1. Հարավային Կորեայում տնտեսության ամենակարևոր ոլորտը համարվում է գյուղատնտեսությունը:
2. Կորեայում է առաջինը հայտնվել սելֆիի գաղափարը: Ավելին՝ հենց կորեացիներն են առաջինը սկսել հեռախոսների դիմային մասում տեսախցիկ տեղադրել հատուկ սելֆիների համար
3. Հարավային Կորեայում իգական սեռի ներկայացուցիչներն ունեն փոքր կուրծք և տափակ հետույք, ընդ որում՝ նրանք ինքնավստահորեն պատրաստ են ցուցադրել իրենց ոտքերն ամբողջ երկարությամբ, սակայն ոչ մի դեպքում կուրծքը:
4. Ովքեր են պատկերված կորեական թղթադրամների վրա?
50 000 վոն – պատկերված է միջնադարյան կերեացի նկարչուհի, բանաստեղծուհի, արձակագիր Շին Սաիմդանը, (신사임당), ով ստեղծագործում էր 16-րդ դարում: Նա նաև հայտնի էր նրանով, որ եղել է «լավ կին և իմաստուն մայր»:
10 000 վոն – թագավոր Սեջոնը (세종대왕): Սեջոն Մեծը կորեական գրերի՝ հանգըլի ստեղծողն է: Սակայն նա բազմակողմանի զարգացած մարդ էր: Նա նաև հիանալի քաղաքագետ էր, հայտնագործող, փիլիսոփա և ռազմիկ:
5 000 վոն – Յուլ Գուկ (율곡)/ Լի Ի (이 이): Նա հենց Շին Սաիմդանի՝ 50 000 վոնի վրա պատկերված կնոջ որդին է: Յուլ Գուկը հայտնի էր որպես լավ գիտնական, քաղաքագետ և ռեֆորմատոր: Կորեացիները նրան հիմնականում են որպես մեկի, ով մեծ ներդրում է ունեցել Կորեայում Կոնֆուցիոսականության մեջ:
1000 վոն – պատկերված է Յուլ Գուկի ուսուցիչը – Լի Հվան (이황) /Թվէ Գյէ (퇴계): Առաջին հերթին նա հայտնիէ դարձել Կոնֆուցիոսականության մեջ իր հետազոտություններով: Լի Հվանը ոչ միայն հիմնդադրել է մասնավոր կոնֆուցիոսական ակադեմիան, այլև եղել է թագավորական գաղտնի տեսուչ: Ի տարբերություն իրենց՝ ոչ գաղտնի աշխատակիցների, այդ տեսուչներին ուղարկում էին Կորեայի հեռավոր նահանգներ, որպեսզի նրանք գաղտնի հսկեին տեղական իշխանությունների վարքը: Լի Հվանը/Թվէ Գյէն նաև հայտնի է իր նեոկոնֆուցիոսական ուսուցումներով:
5. Հարավային Կորեայում բեյսբոլն ամենատարածված սպորտաձևն է :
6. Ըստ Տնտեսական համագործակցության ու զարգազման կազմակերպության պաշտոնական տվյալների՝ կորեացիներն ունեն աշխարհում ամենաբարձր IQ-ն! Ինչպես նաև կորեացի գիտնականները հանդիսանում են աշխարհի առաջատար մասնագետները մաթեմատիկայի և ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտում:
7. Տնտեսական հիանալի ցուցանիշների և ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման համար Հարավային Կորեային, Սինգապուրին, Հոնգ Կոնգին և Թայվանին անվանում են “Չորս ասիական վագրեր”:
8. Ըստ Հարավային Կորեայում գործող օրենքի՝ մինչև 28 տարեկան յուրաքանչյուր տղամարդ պարտավոր է 2 տարի ծառայել բանակում: Սա կանոն է, որին ենթարկվում են բոլորը՝ անկախ սոցիալական դիրքից: Նույնիսկ նրանք, ովքեր առողջական խնդիրների պատճառով ի զորու չեն անցնել պարտադիր զինվորական պատրաստվածություն, պարտավոր են կատարել սոցիալական աշխատանք՝ խնամելով հիվանդանոցներում հիվանդներին, ծերանոցներում մեծերին և այլն: Խուսաբել հնարավոր է հազվագյուտ դեպքերում: Օրինակ՝ երբ տղամարդն իր երկրի պատիվն է բարձրացնում միջազգային մակարդակով. այն է՝ ինչ-որ խաղերի, մրցույթների մասնակցելով, որը կարող է հաղթանակ բերել երկրին: Իսկ նրանք, ովքեր խախտում են կանոնը՝ պատժվում են: Օրինակ՝ մի քանի տարի առաջ հայտնի աստղերից մեկը, փորձելով խուսաբել ծառայությունից, օգտվելով իր երկքաղաքացիությունից՝ մեկնեց ԱՄՆ, սակայն արդյունքում նրան արգելեցին այլևս մուտք գործել Հարավային Կորեա: Չնայած որ աստղը զղջաց իր արարքի համար և ծնկաչոք խնդրում է ներել իրեն, երդվելով, որ գալուն պես անմիջապես կանցնի ծառայության, այնուամենայնիվ մինչ օրս ներում չի ստացել: Որոշ աստղեր էլ ոչ վայել պահվածքի կամ այլ խնդիրների պատճառով, որոնք խախտում են Հվ. Կորեայի օրենքներից գեթ մեկը, ստիպված են լինում անմիջապես զորացրվել և ևս մեկ անգամ անցնել ծառայության:
9. Հանը Կորեայի ամենաերկար գետն է, որը հազարավոր տարիներ եղել է կարևոր ջրի աղբյուր: Գետը հոսում է Սեուլի միջով և երեկոյան ժամերին զարդարվում է գեղեցիկ ու գունագեղ լույսերով լուսավորվող ջրի շիթերով:
10.Կորեայում ուսումնական տարին, որը նույնպես բաժաված է երկու սեմեստրի, դպրոցներում տևում է մարտի մեկից հուլիսի կեսերը և օգոստոսի կեսերից դեկտեմբերի կեսերը, իսկ համալսարաններում մարտից հունիս և սեպտեմբերից դեկտեմբեր:
11. Որպես կանոն կորեուհիները չեն փոխում իրենց ազգանունն ամուսնանալուց հետո: Երբեմն պատահում է, երբ օրինակ ձեր ընկերոջ՝ պարոն Քիմի կնոջը դիմում եք տիկին Քիմ, իսկ նա չի կարողանում հասկանալ, թե խոսքն ում է վերաբերում, քանի որ նրա ազգանունն իրականում Փաք է: Զգույշ եղեք Կորեայում մարդկանց դիմելիս:
12. Կորեացուն անունով մի դիմեք, եթե նույնիսկ նա ասում է, որ ամեն ինչ կարգին է և իրեն կարող եք անունով դիմել:
Միևնույն է՝ դա նրանց հաճելի չէ: Կորեայում ընդունված չէ միմյանց անունով դիմել, բացառությամբ եթե դուք շատ հին ու լավ ընկերներ եք, կամ նույն տարիքի եք: Աշխատանքի վայրում միմյանց դիմում են ըստ պաշտոնի, օրինակ՝ «փոխտնօրեն Քիմ», «մենեջեր Չոն», կամ էլ ըստ զբաղեցրած դիրքի ՝ իրենցից բարձր գտնվողին ու փորձառուին՝ սոնբէնիմ: Լավագույն տարբերակը դա ազգանունով դիմելն է: Նույնիսկ ընտանիքում ամուսինների մոտ ընդունված չէ միմյանց անունով դիմել: Հատկապես՝ կինն ամուսնուն: Դա համարվում է անհարգելի վերաբերմունք: Կինն ամուսնուն հիմնականում դիմում է 여보 [յօբօ] սիրելիս, թանկագինս, 자기야 [չագիյա] – քաղցրս,…ամուսինը կնոջը՝ 자기야 [չագիյա] – քաղցրս, սիրելիս և այլն: Թեև, երբեմն կարող է նաև անունով դիմել՝ վերջում ավելացնելով 아~ փաղաքշական մասնիկ, օրինակ՝ 효린아~ [Հյօրին-ա՜]: Անունով հիմնականում դիմում են իրենցից փոքրերին և երեխաներին՝ կրկին ավելացնելով 아~ փաղաքշական մասնիկը:
Երբեմն մարդուն կարող են դիմել լրիվ անուն ազգանունով, հիմնականում երբ նա ցածր դիրք է զբաղեցնում հասարակության մեջ, կամ երբ օրինակ զայրացած են նրա վրա (եթե իհարկե այլ վիրավորական բառեր չեն օգտագործում):
13.Նախքան կոնֆուցիոսականության հայտնվելը Հարավային Կորեայի տարածաշրջանում տարածված էր շամանիզմը, սակայն այն այդպես էլ պաշտոնական ճանաչում չստացավ:
~¤>Windie<¤~
Նյութը հեղինակային է, կիսվելիս նշել աղբյուրը