1. Ո՞րն է Հվ.Կորեայում ամենաշատ սպառվող մթերքը: Քիմչհի՞ն: Բրինձը՞: Թե՞ Քիմբափը:
Ահա և ոչ ^^ Երկրի գյուղատնտեսության և մթերքի նախարարության հաշվետվության համաձայն՝ կորեացիներն ամենաշատը օգտագործում են… սուրճ:
2. Շատ երկրներում փռշտալիս շրջապատում առողջություն են մաղթում, երկար տարիների կյանք, կամ ինչպես օրինակ անգլերենում՝ «աստված օրհնի քեզ» («bless you»): Ճապոնիայում և Կորեայում ընդունված չէ ինչ-որ բան ասել փռշտացողին, իսկ վերջինս պետք է փռշտալուց հետո ներողություն խնդրի:
3. Հարավային Կորեան էմիգրանտների և փախստականների համար աշխարհի ամենափակ երկրներից մեկն է: Այն գրավում է ցուցակում 3-րդ տեղը:
4. Կորեայում ամենաշատ պահանջարկ ունեն մեծ էկրանով բջջայինները: Եվ որքան մեծ է էկրանը, այնքան լավ…
Կորեացինեորը դա բացատրում են նրանով, որ հեռախոսն իրենց համար և՛ նոթբուք է, և՛ պլանշետ, և՛ հեռուստացույց, և՛ գիրք:Կորեացիները միշտ հեռուստասերիալներ, շոուներ, ֆիլմեր են դիտում իրենց սմարթֆոններով, այդ պատճառով էլ նրանք նախընտրում են լայնէկրան մոդելները:
5. Սեուլի քաղաքապետարանի 9-րդ հարկում տեղադրված է հատուկ տախտակ, որի վրա այցելուները կարող են թողնել երկտող՝ իրենց երազանքով կամ ցանկությամբ:
6. “Ակնոցներ կրելու համար խելացի լինելը քիչ է, պետք է նաև վատ տեսողություն ունենալ!” (с)
Սակայն կորեացիները վաղուց են ջարդել այս կարծրատիպերը: Կարծում եք դորամաներում առանց ապակիների ակնոցներն օգտագործվում են, որպեսզի դերասանի աչքերը լա՞վ երևան, թե՞ որպեսզի օպերատորի արտացոլանքը չերևա ապակու մեջ: Ո՛չ: Այսինքն դա նույնպես, բայց ոչ միայն….
Կորեացիները պաշտում են ակնոցները, դրանք նրանց համար պարտադիր ոճային և ստատուսային աքսեսուար է: Ում տեսողության հետ ամեն ինչ կարգին է՝ կրում են սովորական ապակով ակնոցներ, հաճախ նաև առանց ապակու! Ընդ որում՝ որքան մուգ են շրջանակներն, այնքան լավ…որպեսզի հեռվից լավ երևան…
Գործնական աշխարհում նույնպես սմոքինգներով և թանկարժեք ռոլեքս ժամացույցով ջենտլմենները հաճախ գործնական հանդիպումների գալիս են մերկ՝ առանց ապակու շրջանակներով, և դա նորմալ է: Արտասահմանցիներին դա մի փոքր անսովոր և անհասկանալի է, իսկ ասիացիների համար՝ նորմալ…տուրք նորաձևությանը:
7. Կորեացիները համոզված են, որ հոմոսեքսուալիզմը հոգեկան խանգարում է: Տղամարդը հանգիստ կարող է ասել, որ նման բանի համար կսպաներ… եթե ծնողներն իմանան իրենց զավակի ոչ ավանդական կողմնորոշման մասին, ապա առանց մտածելու նրան փողոց են շպրտում և մոռանում նրա գոյության մասին:
8. Կորեացիները համոզված են, որ լրիվ նորմալ է սեփական կնոջը բանտ նստեցնել դավաճանության համար:
9. Սեուլում հեծանիվ վարելն անվտանգ չէ: Սեուլում հեծանիվի տարածվածության հետ աճել է դեպքերի թիվը:
Սեուլի տրանսպորտի նախարարությունը հայտնել է,որ 2009-2013 թթ 152 մարդ մահացել են, 15 830-ը վնասվածքներ են ստացել ճանապարհատրանսպորտային պատահարներում, որտեղ եղել են հեծանվորդներ: Նախորդ տարիներին բոլոր պատահարների 88 տոկոսը, որոնք կապված են եղել հեծանիվների հետ,տեղի են ունեցել մեքենաների ու հեծանիվնեի բախումից, իսկ 11 տոկոսը՝ հեծանիվների և հետիոտնի բախումից:
10. Կորեայում ծխելու առումով օրենքը շատ խիստ է: Հասարակական վայրում ծխելու համար դուք կարող եք տուգանվել սկսած 100$-ից: Իսկ փողոցում ծխող աղջիկ տեսնելը շատ հազվագյուտ երևույթ է: Սակայն հենց ընկնեք գիշերային ժամանցի վայրեր՝ կտեսնեք, որ բոլորովին էլ ծխող կորեուհին անսովոր բան չէ: Չգիտես ինչու բոլոր երիտասարդ ծխող կորեուհիները այդ փաստը շատ լավ թաքցնում են: Ցերեկը բոլորովին չես իմանա, որ այս նրբագեղ լեդին ծխում է, իսկ երբ մութը փռում է իր թևերը՝ նրանք բացում են իրենց ծխախոտի տուփերը:
~¤>Windie<¤~ & Nya^^
Կարող եք կիսվել ընկերների հետ
Նյութը հեղինակային է, կիսվելիս նշեք աղբյուրը