Կորեերեն: Պատմական ակնարկ:

korean-1

Կորեերենը աշխարհի ամենահին լեզուներից մեկն է, որը, չնայած Չինաստանի մշակութային մեծ ազդեցության, Ճապոնիայի կողմից շրջափակման և Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո արմատացած ամերիկյան հոսանքների ներգործման, այնուամենայնիվ կարողացավ պահպանել իր ինքնատիպությունը՝ արտացոլելով ազգային բնավորություն, բազմադարյա ավանդույթներ, ամեն մի առանձին կորեացու և ազգի ներաշխարհը:

Լեզվաբանների կարծիքով կորեերենը պատկանում է ուրալաալթայական լեզվաընտանիքին, որի մեջ մտնում են նաև ֆիններենը, հունգարերենը, թուրքերենը, տիբեթերենը, մոնղոլերենը, ուզբեկերենը և այլն: Կարելի է նշել նաև, որ, չնայած ճապոներենի և կորեերենի միջև պատմական կապն ապացուցված չէ, այնուամենայնիվ երկու լեզուներն էլ ունեն բացահայտ նման քերականական կառուցվածք, ինչպես նաև նման հնչող բազմաթիվ բառեր:

Գրավոր կորեերենի այբուբենը՝ “Հանգըլ”-ը (한글) հայտնագործվել է 1443թ.-ին մի խումբ հանրահայտ կորեացի գիտնականների կողմից՝ Չոսոն դինաստիայի 4-րդ արքա Սեջոն Մեծի (세종 대왕) գլխավորությամբ, որի օրոք ծաղկում էր ապրում թե՛ մշակույթը, թե՛ տնտեսությունը, և թե՛ գիտությունը, մասնավորապես ուշադրության կենտրոնում էր կրթությունը:

Մինչ այդ Կորեայում օգտագործվում էր “Հանմուն” կոչվող գրելաձևը, որն իրենից ներկացնում էր կորեերեն հնչյուններին հարմարեցված չինական հիերոգլիֆներ: Բարդության և, հետևաբար, կրթության թանկության պատճառով, այն հասանելի էր միայն վերին խավի ներկայացուցիչներին, նաև չուներ արտասանության կանոնավոր համակարգ՝ ինչի պատճառով առաջանում էին ընկալման բարդություններ (մեկնաբանությունները միանշանակ չէին ստացվում):

Միջին խավի մարդիկ օգտվում էին ավելի պարզ “Իդու” (“Պաշտոնեական գրություն”) կոչվող համակարգից, որն իրենից ներկայացնում էր չինական հիերոգլիֆների ընտրված  սահմանափակ բազմություն: Սակայն սա էլ չէր ընդգրկում կորեերենն ամբողջությամբ և կրկին շատ բարդ էր հասարակ  մարդու համար:Սեջոն Մեծ

Այս բոլոր անհարմարություններից ելնելով, նաև, ցանկանալով հասարակ մարդկանց խոսքը լսելի դարձնել՝ Սեջոն Մեծը ձեռնարկեց լեզվին համապատասխան միասնական գրելաձևի մշակման մեծ առաքելությունը: Արդյունքում՝ ծնվեց “Հունմին չոնըմ” (훈민정음 “Ճիշտ հնչյուններ ժողովրդի ուսուցման համար”) համակարգը, որը հետագայում, որոշ փոփոխություններից հետո, վերանվանվեց “Հանգըլ” (한글 “Մեծ Գրություն”):

“Հանգըլ”-ի “ծննդյան օրը” պաշտոնապես նշվում է 1446 թվականի հոկտեմբերի  9-ը (Սեջոն Մեծ արքայի կառավարման 28-րդ տարեդարձը):

Պատմական ակնարկն ավարտենք փաստով, որ կորեերենը ամենագիտական լեզուներից, քանի որ ունի գիտական հիմքով մշակված այբուբեն և խիստ կանոնակարգված քերականություն: Եվ իսկապես, առաջին հայացքից կարող է թվալ, թե այն շաաա՜տ բարդ է, բայց հավատացեք, մի քիչ համառություն և շատ-շատ գործնական աշխատանք ու ձեզ մոտ կստացվի “մտածել կորեերեն”: Շատ կարևոր է սկզբնական շրջանում հնարավորինս մոռանալ հայերենը և հայոց լեզվի քերականությունը (երբ կորեերեն եք սովորում, իհարկե): Քանի դեռ դուք չեք մտածում կորեացիների պես, կորեերենը այդպես էլ “չինարեն” կմնա ձեզ համար, չեք կարողանա հաղթահարել: Հետո արդեն, կտեսնեք, թե ինչքան նմանություններ կան հայերեն և կորեերեն քերականությունների միջև ^^ Ու հայերենով շատ ավելի հեշտ է հասկանալ կորեերենը, քան թե ռուսերենով կամ էլ անգլերենով:

korean-2Այսպիսով, ժամանակակից Հանգըլը բաղկացած է 40 տառից. 24-ը՝ հիմնական, 16՝ բաղադրիչ, որոնցից 19-ը՝ բաղաձայն և 21՝ ձայնավոր: Կորեերենի այբուբենում տառերը գրվում են որոշակի կարգով՝ բաղաձայները և ձայնավորներն առանձին, միմյանց չխառնելով: Նման կարգով էլ կգտնեք բառերը բառարաններում: Թերևս ավելացնեմ, որ կորեերենի հիմնական բարդություններից մեկը տառերի արտասանության փոփոխությունն է՝ կախված բառում (վանկում) դրանց դիրքից: Գոյություն ունեն կանոններ, որոնց մենք իհարկե կծանոթանանք: Հանգըլի առանձնահատկություններից է նաև այն, որ մեծատառ և փոքրատառ հասկացություններ չկան: Տառերը գրվում են միակերպ: Ու գլխավոր առանձնահատկությունն էլ հենց այն է, որ դրանք տառե՜ր են… ոչ թե հիերոգլիֆներ…

Եվ այսպես պատրա՞ստ եք սովորելու այս հիրավի չքնաղ լեզուն: Որոշե՛ք ու չընկրկե՛ք, քանի գնաց, ավելի է հեշտանալու: Այժմ հասանելի են միայն ներածական թվով 10 դասերը՝ ստուգարքի հետ միասին, որոնք կարող եք գտնել այստեղ :

Իսկ եթե ցանկանում եք խորանալ և, ինչու ոչ, հանձնել TOPIK, ապա վճարովի դասերի պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:

Ամեն դեպքում… Բարի գալուստ կորեերենի առաջին դասին^^ Զինվեք տետրով և գունավոր գրիչներով:  : Ֆայթի՛նգ:

Հարցերը և առաջարկները կարող եք թողնել մեկնաբանություններում, սակայն նախընտրելի է ուղարկել մեր ֆեյսբուքյան էջին, կփորձենք հնարավորինս օգտակար լինել Ձեզ:

Նյութը հեղինակային է:  Օգտվելու դեպքում նշե՛ք մեր կայքը:

766 Replies to “Կորեերեն: Պատմական ակնարկ:”

  1. Ձեզ էլ շնորհակալություն մեզ կարդալու համար

  2. Dzer tvac linkov mtnum em vor aybuben@ sovorem talisa(You do not have permission to preview drafts.)inch karox em anel?

  3. Սկիզբը խոստումնալից էր, Շնորհակալություն

  4. es es sayti masin gitei,bayc vaxuc korcrelei vor norei sksel sovorel koreeren@ 😀 , hima avel i lav,bolor dasern eli kartagrem kverhishem sax 😀 hima enqan e m araj nkel daseri me jj vor porcum em naxadasutyunnneri kazmel u kardals varjecnel,bayc i tarberutyun es sayti es ruserenov u anglernov em sovorel :D, ankexc asac kess gnac minchev sovoreci,et lezuneric el inch chgiteit lracreci 😀

  5. Շնորհակալ եմ կարծիքի համար: Հասկանում եմ, մենք բոլորս էդ ամենի միջով անցել ենք ^^

  6. Ես՝ ոչ, բայց պարապող ունենք, գրեք մեր ֆեյսբուքյան էջին:

  7. Այսօր լրիվ պատահական գտա Ձեր էջը: Իրոք խոստումնալից սկիզբ էր ինձ համար: Շնորհակալ եմ Ձեր աշխատանքի համառ ^^

  8. Այսօր մի կերպ ծուլությունս դոռամաների հետ մի կողմ թողեցի ու որոշեցի սկսեմ: Մինչ Միյոն ռւսերենով էի պարապում բայց արդյունք չեր տալիս, հուսով եմ որ կստացվի) շնորհակալություն ձեզ, որ էսպիսի հնարավորություն եք տալիս իմ նման թամբալին: Հուսեվ եմ կստացվի: Ֆայտին՜՜՜՜՜

  9. Hiya, I am really glad I have found this info. Today bloggers publish only about gossips and web and this is actually annoying. A good blog with exciting content, this is what I need. Thanks for keeping this web site, I will be visiting it. Do you do newsletters? Can’t find it.

  10. I will immediately grab your rss feed as I can not find your e-mail subscription link or newsletter service. Do you have any? Please let me know so that I could subscribe. Thanks.

  11. obviously like your web site however you need to test the spelling on quite a few of your posts. Many of them are rife with spelling problems and I to find it very bothersome to tell the truth nevertheless I?¦ll certainly come back again.

  12. Hey there, You’ve performed a great job. I’ll definitely digg it and for my part recommend to my friends. I am sure they will be benefited from this web site.

  13. naturally like your web-site however you have to take a look at the spelling on quite a few of your posts. A number of them are rife with spelling problems and I to find it very troublesome to tell the reality however I’ll definitely come again again.

  14. Hey, you used to write excellent, but the last few posts have been kinda boring… I miss your tremendous writings. Past several posts are just a little bit out of track! come on!

  15. You could definitely see your skills in the work you write. The arena hopes for more passionate writers such as you who are not afraid to say how they believe. At all times follow your heart. “Everyone has his day and some days last longer than others.” by Sir Winston Leonard Spenser Churchill.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!