Նույնիսկ նրանք, ովքեր կորեերեն չգիտեն, բայց ծանոթ են Կորեային և գոնե մեկ-երկու անգամ դիտել են կորեական դորամաներ, լսել են բառեր, որոնք հաճախ են օգտագործվում, և սիրում են կրկնել դրանք: Այդպիսիք են՝ բարև, սիրում եմ քեզ, ալլո և այլն…Այսօր եկեք մի փոքր խորանանք դրանց արմատների, նշանակության և գործածման եղանակների ու հանգամանքների հետ:
Համարվում է, որ կորեերենն ինքնուրույն լեզու է: Սակայն այն իր մեջ կրում է ճապոներենից ու չինարենից բազմաթիվ տարրեր, քանի որ պատմության ընթացքում երկուր երկրներն էլ մեծ ազդեցություն են թողել Կորեայի վրա: Ներկայումս կորեերենում օգտագործվում է շուրջ 1300 չինական բառ:
Առաջին բառ-արտահայտությունը, որի հետ կծանոթանանք, դա “սեր”, “ես քեզ սիրում եմ”-ն են:
1. Այսօր թերևս բոլորդ գիտեք, թե կորեերենում ինչ է նշանակում 사랑 (սարան) բառը….
“Սեր” – իսկույն կասեք դուք….իսկ ի՞նչ է դա կորեացիների պատկերացմամբ…
Նախքան սեփական գիրն ունենալը կորեացիներն օգտվում էին չինական գրերից, և եթե փնտրենք, ապա կգտնենք բառին համապատասխան հիերոգլիֆ “սա”-ն, որը նշանակում է “մահ” և “րան”-ը , որը նշանակում է “միասին”… Արդյունքում ստացվում է “սարան” -դա պարզապես “սեր” չէ, “սարան” նշանակում է “միասին լինել մինչև մահ”. ..
Իզուր չէ, որ դրամաներում հերոսները հազվադեպ են ասում 사랑해요 – սիրում եմ քեզ, նրանք ավելի հաճախ ասում են 좋아해요 (չոահէյօ) – դու ինձ դուր ես գալիս….
Պատճառն այն է, որ կորեացիների կարծիքով “սարան” բառը պետք է արտասանել միայն այն դեպքում, երբ մարդիկ հարյուր տոկոսով վստահ են իրենց զգացմունքներում,որովհետև սա կորեերենում հավերժ սիրո արտահայտումն է:
“사랑”. արտասանվում է որպես [սարան] (որտեղ վերջին “ն”-ն կարդացվում է ռնգային՝ անգլերեն “ng”-ի [Ƞ] տրանսկրիպցիայի պես կամ ռուսերեն “нъ”-ի պես), նրա հանջան է 愛 հիերոգլիֆը, իսկ համապատասխան բայն է “사랑하다”-ն (կարդացվում է [սարանհադա]):
Բայը, խոսքի տարբեր ոճերով դրվելով, կարող է օգտագործվել տարբեր իմաստներով:
사랑합나다 [սարանհամնիդա]
Շատ պաշտոնական է. օգտագործվում է ծնողների, տատիկ-պապիկների, պաշտոնով ու հասարակական դիրքով բարձր մարդկանց դիմելիս:
사랑해요 [սարանհէյո]
Ոչ պաշտոնական, բայց քաղաքավարի տարբերակ է. օգտագործվում է տարիքով մեծերին դիմելիս:
사랑한다 [սարանհանդա]
Պաշտոնական, բայց ոչ քաղաքավարի է. օգտագործվում է մեծից փոքրին դիմելիս (պապիկից՝ թոռնիկին):
사랑해 [սարանհէ]
Մեր ամենասիրելի տարբերակը. հավասարը՝ հավասարին, իհարկե հիմնականում կիրառվում է հենց սիրահարների միջև:
2. Սիրահարները հիմնականում միմյանց դիմում են անուններով, քանի որ Կորեայում խուսափում են երկրորդ դեմքով անձնական դերանուններ օգտագործելուց: Սակայն բայց “너” [նո], “당신”[թան՛սշին], “그대”[քըդէ] բառերն օգտագործվում են համապատասխանաբար “դու”, “Դուք”, “դու/սիրելիս”(ավելի պոետիկ) իմաստներով, իսկ “սիրելիս” իմաստ կրում են նաև “여보”[յոբո] (ամուսինների միջև ), “자기”[չագի], “그대여”[քըդեյո] և, իհարկե, “오빠” [օպա] բառերը (վերջինս՝ հիմնականում տարիքով մեծ բոյֆրենդների համար):
3. Երևի մեզնից շատերն են լսել կորեերենում ‘화이팅’(hwaiting) կամ ‘파이팅’(fighting) բառը: Եկեք հասկանանք, թե որն է տարբերությունը և ինչ դեպքերում են գործածում: Դորամաների սիրահարները բազմիցս լսել են և երևի թե լավ գիտեն թե ինչ նկատի ունեն այդ բառն օգտագործելիս: Իսկ ահա մյուսների մոտ երևի թե հարցեր կլինեն:
Fighting-ը բոլորովին էլ կռվելու հետ կապ չունի: Այս բառը կոնգլերենի(Konglish) հիանալի օրինակ է՝ անգլերեն բառ, որն օգտագործվում է կորեացիների կողմից սակայն ոչ միշտ իր իսկական նշանակությամբ:
Fighting-ը Կորեայում առաջ է եկել դեռ վաղ 1988-ականներին, Սեուլյան Օլիմպիդայի ժամանակներում, և նշանակում է “Առա՛ջ”, “Հաջողությու՛ն”:
Կա fighting-ը կորեերեն գրելու երկու ձև՝ 파이팅 կարդացվում է “փհայթինգ” , և 화이팅 — հվայթինգ: Վերջինս գուգլում փնտրելիս բերում է 2մլն անգամ ավելի շատ հղումներ, սակայն առաջինի բերած նկարներն ավելի հետաքրքիր են: :3
4. Հեռախոսին պատասխանելիս կորեացիներն ասում են “여보세요 [յօբօսէյօ]”: Դա նրանց ‘Ողջույն’ ասելու ձևն է: 여보세요-ն “여기 보세요 [յօգի բօսէյօ]”-ի կրճատ ձևն է, որը բառացի նշանակում է ‘Այս կողմ նայեք!’, այսինքն զրուցակցի ուշադրությունն է հրավիրում: “여보세요” -ն կարող է օգտագործվել, երբ խոսում են անծանոթ մեկի հետ, կամ դեռ չգիտեն, թե ում հետ են խոսում:
Իրականում այս արտահայտության սկզբնաղբյուրը շատ ավելի հին է,այն առաջացել է նախքան հեռախոսների հայտնվելը: Այն ժամանակներում, երբ մարդիկ մտել են ինչ-որ տեղ կամ տարածք, որտեղ պետք էր ինչ-որ անծանոթ մեկի ուշադրությունը հրավիրել, նրանք օգտագործում էին այս արտահայտությունը: Միգուցե նկատած լինեք, որ ֆիլմերում նույնպես երբ փորձում են ճշտել, թե ով կա տարածքում, օգտագործում են այս արտահայտությունը: Կորեացիները սկսեցին օգտագործել “여보세요”-ն նաև հեռախոսին պատասխանելիս , որովհետև երբ հեռախոսը վերցնում ես դեռևս չգիտես ում հետ ես խոսում:
5. Բարև, ողջույն – 안녕! [անյոն] : Բաժանվելիս կարող է նշանակել “առայժմ”:
Սակայն սա ոչ պաշտոնական տարբերակն է, և անծանոթների, բարձր սոցվիալական դիրքով անձանց ու մեծերի հետ խոսելիս չարժե այն օգտագործել: Այս տարբերակն օգտագործվում է միայն ընկերների, հասակակիցների, իրենցից կրտսերների, ցածր սոցիալական դիրք ունեցողների հետ խոսելիս:
안녕하십니까 (կամ 안녕하세요) [անյոնհաշիմնիկա/անյոնհասէյո] – օգտագործվում է անծանոթներին, մեծերին դիմելիս: Առաջին տարբերակը շատ ավելի պաշտոնական է, այն օգտագործվում է ելույթների, պաշտոնական միջավայրում, երկրորդն ավելի սովորական առօրյա դեպքերի համար է, չնայած որ նրանց միջև կտրուկ սահման չկա: Ողջույնի արտահայտությունը բառացի նշանակում է “լա՞վ եք” կամ “ձեզ մոտ ամեն ինչ կարգի՞ն է”, “առո՞ղջ եք”: Սա ցույց է տալիս, թե որքան հոգատար ենկորեացիները միմյանց նկատմամբ: Նրանք հանդիպելիս հաճախ բարևի փոխարեն կարող են միանգամից հարցնել “հաց կերե՞լ ես”: Այսպիսով ավելի ընդգծելով միմյանց միջև մտերմությունն ու հոգատարությունը:
Նյութը հեղինակային է, կիսվելիս նշեք աղբյուրը
~¤>Windie <¤~ & ^^Nya^^