Կորեական դիցաբանություն – մաս 3

116225925.EIWMdN3s.NorthKoreaAug09312● Վան Գոն – ուշ կորեական դիցաբանության մեջ հերոս:

Վան Գոնի կերպարի հիմքում իրական պատմական անձ է: Վան Գոնն անվանի ռազմական առաջնորդ էր (877-943), ծագումով հզոր ֆեոդալական ընտանիքից: 918 թ. նա գահընկեց է անում Քունյօին և դառնում թագավոր, վերցնելով Թհէջո անունը և հռչակելով նոր՝ Քորյո դինաստիայի սկիզբը: Դինաստիայի անվան մեջ ընդգծվում էր հին Քոգուրյոյի շարունակությունը:
Վան Գոնի տոհմ, որը հայտնի է “Քորյոյի պատմությունը” (15-րդ դար)-ից և այլ աղբյուրներից, իրենից ներկայացնում է պետության կամ նոր դինաստիայի հիմնադիրների մասին ուշ լեգենդների տիպիկ օրինակ: Աղբյուրներում ասվում է, որ Վան Գոնի տոհմի հիմնադիրը՝ Հոգյոնը, ամուսնացել էր Փհյոննասան սարի(ներկայումս Քուրյոնսան սարը, “Իննը վիշապների սար”ը Հվանհէ-Պուկտո վարչաշրջանում) աստվածուհու հետ, իսկ նրա ծոռան ծուռը մայրական գծով, Չաքչէգոնը, դարձել էր Վիշապների արքայի փեսան: Ընդ որում, Վան Գոնի ծնվելու մասին նախօրոք կանխագուշակել էր հայտնի գեոմանտ Թոսոնը:

Վան Գոնի և նրա նախնիների մասին լեգենդները փոխառված են  “Սամգուկ Յուսա”-յի գրություններից: Օրինակ լեգենդն այն մասին, որ Չաքչէգոնը, ճանապարհվելով դեպի արևմուտք, ընկել էր վիշապների արքայի ստորջրյա պալատ և նրա խնդրանքով սպանել  ծեր աղվեսին: Վան Գոնի նախնիների մասին բոլոր լեգենդներում անպայման մագերի , գուշակների, սուրբ կենդանիների և ատրիբուտների օգնությամբ հրաշք է կատարվում(օրինակ՝ խոզը և ուռենու ձեռնափայտը, որը նվիրել էր Չաքչէգոնին վիշապների արքան) :

Վան Գոնի նախնիների մասին լեգենդներում  առկա են տեղական լեգենդների հետքեր, որոնք տարածված էին Քորյոյի նախկին մայրաքաղաքի՝ Քեսոնի շրջանում, օրինակ՝ Քուրյոնսան սարի մասին(“Իննը վիշապների”), Չոնփհոյի (“Փողային ճահճի”), Մեծ ջրափոսի, որի միջոցով վիշապների արքայի դուստրը շփվում էր Չաքչէգոնի հետ:

● Փուլգասարի (“երկաթ խժռող”) – ուշ կորեական դիցաբանության մեջ կենդանի, որն ուներ արջի մարմին, փղի կնճիթ, ցլի աչքեր, կովի պոչ, վագրի թաթեր: Համարվում էր, որ նա սնվում էր երկաթով և կարողանում էր ցրել մարդկանց հալյուցինացիաներն ու մղձավանջները: Փուլգասարիի կերպարը հայտնի էր դեռ Քորյոյի ժամանակաշրջանում (10-14-րդ դար):

7l4SNKM6ih4

● Ուննյո (웅녀, 熊女) – կին-արջ, ով միշտ աղոթում էր Հվանունին՝ Սինդասու (신단수, 神檀樹)  սուրբ ծառի տակ, իր համար  ամուսին խնդրելով: Հվանունը, լսելով կնոջ աղոթքները, նրան կնության առավ в, որից հետո նա տղա ունեցավ, որին կոչեցին Թանգուն Վան:

● Սոդոն (բատատ-տղա)- հերոս: Ը ստ “Սամգուկ Յուսայի”, նրա մայրը այրի էր, ով կապի մեջ մտնելով Հարավային ջրհորի վիշապի հետ նրանից որդի ունեցավ: Մանուկ ժամանակ Սոդոնն ապրում էր աղքատության մեջ, հողը փորելով բատատ էր հանում և վաճառում: Սակայն մի անգամ նա լսեց, որ Սիլլայի արքա Չինփհյոնի երրորդ դուստրը՝ Սոհվան, աննկարագրելի գեղեցկուհի է: Սոդոնը սիրահարվեց արքայադստերը: Նա մանկական երգ էր օգտագործում, որով արատավորում էր արքայադստերը, որպեսզի վերջինիս դուրս անեին պալատից: Դրանից հետո Սոդոնն ամուսնացավ Սոհվայի հետ և հարստացավ: Մանուկ ժամանակ նա ոսկի էր տեսնում այնտեղ, որտեղ բատատ էր փորում: Այժմ ոգիների օգնույթամբ Սոդոնն այդ հարստությունը տարավ պալատ՝  Սոհվայի ծնողներին:

● Սոնդոլսին – ուշ կորեական դիցաբանության մեջ քամու ոգիներից մեկը (փհունսին)

Ըստ լեգենդի ՝ լաստավար Սոնդոլը  անարդարացիորեն մահապատժի էր ենթարկվել Քորյոյի ղեկավարներից մեկի կողմից: Բանն այն է, որ Սոնդոլը Քանհվանդո կղզի ճանապարհորդության մեկնող ղեկավարին զգուշացրել էր գալիք փոթորկի մասին: Ղեկավարը չէր հավատացել և զայրույթից հրամայել էր մահապատժի ենթարկել նրան: Սոնդոլի հոգին դարձավ քամու ոգի, և գալիք փոթորիկը ոչ միայն տեղի ունեցավ, այլև բազմակի ուժեղացավ:

 

~¤>Windie<¤~

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!