Կորեական դիցաբանություն – մաս 2

TNGwiki-tamquocchi-quanvu-00004● Քվանջէ (չին. Գուան-դի (“կայսր Գուան”), Քվանսոնջէգուն («սուրբ կայսր ռազմական առաջնորդ Գուան»), Քվան-սշի (“պարոն Գուան”)) – ուշ կորեական դաոսական դիցաբանության մեջ պատերազմի ոգին:

III դարից Կորեայում սկսեց պաշտվել որպես պատերազմի ոգի Հան դինաստիայի ղեկավարման վերջին տարիների չինացի իրական գործիչ Գուան-դին, ով մեծ առաջնորդ էր, առանձնանում էր իմաստնությամբ, քաջությամբ և առաքինությամբ:

Համարվում էր, որ նա նստած էր անդրաշխարհի թագավորության գահին: Կորայի տարբեր վայրերում Քվանջէի պատվին կառուցվում էին սրբավայրեր: Նրա պատկերներն առկա էին նույնիսկ բուդդիստական տաճարներում: Նրա անունն էին աղաղակում շամանները (մուդան):

Երբ 1592թ. ճապոնական զորքերը ներխուժեցին Կորեա և մտան մայրաքաղաք, կորեացիները համարում են, որ Քվանջէի ոգին սկսեց սավառնել օդում, թշնամու վրա վախ տարածելով:

● Յօրէ (չին. Ժուլայ) – կորեական բուդդիստական դիցաբանության մեջ  – Բուդդայի էպիտետը:

Յօրէն համարվում է Բուդդա Շաքյամունիի ամենատարածված էպիտետներից մեկը : Թարգմանաբար նշանակում է  “Նա, ով այդպես հասել է”: Այսինքն՝  “նա, ով եկել է մարդկանց աշխարհ նույն ճանապարհով, ինչպես նախորդող բուդդաները “: Համարվում է, որ էպիտետի առաջացումը տանում  էեպի հնդկական Տատհագատա:

● Ինվան  (չին . Ժէնվան – “մարդասեր արքա”) – կորեական դիցաբանության մեջ  բարի բուդդիստական աստվածներ՝ դվարապալա, դարպասների պահապաններ: Ի սկզբանե Ինվանը թագավորության ղեկավարների համար ընդհանուր անվանում էր, որտեղ ուսուցանում էր բուդդա Շաքյամունին: Ինվանի քանդակները սովորաբար Ինդրայի ու Բրահմայի կերպարով են, և տեղադրվում էին մեծ բուդդիստական տաճարների դարպասների մոտ (օրինակ՝ Սիլլայի Սոկկուրամ քարանձավային տաճարում, 8-րդ դար)՝ չար ուժերը քշելու և բուդդիստական հավատքը պաշտպանելու համար:

RT2lx32oXnU

● Քանչհորի – կորեական դիցաբանության մեջ չար վիշապ

Ըստ լեգենդի, Քանչհորին չար վիշապ էր, որի հայտնվելն իր հետ բերում էր երաշտ, որը վերացնում էր ողջ բուսականությունը:Կար մի ժողովրդական ասացվածք՝

Ուր էլ գնա Քանչհորին,  Այնտեղ կուշտ աշունը վերածվում է սովի գարնան:

● Օքհվան սանջէ (նեֆրիտե տիրակալ) –  կորեական շամանական դիցաբանության մեջ բարձրագույն աստվածություն: Օքհվան սանջէի կերպարը ծագել է չինական դաոսական աստվածությունից՝ Յույ-դիից:

150px-Taoist_Triad

Օքհվան սանջէ՝ն հանդես էր գալիս 3  էությամբ : Թհէչհոն – “Մեծ մաքրություն”, Սանչհոն – “Բարձրագույն մաքրություն” և  Օքչհոն – “Նեֆրիտե մաքրություն”: Ժողովրդական պաշտամունքում այն հաճախ խառնվում է Հանընիմի հետ:

● Օբան սինջան (փանվիսին) – կորեական դիցաբանության մեջ պահապան-ոգիներ:

Այս ոգիները համարվում էին աշխարհի հինգ կողմերի պահապանները: Կանաչ բարձրագույն ոգի (Չհոնջէ) գտնվում էր արևելքում, կարմիր (Չոքչհէ) – հարավում, սպիտակ (Փէքչհէ) – արևմուտքում, սև (Հըքչհէ) – հյուսիսում, դեղին  (Հվանջէ) – կենտրոնում:

uVvVMu3lIBg

Օբան սինջանն իրենց արտացոլումն են գտել միջնադարյան Կորեայի մարտական վահանակների վրա , որոնք տարբերվում էին գույներով ու ուղղություններով:  Հինգ ուղղությունների նշանները դրվում էին կառուցվող շինության համար հողակտորի վրա, և մուտքի դարպասների մոտ չար ոգիներին քշելու համար (Մամա սոննիմ): Ժողովրդական չանգուջէ ծիսակարգի ավարտին  առաջին լուսնի 15-րդ օրը մուտքի մոտ դրվում էին օբան սինջանի  քարե կամ փայտյա քանդակներ, որոնք չանսըն սյուներն էին հիշեցնում:

Համարվում է, որ օբան սինջանները սերում  են հնդկական մահարաջներից:

~¤>Windie<¤~

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!