Դաս 4 Արտասանության կանոնները փաթչհիմում

դասՆախորդ դասերի ընթացքում սովորեցինք կորեերենի այբուբենը, ինչպես նաև այն, որ կորեերենում տառերը չեն գրվում կողք-կողքի, այլ միավորվում են վանկերում:

Դա է պատճառը, գուցե, որ անտեղյակ մարդիկ համարում են, որ կորեերենն էլ է գրվում հիերոգլիֆներով:

Նաև իմացանք, որ վանկը պարտադիր սկսվում է բաղաձայնով, ունի մեկ ձայնավոր և կարող է ավարտվել կամ չավարտվել բաղաձայնով: Առաջին դեպքում վանկը կկոչվի բաց, իսկ երկրորդ դեպքում՝ փակ: Այն բաղաձայնը կամ բաղաձայները, որոնք եզրափակում են վանկը կոչվում են փաթչհիմ (받침): Փաթչհիմը լինում է պարզ (կազմված մեկ բաղաձայնից) և բարդ (կազմված երկու բաղաձայնից):

Դաս 1-ում թեթևակի անդրադարձել էինք բաղաձայների հնչողության կանոններին՝ կախված բառում զբաղեցրած դիրքից: Այսօր կսովորենք փաթչհիմում բաղաձայների արտասանության կանոններին:

 

***
1.Պարզ փաթչհիմներ

– վանկի վերջում արտասանվում են հետևյալ բաղաձայները. ㄱ,ㄴ,ㄷ,ㅁ,ㅂ,ㅇ,ㄹ,ㅎ:
ㅋ և ㄲ տառերը կարդացվում եմ ㄱ-ի կանոններով, իսկ ㅍ և ㅃ տառերը՝ ㅂ-ի կանոններով:
Մյուս բոլոր տառերը (ㅅ, ㅆ, ㅈ, ㅉ, ㅊ, ㅌ) վանկի վերջում (եթե հաջորդ վանկը բաց չէ կամ չկա) արտասանվում են ㄷ-ի կանոններով:

– ㄱ, ㄷ, ㅂ, ㅈ բաղաձայները փաթչիմում ㅎ-ից առաջ գտնվելով նրա հետ միավորվում են՝ հնչելով ինչպես իրենց շնչեղ տարբերակները:
ㄱ+ㅎ → ㅋ
ㄷ+ㅎ → ㅌ
ㅂ+ㅎ → ㅍ
ㅈ+ㅎ → ㅊ

***
2. Բարդ փաթչհիմներ

– ㄳ, ㄺ կարդացվում է ㄱ
(삯→ [삭]; 닭 →[닥])

– ㄵ, ㄶ կարդացվում է ㄴ
(앉다 →[안다]; 많이 →[만이]

– ㄼ,ㄽ, ㄾ, ㅀ կարդացվում է ㄹ
(넓다 →[널다]; 외곬 → [외골]; 싫소→ [실소])

– ㄻ կարդացվում է ㅁ
(삶 → [삼])

– ㅄ,ㄿ կարդացվում է ㅂ
(값 → [갑]; 없다  → [업다])

Այս կանոնները գործում են եթե հաջորդ վանկը բաց չէ կամ չկա: Սակայն, եթե հաջորդ վանկը սկսվում ձայնավորով, կարդացվում են երկուսն էլ (երկրորդ բաղաձայնը միանում է հաջորդիվ եկող ձայնավորին) (삶이란→ [살미란], 없어 → [업서]):
Բացառություն են կազմում միայն ㅀ և ㄶ կապակցությունները, որոնցում ㅎ-ն երբեք չի արտասանվում, բացառությամբ այն դեպքերի, երբ հաջորդող վանկը սկսվում է ㄱ,ㄷ,ㅂ,ㅈ բաղաձայներից որևէ մեկով, այդ դեպքում, ㅎ-ն լուծվում է՝ դրանք վերափոխելով համապատասխանաբար ㅋ,ㅌ,ㅍ,ㅊ բաղաձայների (많다 →[만타]):

***
Բաղաձայների արտասանության հետ առանձին-առանձին, կախված բառում/վանկում դրանց զբաղեցրած դիրքի, ավելի մանրամասն կծանոթանանք սկսած հաջորդ դասից: Կրկնվող պահեր էլ են լինելու, այնպես, որ ավելի հեշտ կլինի :))

***
Անցնենք բառարանին :))) Եվ 12 նոր բառ, որոնք անհրաժեշտ է սովորել:
산 [սան] սար
언덕 [օնդոք] բլուր
강 [քան՛] գետ
바다 [փադա] ծով
물 [մուլ] ջուր
흙 [հըք] երկիր
하늘 [հանըլ] երկինք
비 [փի] անձրև
바람 [փարամ] քամի
안개 [անգէ] մառախուղ
달 [թալ] լուսին
사람 [սարամ] մարդ
Այս բոլոր և հետագա դասերում ընդգրկված նոր բառերը՝ պատկերավոր քարտերի տեսքով, կարող եք գտնել մեր բառարանում:

***
Նախորդ դասը բաց թողած սովորողներն այն կարող են ընթերցել այստեղ, իսկ նորեկներին՝ առաջարկում եմ սկսել Դաս 1-ից, ավելի մարտական տրամադրվածներն էլ անցնեն հաջորդ դասին^^

 

Կորեերենի դասերը հեղինակային են: Օգտվելու դեպքում նշե՛ք մեր կայքը:

 

 

24 Replies to “Դաս 4 Արտասանության կանոնները փաթչհիմում”

  1. 5. Եթե վանկը կազմված է երեք կամ չորս տառից, ապա երրորդ կամ երրորդ և չորրորդ բաղաձայները կոչվում են փաթչհիմ (받침): Այն կարող է լինել պարզ (կազմված մեկ բաղաձայնից) և բարդ (կազմված երկու բաղաձայնից).[Դաս 3]

  2. վանկի վերջին բաղաձայնը կամ բաղաձայնները, կախված նրանից մեկն է թե երկուսը

  3. Տնային աշխատանքի բառերը կասեք կորեերեն աըտասանությամբ ?

  4. Իսկ ինչպես ավելի հեշտ սովորել բանավոր խոսքը?

  5. ㄱㅅ ㄹㄱ կարդացվում է ㄱ (삯→ [삭]; 닭 →[닥])

    – ㄵ, ㄶ կարդացվում է ㄴ (앉다 →[안다]; 많다 →[만다]

    – ㄼ,ㄽ, ㄾ, ㅀ կարդացվում է ㄹ (넓다 →[널다]; 외곬 → [외골]; 싫소→ [실소])

    – ㄻ կարդացվում է ㅁ (삶 [삼])

    – ㅄ,ㄿ կարդացվում է ㅂ (값 [갑]; 없다 [업다])
    chem hasknum injer en sranq?

  6. 짙다- ջիփհդա
    값-գամ
    어떻게-օտահքյե
    것-գաս
    싫어-սիլյո
    읽다-իլդա
    닻-դաշ
    일하다-իլհադա
    잃었다-
    맑은-մալգու
    무릎-մուլըփ
    ես փորձեցի կարդալ ու սենց ստացվեց ճիշտա?
    եթե չէ ոնցա կարդցում? մեկել ոնցեն ես բառերը հայերեն թարգմանվաց, ինչ են նշանակում ?

  7. 짙다 →[չիթհթի], 값 →[քափ], 어떻게 →[ատօհքէ], 것 →[քաս], 싫어→[սիլօ], 읽다 →[իքթա], 닻 →[թաչհ], 일하다 →[իլհաթա], 잃었다 →[իլօսթա], 맑은 [մալքըն], 무릎 [մուրըփհ]

  8. Ես մի բան չհասկացա. կրկնակի բաղաձայնների մեջ, երբ երկրորդ բաղաձայնը հանդիպում է մյուս վանկի բաղաձայնին, կարդացվում է միայն երկրորդը, իսկ առաջինը դուրս է գալիս?

  9. Usually I don’t read post on blogs, but I wish to say that this write-up very forced me to try and do so! Your writing style has been amazed me. Thanks, quite nice article.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!