Ջի Լին (Ji Lee) ծնվել է Հարավային Կորեայում, վաղ տարիքում տեղափոխվել Բրազիլիա, այնուհետև սովորել և հիմնական հաստատվել Նյու Յորքում, ԱՄՆ: Continue reading “Ջի Լիի <<բառանկարները>>”
Հանբոքի գունային գամման
Կորեական ազգային հագուստի մեջ շատ կարևոր դեր ունեն նաև գույները: Հիմնական գույները, ներառյալ սպիտակը, հինգն էին: Կամիրը նշանակում էր հաջողություն և հարստություն: Կարմիր էր նաև թագավորի ու թագուհու արարողակարգային հագուստը, հարսնացուի կիսաշրջազգեստը (կանաչ բաճկոնով): Պալատական կանանց ու պետական պաշտոնյաների հագուստները ներկում էին ինդիգոյի (կապույտի) երանգներով, որը նշանակում էր կայունություն, հաստատունություն: Դեղին գույնը՝ տիեզերքի կենտրոնի գույնը, խորհրդանշում էր թագավորին ու թագուհուն և պալատական արարողությունների ժամանակ թույլատրելի էր բացառապես նրանց հագուստի համար:
Հանբոք – կորեական ազգային հագուստ
Հանբոքը (կոր. 한복 – կորեական հագուստ) առաջացել է հյուսիսսիբիրյան քոչվորների մշակութային շրջանում և լայն տարածում է ունեցել Ասիայի հին ժամանակաշրջանում: Ամենավաղ վկայությունն այն բանի, որ հյուսիսասիացի քոչվորների մոտ գոյություն է ունեցել որոշակի հագուստի ոճ, դա Նօին-Ուլայում (Մոնղոլիա) հուննուների (քոչվոր ազգ Չինաստանի հյուսիսում, ովքեր միշտ պատերազմների մեջ էին չինական Հան կայսրության հետ, որի արդյունքում ի վերջո նրանց ցեղը ցրվեց) դամբարաններն են: Հանբոքի դիզայնների ամենահին օրինակները կարելի է տեսնել մ.թ.ա. 3-րդ դար, Քոգուրյո շրջանի որմնանկարներում:
Քվոն Քյոնյոփի տխուր և եթերային տրավմատիկան
Կորեացի նկարչուհի Քվոն Քյոնյոփը յուղաներկով նկարում է հիպերռեալիստական նկարներ: Նրա ոգեշնչման աղբյուրը բժշկությունն է..իսկ ավելի կոնկրետ՝ դեսմուրգիան (վերքերի բուժման ձևերը, տարբեր տեսակի բինտավորում):
Continue reading “Քվոն Քյոնյոփի տխուր և եթերային տրավմատիկան”
Հանբոք (한복). ժամանակակից վարիացիա
Հանբոք (հանգըլ. 한복) կորեական ավանդական հագուստ՝ հաճախ կարված վառ միագույն կտորներից: Չնայած «հանբոք» բառացի նշանակում է «կորեական հագուստ», XXI դարում այս բառը օգտագործվում է միայն Չոսոնի դինաստիայի ժամանակ եղած հագուստի մասին խոսելիս: Continue reading “Հանբոք (한복). ժամանակակից վարիացիա”