Իփթոն(입동) կամ ձմեռվա սկիզբը

Այսօրվանից Կորեայում ձմեռ է: Հա բայց ինչու՞ ենք զարմանում, որ, սա Կորեան է 😀

Հենց այսօրվանից է կորեացիների համար մեկնարկում լուսնային 19-րդ ամիսը՝ իփթոնը (입동): Ամսվա սկիզբը սովորաբար համընկնում է այն օրվա հետ, երբ արևը հանգրվանում է էկլիպտիկ երկայնության 225-րդ աստիճանի վրա, մոտ նոյեմբերի 7-ին կամ 8-ին: Ասում են հենց այսօրվանից են սկսում առաջին ցրտերը և առաջին ձյան սպասումները: Continue reading “Իփթոն(입동) կամ ձմեռվա սկիզբը”

Չհուսոք (추석)

Չհուսոքը կամ Բերքահավաքի տոնը Կորեայի ամենակարևոր և ամենաընտանեկան տոներից մեկն: Հնում այն անվանվել է Հանգավի  (한가위), որը կորեերենից թարգմանված նշանակում է <<աշնան միջին մաս>>, քանի որ այդ ժամանակ բերքահավաքը հիմնականում ավարտված էր լինում և բոլորը նստում էին լի սեղանների շուրջ՝ երեք-չորս օր շնորհակալ լինելու առատ բերքի համար և ուրախանալու ընտանիքով: Այն սովորաբար նշվում է 8-րդ լուսնային ամսվա 15-րդ օրը, լիալուսնին: Այս տարի այն տեղի է ունենալու սեպտեմբերի 14-ից 18-ն ընկած ժամանակահատվածում:

Այս օրերին կորեացիները հավաքվում են ամբողջ ընտանիքով, այցելում գերեզմաններ, հարգում մահացած հարազատներին, պատրաստում սոնփհյոն (송편) բրձե բլիթիկները և բրձե ալկոհոլային ըմպելիքներ ինչպիսին են սշինդոջուն (신도주)  և թոնթոնջուն ( 동동주 ):

charye2-300x336Ամեն ինչ սկսվում է տոնի նախօրեին, երբ կորեացիները մասսայաբար տեղափոխվում են իրենց հայրենի վայրեր՝ ողջ Կորեայի տարածքով: Կորեայի տրանսպորտի ինստիտուտի հաշվարկներով, մոտ 40 մլն մարդ այդ օրը օգտվում է տրանսպորտից, մոտ 1մլն մարդ՝ Ինչհէոն օդանավակայանի ծառայություններից: Կարծում եմ այդ թվի մեջ մտնում են նաև մեծաքանակ զբոսաշրջիկները, որոնք հետքրքրված են կորեական այս ազգային տոնով: Նաև Չհուսոքից առաջ <<խաղաղ>> զբոսաշրջիկների խորհուրդ է
տրվում զերծ մնալ մնալ մեծ խանութներում, առևտրի սրահներում առևտուր անելուց, քանի որ այնտեղ մեղմ ասած ասեղ գցելու տեղ չի լինում: Տոնական օրերը Կորեայում ոչ աշխատանքային են, այնպես որ արդեն տոնի ընթացքում Սեուլի պես մեծ քաղաքները հիմնականում դատարկվում են:models-make-songpyeon-or-crescent-shaped-rice-cakes-ahead-of-chuseok-or-korean-thanksgiving-at-a-mall-in-seoul-on-wednesday-chosun-ilbo

Նախապատրաստական գործընթացներից ոչ միայն ուտելիքի և նվերների գնումն է, նաև տոնի խորհրդանիշ սոնփհյոն բլիթների պատրաստումն է: Սոնփհյոնը (송편) բրձի ալյուրով խմորի մեջ լոբազգիներով, քունջութի սերմով և համեմունքներով քաղցր միջուկով բլիթիկներ են: Սոնփհյոն պատրաստում են ողջ ընտանիքով, սիրով, հավեսով, ամենակարևորը ժպիտով: Կորեացիները հավատում են, որ ով կարողացավ սիրուն ու հարթ սոնփհյոն սարքել, նա գեղեցիկ, առողջ ու բարի կյանքի ընկեր և երեխաներ կունենա^^

Փորձեք դուք էլ պատրաստել սոնփհյոն՝ օգտվելով այս բաղադրատոմսից:

Նախապատրաստում. փուլ 2-րդ: Փիմ-ով  (빔) արտահայտում են տոներին կամ կարևոր իրադարձություններին ընդառաջ նոր զգեստ հագնելու գաղափարը: Տարբերակում են սոլբիմ (설빔) և չհուսոքփիմ (추석빔). համապատասխանաբար Սոլլալի և Չհուսոքի առիթով նոր զգեստ հագնելը: Անգամ մեր օրերում Կորեայում տոներին ընդունված է հանբոք հագնել, ինչևէ առօրյա, բայց նոր հագուստը նույնպես ողջունվում է:

Նախապատրաստվելուց հետո, անցնենք Չհուսոքի հիմնական միջոցառումներին:

Տոնի գաղափարը ոչ միայն ուտել խմելն էլ, այլև նախնիների հիշատակը հարգելն է: Ընդհանրապես ասած Կորեայում մահացած հարազատների հոգիներին պատվում են տարին երկու անգամ Չհուսոքին և Սոլլալին: Դա սակայն չի նշանակում, որ մյուս բոլոր օրերին նրանց մոռանում են, խոսքը գերեզմաններ այցելելու և ծեսեր կատարելու մասին է, քանի որ շատերը ստիպված են աշխատել և ապրել հայրենի վայրերից հեռու:

 

Չհուսոքին յուրաքանչյուր կորեական ընտանիք պետք է կատարի երեք պարտադիր ծես:^^

ghdsks

Չհարյե (차례)
Ընտանիքն՝ հանբոքներով, հավաքվում է նախնիների պատվին գցված սեղանի շուրջ, որպեսզի հաճոյանան նախնիներին և օրհնանք ստանան: Սեղանի հյուսիսային կողմում դրվում են բրինձ և ապուր, հարավում՝ միրգ և բանջարեղեն, արևմուտքում ու կենտրոնում՝ մսային ուտեստներ, իսկ արևելքում՝ սոնփհյոնով ափսեն և խմիչք (մակկոլի, բրնձի գինի կամ սոջու):

Փոլչհո (벌초)
Ամբողջ ընտանիքն այցելում է նախնիների գերեզմաններ, և դրանք խոտից մաքրում:

Սոնմյո (성묘)
Ընտանիքի անդամներն իրենց հետ ուտելիք են բերում գերեզմաններ, որտեղ նրանք գլուխ են խոնարհում նախնիներին և “կիսում” ալկոհոլ նրանց հետ:

Սոնմյոն և Փոլչհոն կատարվում են իրար հետ գերեզմաններում, իսկ Չհարյեն՝ տանը, առավոտյան:

2806788

Լուսնային 15-րդ օրը, ինչպես հայտնի է, լիալուսին է: Ու հենց 8-րդ ամսվա 15-րդ օրը, երբ Չհուսոք է, երկնքում փայլում է տարվա ամենամեծ լուսինը: Չոնվոլ Թէբորըմի (առաջին լիալուսնի տոն) և Չհուսոքի ընթացքում ընդունված է պարել  Քանգանսուլլէ (강강술래) կոչվող պարը: Այս շուրջպարը պարում են միայն կանայք, համեմում ազգային երգերով: Այն ունի մոտ 5000 տարվա պատմություն և ի սկզբանե եղել է լուսնին նվիրված հեթանոսական ծիսակարգի մի մասը. պարում էին պայծառ լիալուսնի ներքո՝ խնդրելով լուսնից առատ բերքահավաք:

Կա նաև այս պարի ծագման այլ լեգենդ, որի համաձայն Ի դինաստիայի գահակալության օրոք Կորեայի վրա հարձակված թշնամիներին շեղելու նպատակով, կանայք հագել են զինվորական զգեստներ, բարձրացել սար և շուրջպար բռնել այնտեղ: Այս հնարքի շնորհիվ թշնամին կարծել է, թե իր դիմաց մեծաքանակ զորք է կանգնած, ինչն էլ օգնել է Կորեային հաղթել պատերազմում: Այդ օրվանից այս շուրջպարը գրվել է որպես ռազմական հնարք:

maxresdefault-1

Չհուսոքին աղջիկները պարում են, բայց տղաներն էլ պարապ չեն նստում: Տղաների համար բացվում է ավանդական ըմբշամարտի Սսիրըմի (씨름 ) մրցահարթակը: Հնում հաղթողներն ստանում էին մրցանակ թոփով կտորի, պարկով բրնձի կամ հորթի տեսքով, նաև փառք և ճանաչում: Մեր օրերում սահմանափակվում են ջերմ ծափահարություններով:

Իհարկե այս երկու խաղերով չէ, որ սահմանափակվում են Չհուսոքի ուրախությունները, երգ, պար, ժպիտներ, այլ հետաքրքիր խաղեր… Կարևորը ընտանիքի հետ միասին և բարձր տրամադրությամբ:

Այսպիսի հրաշալի տոն է Չհուսոքը, այնպես որ, եկեք մաղթենք իրար.

<<Չհուսոքին լավ ժամանակ անցկացրե՛ք:>>

추석 잘 지내새요!!

[Չհուսոք չալ չինէսեյո]
կամ
<<Չհուսոքը լավ անցկացրե՛ք:>>
 추석 잘 보내새요~~
[Չհուսոք չալ փոնէսեյո]

^^Nya^^

Նյութը հեղինակային է: Օգտվելու դեպքում նշե՛ք մեր կայքը:

Սոնփհյոն (송편)

i13273505888

Սոնփհյոնը՝ միջուկով բրնձի բլիթներ, Չհուսոքի գլխավոր ուտեստն է: Խմորի գլխավոր բաղադրիչը բրձի ալյուրն է, իսկ միջուկը սովորաբար լոբազգիների, քունջութի, շագանակի և այլ բաղադրիչների խառնուրդ է: Սովորաբար սոնփհյոն պատրաստում են ամբողջ ընտանիքով, Չհուսոքի նախօրեին: Բլիթիկները սարքում են կիսալուսնի տեսքով: Կա հավատալիք, որ եթե այն գեղեցիկ պատրաստես, ապա գեղեցիկ դուստր կունենաս: Continue reading “Սոնփհյոն (송편)”

Քորյո թագավորությունը – մաս 6

Worship hall above a gate at Bongeunsa (temple) in Seoul South Korea.

Քորյո թագավորության հաստատումից հետո պետական հողային սեփականությունը վերականգնվեց, ընդ որում՝ ավելի բարձր մակարդակով՝ ծառայողական հողերի պայմանականության ամրապնդման իմաստով (այսինքն, նրանք, ովքեր հողակտորներ էին ստանում պաշտոնի հետ միասին, պաշտոնից ազատվելու, կամ փոփոխվելու դեպքում պարտավոր էին հողերը վերադարձնել պետությանը, և իրավունք չունեին իրենց պահել): Չոնսիքվա հողակտորները, որոնք տրվում էին պաշտոնյաներին իրենց ծառայության ընթացքում, պետությունն իրավունք ուներ հարկ հավաքել նրանցից: Պաշտոնը փոխվելու դեպքում փոխվում էր նաև հողակտորև, հետևաբար նաև հարկը:

Continue reading “Քորյո թագավորությունը – մաս 6”

Քորյո թագավորությունը – մաս 5

my-weekend-as-a-monk12

Հին Քորյոյում գաղափարական ոլորտում գերակշռում էին բուդդիստականությունն ու կոնֆուցիոսականությունը: Կրթական ամբողջ համակարգը և պետական կադրերի պատրաստումը ամբողջությամբ գտնվում էր կոնֆուցիոսականության ազդեցության տակ: Բարձրագույն կոնֆուցիոսականության ակադեմիային զուգահեռ գոյություն ունեին նաև որոշ թվով պետական և մասնավոր դպրոցներ, որոնք ստեղծվել էին կոնֆուցիոսականների կողմից՝ սեփական նախաձեռնությամբ:

Continue reading “Քորյո թագավորությունը – մաս 5”

Քորյո թագավորությունը – մաս 4

04

Քորյոյի ժամանակաշրջանում հիմնական հատիկային մշակաբույսերն էին մնում բրինձը, գարին և կորեկը: Տեխնիկական մշակաբույսերից աճեցվում էին հիմնականում կտավատ ու կանեփ:Մասնագիտական արհեստը հիմնականոմ կենտրոնացված էր մայրաքաղաքում, որտեղ գոյություն ունեին մի շարք պետական հաստատություններ, որոնք ղեկավարում էին տարբեր առարկաների պատրաստման պրոցեսներ, ինչպես նաև վարպետաց տներ, որոնք ծառայում էին հենց վանին ու պալատականներին: Ժողովրդի առօրյա օգտագործման առարկաներն արտադրվում էին հենց գյուղացիական ընտանիքներում կտորեղեն,գորգեր, փայտյա իրեր, սպասք և այլն): Continue reading “Քորյո թագավորությունը – մաս 4”

Քորյո թագավորությունը – մաս 3

1월_112

Քորյոյի վարչական համակարգը ստեղծվել էր մի կողմից թհէբոնոկան, մյուս կողմից՝  սիլլայական թագավորական ավանդույթների արդյունքում: Սկզբունքորեն Քորյոյի բյուրոկրատական համակարգում նորությունը պաշտոն-կոչումների բացակայույթունն էր: Հաստատվել էր, ինչպես և Չինաստանում, 9 ռանգ, որոնցից յուրաքանչյուրն ուներ երկու ենթաստիճան: Աստիճանը դարձավ գլխավոր գործոնը, որով որոշվում էր համակարգում և հասարակության մեջ մարդու դիրքը (ըստ դրա նաև աշխատավարձը): Ամեն  պաշտոնի համար ենթադրվում էր համապատասխան աստիճան:

Continue reading “Քորյո թագավորությունը – մաս 3”

Քորյո թագավորությունը – մաս 2

b0129297_4f9f329dc33ad

12-րդ դարի սկզբներին Քորյոն ստիպված էր բախվել ճուրճէնների հետ, որոնք ուժեղանում էին քիդանական Լյաո կայսրության թուլացմանը զուգընթաց: 1104 թ.  ճուրճէնների հետ մարտում՝ Չհոնփյոն ամրոցի մոտ, քորյոական  զորքերը պարտություն կրեցին: 1107 թ. ճուրճէնները նոր հարձակում նախաձեռնեցին, սակայն այս անգամ  մեծ կորուստներով ետ շպրտվեցին: Continue reading “Քորյո թագավորությունը – մաս 2”

Քորյո թագավորությունը – մաս 1

1 (1)

10-րդ դարի սկզբում Կորեական թերակղզու տարածքն իրենից ներկայացնում էր մարտադաշտ՝ Սիլլայից շեղված անկախ տիրապետողների  համար, որոնցից ամենախոշորներն էին՝ Քյոնհվոնը, ով 892թ. հիմնադրել էր Հուբէքչէն, և Քունյոն, ով  նույնպես իր տարածքները  901թ. անկախ թագավորություն հռչակեց:(904 թ.  այն Մաջին անվանումը ստացավ, իսկ 911 թ.՝ Թհէբոն): Քունյոյի դաշնակիցներից առանձնանում էր Վան Գոնը, ով ազդեցիկ ընտանիքից էր, որը սկիզբ էր առել Սիլլա թագավորության խարխլման շրջանում և որի տիրապետության տակ էին Սոնակա շրջանի հողերը:

Քունյոյի արշավներին մասնակցելով , Վան Գոնն իրեն առաջադրեց որպես ընդունակ ռազմական ղեկավար և մեծ ճանաչում ստացավ Թհէբոնում: 918 թ. նա Քունյոյին գահընկեց արեց և հռչակեց Քորյո թագավորության ստեղծումը: Վան Գոնն ընդհանուր առմամբ մեկ հակառակորդ ուներ՝ Հուբէքչէն, քանի որ թուլացած Սիլլան խղճուկ գոյությունն էր պահպանում ու փորձում էր բարեկամական հարաբերություններ ստեղծել  Վան Գոնի հետ (920թ. նրանց միջև համաձայնություն կնքվեց, 931թ. Վան Գոնն անձամբ այցելեց Սիլլա, այնուհետև դեսպան ուղարկեց նվերներով): 935թ. վերջին սիլլայական վանը սեփական կամքով հանձնվեց Վան Գոնի տիրապետությանը, իսկ արդեն հաջորդ տարում վերջապես վերացվեց Հուբէքչէն. և այդպիսով ավարտվեց երկրի միավորումը: Նոր թագավորության մայրաքաղաք հռչակվեց Սոնաքը, որը այնուհետև վերանվանվեց Քէգեն (ժամանակակից Քէսոնը):
25210909Մի քանի տասնամյակ ծախսվեց, որպեսզի ամբողջությամբ վերացվեին տեղական տիրակալների սեպարատիստական ձգտումները: Վան Գոնին ենթարկվելու դեպքում հիմնականում  նրանց  տարածքներն իրենց էին մնում: 10-րդ դարի  80-ականներին վերջապես ամբողջ երկրում մտցվեց միասնական վարչական համակարգ:
Այդ ժամանակ հյուսիսից Քորյոյի վրա կախվեց վտանգը: 946 թ. կիդանական Լյաօ կայսրությունը գրավեց Հյուսիսային Չինաստանը: Գրավելով Ամնոկկան գետի ավազանում բնակվող ջուրջէն ցեղերին, քիդանները հասան Քորյոյի սահմանին:Քորյոյի տիրակալները մի շարք միջոցառումներ ձեռնարկեցին երկիրը պաշտպանելու համար: Կառուցվեցին նոր ամրոցներ, ուժեղացվեց կայազորը:  Միևնույն ժամանակ նրանք խուսափում էին քիդանացիներին պատերազմի առիթ տալ, պահպանելով չեզոք դիրք Լյաօի ու սունական Չինաստանի միջև:

Սակայն 993 թ. քիդաններն անցան Ամնոկկան գետն ու ներխուժեցին Քորյոյի սահմաններից ներս:  Փոնսանի շրջանում քորյոական զորքը ոչնչացնելով նրանք դուրս եկան Չհոնչհոնգան գետի մոտ և անցան այն, բայց ավելի հարավ շարժվելով լուրջ պարտություն կրեցին և ստիպված էին խաղախության բանակցություններ վարել: Գրավված քորյոական հողերից քիդանները ստիպված էին հրաժարվել, բայց Քորյոն պարտավորվում էր խզել հարաբերությունները քիդանների թշնամի Սուների հետ: Նույն տարում քիդանները լքեցին Քորյոյի սահմանները, և շուտով Սուների հետ հարաբերությունները վերականգնվեցին: Հյուսիսային սահմանը սկսեցին ամրացնել:
1009 թ. Մոքչոն վանը գահընկեց արվեց ռազմական ղեկավարներից մեկի կողմից: Քիդաններն անմիջապես օգտվեցին իրավիճակից, և կրկին՝ 1010 թ.  ներխուժեցին Քորյո: Հընհվանջինի անհաջող պաշարումից հետո քիդաններն ուղղվեցին երկրի խորքը և Թհոնջուի մոտ որոշիչ ճակատամարտում ավերեցին քորյոական զորքը: Ancient-marital-arts-protected-kingdom-with-grace1011 թ. քիդանները թալանեցին մայրաքաղաք Քէգյոնը (պալատական ընտանիքները փախան Նանջու): Այդ ընթացքում գրավված տարածքում շարունակվում էր դիմադրությունը, և քիդանները, հնարավորությւոն չունենալով ճնշել այն, սկսեցին նահանջել:

1014 թ. Քորյոյի իշխանությունը գրավվեց ռազմական ղեկավարների խմբի կողմից: Շուտով, 1018 թ., տեղի ունեցավ երրորդ քիդանական արշավանքը: Հընհվանջինի մոտ մարտից հետո նրանք արշավեցին ՔԱէգյոնի վրա, սակայն մի շարք մարտերում պարտություն կրելով, կրկին ստիպված էին նահանջել: Նահանջելիս նրանք լիովին ջախջախվեցին Քունջուի մոտ: Դրանից հետո քիդանները թողեցին Քորյոն գրավելու փորձերը և նրանց հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին:
Քորյոն իր առավելագույն բարգավաճմանը հասավ 11-րդ դարում, հատկապես՝ Մունջոն վանի ղեկավարման տարիներին (1047-1082): Հենց նա ստեղծեց այդ վարչական համակարգը, որը գոյատևում էր համարյա 2.5 դար: Դա կենտրոնացման ու պետական հողերի սեփականաշնորհման  սկզբունքների հաղթանակման(Քորյոյի ստեղծման հետ վերականգնվեց) ժամանակն էր:Սակայն արդեն 12-րդ դարի սկզբներին սկսեցին հայտնաբերվել պետության թուլացման նշաններ և պետական հողային ֆոնդի կրճատումներ: Պետական պաշտոնյաների թվի աներևակայական աճի պատճառով բարձրացավ  նրանց ծառայողական տեղաբաշխման տրման դադարեցման հարցը: Պաշտոնյաների հիմնական մասի նյութական բարեկեցությունը, կարգավիճակը սկսեցին ընկնել:

Միևնույն ժամանակ շատ հողեր որպես պարգևներ բաժանվեցին “արժանավոր բարձրաստիճաններին”,կամ գրավվեցին վաների բարեկամների կողմից, ովքեր չէին կատարում ղեկավարման ոլորտում իրենց իրական ֆունկցիաները: imageԱրդյունքում կտրուկ ուժեղացան ունեցվածքային տարբերությունները պաշտոնյաների հիմնական զանգվածի ու բարձրաստիճան պալատականների միջև, ինչը բերեց սուր հակասությունների ղեկավարական դասում: Սրացան նաև հակասությունները ռազմական դասի (պակաս լիազորված) և քաղաքացիական պաշտոնյաների միջև, մայրաքաղաքային և վարչաշրջանային ազնվականների միջև: Իրավիճակն ինքնին  բարդացավ նաև խոշոր հողատերերի ու գյուղացիների միջև, որոնց հատկացումները զավթում էին (ինչպես և մանր պաշտոնյաների ծառայողական հողերը):

Ուժեղացված հարկային բեռը (մեծամասամբ հարկահավաքների կամայական պահանջների հաշվին) և ծանրացված աշխատանքային ենթարկումը բերեցին գյուղացիների աղքատացմանը: Որոշ հողագործների փախուստն ավելի էր բարդացնում նրանց վիճակը, ովքեր մնում էին՝ կապված փոխադարձ պատասխանատվության հետ:Վերջին հաշվով այս ամենը բերեց պետության եկամուտների կրճատման: Միաժամանակ հայտնվեցին հզոր ընտանիքներ, ովքեր սերում էին ոչ ղեկավար դասից, ովքեր գրավելով պետական հողերն իրենց գյուղացի աշխատավորների հետ միասին, ոչ միայն իրենց ձեռքում էին կենտրոնացնում մեծ հարստություններ, այլև մեծ քաղաքական կշիռ էին ստանում: Քիչ հող չէր պատկանում նաև տաճարներին: Ընդհանուր առմամբ 11-12-րդ դարերում մեծ աճ ստացավ խոշոր մասնավոր հողատիրությունը: Շատ խոշոր հողատերեր ունեին իրենց զինված դասակը:

 ~¤>Windie<¤~

Նյութը հեղինակային է: Օգտվելու դեպքում նշե՛ք մեր կայքը:

Լեգենդ Սիլլայի հիմնադիր Հյոք Քո Սէի և Ա-Րյոնի մասին

박혁거세

Հին Հան կայսրության ժամանակներում, երբ Ձյի-ծէի կարգախոսով (Երկրային բարոյականույթուն) ղեկավարման առաջին տարին էր, առնետի տարում,  3-րդ լուսնային օրը, վեց ցեղերի առաջնորդներն իրենց որդիների ու եղբայրների հետ հավաքվեցին Ալչհոնի ափին և սկսեցին խորհրդակցել: Նրանք ասացին.
—Մենք արքա չունենք, չկա մեկը, ով կկառավարի մեր ժողովրդին: Իսկ մարդիկ մոռացել են կարգերը և անում են ինչ խելքներին փչի: Եկեք գտնենք հոգով արժանի մի տղամարդու և նրանք արքա դարձնենք, որպեսզի թագավորություն հիմնի ու մայրաքաղաք կառուցի:

Նրանք բարձրացան բլրի գագաթը, պտտվեցին դեպի հարավ և տեսան, որ Յանսանի տակ՝  Նաջոնի հորի մոտ,  ինչպես  բարդի՝  մի վայրի գոլորշի է բարձրանում և լուսավորում է շուրջբոլորն ասես կայծակ է ճայթում: Հենց կողքին ծնկների վրա մի սպիտակ ձի է կանգնած ու խոնարհվում է: Նրանք վազեցին, որպեսզի բռնեն ձիուն, բայց մի մեծ կապույտ ձու գտան, իսկ ձին, տեսնելով մարդկանց, մի երկար խրխնջոց արձակեց ու թռավ երկինք:

1

Մարդիկ  ձուն ջարդեցին և միջից մի  վայելչագեղ նորածին գտան: Նրանք շատ զարմացամ: Լողացրեցին երեխային Թոնչհոն վտակի ջրերում: Մանկան մարմինը լույս էր ճառագայթում: Կենդանիները պարելով հետևում էին նրան, երկիրն ու երկինքը ցնցվում էին, արևն ու լուսինը փայլում էին մաքրամաքուր լույսով:20090130032158413
Ապագա արքային անվանեցին Հյոք Քո Սէ (նրան անվանում են նաև «փուլգոնէ», ինչը նշանակում է «աշխարհը պայծառացնող ղեկավար»: Ասում են, որ նրան ծնել էր իմաստագույն մայրիկ Սօսուլը: Իզուր չէ, որ հնում չինացիները մեծարում էին Հրաշք դեղձերի լեռան մայրիկին , և ասում. «Հղիանալով իմաստունով ՝ թագավորության սկիզբ դնել»:  Երբ Հյոք Քո Սէն գահ բարձրացավ, նրան սկսեցին անվանել  «քոսըրհան» (կամ  «քօսօ-գան»: Երբ նա առաջին անգամ բացեց բերանը, ինքն իրեն անվանեց Ալջի քօսօգան՝ նորածին-արքա: Այդ պատճառով էլ նրան կոչում են այդ անվամբ: Եվ միայն հետո նրան սկսեցին անվանել “վան” – արքա): Մարդիկ սկսեցին իրար շնորհավորել, ասելով.

— Մեզ մոտ իջել է պատանին՝ ծնված երկնքից: Եկեք նրա համար մի արժանի հարսնացու գտնենք ու ամուսնացնենք:

Նույն օրը Սարյաննի գյուղում՝ Արէն ջրհորի մոտ հայտնվեցին աքլորն ու վիշապը: [№ОјУ»з] ЗС±№ ЅЕИ-ё¦ ГЈѕЖј- 2єО.090811.HDTV.XviD-Ental.avi_001133098Վիշապի ձախ կողքից ծնվեց աղջնակ:
(Ասում են նաև, որ վիշապ է ծնվել, որը նույն պահին էլ մահացել է, և նրա փորը բացելով գտել են աղջկան) : Նա կատարյալ գեղեցկուհի էր, բայց բերանի փոխարեն հավի կտուց ուներ: Նրան լողացրեցին գետի ջրերում և կտուցն ընկավ, ուղղելով դեմքը: Դրա համար էլ գետն անվանեցին Փալչհոն՝ ուղղում: Նամսանի արևմտյան լանջին դղյակ կառուցեցին (այժմ այնտեղ Չհաննիմսա վանքն է) և սկսեցին մեծացնել այդ երկու կատարյալ իմաստուն մանուկներին:

-Երեխան ձվից է դուրս եկել, իսկ ձուն նման է դդումի: Իսկ դդումը մենք  «փաք» ենք անվանում: Ուրեմն նրա ազգանունը կլինի Փաք:

Աղջնակին տվեցին ջրհորի անունը, որի մոտ ծնվել էր: Երբ լրացավ երեխաների 13-ամյակը, տղան գահ բարձրացավ և արքա դարձավ, իսկ աղջնակը՝ թագուհին: Դա Ու-ֆէն (հինգ փյունիկներ)  կարգախոսով ղեկավարման առաջին տարին էր՝ առնետի տարում: Թագավորությունն անվանեցին Սորաբոլ կամ Սոբոլ:2009080601469_0
Թագավորությունն անվանում էին նաև Քէրիմ՝ աքլորի անտառ, քանի որ ի սկզբանե արքան աքլորի ջրհորից էր հայտնվել: Բացի այդ՝ աքլորի ու վիշապի հայտնվելը նույնպես երջանիկ նշան էր: Պատմում են, որ “Աքլորի անտառ” անվանումն առաջացել է Թհարհէ արքայի օրոք, երբ անտառում կանչեց աքլորը ու գտնվեց Քիմ Ալ Ջին: Իսկ Սիլլա անվանումը հաստատվեց ավելի ուշ:

Հյոք Քո Սէն երկիրը ղեկավարեց 61 տարի, հետո երկինք համբարձվեց: Յոթ օր անց նրա անդամահատված մարմինն ընկավ հողին: Թագուհին նույնպես մահացավ: Թագավորության մարդիկ կամեցան հավաքել արքայի մարմնի մասերն ու թաղել նրան, բայց այդ կտորների ետևից ամենուր սողում էր մի ահռելի օձ և թույլ չէր տալիս մարդկանց մոտենալ: Այդ ժամանակ նրանք հինգ գերեզման փորեցին  և մարմնի հինգ մասերը թաղեցին առանձին-առանձին: Այդ օրից ի վեր այդ վայրն անվանում են Օձի բլուրներ:

CyberTour_img03

~¤>Windie<¤~

Նյութը հեղինակային է: Օգտվելու դեպքում նշե՛ք մեր կայքը:

error: Content is protected !!