✿ Կորեական խոհանոցը շատ կծու է, այդ պատճառով անհրաժեշտ է զգույշ լինել, մանավանդ սոուսների և համեմունքների հարցում:Կորեացիների խոհանոցն անհնար է պատկերացնել առանց սոյայի սոուսի, սոյայի յուղի և սոյայի կաթի:
✿ Սխտորը կորեական խոհանոցի անբաժան մասնիկն է: Ոչ մի տարօրինակ բան չկա նրանում, որ այն օգտագործում են նաև կոլեկտիվում և անհարմար չեն զգում դրա սուր հոտից: Կորեական կծու ուտելիքի հետ շատ ջուր են օգտագործում:
✿ Kimchi – քիմչհին կորեական ավանդական լրացնող ուտեստ է, որը պատրաստվում է բանջարեղենից՝ տարբեր համեմունքների համադրությամբ: Հաճախ այն նկարագրվում է որպես “կծու” կամ “թթու”: Ըստ ավանդական պատրաստման եղանակներից մեկի՝ քիմչհին կարող է մի քանի ամիս կճուճներով պահվել հողի տակ: Այն Կորեայի ազգային կերակրատեսակներից է, որն ունի պատրաստման ավելի քան 100 ձև: Որպես հիմնական բաղադրիչ օգտագործվում է՝ պեկինական կաղամբ, բողկ, սոխ-շալլոտ -scallion, կամ վարունգ: Քիմչհին նաև որպես հիմք է ծառայում այլ ածանցյալ ճաշատեսակներ պատրաստելիս: Դրանցից են՝ խաշած մսով քիմչհի (김치찌개; քիմչհիճիգէ), բրնձի բլիթներով քիմչհի (김치부침개; քիմչհի բուչհիմգէ), քիմչհի ապուր (김칫국; քիմչհիգուգ), քիմչհիով տապակած բրինձ (김치볶음밥; քիմչհի բոկկըմբափ):
✿ Ինչ վերաբերում է ալկոհոլին, ապա բոլորովին պարտադիր չէ մինչև վերջ ըմպել բաժակի պարունակությունը: Կորեայում ընդունված է կենացներ ասել: Կենաց ասելիս բաժակներով հարվածում են: Տարիքով փոքրը պետք է լցնի մեծի բաժակը: Մանավանդ հյուսիսայինկորեացիները սիրում են երգել սեղանի շուրջը:
✿ Ինչպես գիտեք կորեացիները շատ են սիրում և օգտագործում ծովամթերք:
Իրականում ձուկ, ութոտնուկ, այլ անողնաշարավորների և ծովային կենդանիների կարելի է գնել հատուկ ծովամթերքային շուկաներում, օրինակ այնպիսիք ինչպիսին Նորյանջինն է: Սակայն միշտ զբաղված կորեացիները հաճախ ժամանակ չեն ունենում այնտեղ գնալ:Այդ պատճառով խոշոր հիպերմարկետներ, ինչպիսին VICmarket’a-ն է, իրենք են այնպես անում, որ ամեն օր թարմ ծովամթերք մատակարարվի, որոնք նրանք եռակի թանկ գնով վաճառում են հաճախորդներին: Սակայն երկու կողմն էլ գոհ են մնում, քանի որ առաջինը լավ գումար է աշխատում, իսկ երկրորդը խնայում է իր համար այդքան թանկ ժամանակը:
✿ 유자차 [յուջաչհա] յուջա թեյը ավանդական կորեական թեյ է: Այն պատրաստվում է유자 [յուջա] յուջայից, որն իրենից ներկայացնում է դառը մանդարինի և լիմոնի հիբրիդ: Յուջայի դառը պտուղները 1:1 հարաբերությամբ շաքարով են անում և կոնսերվացնում: Ստացված օշարակին ավելացնում են տաք, եռացրած ջուր և անուշահամ ըմպելիքը պատրաստ է: Այն հրաշալի տաքացնում է ձմռանը, ինչպես նաև օգնում մրսածության դեպքում:
✿ Կորեացիներն ուտում են ցածր սեղանիկների մոտ՝ իրենց տակ դնելով հատուկ բարձիկներ: Նախքան ճաշն սկսելը յուրաքանչյուրին տրվում է տաք և թաց սրբիչ, որով սրբում են ձեռքերը: Հետո դրվում են ուտեստները, սոուսները և բրնձով ամանները: Ուտում են հատուկ փայտիկներով, որոնք ոչ մի դեպքում չի կարելի խրել բրնձի մեջ և թողնել այնտեղ, դա վատ նշան է համարվում:
✿ Ճաշացանկ հարավկորեական դպրոցներում: Այսպես են կերակրվում ամենասովորական դպրոցականները Հարավային Կորեայի հասարակական դպրոցներում: Սնունդն այնտեղ անվճար է:
~¤>Windie<¤~
Նյութը հեղինակային է: Օգտվելու դեպքում նշե՛ք մեր կայքը: