Ուտեստներ, որոնք արժե փորձել Կորեայում եղած ժամանակ – մաս 3

8566358144_3f9017ffd1

✿ Չաջամյոն ( 짜장면) – սոյայի սև սոուսով լապշա: Սոուսի մեջ մտնում են մանր կտորներով՝ խոզի կրծքամիս, դայկոն, ցուկինի, կարտոֆիլ, սոխ, լոբու սոուս: Առաջին անգամ մատուցվել է չինական թաղամասում:

jokbal-korea-kkkkkk

✿ Չոկբալ – բառացի թարգմանվում է որպես խոզի տոտիկներ: Ուտեստի գլխավոր գաղտնիքը թաքնված է մուգ սոյայի արգանակում, որի մեջ ավելացնում են իմբիր, սխտոր, բրնձի գինի, և էլի մի քանի բաղադրիչներ, որոնք ուտեստին անկրկնելի համ են տալիս:✿ Չաջամյոն ( 짜장면) – սոյայի սև սոուսով լապշա: Սոուսի մեջ մտնում ենն մանր կտորներով՝ խոզի կրծքամիս, դայկոն, ցուկինի, կարտոֆիլ, սոխ, լոբու սոուս: Առաջին անգամ մատուցվել է չինական թաղամասում:

 

d

✿Սունդէ  – խոզի մսով արյունոտ երշիկ: Որպես թաղանթ օգտագործվում են խոզի աղիքները, որոնք լցոնվում են ոչ միայն մսով ու բանջարեղենով, այլև քաղցր կարտոֆիլով, կանաչիով և լապշայով: Մի խոսքով, եթե դու ինքդ ես պատրաստում, սրտիդ ուզածը կարող ես լցնել:

shutterstock_95493955_edit

✿ Չոնկբուկ – ծովային փափկամորթներով բրնձի շիլա է, որը ճշգրիտ թարգմանելիս ստացվում է՝   “ոստրեներ”: Ոստրեն կորեացիների համար շատ արժեքավոր ուտելիք է:

삼계탕

✿ Սամգէտան ( 삼계탕 ) – հավի մսով ապուր:  Հավը լցոնում են  ժենշենով,բրնձով, շագանակներով, յույուբայով և սխտորով, այնուհետև ամբողջական խաշում են:

3387

✿ Փուդէ ճիգէ ( 부대찌개) – կորեական պատերազմից հետո Սեուլում միսը չէր հերիքում, և որոշ մարդիկ օգտագործում էին ամերիկյան զորքերի սննդի միջոցները, ինչպիսիք հոթ դոգն ու պահածոյացված խոզի միսն են: Նրանք այս ամենն ավելացնում էին ավանդական ապուրների մեջ: Այս ուտեստը մինչ օրս լայն տարածում ունի Հարավային Կորեայում, սակայն այժմ դրա մեջ օգտագործում են բազմաթիվ այլ բաղադրամասեր, որոնք հասանելի են այսօր, օրինակ ռամյոն ( այստեղ տատս կասեր՝ քրդի իշտահ ունեն 🙂 ):

kuksi2

✿ Քուքսի  –  սառը ապուր՝ բրնձի լապշայով, կաղամբով, վարունգով, մսով և ձվածեղով: Քուքսիի հիմքը արգանակն է՝ մուրին:

~¤>Windie<¤~

Նյութը հեղինակային է: Օգտվելու դեպքում նշե՛ք մեր կայքը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!