Սեռական կյանքը Կորեայում – մաս 2

 

love-keeps-going-2✿Կորեացին՝ անկողնում

Տղամարդը՝ երկինքն է, կինը՝ հողը: Կոնֆուցիոսի այս արտահայտությունը կորեացիները կիրառում են ամենուրեք, մասնավորապես անկողնային հարաբերություններում: Լինելով զուտ սպառող՝ տղամարդն ավանդաբար սովոր է, որ կինը պետք է նրան գոհացնի ամեն ինչով, իսկ նա պարտավոր չէ հաճելի պահեր պարգևել կնոջը: Այսպիսին է կորեական “ադաթը” նկարագրում իսկական կորեացի տղամարդու կերպարը:

Սա ապացուցելու համար, պետք է ամբողջ ազգի հետ քնել, սխալ որակելն ավելի հեշտ է, քանի որ ինչքան մարդ, այդքան բնավորություն, հետևաբար այդքան էլ սեռական վարքագիծ:
Իրականում անգամ առցանց կորեացի ընկերներ ունեցող յուրաքանչյուր աղջիկ կարող է ասել, թե ի՜նչ չքնաղ բնավորություն ունեն կորեացի տղաները, ինչքա՜ն են նրանք ուշադիր և հոգատար (նկատե՛ք, առանց սեքսի իրական ակնկալիքի): Սակայն բոլորին էլ կհետաքրքրի, արդյո՞ք, ամուսնությունից հետո էլ նրանք կլինեն նույն կերպ հոգատար ու ջերմ:

 

fullsizephoto383328

Պարզվում է, որ այո, հոգատարություն ու ջերմություն, ինչպես նաև մշտական եկամուտ կարողանում են ապահովել կորեացի ամուսինները, սակայն բարդություններ են առաջանում անկողնային հարաբերություններում: Կանանց (մասնավորապես այլազգի) ամուսնական պարտականությունների կատարման պահանջներից զարմացած նրանք պատասխանում են, որ ամիսը մեկ անգամը լրիվ բավարար է: Նման վերաբերմունքի պատճառը, հավանաբար նրանց գերհոգնածությունն ու անընդհատ ստրեսն են: Չաշխատող այլազգի կանայք դժվար թե հասկանան նրանց խնդիրը… երկրորդ պատճառն էլ սեռական անկարողությունն է: Իրենց սեռական խնդիրները կորեացի տղամարդիք անգամ իրար հետ չեն վերլուծում, ուր մնաց իրենց կանանց հետ: Մի կին խոստովանել էր, որ 4(!) տարի համոզում էր ամուսնուն, որ դիմի բժշկի իր խնդրով… Վերոգրյալը վերաբերում է տարիքով մարդկանց, երիտասարդները, բնականաբար, ավելի ակտիվ են անկողնում: Նրանք ակտիվորեն կիրառում են նաև “սիրո արվեստի” մեր օրերում արդեն չարգելված հնարքները:
Եվս մի “ցավոտ” պաշտոնագրություն: Պարզվում է աշխարհի մակարդակով կորեացի տղամարդիք ունեն ամենափոքր չափսի առնանդամը (միջինը՝ 9,6 սմ), իսկ կորեուհիները՝ ամենափոքր կրծքի չափսը: Իրականում այդ պաշտոնագրությունը այդքան էլ “ցավոտ” պետք չէ ընդունել, քանի որ նման չափսը նախընտրելի է ամեն երրորդ կնոջ համար (ի տարբերություն մեծ չափսերի), իսկ պլաստիկ վիրահատությունը կորեուհիների համար սանրվածք փոխելու պես մի բան է:

 

the-sweet-sex-and-love-2003

✿ Աշխարհի ամենահին մասնագիտությունը
Մարմնավաճառությունը նորություն չէ Կորեայում: Պահպանողական այս երկրում տղամարդը միշտ եղել է սպառող: Սակայն մարմնավաճառի մասին շատերի ունեցած կարծրատիպը, թե նրանք ճակատագրի կողմից անտեսված, դժբախտ անձնավորություններ են, ովքեր ատում են իրենց աշխատանքը, կոտրում են հենց կորեացի մարմնավաճառները: Նրանց համար սա սովորական աշխատանք է:Առօրյա կյանքում նրանք զբաղվում են իրենց առօրյա տնարարական գործերով, շատերն երեխաներ ունեն կամ խնամում են մեծահասակ ծնողներին: Անգամ հագուստը չի կարելի համեմատել օրինակ հայ մարմնավաճառների “զենք ու զրահի” հետ: Հյորի անունով կինը, ով ունի կրթություն, բաժանված է և ունի երկու զավակ, շատ հանգիստ է խոսում իր մասնագիտության մասին, որն իր կամքով է ընտրել:

 

 

– Տղամարդիք գալիս են ինձ մոտ, – ասում է նա,- քանի որ ուզում են գոնե մի քանի ժամով իրենց միայնակ չզգալ: Հաճախակի մենք խաղում ենք “մենք զույգ ենք” տիպի խաղ, այսինքն հասարակական վայրում ցույց եմ տալիս, որ հանդիպում ենք և ես միայն նրանն եմ: Իհարկե երազանքիս աշխատանքը չէ, բայց այն ոչ ամոթ է, ոչ էլ կեղտոտ կամ անբարոյական: Միակ դժվարությունն այն է, որ անհաջող հաճախորդի դեպքում չեմ կարող ոստիկանություն դիմել: Մեր գործն անօրինական է, փաստացի, մենք բոլորս հանցագործ ենք:

10998312_737104083055549_6267632900011671290_n

Մեր օրերում մարմնավաճառներն ակտիվ պայքարում են իրենց իրավունքների և իրենց աշխատանքի օրինականացման համար: Սակայն նրանց հարցը հրապարակներից վերև չի բարձրանում:
Կորեայի ամենակնճռոտ հարցերից թերևս մնում է դեռահասների մարմնավաճառությունը: Այդպիսի դեպքերը շատ են ու անվերահսկելի, քանի որ հաճախորդներին հիմնականում գտնում են համացանցով: Դեռահասային մարմնավաճառությամբ են զբաղվում նաև սասէն-ֆանատներից շատերը, ովքեր տնից փախչում են՝ հանուն իրենց այդոլի, ում հետևելու համար ծախսվող ահռելի գումարները վաստակում են սեփական մարմնով:

 

1512452_737110529721571_315047157489042279_n

✿ Սեր՝ ծիածանի գույներով
Միասեռականությունը նաև խիստ պահպանողական Կորեայում նորություն չէ:
Դեռևս 1894 – 1910 թվականներին կորեական ժողովրդի ճանաչումն ու սերն էին վայելում նամսադան կոչվող թափառաշրջիկ դերասանները, որոնք միաժամանակ գումար վաստակում էին մարմնավաճառությամբ: Նրանք ընտրում էին հազվագյուտ գեղեցիկ տղաների, որոնց թատերական և միաժամանակ օրալ սիրո արվեստ էին ուսուցանում: Նամսադաների երիտասարդ սաներին կոչում էին միդոն: Միդոնները ներկայացման մեջ խաղում էին հիմնականում կանանց դերեր, իսկ ներկայացումից հետո զվարճացնում հարուստներին՝ բավարարելով նրանց մարմնական ցանկությունները:
Մեր օրերում հոմոսեքսուալները Կորեայում ապրում են գաղտնի: Նրանց մեծամասնությունն անգամ ծնողների առջև չի բացահայտվում՝ մերժված լինելու (հատկապես հոր կողմից) վախից: Շոու բիզնեսի և այլ ոլորտների քամինգ-աութ արած բոլոր միասեռականներն անմիջապես հեռացվել են աշխատանքից: Անտարակույս, նրանք պայքարում են իրենց իրավունքների համար, անգամ հարսանիքով ամուսնանում են, սակայն, ինչպես և մարմնավաճառների դեպքում, նրանց հարցն էլ է դեռ սառույցի վրա գրված:

 

10373747_737106933055264_2226040253436002912_n

✿ Կյանքը ետնաբեմում
Մի երիտասարդ թրեյնի պատմել է, որ իրենց գործակալությունը ստիպում է նրանց սեքսուալ ծառայություններ մատուցել, հակառակ դեպքում նրանց ուղղակի կհեռացնեն գործակալությունից: Նման դեպքերն այնքան էլ հազվադեպ չեն, և հիմնականում տեղի են ունենում աղջիկների հետ, սակայն տղաները նույնպես երբեմն ստիպված են լինում սեռական ծառայություններ մատուցել գործակալության պահանջով:
Դա հիմնական խնդիրներից մեկն է, որի հետ բախվում են թրեյնիները:
E-News հեռուստաալիքի հետ հարցազրույցի ժամանակ “А” թրեյնին պատմել է ծաղրի ու ստիպողականության մասին: Տղան ասել է՝ “Երբ գործակալությունը, կամ նրա աշխատակիցներից մեկը նշում է իր ծննդյան օրը, նրանք վարձում են բար և տղա թրեյնիներին ստիպում են ստրիպտիզ պարել, իսկ աղջիկ թրեյնիները պետք է խմիչք մատուցեն և տանեն բոլոր սեռական ոտնձգությունները:՚՚
Նրան հարցրեցին, թե ինչու՞ նա չի հրաժարվել այդ ամենից, ինչին տղան պատասխանել է՝ “Մենք կարող էինք չանել դա, սակայն մեզ կվտարեին գործակալությունից և մենք այլևս չէինք կարող իրականացնել մեր երազանքները: Երկու տարի անց ես հեռացա գործակալությունից , քանի որ չէի կարող համակերպվել այդ ամենի հետ: Գործակալությունը մեզ նաև սպառնում էր՝ ասելով, որ մեր այդ գործողությունների մասին տեղեկությունները կհրապարակվեն լրատվական բոլոր միջոցներով , այդ պատճառով շատերը համակերպվում էին ու տանում այդ ամենը”:
Շատ թրեյնիների նույնիսկ բաց էլ չեն թողնում, եթե նույնիսկ նա ցանկանում է հեռանալ: Տղան խոստովանեց, որ ստիպված է եղել նույնիսկ մարմնավաճառութամբ զբաղվել, և նա ոչինչ չէր կարող անել, քանի որ երազում էր աստղ դառնալ: Նա ասաց նաև, որ իրենց հեռախոսներն ամեն օր ստուգում էին, ստուգվում էին նաև նրանց հասակն ու քաշը, նույնիսկ նրանց սեռական օրգանները:
Նա ավելացրեց “Ես մի օննիի գիտեմ ոչ հայտնի աղջիկների խմբից: Մի անգամ գործակալությունը նրան ուղարկեց սեռական ծառայություններ մատուցելու, սակայն նա հրաժարվել էր, ինչի հետևանքով դեմքի ծանր վնասվածք էր ստացել: Դրանից հետո նա փորձել էր ինքնասպան լինել”:
Զվարճանքների գործակալության աշխատակցի հետ հարցազրույցի ժամանակ այն հարցին, թե ճի՞շտ է, արդյոք, որ որոշ գործակալություններ թրեյնիներին ստիպում են սեռական ծառայություններ մատուցել, վերջինս պատասխանել էր, որ դա ճիշտ է՝ կա թրեյնիների ՙՙհաճույքի խումբ՚՚, որոնց մեջ ընդգրկվում են այն թրեյնիները, ովքեր ունեն լավ արտաքին, բայց ոչ բավարար տաղանդ իսկական արտիստ դառնալու համար: Վերջիններիս օգտագործում են սեռական ծառայություններ մատուցելու համար՝ շահարկելով նրանց աստղ դառնալու երազանքները: Սակայն նրանց մեծ մասին մի լավ օգտագործելուց հետո նախքան դեբյուտը պարզապես ՙՙդեն են նետում՚՚:

 

2009թ դերասանուհի Չան Ջա Յոնը, ով հայտնի էր դարձել «Boys over flowers» դորամայում իր խաղով, ինքնասպան եղավ՝ թողնելով նամակ, որտեղ նա մեղադրում էր մենեջերների և մի շարք տարբեր տնօրենների՝ իրեն սեռական շահագործման ենթարկելու մեջ: 2012թ. ոստիկանությունը ձերբակալեց այդ գործակալության տիրոջն ու որոշ աշխատակիցների, ում անունները նշվել էին այդ նամակում:

^^Nya^^  &  ~¤>Windie <¤~

Նյութը հեղինակային է: Օգտվելու դեպքում նշե՛ք մեր կայքը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!