Ինչպես նշել էի պատմական ակնարկում, կորեերենի բաղաձայները՝ 19-նն են:
Ահա դրանք` դասավորման հարավկորեական կարգով.
ㄱㄲㄴㄷㄸㄹㅁㅂㅃㅅㅆㅇㅈㅉㅊㅋㅌㅍㅎ
Սկսենք դրանց պատկերային կառուցվածքից, պարզենք, ինչու՞ հենց այդպիսի ուրվագիծ է որոշվել տալ այս կամ այն հնչյունին:
***
Կորեերենի այբուբենի հինգ հիմնական բաղաձայն տառերի հիմքում (ㄱ, ㄴ, ㅁ, ㅅ, ㅇ) ընկած է խոսքի օրգանների նկարագրությունը`դրանց արտասանության պահին:
Այսպես.
ㄱ -ն ցույց է տալիս, թե ինչպես է լեզվի հիմքը ծածկում կոկորդը,
ㄴ– ն ցույց է տալիս, թե ինչպես է լեզուն դիպչում վերին լնդին,
ㅁ -ն նկարագրում է բերանի ձևը,
ㅅ-ն և ㅇ-ն համապատասխանաբար նկարագրում են շնչանցքի և կոկորդի ձը, որոնցով անցնում է օդը:
Գրվելու ձևի պես էլ կատարվում է դրանց արտասանությունը.
ㄱ արտասանելիս՝ լեզուն տանում ենք ետ՝ դեպի կոկորդ,
ㄴ արտասանելիս՝ լեզուն ծալվում է վերև և մղվում առաջ՝ դիպչելով վերին լնդին,
ㅁ արտասանելիս՝ շրթունքներն առաջ են գալիս՝ քառակուսի կազմելով,
ㅅ արտասանելիս՝ լեզուն սեղմվում է ատամներին, արգելափակելով օդի հոսքը, որն ատամների արանքով հոսելով, առաջ է բերում “ս”-ի և “շ”-ի միջև մի հնչյուն,
ㅇ արտասանելիս՝ լեզուն հետ է գնում դեպի կոկորդ, իսկ ատամները մնում են սեղմված, ստացվում է քթի մեջ “նգ” , բայց “գ”-ն շաաա՜տ թույլ է արտասանվում:
Այս 5 հիմնական տառերից էլ ձևավորվում են մնացածը 14-ը:
***
Ըստ իրենց հնչողության՝ բաղաձայներն իրենց հերթին բաժանվում են 3 խմբի.
1.հասարակ (հիմնական) բաղաձայներ
ㄱㄴㄷㄹㅁㅂㅅㅇㅈ
2.շնչեղ բաղաձայներ
ㅊㅋㅌㅍㅎ
3.պինդ (կրկնակի) բաղաձայներ
ㄲㄸㅃㅆㅉ
Նկատենք, որ շնչեղ բաղաձայները առաջանում են հիմնական ㄱ,ㄷ,ㅂ,ㅈ,ㅇ բաղաձայների վերևում ընդամենը մեկ գծիկ ավելացնելով, իսկ պինդ (կրկնակի) բաղաձայները՝ ㄱ,ㄷ,ㅂ,ㅅ,ㅈ բաղաձայների կրկնողությամբ:
***
Տեսանք, ինչպես են դրանք գրվում, ինչ ծագում ունեն, այժմ ծանոթանանք բաղաձայների հնչողությանը:
Ծանոթագրություն: Կորեերենում առհասարակ “ր” տառ չկա և ㄹ-ն կարդացվում է ավելի “լ”-ին մոտիկ (անգամ բառամիջում): Երիտասարդները, ովքեր տիրապետում են անգլերենին, արտասանում են “ր”-ն, իսկ մեծահասակների մոտ միայն “լ” տառ է հանդիպում անգամ փոխառական բառերում, ինչպիսին օրինակ 라디오 “ռադիո” բառն է:
***
Շնչեղ բաղաձայները արտասանվում են իրենց “նախնիների” պես, թեթև “հ” տառ վերջում շեշտելով (կարծես թե շունչ ես քաշում):
ㅊ (치읓) “չհիըթ” – “չհ/ց”
ㅋ (키읔) “քհիըք” – “քհ”
ㅌ (티읕) “թհիըթ” – “թհ”
ㅍ (피읖) “փհիըփ” – “փհ”
ㅎ (히읗) “հիըթ” – “հ”
***
Իսկ պինդ (կրկնակի) բաղաձայները կարդացվում են ավելի կոպիտ, շեշտակի:
ㄲ (쌍 기역) “սսան՛ քիյոք” – “կ”
ㄸ (쌍 디귿) “սսան՛ թիգըթ” – “տ”
ㅃ (쌍 비읍) “սսան՛ փիըփ” – “պ”
ㅆ (쌍 시옷) “սսան՛ ս(շ)իոթ” – “ս”
ㅉ (쌍 지읒) “սսան՛ չիըթ” – “ծ”
***
Ստացվում է հետաքրքիր նմանություն հայերենի հետ:
ㄱ-ㅋ-ㄲ գ-ք-կ
ㄷ-ㅌ-ㄸ դ-թ-տ
ㅂ-ㅍ-ㅃ բ-փ-պ
ㅈ-ㅊ-ㅉ ջ-ց-ծ
Հնչյունների արտասանությամբ իրար մոտ տառերը ունեն նաև միմյանց “փոխարինելու սովորություն”, ինչպիսին հայերենում էր կա: Այս ամենը ավելի մանրամասն կուսումնասիրենք վանկի գաղափարը անցնելուց :)))
Առհասարակ կորեերենի բոլոր բաղաձայների հնչողությունը հայերենի բաղաձայների “մաքուր” հնչողությունից փոքր-ինչ հեռու է, տրանսկրիպցիան պայմանական է, սկզբի համար: Ցանկալի է լսել և կրկնել լեզուն կրողներին:
Նշեմ ևս մեկ առանձնահատկություն: Կորեերենում տառերը գրվում են ձախից աջ և վերևից ներքև ու միայն այդ ձևով:
Փորձեք գրել նկարում պատկերված սլաքիկներին հետևելով.
Կորեերենի տառերի ճիշտ գրելու ձևի և արտասանության հետ կարող եք ծանոթանալ այստեղ:
***
Առաջին դասն այսքանն էր^^ Ծանոթացե’ք կորեերենի պատմությանը, եթե բաց եք թողել նախորդ նյութը: Եթե պատրաստ եք նաև ձայնավորները սովորել, սեղմեք այստեղ^^
Կորեերենի դասերը հեղինակային են: Օգտվելու դեպքում նշե՛ք մեր կայքը:
it’s a good page….
😉
isk vor kayqov karox enq sovorel koreakan aybubeny?
You’re the best, Thank’s ^^ ~~~
Շնորհակալություն ^^
shat shnorhakalutyun,, duk indz shat oknecik
thank you too 🙂
http://miyo.am/koreanalphabet/?preview=true&preview_id=602&preview_nonce=f68ae5f3c6
isk duq arandzin koreereni usucich uneq vor parapi?
thank you
knereq isk ㅇ hnchyuny vor depqeruma grvum?
Shat lav neq du mersi
isk vonc karox enq sovorel tarakan banery orikak barev barev zez hajoxutyun inchpes eq ay senc tarakan banery vonc sovorenq ??
Vortexic karox enq sovorel aybubeny ?
indz aybuben@ kugharkeq es jishtn asa dzer ughrkac linkov mta chbacec
kugharkeq
asac
ugharkac
nereghutyun skhalneri hamar
knereq indz kseq voonc mtnem 2-rd dasy
Կներեք եթե գրվում են վերևից ներքև կնշեք որ դեպքում են տառերը գրվում ներքևում?
mi ban karox em harcnel?
Այո^^
http://miyo.am/korean_beginner_les_2/
Խոսքը տառը գրելու ուղղության մասին է:
wikipediayov
Շատ~~~ շնորհակալություն մեզ ընձեռելու կորեերեն սովորելու այս հնարավորությունը ^___^ ես բաղաձայնները արդեն յուրացրել եմ և հիմա անցել եմ Ձայնավորներին
~todiami~
knereq bayc slaqner@ normal chen erevum
isk aybuben@ artasanutyamb vortex karox em gtnel???
բարև ձեզ կներեք իսկ ինչպես կարող ենք սովորել բարև ինչպես ես առորեաում խոսելու համար
Knereq mi ban harcnem
ㅍ ays tary ph-a kardacvum te vh ?
very nice post, i certainly love this web site, carry on it