Ուտեստներ, որոնք արժե փորձել Կորեայում եղած ժամանակ – մաս 2

BCOdYoinVa4

✿ Քիմբափ (կոր. 김밥) — օկուպացիայի (1910 -1945թթ) ժամանակ ճապոնական խոհանոցից փոխառված ուտեստ:  Այն իրենից ներկայացնում է ռոլեր, բայց ի տարբերություն օրիգինալի՝ միջուկի մեջ ոչ թե հում ձուկ է, այլ ապխտած միս, ձվածեղ, տակուան, վարունգ, գազար և այլ բանջարեղեն (թարմ կամ մարինացված): Եվս մեկ կարևոր մաս է  հանդիսանում բրնձի համար հավելումը՝ քացախի փոխարեն օգտագործվում է քունջութի ձեթ: Խաշած բրինձը տարածում են նորի ջրիմուռի վրա, շարում միջուկը, այնուհետև ռուլետի նման պտտեցնելով դարձնում են երշիկի տիպի բան և կտրատում օղակներով: Իր հարյուրամյա պատմության ընթացքում քիմբափը շատ ամուր արմատավորվել է կորեական խոհանոցում:

Со_Кальби

✿Կալբի – կորեացիների ամենասիրելի ուտեստներից մեկը, որը պատրաստվում է տավարի մսից (հազվադեպ նաև խոզի մսից): Մարինացված մսի մանր և կոկիկ կտորները տապակվում կամ խորովվում են սոուսում և ուտում են համեմունքներով: Ուտոստը հատուկ պատրաստման ձև ու վարպետություն է պահանջում այդ պատճառով այն հիմնականում պատրաստում են տոների և այլ առիթների ժամանակ: Ուտելիս եթե մսի հետ ոսկոր կա՝ ապա ոսկորները կարելի է բռնել ձեռքերով, իսկ եթե ոչ՝ այն ուտում են փայտիկներով: Կորեայում այն վայրերը, որտեղ համեղ կալբի են պատրաստում՝ Կալբի Նոլբու (Սեուլ) /Կալբի Պէկչէ (Սեուլ) / կալբիի փողոց (Սեուլ) /կալբի Կաբոջոն (Սուվոն) / կալբիօ Հվաչհոն (Սուվոն)/կալբի Յոնփհո (Սուվոն):

256252_a54979b8-dae6-11e4-9038-2e852523fab8

✿ Օդեն – ձկան կոտլետներ են, որոնք եփվում են խեցգետիններով և անչոուսներով ապուրի մեջ, որին ավելացնում են նաև կանաչ սոխ և դայկոն: Որպես հավելում մատուցվում է նաև արգանակը, որի մեջ այն եփվել է, ինչպես նաև թարմ բանջարեղեն: Այս ուտեստը պատրաստում են երեկոյան ժամերին, քանի որ այն տաք է և կորեացիները սիրում են երեկոյան տաք բաներ ուտել:batata

✿ Բատատ (կորեերեն՝ կոգումա) – հաճախ անվանում են քաղցր կարտոֆիլ, սդակայն այն կարտոֆիլի հետ ոչ մի ազգակցական կապ չունի: Նրանց ընդհանրությունն այն է, որ երկուսն էլ բերվել են Հարավային Ամերիկայից: Բատատը Կորեայում լայն տարածում է գտել հիմնականում թերակղզու հյուսիսային մասերում, և հատկապես Քանվոնդոյում: Այն օգտագործվում է տարբեր ուտեստների մեջ՝ սկսած ապուրներից ու շիլաներից, վերջացրած բլիթներով և մանդու պելմենիներով: Այն ուտում են նաև խորոված վիճակում: Ասում են, որ շատ համեղ է, երբ խորոված բատատն ուտում ես քիմչհիի հետ միասին:

sDESDg5Py-g

✿ Սամգյոպսալ  – բառացի անվանումը՝ «երեք» (սամ; 삼) «շերտ» (գյոպ; 겹) «միս» (սալ;살): Այս ուտեստը մեծ սեր է վայելում կորեացիների մոտ: Այն պատրաստվում է խոզի որովայնի հատվածի յուղոտ մսից: Սկզբում այն կտրտում են փոքրիկ և բարակ շերտերով և խորովում սեղանիկին դրված  գրիլի վրա: Այն մատուցվում է հիմնականում երեկոյան ժամերին:Սամգյոպսալի հետ միասին մատուցվում են նաև մառոլի(հազարի) տերևներ, բարակ կտրտված սխտոր, ծիծակ, տարբեր սոուսներ, ինչպես նաև քիմչհի: Այս ամենը կարող է տապակվել մսի հետ միասին, կամ էլ մատուցվել թարմ վիճակում: Ըստ հարցումների՝ կորեացիների 85 %-ը սամգյոպսալը համարում է իր ամենասիրելի ուտեստը:

Korean_soup-Seonjiguk-01

✿ Հէջանգուկ – (해장국) – թարգմանվում է որպես ապուր հարբածության բուժման համար – այլ կերպ կոչվում է նաև սուլկուկ (술국) – բառացի ալկոհոլային ուտեստ– կորեացիների սիրելի ուտեստն է հարբածության հաջորդ օրը ուշքի գալու համար: Այն պատրաստում են չորացված կաղամբով, խոզի դնչով, տավարի խտացրած արյունով(արյունոտ երշիկի տիպի), ինչպես նաև բանջարեղենով:

2780921

✿ Կալբիթհան ( 갈비탕) — կորեական ապուրի տեսակ, որը պատրաստվում հիմնականում տավարի կողոսկրերից, դայկոնով, սոխով և այլ համեմունքներով: «Կալբի»-ն տավարի կողոսկրերն են, որոնք խորովվում են, այնուհետև եռացվում: Բառացի թարգմանվում է  «տավարի կողոսկրերով ապուր»: Այն երկար եռացվում է: Երբեմն ապուրը պատրաստում են նաև տավարի մսի փոխարեն օգտագործելով ամբողջական հավ:

M8L7z0z_T6w

 

✿ Մանդու պելմենիներ – սա ի սկզբանե չինական ուտեստ է և Կերա է բերվել Կորյոյի ժամանակաշրջանում:Սակայն կորեական մանդուները տարբերվում են իրենց ձևով, բաղադրությունով և պատրաստման եղանակով: Մանդուների արտաքին թաղանթը պատրաստում են  ցորենի, հնդկաձավար, կամ բրնձի ալյուրով: Կան մանդուներ, որոնք պատրաստվում են դդումից, ձկից, կամ էլ խոտակեր անասունի ստամոքսով: Ըստ ձևի մադուները լինում են քառակուսի (փհյոնսու, 편수), երկարավուն (կյուսան, 규아상), մատնոցի պես փոքրիկ (կոլմումանդու, 골무만두), նռան տեսքով (սոննյումանդու, 석류만두), մեծ (թէմանդու, 대만두), մանր (սոմանդու, 소만두) և առանց թաղանթի ու կլոր(կուլլիմանդու,  굴림만두 – պատրաստման ժամանակ միջուկն ուղղակի թաթախվում է ալյուրի մեջ):

Korean_food-Gamjatang-01

✿ Կամջաթան– կորեական կծու ապուր է, որը պատրաստվում է խոզի ողնածարային մասից՝ բանջարեղենի, սոխի, քունջութի սերմերի և կծու կարմիր պղպեղի հետ միասին, որն ապուրին մուգ կարմիր գույն է հաղորդում: Խոզի ոսկորներն եփվում են մի քանի ժամ: Ապուրի հետ միասին  մատուցվում  է քիմչհի և բրինձ:

admin_Ebhim_2015_01_08_16_45_44

✿ Քիմչյի ճիգէ (김치 찌개) – բանջարեղենով և մսով խիտ ապուր: Այն իր մեջ պարունակում է խոզի միս, շամպինյոններ,կծու կաղամբ, հաճախ ավելացնում են նաև տոֆու:

 

~¤>Windie<¤~

Նյութը հեղինակային է: Օգտվելու դեպքում նշե՛ք մեր կայքը:

Ուտեստներ, որոնք արժե փորձել Կորեայում եղած ժամանակ

10444626_656732564426035_3007750707385824278_n

 

✿ Փիբիմբափ – ուտեստը պատրաստվում է եփած բրնձից, որի վրա լցված է բանջարեղենի աղցան «նամուլ» (կոր. 나물), կծու պղպեղից պատրաստած սպագետտի՝ քոչհուջան (կոր. 고추장), հում ձու կամ ձվածեղ և բարակ կտրված մսի շերտիկներ (սովորաբար տավարի միս):Բաղադրիչները (բրինձ, բանջարեղենից պատրաստված աղցան, միս և ձու) խառնվում են իրար սնունդն ընդունելուց անմիջապես առաջ: Ուտեստը մատուցվում է ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում: Continue reading “Ուտեստներ, որոնք արժե փորձել Կորեայում եղած ժամանակ”

Ցանկանու՞մ ես ապրել Հվ. Կորեայում. 13 պայման, որոնց պետք է հարմարվես

1623478_604223129676979_6103136845075459093_n

1. Ուշ զբոսնել

Կորեան աշխարհի ամենագիշերային քաղաքներից մեկն է: Նույնիսկ գիշերը փողոցները լի են մարդկանցով: Սեուլի ցանկացած մեծ թաղամասում դուք կգտնեք՝ սրճարաններ, ռեստորաններ, բարբեքյու, մինի-մարկետներ..ընդ որում այս ամենն աշպատում է կլոր 24 ժամ: Նույնիսկ շոթինգը այստեղ սկսում է երեկոյան 7-ին և ավարտվում է առավոտյան 7-ին! Եթե դուք կենսաձևով “արտույտ ” եք, ապա առավոտյան ժամերին կարող եք Սեուլում այցելել միայն տեսարժան վայրեր, կամ գնալ աշխատանքի: Մնացածը (շոփինգ, զբոսանք, սնունդ, զվաճրանք) սկսվում է մայրամուտից հետո!

10423270_604225203010105_5393866451452217997_n

2. Selfies – սելկաներ
Կորեայում “լուսանկարելը” առօրյա կյանքի մի մասն է: Նկարների մեծ մասը մթերքների և սոխի նկարներ են:
Կորեացի աղջիկները ստիպված են լինում օրվա մեջ մի քանի հարյուր սելֆիներ անել, մինչև որ ստանան 1 ցանկալի գեղեցիկ սելկա: Եվ այդպես ամեն օր…և կարելի է ասել, որ նրանք պարզապես տառապում են դրանով:
Այնտեղ նորմալ է, երբ մեկը քայլում է և հանկարծ կանգ է առնում ու որոշում է սելկաներ անել: Եվ դա անում է այնքան ժամանակ, մինչև որ ստացվում է իր ուզած նկարը:

953457_LS

3. Մետաղական փայտիկներ
Աշխարհում շատերն են կարողանում օգտվել փայտիկներից, բայց սովորաբար դրանք փայտից են լինում: Իսկ այ Կորեայում ամենաշատը մնետաղական փայտիկներն են օգտագործվում: Ինչը ավելի է բարդացնում հարցը, որովհետև մետաղական փայտիկներով ավելի դժվար է բռնել սնունդը, քանի որ վերջինս դրանցից ավելի հեշտ է սահում:

10402865_604228046343154_7798825983771408816_n

4. Քիմչհի
Քիմչհին Կորեայում ամենուր է… դա կորեական ուտելիքի անբաժանելի մասն է: Նույնիսկ Burger King-ում, Քաննամում ձեզ կառաջարկեն քիմչհի՝ միայն թե ամեն մեկն իր բաղադրատոմսով: Ձեր ստամոքսը կարող է տուժել դրանից, քանի որ այն սովոր չէ անընդհատ կծու ուտելիքին: Սակայն դա միայն սկզբում, հետո սկսում ես սովորել և Կյանքը Կորեայում ավելի է հեշտանում….կկկ…Բացի այդ այն համեղ է, օգտակար և հաճախ մատուցվում է անվճար՝ պատվիրված ուտելիքի հետ միասին:

10460722_604232799676012_2206134683086432096_n

5. Coffee Shops.
Աշխարհում շատ մարդկանց համար սուրճը նախաշաճի մի մասն է կազմում: Մեծամասնության համար սուրճը էներգիայի, թարմության, աղբյուր է՝ էներգետիկ: Քնկոտ մարդը չի կարող դիմանալ օրվա ընթացքում առանց մի քանի բաժակ սուրճի ընդունման: Կորեայում հիմա ավելի ու ավելի շատ են օգտագործում լուծվող սուրճ՝ սրճարաններում, ավտոմատներում, և ամենուր..մի խոսքով այս ամենը դարձել է նրանց մշակույթի մի մասը: Ընդմիջման ժամանակ օֆիսի աշխատողները առանձնանում են մի գողտրիկ վայրում սուրճը վայելելու: Զույգերը՝ աղջիկը կամ տղան, հանդիպումից առաջ անպայման վազում են սուրճ-էքսպրես՝ իրենց և սիրելիի համար սուրճ վերցնելու: Դա դարձել է ամեն մի կորեացու առօրյայի անբաժանելի մասը: Փողոցներում շատ կհանդիպեք մարդկանց՝ հատկապես աղջիկների, որոնք ձեռքում անպայման բռնած կունենան Starbucks-ի փաթեթավորմամբ սուրճ: Դա ինչ-որ տեղ նաև նրանց ոճն է:

Soju_jinro_gfdl

6. Սոջու
Սոջուն Կորեայում համարվում է ՙՙՀեղուկ ոսկի՚՚: Անկախ նրանից դուք խմող եք թե ոչ՝ սոջուին ստիպված կլինեք հարմարվել: Դա էժան, բայց թունդ ալկոհոլ է, որը վաճառվում է ամենուր: Եթե նույնիսկ չեք խմում՝ Կորեայում դուք չեք կարող խուսափել դրանից: Այն խառնում են նաև գարեջրի (սսոմէք)հետ և ստանում են կոկտեյլ (քոքթեյլ սոջու):

seiza

7. Նստել գետնին
Կորեայում գործում է գետնի ջեռուցման համակարգ, ահա թե ինչու դեռևս շատ կորեացիներ նախընտրում են գետնին նստել և քնել: Որոշ մարդկանց համար դա ավելի հարմար է, քան բազմոցին նստռելը: Կորայում գետնին նստելն առօրյայի մի մասն է: Դուք ստիպված կլինեք նստել գետնին եթե նույնիսկ գնացել եք կորեական ռեստորան, կամ չիմչիլբան (հանրային բաղնիք Կորեայում), կամ եթե ձեզ հրավիրել են մեկի տուն հեռուստացույց դիտելու, կամ նման մի բան: Այնպես որ եթե ձեր ոտքերը այդքան էլ շուտ չեն թմրում գետնին նստելիս, ապա դուք հեշտությամբ կհարմարվեք դրան:

1526335_604239729675319_3743968572283666342_n

8. Թանկարժեք մրգեր
Զբոսաշրջիկներն ամենաշատը բողոքում են մրգերի թանկությունից: Իհարկե կարելի է նաև էժան մրգեր գնել մասնավոր տեղերից, կամ շուկայից, բայց երբ դուք գնում եք մեծ սուպերմարկետներ և նման վայրեր, ապա միանգամից կնկատեք մրգերի վրա նիրական գներով պիտակներ: Կա հատուկ “Լյուքս ” սեկցիա, որտեղ երաշխավորված է, որ մրգերը 100 տոկոսով շատ համեղ կլնեն: Խոսքը գնում է 100.000 վոնի (մոտ 50.000 դրամ)- մասին: Նույնիսկ ամենապարզ մրգերը, օրինակ տանձը՝ 5000 վոն (մոտ 2000 դրամ 1 հատը), ձմերուկը 25.000 վոն (մոտ 10.000 դրամ): Ամեն դեպքում դուք ստիպված եք հարմարվել այդ գներին:

B000729302

9. Անձեռոցիկների անհետացումը
Եթե դուք սեղանի շուրջ սիրում եք շատ անձեռոցիկ օգտագործել, ապա այստեղ դուք կհանդիպեք դժվարությունների: Կորեայում շատ վայրերում (ճաշարաններ և այլն) տալիս են ընդամենը 1 կտոր անձեռոցիկ, դա ահավոր քիչ է, այնպես որ դուք պետք է սովորեք խնամքով օգտագործել անձեռոցիկի ամեն մի միլիմետրը: Դուք իհարկե կարող եք էլի խնդրել, բայց այդ անձեռոցիկներն այնքա՜ն բարակ են…այնքա՜ն բարակ…

recipe_korean_Cheesy_Corn

10. Եգիպտացորեն և մայոնեզ
Չգիտես ինչու կորեացիները պաշտում են եգիպտացորենն ու մայոնեզը:
Երբեմն դրանք նույնիսկ անխուսափելի են թվում:Դուք այս երկու բաղադրիչը կգտնեք աղցաններում, պիցցայում, համբուրգերներում, կորեական կերակրատեսակներում և նույնիսկ սոուսներում: Եթե դուք չեք սիրում սրանցից գոնե մեկը, ապա մի փոքր դժվար կլինի նորմալ ուտելիք գտնելը: Դուք պետք է սովորեք պիցցայում եգիպտացորենի և կարտոֆիլի առկայությանը,միգուցե վերևից նաև մայոնեզին?

10405373_604249043007721_4116920831554795803_n

11. Ավտոմեքենաները
Կորեայի դժբախտություններից մեկը ագրեսիվ վարորդներն են՝ նրանք միշտ շտապում են: Որքան էլ քաղաքավարի ու բարեկիրթ են կորեացիները, երբ նրանք նստում են մեքենայի ղեկին՝ վերածվում են ագրեսիվ մոնստրի: Եթե նույնիսկ դուք չեք պատրաստվում այնտեղ մեքենա վարել, միևնույն է ՄԻՇՏ պետք է ուշադիր լինեք և նայեք կողքերը: Որոշ փողոցներ մեծ չեն և վարորդները համարում են, որ նման վայրերում բարձր արագությամբ երթևեկելը նորմալ է: Զգույշ եղեք տաքսի վերցնելիս! Որոշ մարդիկ կարող են անվճար հնարավորություն ստանալ իրական կյանքում վայելել արկադային խաղ Crazy Taxi-ն: Եթե դուք դիտել եք ֆրանսիական “Տաքսի” ֆիլմը, ապա կհասկանաք թե ինչի մասին է խոսքը:

10301192_604250716340887_9154747042040816696_n

12. Տարեց մարդկանց վերաբերմունքը
Զբոսաշրջիկների (նաև շատ կորեացիների) բողոքներից մեկն էլ աջոշիների և աջումմաների բռնկուն և կոպիտ վերաբերմունքն է: Ճանապարհ տալ խնդրելու փոխարեն նրանք կարող են հրել ձեզ մեջքից կամ դիտմամբ ուսով հարվածելով անցնել: Եվ դա ոչ թե թեթևակի հրումներ կամ հպումներ են, այլ լավ ուժեղ հարվածներ…ամեն դեպքում ինչ էլ որ լինի՝ նյարդայնացնում է: Քանի որ նրանք տարիքով մեծ են, իսկ դուք էլ զբոսաշրջիկ եք, այնքան էլ հարգալից չի լինի նրանց հանդիմանելը, այնպես որ դուք պարզապես ստիպված եք հարմարվել:

10458435_604252966340662_4650491099392573901_n

13. Խոնարհում
Ամեն անգամ և ամենուր, նույնիսկ շենքի պահակին հանդիպելիս “աննյոնհասեո” -ից հետո պետք է գլխով խոնարհում անել: Խոնարհման աստիճանը կախված է դիմացինի սոցիալական դիրքից և տարիքից: Որքան տարիքով և բարձր սոցիալական դիրքով է դիմացինը, այնքան խորը պետք է լինի խոնարհումը: Ամենահարգալից խոնարհումը 90 աստիճանն է: Այդ կարճ խոնարհումները, թեթևակի գլխով անելը և մնացածը պետք է յուրաքանչյուր ոջույնի և բաժանման մի մասը լինեն: Եթե դա կարևոր իրադարձություն է, ապա դուք հանբոկի կարիք կունենաք, որն էլ իր հերթին ունի սեփական խոնարհման ձևերը:

~¤>Windie<¤~

Նյութը հեղինակային է: Օգտվելու դեպքում նշե՛ք մեր կայքը:

Փաստեր կորեական խոհանոցի մասին

Shanghai-korean-restaurants----inline2-0

✿ Կորեական խոհանոցը շատ կծու է, այդ պատճառով անհրաժեշտ է զգույշ լինել, մանավանդ սոուսների և համեմունքների հարցում:Կորեացիների խոհանոցն անհնար է պատկերացնել առանց սոյայի սոուսի, սոյայի յուղի և սոյայի կաթի: Continue reading “Փաստեր կորեական խոհանոցի մասին”

✿ Ինչպես ուտել կորեական ռեստորաններում՝ ասես տեղացի ✿

7d77a94712a7d78c8e147b3683576b7c

•Նստեք այնտեղ, որտեղ ձեզ հարմար է
Մտեք ռեստորան և նստեք: Կորեական ռեստորանների մեծ մասի մոտ քանի դեռ ռեստորանը մինչև վերջ խցկված չէ այնքան, որ տեղ չլինի՝ ռեստորանի աշխատողը չի մոտենա ձեզ տեղավորելու համար:
Continue reading “✿ Ինչպես ուտել կորեական ռեստորաններում՝ ասես տեղացի ✿”

Փաստեր Հվ. Կորեայի մասին

Փաստեր Հվ.Կորեայի Մասին

1. Կորեայում գտնվելիս արտասահմանցին ավելի լավ է խուսափի ժեստեր օգտագործել, քանի որ կորեական մշակույթում ժեստերը շատ են, և դրանք որպես օրենք ունեն բոլորովին այլ իմաստ, և եվրոպացու ժեստերը կարող են սխալ հասկացվել, ինչի հետևանքով նա կարող է անհարմար իրավիճակում հայտնվել:

Free-shipping-Cartoon-bending-pen-at-random-korea-stationery-ballpoint-pen-finger-pen-gustless-pen-gestures.jpg_350x350

Continue reading “Փաստեր Հվ. Կորեայի մասին”

error: Content is protected !!