✿ Արտասահմանցիները Կորեայում կարող են անակնկալի գալ նրանից, թե որքան են կորեացիներն իրենց ասում,թե ինչ «գեր», «վատ հագնված» են իրենք: Չնայած նման չափազանց բաց վերաբերմունքը արևոմւտքում անընդունելի է,այնուամենայնիվ նման անմիջականության տրամաբանությունը կայանում է նրանում,որ կորեացիներն անհանգստանում են ձեր բարեկեցության համար և ցանկանում են համոզվել արդյոք ձեզ մոտ ամեն ինչ կարգին է?
✿Պետքարանային (զուգարանային) հումոր
Համարյա բոլորը Հվ. Կորեայում անդրադառնում են «զուգարանային հումորին»… նրանք առանձնահատուկ տարվածություն ունեն այդ (ներեցեք արտահայտությանս համար) կակաշկաների ֆորմաների նկատմամբ…, բլիթներ դրանց տեսքով, հեռախոսներ, խաղալիքներ..և նույնիսկ մի ամբողջ թանգարան Սեուլում,որը նվիրված է կակաշկաներին…տեղացիները նման տարվածության տրամաբանությունը բացատրում են նրանով, որ կակաշկաների ֆորման պուպուշ և հմայիչ է….
✿ Հպումներ
Արևմուտքում փողոցում միմյանց ձեռք բռնած տղաներն ինքնըստինքյան ընդունվում են որպես գեյ ղույգ..սակայն ոչ Հվ. Կորեայում: Մինչդեռ հակառակ սեռի ներկայացուցիչների քնքշանքները փողոցում ընդունվում են սվիններով և մեծ քննադատության են արժանանում, և համարվում են անհարգալից վերաբերմունք շրջապատի նկատմամբ, այնուամենայնիվ նույն սեռի ներկայացուցիչների միջև նման բաները լիովին ընդունելի են…տղա կամ աղջիկ ընկերները կարող են փողոցում նստել մեկը մյուսի ծնկներին, կամ խաղալ միմյանց մազերի հետ…և այլն: Հասուն կանանց և տղամարդկանց կարելի է տեսնել ըմպելինքերով փոխանակվելիս կամ միմյանց գրկելիս…
✿ Պլաստիկ վիրահատություններ
Հվ. Կորեան հայտնի է նաև որպես պլաստիկ վիրահատությունների երկիր:Շատ մարդիկ հատուկ գալիս են այստեղ որակյալ վիրահատություն անելու նպատակով: Հարավկորեացիները տարված են իդեալական դեմքի գաղափարներով և դեռ փոքր տարիքից երազում են վիրահատություն անելու մասին: Հարուստ ընտանիքի երեխաներն այդ ամենը ստանում են ավելի շուտ, իսկ ոմանք ստիպված են լինում անձամբ վաստակել դրա գումարը: Որոշծնողներ էլ իրենց երեխային դպրոցն ավարտելու առթիվ որպես նվեր տանում են պլաստիկ վիրահատության: Համարյա բոլոր մետրոներում պատերին փակցված են պաստառներ, որոնք գովազդում են պլաստիկ ծառայությունները: Այս ժողովրդի կոսմետիկ կատարելությամբ տարվածությունը բերեց նաև որոշ տհաճ երևույթների՝ մեծացան բաժանությունների թիվը, քանի որ երբ ամուսիններից մեկն իմանում է, որ իր սիրելին իրականում այնպիսին չի ծնվել ինչպիսին հիմա է, և ներկայիս նրա արտաքինն ընդամենը պլաստիկ վիրահատության արդյունքն է, խորը հիասթափություն է ապրում, և ոմանք նույնիս ապահարզան են պահանջում:
✿ Ալկոհոլ
Եվրոպացիների ալկոհոլ օգտագործելու հմտությունը ոչ մի կերպ չի կարող համեմատվել հարավկորեացիների հմտության հետ: Տարեց տարի Հվ. Կորեան մոտենում է աշխարհում ամենաշատ ալկոհոլ օգտագործող երկրների ցուցակի առաջին հորիզոնականին: Հվ. Կորեայում եթե ինչ-որ մեկը ձեզ ըմպելիք է առաջարկում , ապա դրանից հրաժարվելը ձեր կողմից կոպիտ վերաբերմունք կլինի: Հարավկորեացիները հատկապես սիրում են իրենց բրնձային խմիչքը (20% օղի)՝ Soju-ն, սպիրտային խմիչք՝ պատրաստված բրնձից և գարուց:
✿ Սիրային սանատորիաներ(մոթելներ)
Քանի որ հասարակության մեջ սիրային քնքշանքներն անընդունելի են, և ելնելով այն փաստից, որ մինչև ամուսնանալը երիտասարդների մեծ մասն ապրում է ծնողների հետ, այդ պատճառով Հվ. Կորեայում աներևակայելիորեն մեծ պահանջարկ են վայելում մոթելները: Մոթելների փոքրիկ սենյակները սիրո օրրան են դառնում սիրահարված զույգերի համար: Մոթելներում համարներ կարելի է վարձել նաև ժամով: Նման մոթելները կարելի է տեսնել քաղաքի գրեթե ամեն մի անկյունում:
✿K-Pop
K-Pop-ը (կորեական փոփ երաժշտություն) հանդիսանում է հարավկորեական երաժշտական ուղղվածություն, որը բնորոշ է հենց Հվ. Կորեային: Չնայած շատ երաժշտական ժանրեր կան, այնուամենայնիվ ողջ Հարավային Կորեայում թագավորում է K-Pop-ը: Սովորաբար արտիստները դեբյուտ են կատարում խմբերով, որոնց անդամները 16-24 տարեկան են: Հարյուր հազարավոր երկրպագուներ պատրաստ են թողնել իրենց բոլոր դասերը,գործերը, կյանքը և տարվել սրանով: K-փոփ երաժշտության գրավիչ կողմերից մեկն էլ արտիստների բազմագույն և բազմաոճ հագուկապն է: K-Pop-ն ամենամեծ բյուջե ունեցող բիզնեսի ճյուղերից է:
✿ Աջումմաներ
“Աջումմաները” (կորեերեն «տարիքն առած կին») շատ քիչ են տարբերվում մեր հայկական բամբասկոտ և բայղուշ տատիներից: Իհարկե լավ և վատ մարդիկ ամենուր միշտ էլ լինում են, և ստորին տեքստը պետք չէ ունիվերսալ համարել բոլոր աջումմաների համար 😉
Հարավկորեական հասարակության մեջ առանձնահատուկ հարգանքով են վերաբերվում տարեց անձանց,այդ իսկ պատճառով այս փաստը թույլ է տալիս նրանց “պլստալ” և արժանանալ դիմացինի ներողամտությանը, անկախ նրանից , թե ինչեր են նրանք անում: Օրինակ աջումմաները բարձրաձայն կարող են իրենց կարծիքը հայտնել քո մասին, և որքան տհաճ այնքան բարձր: Կամ գոռալ անծանոթ ինչ-որ մեկի վրա և բողոքել, քանի որ վերջինիս ինչ-որ արարքը նրանց դուր չի եկել: Չնայած երբեմն նրանց այս գործողություններն այնքան էլ արդարացի չեն, այնուամենայնիվ նրանց ընդունված չէ պատասխան տալ:
Պուպուշ աջումմա 🙂
~¤>Windie<¤~
Նյութը հեղինակային է: Օգտվելու դեպքում նշե՛ք մեր կայքը: