935թ. վերջին սիլլայական վանը սեփական կամքով հանձնվեց Վան Գոնի տիրապետությանը, իսկ արդեն հաջորդ տարում վերջապես վերացվեց Հուբէքչէն. և այդպիսով ավարտվեց երկրի միավորումը: Նոր թագավորության մայրաքաղաք հռչակվեց Սոնաքը, որը այնուհետև վերանվանվեց Քէգեն (ժամանակակից Քէսոնը):
Մի քանի տասնամյակ ծախսվեց, որպեսզի ամբողջությամբ վերացվեին տեղական տիրակալների սեպարատիստական ձգտումները: Վան Գոնին ենթարկվելու դեպքում հիմնականում նրանց տարածքներն իրենց էին մնում: 10-րդ դարի 80-ականներին վերջապես ամբողջ երկրում մտցվեց միասնական վարչական համակարգ:
Այդ ժամանակ հյուսիսից Քորյոյի վրա կախվեց վտանգը: 946 թ. կիդանական Լյաօ կայսրությունը գրավեց Հյուսիսային Չինաստանը: Գրավելով Ամնոկկան գետի ավազանում բնակվող ջուրջէն ցեղերին, քիդանները հասան Քորյոյի սահմանին:Քորյոյի տիրակալները մի շարք միջոցառումներ ձեռնարկեցին երկիրը պաշտպանելու համար: Կառուցվեցին նոր ամրոցներ, ուժեղացվեց կայազորը: Միևնույն ժամանակ նրանք խուսափում էին քիդանացիներին պատերազմի առիթ տալ, պահպանելով չեզոք դիրք Լյաօի ու սունական Չինաստանի միջև:
Սակայն 993 թ. քիդաններն անցան Ամնոկկան գետն ու ներխուժեցին Քորյոյի սահմաններից ներս: Փոնսանի շրջանում քորյոական զորքը ոչնչացնելով նրանք դուրս եկան Չհոնչհոնգան գետի մոտ և անցան այն, բայց ավելի հարավ շարժվելով լուրջ պարտություն կրեցին և ստիպված էին խաղախության բանակցություններ վարել: Գրավված քորյոական հողերից քիդանները ստիպված էին հրաժարվել, բայց Քորյոն պարտավորվում էր խզել հարաբերությունները քիդանների թշնամի Սուների հետ: Նույն տարում քիդանները լքեցին Քորյոյի սահմանները, և շուտով Սուների հետ հարաբերությունները վերականգնվեցին: Հյուսիսային սահմանը սկսեցին ամրացնել:
1009 թ. Մոքչոն վանը գահընկեց արվեց ռազմական ղեկավարներից մեկի կողմից: Քիդաններն անմիջապես օգտվեցին իրավիճակից, և կրկին՝ 1010 թ. ներխուժեցին Քորյո: Հընհվանջինի անհաջող պաշարումից հետո քիդաններն ուղղվեցին երկրի խորքը և Թհոնջուի մոտ որոշիչ ճակատամարտում ավերեցին քորյոական զորքը: 1011 թ. քիդանները թալանեցին մայրաքաղաք Քէգյոնը (պալատական ընտանիքները փախան Նանջու): Այդ ընթացքում գրավված տարածքում շարունակվում էր դիմադրությունը, և քիդանները, հնարավորությւոն չունենալով ճնշել այն, սկսեցին նահանջել:
1014 թ. Քորյոյի իշխանությունը գրավվեց ռազմական ղեկավարների խմբի կողմից: Շուտով, 1018 թ., տեղի ունեցավ երրորդ քիդանական արշավանքը: Հընհվանջինի մոտ մարտից հետո նրանք արշավեցին ՔԱէգյոնի վրա, սակայն մի շարք մարտերում պարտություն կրելով, կրկին ստիպված էին նահանջել: Նահանջելիս նրանք լիովին ջախջախվեցին Քունջուի մոտ: Դրանից հետո քիդանները թողեցին Քորյոն գրավելու փորձերը և նրանց հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին:
Քորյոն իր առավելագույն բարգավաճմանը հասավ 11-րդ դարում, հատկապես՝ Մունջոն վանի ղեկավարման տարիներին (1047-1082): Հենց նա ստեղծեց այդ վարչական համակարգը, որը գոյատևում էր համարյա 2.5 դար: Դա կենտրոնացման ու պետական հողերի սեփականաշնորհման սկզբունքների հաղթանակման(Քորյոյի ստեղծման հետ վերականգնվեց) ժամանակն էր:Սակայն արդեն 12-րդ դարի սկզբներին սկսեցին հայտնաբերվել պետության թուլացման նշաններ և պետական հողային ֆոնդի կրճատումներ: Պետական պաշտոնյաների թվի աներևակայական աճի պատճառով բարձրացավ նրանց ծառայողական տեղաբաշխման տրման դադարեցման հարցը: Պաշտոնյաների հիմնական մասի նյութական բարեկեցությունը, կարգավիճակը սկսեցին ընկնել:
Միևնույն ժամանակ շատ հողեր որպես պարգևներ բաժանվեցին “արժանավոր բարձրաստիճաններին”,կամ գրավվեցին վաների բարեկամների կողմից, ովքեր չէին կատարում ղեկավարման ոլորտում իրենց իրական ֆունկցիաները: Արդյունքում կտրուկ ուժեղացան ունեցվածքային տարբերությունները պաշտոնյաների հիմնական զանգվածի ու բարձրաստիճան պալատականների միջև, ինչը բերեց սուր հակասությունների ղեկավարական դասում: Սրացան նաև հակասությունները ռազմական դասի (պակաս լիազորված) և քաղաքացիական պաշտոնյաների միջև, մայրաքաղաքային և վարչաշրջանային ազնվականների միջև: Իրավիճակն ինքնին բարդացավ նաև խոշոր հողատերերի ու գյուղացիների միջև, որոնց հատկացումները զավթում էին (ինչպես և մանր պաշտոնյաների ծառայողական հողերը):
Ուժեղացված հարկային բեռը (մեծամասամբ հարկահավաքների կամայական պահանջների հաշվին) և ծանրացված աշխատանքային ենթարկումը բերեցին գյուղացիների աղքատացմանը: Որոշ հողագործների փախուստն ավելի էր բարդացնում նրանց վիճակը, ովքեր մնում էին՝ կապված փոխադարձ պատասխանատվության հետ:Վերջին հաշվով այս ամենը բերեց պետության եկամուտների կրճատման: Միաժամանակ հայտնվեցին հզոր ընտանիքներ, ովքեր սերում էին ոչ ղեկավար դասից, ովքեր գրավելով պետական հողերն իրենց գյուղացի աշխատավորների հետ միասին, ոչ միայն իրենց ձեռքում էին կենտրոնացնում մեծ հարստություններ, այլև մեծ քաղաքական կշիռ էին ստանում: Քիչ հող չէր պատկանում նաև տաճարներին: Ընդհանուր առմամբ 11-12-րդ դարերում մեծ աճ ստացավ խոշոր մասնավոր հողատիրությունը: Շատ խոշոր հողատերեր ունեին իրենց զինված դասակը:
Նյութը հեղինակային է: Օգտվելու դեպքում նշե՛ք մեր կայքը:
Լեգենդ Սիլլայի հիմնադիր Հյոք Քո Սէի և Ա-Րյոնի մասին
Հին Հան կայսրության ժամանակներում, երբ Ձյի-ծէի կարգախոսով (Երկրային բարոյականույթուն) ղեկավարման առաջին տարին էր, առնետի տարում, 3-րդ լուսնային օրը, վեց ցեղերի առաջնորդներն իրենց որդիների ու եղբայրների հետ հավաքվեցին Ալչհոնի ափին և սկսեցին խորհրդակցել: Նրանք ասացին.
—Մենք արքա չունենք, չկա մեկը, ով կկառավարի մեր ժողովրդին: Իսկ մարդիկ մոռացել են կարգերը և անում են ինչ խելքներին փչի: Եկեք գտնենք հոգով արժանի մի տղամարդու և նրանք արքա դարձնենք, որպեսզի թագավորություն հիմնի ու մայրաքաղաք կառուցի:
Նրանք բարձրացան բլրի գագաթը, պտտվեցին դեպի հարավ և տեսան, որ Յանսանի տակ՝ Նաջոնի հորի մոտ, ինչպես բարդի՝ մի վայրի գոլորշի է բարձրանում և լուսավորում է շուրջբոլորն ասես կայծակ է ճայթում: Հենց կողքին ծնկների վրա մի սպիտակ ձի է կանգնած ու խոնարհվում է: Նրանք վազեցին, որպեսզի բռնեն ձիուն, բայց մի մեծ կապույտ ձու գտան, իսկ ձին, տեսնելով մարդկանց, մի երկար խրխնջոց արձակեց ու թռավ երկինք:
Մարդիկ ձուն ջարդեցին և միջից մի վայելչագեղ նորածին գտան: Նրանք շատ զարմացամ: Լողացրեցին երեխային Թոնչհոն վտակի ջրերում: Մանկան մարմինը լույս էր ճառագայթում: Կենդանիները պարելով հետևում էին նրան, երկիրն ու երկինքը ցնցվում էին, արևն ու լուսինը փայլում էին մաքրամաքուր լույսով:
Ապագա արքային անվանեցին Հյոք Քո Սէ (նրան անվանում են նաև «փուլգոնէ», ինչը նշանակում է «աշխարհը պայծառացնող ղեկավար»: Ասում են, որ նրան ծնել էր իմաստագույն մայրիկ Սօսուլը: Իզուր չէ, որ հնում չինացիները մեծարում էին Հրաշք դեղձերի լեռան մայրիկին , և ասում. «Հղիանալով իմաստունով ՝ թագավորության սկիզբ դնել»: Երբ Հյոք Քո Սէն գահ բարձրացավ, նրան սկսեցին անվանել «քոսըրհան» (կամ «քօսօ-գան»: Երբ նա առաջին անգամ բացեց բերանը, ինքն իրեն անվանեց Ալջի քօսօգան՝ նորածին-արքա: Այդ պատճառով էլ նրան կոչում են այդ անվամբ: Եվ միայն հետո նրան սկսեցին անվանել “վան” – արքա): Մարդիկ սկսեցին իրար շնորհավորել, ասելով.
— Մեզ մոտ իջել է պատանին՝ ծնված երկնքից: Եկեք նրա համար մի արժանի հարսնացու գտնենք ու ամուսնացնենք:
Նույն օրը Սարյաննի գյուղում՝ Արէն ջրհորի մոտ հայտնվեցին աքլորն ու վիշապը: Վիշապի ձախ կողքից ծնվեց աղջնակ:
(Ասում են նաև, որ վիշապ է ծնվել, որը նույն պահին էլ մահացել է, և նրա փորը բացելով գտել են աղջկան) : Նա կատարյալ գեղեցկուհի էր, բայց բերանի փոխարեն հավի կտուց ուներ: Նրան լողացրեցին գետի ջրերում և կտուցն ընկավ, ուղղելով դեմքը: Դրա համար էլ գետն անվանեցին Փալչհոն՝ ուղղում: Նամսանի արևմտյան լանջին դղյակ կառուցեցին (այժմ այնտեղ Չհաննիմսա վանքն է) և սկսեցին մեծացնել այդ երկու կատարյալ իմաստուն մանուկներին:
-Երեխան ձվից է դուրս եկել, իսկ ձուն նման է դդումի: Իսկ դդումը մենք «փաք» ենք անվանում: Ուրեմն նրա ազգանունը կլինի Փաք:
Աղջնակին տվեցին ջրհորի անունը, որի մոտ ծնվել էր: Երբ լրացավ երեխաների 13-ամյակը, տղան գահ բարձրացավ և արքա դարձավ, իսկ աղջնակը՝ թագուհին: Դա Ու-ֆէն (հինգ փյունիկներ) կարգախոսով ղեկավարման առաջին տարին էր՝ առնետի տարում: Թագավորությունն անվանեցին Սորաբոլ կամ Սոբոլ:
Թագավորությունն անվանում էին նաև Քէրիմ՝ աքլորի անտառ, քանի որ ի սկզբանե արքան աքլորի ջրհորից էր հայտնվել: Բացի այդ՝ աքլորի ու վիշապի հայտնվելը նույնպես երջանիկ նշան էր: Պատմում են, որ “Աքլորի անտառ” անվանումն առաջացել է Թհարհէ արքայի օրոք, երբ անտառում կանչեց աքլորը ու գտնվեց Քիմ Ալ Ջին: Իսկ Սիլլա անվանումը հաստատվեց ավելի ուշ:
Հյոք Քո Սէն երկիրը ղեկավարեց 61 տարի, հետո երկինք համբարձվեց: Յոթ օր անց նրա անդամահատված մարմինն ընկավ հողին: Թագուհին նույնպես մահացավ: Թագավորության մարդիկ կամեցան հավաքել արքայի մարմնի մասերն ու թաղել նրան, բայց այդ կտորների ետևից ամենուր սողում էր մի ահռելի օձ և թույլ չէր տալիս մարդկանց մոտենալ: Այդ ժամանակ նրանք հինգ գերեզման փորեցին և մարմնի հինգ մասերը թաղեցին առանձին-առանձին: Այդ օրից ի վեր այդ վայրն անվանում են Օձի բլուրներ:
~¤>Windie<¤~
Նյութը հեղինակային է: Օգտվելու դեպքում նշե՛ք մեր կայքը:
Հանբոքի գունային գամման
Կորեական ազգային հագուստի մեջ շատ կարևոր դեր ունեն նաև գույները: Հիմնական գույները, ներառյալ սպիտակը, հինգն էին: Կամիրը նշանակում էր հաջողություն և հարստություն: Կարմիր էր նաև թագավորի ու թագուհու արարողակարգային հագուստը, հարսնացուի կիսաշրջազգեստը (կանաչ բաճկոնով): Պալատական կանանց ու պետական պաշտոնյաների հագուստները ներկում էին ինդիգոյի (կապույտի) երանգներով, որը նշանակում էր կայունություն, հաստատունություն: Դեղին գույնը՝ տիեզերքի կենտրոնի գույնը, խորհրդանշում էր թագավորին ու թագուհուն և պալատական արարողությունների ժամանակ թույլատրելի էր բացառապես նրանց հագուստի համար:
Հանբոք – կորեական ազգային հագուստ
Հանբոքը (կոր. 한복 – կորեական հագուստ) առաջացել է հյուսիսսիբիրյան քոչվորների մշակութային շրջանում և լայն տարածում է ունեցել Ասիայի հին ժամանակաշրջանում: Ամենավաղ վկայությունն այն բանի, որ հյուսիսասիացի քոչվորների մոտ գոյություն է ունեցել որոշակի հագուստի ոճ, դա Նօին-Ուլայում (Մոնղոլիա) հուննուների (քոչվոր ազգ Չինաստանի հյուսիսում, ովքեր միշտ պատերազմների մեջ էին չինական Հան կայսրության հետ, որի արդյունքում ի վերջո նրանց ցեղը ցրվեց) դամբարաններն են: Հանբոքի դիզայնների ամենահին օրինակները կարելի է տեսնել մ.թ.ա. 3-րդ դար, Քոգուրյո շրջանի որմնանկարներում:
Հետաքրքիր փաստեր կորեացիների մասին – մաս 2
1.Կորեայում միանգամից մի քանի խմբերի սիրելը հավասարեցվում է մեղքի:
Կորեացի երկրպագուները պետք է աջակցեն միայն մեկ խմբի, այդ պատճառով նրանք չեն սիրում օտարերկրացի երկրպագուներին:
Continue reading “Հետաքրքիր փաստեր կորեացիների մասին – մաս 2”
Հետաքրքիր փաստեր կորեացիների մասին
1. Ամուսնալուծված կորեուհիները նախընտրում են տղամարդկանց, ովքեր երբեք չեն ամուսնացել:
Ինչպես պարզվել է վերջին հետազոտության ժամանակ, ամուսնալուծված կանանց մեծ մասը նախընտրում են այն տղամարդկանց, ովքեր երբեք չեն ամուսնացել:
51,8 % տղամարդիկ ու 45,5 % կանայք նշել են, որ իրենց համար կարևոր չէ, թե իրենց ապագա կեսը նախկինում եղել է ամուսնացած, թե ոչ: Եվ միայն 13 % տղամարդիկ ու 15,4 % կանայք են, ովքեր նախընտրում են, որ իրենց սիրելին լինի ամուսնացած և ամուսնալուծված, բայց տարբեր պատճառներով:
2. Կորեայում կա դռներով պատված 10 հարկանի շենք:
Իրականում շենքը դռներից չի կառուցված, այն կառուցված է սովորական շինանյութերից սակայն պատերը պատված են հազարավոր դռներով: 2009 թվականին նկարիչ Չոյ Չոն Հվան մոդեռնիզացրեց այս շենքը վերամշակված դռներով, դարձնելով այն մաշտաբային ինստալյացիյա:
Շենքը գտնվում է Սեուլում:
3. Կորեայում գոյություն ունի սովորույթ, որի համաձայն սիրելի երաժիշտներին նվիրում են բրինձով լի պարկեր: Big Bang խմբի առաջին շոուի ժամանակ հավաքվել է 12.7 տոննա բրինձ: Դրանից հետո ստեղծվել է ընկերություն , որի նպատակն է համոզվել, որպեսզի բրինձը հասնի սիրելի երաժիշտներին:
4. Կորեացիների 90%- ը կարճատես են , և ստիպված ակնոցներ կամ կոնտակտային լինզաներ են կրում:
5. Բոլոր կորեացիներն օգտվում են Internet Explorer-ից : Այլ բրաուզերների մասին նրանք չգիտեն և, ըստ էության, մեծ մասը նույնիսկ չգիտի, թե ինչ է բրաուզերը : Կորեական կայքերը համապատասխանաբար կազմվում են Explorer-ի տակ: Որևէ այլ բրաուզերում, ոչ մի Կորեական կայք ճիշտ չի աշխատի: Կորեացիների մեծ մասը Google-ը բացելուց առաջ բացում են naver.com (Դա կորեական որոնման համակարգ է, և ոչ միայն), սկզբում որոնում են Google-ը, ապա սեղմում link-ի վրա:
6. Կորեան աշխարհի ամենաապահով երկրներից մեկն է: Հանցանքների թիվը այնտեղ 8 անգամ ավելի քիչ է քան Գերմաիայում, սպանություններն 15 անգամ ավելի քիչ են կատարվում քան Ռուսաստանում, իսկ գողությունը ԱՄՆ-ից 20 անգամ քիչ: Կորեայում գրեթե չկա թմրամոլություն: Շատ հազվադեպ է կատարվում գրպանի գողություններ և հարձակումներ: Սենսացիա է համարվում մեքենայի կողոպուտը, իսկ հասարակության ավանդական բարոյականոթյունն այնքան բարձր է, որ անհնար է հանդիպել բացահայտ կոպտության կամ անկիրթ վերաբերմունքի : Քաղաքի գրեթե բոլոր բնակավայրերը լավ լուսավորված են և հսկվում են ոստիկանության կողմից:
7. Կորեական խոհանոցը ընդհանուր առմամբ շատ կծու է, պատրաստման ժամանակ շատ են օգտագործում համեմունքներ, հատկապես կորեական պղպեղ, այդ իսկ պատճառով կորեական ճաշատեսակներից շատերը ունեն կարմարագազարագույն երանգ: Այդ պղպեղի շատ օգտագործելը կախված է նրանից , որ հատկապես հարավային Կորեան ունի շատ տաք և խոնավ կլիմա , իսկ պղպեղը օգնում է մթերքը երկար պահպանելուն: Ի դեպ` Կորեացիները սկսել են պղպեղն օգտագործել 16-րդ դարից սկսած, երբ այն առաջին անգամ Հարավային Ամերիկայից բերեցին պորտուգալացիները: Այդ ժամանակ էլ ձևավորվեց Կորեական ավանդական ճաշատեսակների պատրաստման ձևը: Կծու ուտեստները շատ բարձր էին գնահատվում, իսկ համեղ և կծու բառերը կորեերենում դարձան հոմանիշներ: Համեմունքների ցանկը Կորեայում այդքան էլ հարուստ չէ հիմնականում օգտագործում են պղպեղ և սխտոր , սակայն դա նրանք օգտագործում են տարբեր համամասնություններով : Այդ իսկ պատճառով ճաշատեսակների համերը ստացվում են տարբեր: 3 հիմնական կորեական համեմունքներն են սոյայի սուսը, կոչհուջանը և տվանջանը: Շատ է օգտագործվում նաև սխտորը:
8. Ինչպես հարևան երկրներում այնպես էլ Կորեայում շատ են օգտագործում բրինձ: Ի՞նչպես են գործերդ արտահայտությունը կորերենից բառացիորեն թարգմանվում է այսպես՝ “Այսօր բրինձ կերե՞լ ես”: Կորեացիների համար բրինձը սեղանի անբաժանելի մասն է կազմում , ինչպես օրինակ հացը շատ Եվրոպական երկրների համար: Բրինձը մատուցում են ամեն մեկին առանձին ամանով, իսկ մնացած կերակուրները դնում են ընդհանուր ափսեով:
9. Հարավկորեացիները շատ են հետևում նորաձևությանը, մեծ ժամանակ են տրամադրում իրենց սանրվածքներին, հագուստին, դիմահարդարմանը: Այժմ շատերն են խոսում անգլերեն, բարեհամբույր են ու միշտ կանգ են առնում փողոցում, որպեսզի օգնեն արտասահմանցուն գտնել ճիշտ ճանապարհը:
10. Սեուլի ճարտարապետությունը նման է ամերիկյան քաղաքների մեծամասնությանը, որտեղ բարձրահարկ շենքերի կտուրներում տեղադրված են ուղղահայաց տարածքներ, իսկ առաջին հարկերը տրամադրված են սրճարաններին ու խանութներին: Տների համարները շատ հարմար գրված են մեծ թվերով:
11. Սեուլի մետրոյում չկան աշխատողներ: Տոմսերը վաճառում են հատուկ ավտոմատների միջոցով:
12. Կորեայի արվեստը և ճարտարապետությունը, զարգանում էին Ասիայի մյուս ժողովուրդների մշակույթների հետ սերտ փոխազդեցության մեջ:
Կորեան ընկալել- յուրացրել է Հնդկաստանի և Չինաստանի մի շարք նվաճումներ՝ իր հերթին էական ներգործություն ունենալով Ճապոնական արվեստի ձևաորման վրա: Կորեայի մշակույթն օժտված է արտահայտված ինքնօրինակության գծերով: Ի սկզբանե Կորեայի արվեստը Բուդայականության ու կոնֆուցիականության ազդեցության տակ էր գտնվում, որի արտացոլումը կարելի է տեսնել հնագույն կորեական նկարներում, քանդակներում, խեցգործության նաև կատարողական արվեստում, օրինակ՝ կորեական թեյի արարողության, կորեական փհուչհեչհում և «կորեական օպերայում»՝ փհանսորի:
Չնայած նրան, որ Հարավային և Հյուսիային Կորեայի ավանդական մշակույթները նման են միմյանց, այնուամենայնիվ Կորեական թերակղզու բաժանումից հետո այդ երկրներին հաջողվեց ստեղծել նոր, յուրօրինակ ու ինքնատիպ արվեստ , որոնք միմյանցից շատ են տարբերվում:
1960-1970 թվականները Հարավկորեական ժամանակակից արվեստի ծաղկման շրջանն էին: Կորեացի նկարիչները ստեղծում էին աշխատանքներ երկրաչափական ձևերով, ոչ նյութական առարկաներով, նաև փորձում էին ստեղծել ներդաշնակություն մարդու և բնության միջև:
Իսկ ճարտարապետության մեջ նոր փուլ սկսվեց: Հետպատերազմյան տարիներին, ժամանակակից տենդենցները կենտրոնացավել էին կորեական ավանդական փիլիսոփայության (ներդաշնակություն բնության հետ) վրա:
~¤>Windie<¤~
Նյութը հեղինակային է: Օգտվելու դեպքում նշե՛ք մեր կայքը:
Կորեերեն ասացվածքներ
희망의 절대 놓지 않았어요. 사이드 사이드하여 계속 그 힘을 믿고 그것을 소중히. 그것은 바로시간을 반드시 보답이다.
Երբեք հույսդ մի կտրիր: Այն պահիր կողքիդ, հավատա նրա ուժին, փայփայիր: Անհրաժեշտ պահին այն կպատասխանի փոխադարձաբար: Continue reading “Կորեերեն ասացվածքներ”