Թագավորական պալատում շատ ծառայող կանայք կային : Կորեերեն պալատական կին՝ կուննյո, որը կունջուն յոգվանի կրճատ ձևն է (թագավորական պալատի սպա-կին): Պալատական կանանց աշխարհում մի քանի մակարդակ կար՝ սանգուն-ից (5-րդ մակարդակ) մինչև նէին՝ 4-5 տարեկան երեխաներ:
Պալատական կանայք բաժանված էին սանգընների և նէինների(կամ նաին): Նէինը, ծառայելով 15 տարի, պետք է փորագրված զարդանախշերով մազակալ նվեր ստանա , որը սանգունի մակարդակ էր նշանակում: Սակայն նորաթուխ սանգուններ սովորաբար դառնում էին 35-40 տարեկան կանայք: Սանգունը ասոցացվում է հասունության և իշխանության հետ: Դա բացատրվում է թագավորական պալատում ծառայելու նրանց փորձով: Սանգուն կոչում ունեցող պալատական կնոջը հարգանքով էին վերաբերվում, և վերջինս իրավունք ուներ իր տունն ու սեփական ծառան ունենալ: Պալատական կանանց կոչումները տարբեր են և կախված են նրանց տարիքից, սոց. դիրքից և պաշտոնից՝ աղջիկ-նէին, աշակերտուհի-նէին, սէնակսի, հանգանիմ սանգուն,չիմիլ նէին,տնտեսուհի սանգուն, գլխավոր սանգուն, վարպետ սանգուն:
Պալատական կանանց պարտավորությունները նույնպես տարբեր էին: Չիմիլ նէինը ամենաավագ նէինն էր համարվուրմ, քանի որ նա նստում էր թագավորական ընտանիքի կողքին և ուղեկցում էր թագուհուն ամենուր, համարվում էր թագավորական ընտանիքի քարտուղարը: Պալատական կանայք, ում հանձնարարվում էր կար ու ձևը, և նման բաներ, հաջորդն էին իրենց կոչումով: Ինչպես մյուս պալատական կանայք, ուտելիքի պատրաստմամբ զբաղվող սանգունը 40-ն անց կին էր: Այդ տարիքում նա պետք է վարպետ խոհարար լիներ և շատ մեծ փորձ ունենար: Նէինները, ովքեր խոհանոցում էին աշխատում, կոչվում էին ուղղակի նէին, ովքեր ծառայում էին պալատում ապրողներին: Հին ժամանակներում նրանք պետք է թագավորական ընտանիքի համար ուտելիքի պատրաստմամբ զբաղվեին ամեն առավոտ և երեկո: Չոսոն դինաստիայի ժամանակ նրանք կրում էին նեֆրիտի գույնի ժակետներ և մուգ կապույտ կիսաշրջազգեստ, ինչպես մյուս նէինները: Խոհանոցում նրանք ծալում էին թևքերը, հագնում մանուշակագույն բաճկոն, և վրայից սպիտակ գոգնոց:
~¤>Windie <¤~
Նյութը հեղինակային է: Օգտվելու դեպքում նշե՛ք մեր կայքը: