✿ Ինչպես ուտել կորեական ռեստորաններում՝ ասես տեղացի ✿

7d77a94712a7d78c8e147b3683576b7c

•Նստեք այնտեղ, որտեղ ձեզ հարմար է
Մտեք ռեստորան և նստեք: Կորեական ռեստորանների մեծ մասի մոտ քանի դեռ ռեստորանը մինչև վերջ խցկված չէ այնքան, որ տեղ չլինի՝ ռեստորանի աշխատողը չի մոտենա ձեզ տեղավորելու համար:

• Գրավեք մատուցողի ուշադրությունը
Նստում և սպասում եք, թե երբ կմոտենա մատուցողը?Թե՞ բարձրացնում եք ձեր ձեռքը՝ նրան կանչելու համար?
Այդ դեպքում ձեզ չեն նկատի ինչպես չեն նկատում դասարանի վերջիննստարանին նստած աշակերտին: Առաջին հերթին սեղանի վրա գտեք կոճակը և սեղմեք այն՞ Եթե կոճակ չկա, ապա կանչեք մատուցողին: Նրա ուշադրությունը գրավելու համար պետք է կանչել՝ ՙՙչոգի՛յո՚՚( ներեցեք): Եղեք ինքնավստահ և մի անհանգստացեք, որ դա անքաղաքավարություն է:

Korea,Seoul,Korean Restaurant,Family Eating Korean Barbeque

• Գտեք ձեր սեղանի սպասքը
Կորեայում սպասքը որպես օրենք արդեն սեղանին է: Փնտրեք այն կափարիչով տուփի մեջ: Եթե այն չեք գտնում սեղանին, ապա փնտրեք սեղանի տակ: Հենց գտնեք սպասքը՝ դրեք այն անձեռոցիկի վրա:

• Կիսվեք ձեր ուտելիքով
Եթե ռեստորան եք գնացել ինչ-որ մեկի հետ՝ պատրաստվեք կիսվել ձեր ուտելիքով:Կորեական մշակույթը դրա վրա մեծ շեշտ է դնում: Բայց եթե ձեզ հարմար չէ՝ մարդիկ կհասկանան:Պարզապես խնդրեք լրացուցիչ սպասք (ap jeobshi – ):

20choice600

• Ուտելը վերջացնելուց հետո ջուր խմեք
Եթե ցանկանում եք տեղացու նման լինել, ապա ջուրը խմեք միայն ուտելը վերջացնելուց հետո: Կորեացիները համոզված են, որ չափազանց շատ ջուր խմելը վնասակար է մարսողության համար: Եթե դուք մարդ-ուղտ եք՝ անհանգստանալու կարիք չկա: Ոչ մի վատ բան չկա նրա մեջ, որ շատ եք խմում: Եթե ձեզ ջուր չեն տվել, ապա ինքներդ պետք է լցնեք այն:Լավ փնտրեք և կգտնեք cooler-ը:

0,,17806730_303,00

• Գտեք չեկը և վճարեք նախօրոք
Եթե կանչեք մատուցողին և չեկ խնդրեք, ապա նա ամենայն հավանականությամբ կծիծաղի ձեր վրա:Կորեական ռեստորանների մեծ մասում այն սեղանին է: Դուք հաշիվը պետք է փակեք մուտքի դռան մոտ:

[Այս խորհուրդները վերաբերում են միայն կորեական ռեստորաններին]

~¤>Windie<¤~

Նյութը հեղինակային է: Օգտվելու դեպքում նշե՛ք մեր կայքը:

 

4 Replies to “✿ Ինչպես ուտել կորեական ռեստորաններում՝ ասես տեղացի ✿”

  1. եթե 아저씨 սա նկատի ունենք, ապա մեր լեզվով ասած՝ ձյաձյա, անծանոթ տղամարդկանց դիմելու ձև

  2. Ինձ մոտ անհասանելի մնաց այն Փաստը որ չեկը սեղանին է դրված լինում ,խնդրում եմ կբացատրեք ինչպե՞ս:Ինչպե՞ս են ետ դեպքում վճարում կամ իմանում օրինակ ,թե ինչքան եք կերել 🙂 🙂

  3. կախված է ռեստորանի կամ վայրի տեսակից, հաճախ մուտքի մոտ պատվերն անում են և սեղան զբաղեցնում, նախքան ձեր սեղանին մոտենալն արդեն մոտուցողը չեկը դնում է

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!