Ցանկանու՞մ ես ապրել Հվ. Կորեայում. 13 պայման, որոնց պետք է հարմարվես

1623478_604223129676979_6103136845075459093_n

1. Ուշ զբոսնել

Կորեան աշխարհի ամենագիշերային քաղաքներից մեկն է: Նույնիսկ գիշերը փողոցները լի են մարդկանցով: Սեուլի ցանկացած մեծ թաղամասում դուք կգտնեք՝ սրճարաններ, ռեստորաններ, բարբեքյու, մինի-մարկետներ..ընդ որում այս ամենն աշպատում է կլոր 24 ժամ: Նույնիսկ շոթինգը այստեղ սկսում է երեկոյան 7-ին և ավարտվում է առավոտյան 7-ին! Եթե դուք կենսաձևով “արտույտ ” եք, ապա առավոտյան ժամերին կարող եք Սեուլում այցելել միայն տեսարժան վայրեր, կամ գնալ աշխատանքի: Մնացածը (շոփինգ, զբոսանք, սնունդ, զվաճրանք) սկսվում է մայրամուտից հետո!

10423270_604225203010105_5393866451452217997_n

2. Selfies – սելկաներ
Կորեայում “լուսանկարելը” առօրյա կյանքի մի մասն է: Նկարների մեծ մասը մթերքների և սոխի նկարներ են:
Կորեացի աղջիկները ստիպված են լինում օրվա մեջ մի քանի հարյուր սելֆիներ անել, մինչև որ ստանան 1 ցանկալի գեղեցիկ սելկա: Եվ այդպես ամեն օր…և կարելի է ասել, որ նրանք պարզապես տառապում են դրանով:
Այնտեղ նորմալ է, երբ մեկը քայլում է և հանկարծ կանգ է առնում ու որոշում է սելկաներ անել: Եվ դա անում է այնքան ժամանակ, մինչև որ ստացվում է իր ուզած նկարը:

953457_LS

3. Մետաղական փայտիկներ
Աշխարհում շատերն են կարողանում օգտվել փայտիկներից, բայց սովորաբար դրանք փայտից են լինում: Իսկ այ Կորեայում ամենաշատը մնետաղական փայտիկներն են օգտագործվում: Ինչը ավելի է բարդացնում հարցը, որովհետև մետաղական փայտիկներով ավելի դժվար է բռնել սնունդը, քանի որ վերջինս դրանցից ավելի հեշտ է սահում:

10402865_604228046343154_7798825983771408816_n

4. Քիմչհի
Քիմչհին Կորեայում ամենուր է… դա կորեական ուտելիքի անբաժանելի մասն է: Նույնիսկ Burger King-ում, Քաննամում ձեզ կառաջարկեն քիմչհի՝ միայն թե ամեն մեկն իր բաղադրատոմսով: Ձեր ստամոքսը կարող է տուժել դրանից, քանի որ այն սովոր չէ անընդհատ կծու ուտելիքին: Սակայն դա միայն սկզբում, հետո սկսում ես սովորել և Կյանքը Կորեայում ավելի է հեշտանում….կկկ…Բացի այդ այն համեղ է, օգտակար և հաճախ մատուցվում է անվճար՝ պատվիրված ուտելիքի հետ միասին:

10460722_604232799676012_2206134683086432096_n

5. Coffee Shops.
Աշխարհում շատ մարդկանց համար սուրճը նախաշաճի մի մասն է կազմում: Մեծամասնության համար սուրճը էներգիայի, թարմության, աղբյուր է՝ էներգետիկ: Քնկոտ մարդը չի կարող դիմանալ օրվա ընթացքում առանց մի քանի բաժակ սուրճի ընդունման: Կորեայում հիմա ավելի ու ավելի շատ են օգտագործում լուծվող սուրճ՝ սրճարաններում, ավտոմատներում, և ամենուր..մի խոսքով այս ամենը դարձել է նրանց մշակույթի մի մասը: Ընդմիջման ժամանակ օֆիսի աշխատողները առանձնանում են մի գողտրիկ վայրում սուրճը վայելելու: Զույգերը՝ աղջիկը կամ տղան, հանդիպումից առաջ անպայման վազում են սուրճ-էքսպրես՝ իրենց և սիրելիի համար սուրճ վերցնելու: Դա դարձել է ամեն մի կորեացու առօրյայի անբաժանելի մասը: Փողոցներում շատ կհանդիպեք մարդկանց՝ հատկապես աղջիկների, որոնք ձեռքում անպայման բռնած կունենան Starbucks-ի փաթեթավորմամբ սուրճ: Դա ինչ-որ տեղ նաև նրանց ոճն է:

Soju_jinro_gfdl

6. Սոջու
Սոջուն Կորեայում համարվում է ՙՙՀեղուկ ոսկի՚՚: Անկախ նրանից դուք խմող եք թե ոչ՝ սոջուին ստիպված կլինեք հարմարվել: Դա էժան, բայց թունդ ալկոհոլ է, որը վաճառվում է ամենուր: Եթե նույնիսկ չեք խմում՝ Կորեայում դուք չեք կարող խուսափել դրանից: Այն խառնում են նաև գարեջրի (սսոմէք)հետ և ստանում են կոկտեյլ (քոքթեյլ սոջու):

seiza

7. Նստել գետնին
Կորեայում գործում է գետնի ջեռուցման համակարգ, ահա թե ինչու դեռևս շատ կորեացիներ նախընտրում են գետնին նստել և քնել: Որոշ մարդկանց համար դա ավելի հարմար է, քան բազմոցին նստռելը: Կորայում գետնին նստելն առօրյայի մի մասն է: Դուք ստիպված կլինեք նստել գետնին եթե նույնիսկ գնացել եք կորեական ռեստորան, կամ չիմչիլբան (հանրային բաղնիք Կորեայում), կամ եթե ձեզ հրավիրել են մեկի տուն հեռուստացույց դիտելու, կամ նման մի բան: Այնպես որ եթե ձեր ոտքերը այդքան էլ շուտ չեն թմրում գետնին նստելիս, ապա դուք հեշտությամբ կհարմարվեք դրան:

1526335_604239729675319_3743968572283666342_n

8. Թանկարժեք մրգեր
Զբոսաշրջիկներն ամենաշատը բողոքում են մրգերի թանկությունից: Իհարկե կարելի է նաև էժան մրգեր գնել մասնավոր տեղերից, կամ շուկայից, բայց երբ դուք գնում եք մեծ սուպերմարկետներ և նման վայրեր, ապա միանգամից կնկատեք մրգերի վրա նիրական գներով պիտակներ: Կա հատուկ “Լյուքս ” սեկցիա, որտեղ երաշխավորված է, որ մրգերը 100 տոկոսով շատ համեղ կլնեն: Խոսքը գնում է 100.000 վոնի (մոտ 50.000 դրամ)- մասին: Նույնիսկ ամենապարզ մրգերը, օրինակ տանձը՝ 5000 վոն (մոտ 2000 դրամ 1 հատը), ձմերուկը 25.000 վոն (մոտ 10.000 դրամ): Ամեն դեպքում դուք ստիպված եք հարմարվել այդ գներին:

B000729302

9. Անձեռոցիկների անհետացումը
Եթե դուք սեղանի շուրջ սիրում եք շատ անձեռոցիկ օգտագործել, ապա այստեղ դուք կհանդիպեք դժվարությունների: Կորեայում շատ վայրերում (ճաշարաններ և այլն) տալիս են ընդամենը 1 կտոր անձեռոցիկ, դա ահավոր քիչ է, այնպես որ դուք պետք է սովորեք խնամքով օգտագործել անձեռոցիկի ամեն մի միլիմետրը: Դուք իհարկե կարող եք էլի խնդրել, բայց այդ անձեռոցիկներն այնքա՜ն բարակ են…այնքա՜ն բարակ…

recipe_korean_Cheesy_Corn

10. Եգիպտացորեն և մայոնեզ
Չգիտես ինչու կորեացիները պաշտում են եգիպտացորենն ու մայոնեզը:
Երբեմն դրանք նույնիսկ անխուսափելի են թվում:Դուք այս երկու բաղադրիչը կգտնեք աղցաններում, պիցցայում, համբուրգերներում, կորեական կերակրատեսակներում և նույնիսկ սոուսներում: Եթե դուք չեք սիրում սրանցից գոնե մեկը, ապա մի փոքր դժվար կլինի նորմալ ուտելիք գտնելը: Դուք պետք է սովորեք պիցցայում եգիպտացորենի և կարտոֆիլի առկայությանը,միգուցե վերևից նաև մայոնեզին?

10405373_604249043007721_4116920831554795803_n

11. Ավտոմեքենաները
Կորեայի դժբախտություններից մեկը ագրեսիվ վարորդներն են՝ նրանք միշտ շտապում են: Որքան էլ քաղաքավարի ու բարեկիրթ են կորեացիները, երբ նրանք նստում են մեքենայի ղեկին՝ վերածվում են ագրեսիվ մոնստրի: Եթե նույնիսկ դուք չեք պատրաստվում այնտեղ մեքենա վարել, միևնույն է ՄԻՇՏ պետք է ուշադիր լինեք և նայեք կողքերը: Որոշ փողոցներ մեծ չեն և վարորդները համարում են, որ նման վայրերում բարձր արագությամբ երթևեկելը նորմալ է: Զգույշ եղեք տաքսի վերցնելիս! Որոշ մարդիկ կարող են անվճար հնարավորություն ստանալ իրական կյանքում վայելել արկադային խաղ Crazy Taxi-ն: Եթե դուք դիտել եք ֆրանսիական “Տաքսի” ֆիլմը, ապա կհասկանաք թե ինչի մասին է խոսքը:

10301192_604250716340887_9154747042040816696_n

12. Տարեց մարդկանց վերաբերմունքը
Զբոսաշրջիկների (նաև շատ կորեացիների) բողոքներից մեկն էլ աջոշիների և աջումմաների բռնկուն և կոպիտ վերաբերմունքն է: Ճանապարհ տալ խնդրելու փոխարեն նրանք կարող են հրել ձեզ մեջքից կամ դիտմամբ ուսով հարվածելով անցնել: Եվ դա ոչ թե թեթևակի հրումներ կամ հպումներ են, այլ լավ ուժեղ հարվածներ…ամեն դեպքում ինչ էլ որ լինի՝ նյարդայնացնում է: Քանի որ նրանք տարիքով մեծ են, իսկ դուք էլ զբոսաշրջիկ եք, այնքան էլ հարգալից չի լինի նրանց հանդիմանելը, այնպես որ դուք պարզապես ստիպված եք հարմարվել:

10458435_604252966340662_4650491099392573901_n

13. Խոնարհում
Ամեն անգամ և ամենուր, նույնիսկ շենքի պահակին հանդիպելիս “աննյոնհասեո” -ից հետո պետք է գլխով խոնարհում անել: Խոնարհման աստիճանը կախված է դիմացինի սոցիալական դիրքից և տարիքից: Որքան տարիքով և բարձր սոցիալական դիրքով է դիմացինը, այնքան խորը պետք է լինի խոնարհումը: Ամենահարգալից խոնարհումը 90 աստիճանն է: Այդ կարճ խոնարհումները, թեթևակի գլխով անելը և մնացածը պետք է յուրաքանչյուր ոջույնի և բաժանման մի մասը լինեն: Եթե դա կարևոր իրադարձություն է, ապա դուք հանբոկի կարիք կունենաք, որն էլ իր հերթին ունի սեփական խոնարհման ձևերը:

~¤>Windie<¤~

Նյութը հեղինակային է: Օգտվելու դեպքում նշե՛ք մեր կայքը:

2 Replies to “Ցանկանու՞մ ես ապրել Հվ. Կորեայում. 13 պայման, որոնց պետք է հարմարվես”

  1. Isk vonc sovorenq koreakan aybubeny isk vonc karox enq imanal tarakan banery barev barev zezy koreaerenov

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!