Կորեական դիցաբանությունը խիստ փոխկապակցված է չինական, ճապոնական, հնդկական, բուդդիստական դիցաբանության հետ:
Ալոհան (հան) (չինարեն տրանսկրիպցիան սանսկրիտերենի արհատ, արհան, կորեերեն՝ արահան, նահան, ճապոներեն՝ րաքան, արաքան) – չինական, կորեական, բուդդիստական և ճապոնական դիցաբանության մեջ մարդ է, ով հասել է բարձրագույն հոգևոր զարգացածության աստիճանի: Ալոհանը բարձրագույն աստիճանն էր բուդդայի վերածվելու ճանապարհին:
Սովորաբար ալոհանները լինում էին խմբերով: 16 հոգուց բաղկացած ալոհանների խումբն առաջին անգամ թվարկվել է Սյուանձյանի “Ճանապարհորդություն դեպի Արևմուտք Հզոր Տանի ժամանակաշրջանում” աշխատության մեջ (7-րդ դար): Դրա մեջ մտնում էին բուդդիզմի 16 հնդկական դիցաբանական և լեգենդար գործիչներ: Նրանց մեջ էր ավագ որդին՝ Շաքյամունին և նրա առաջին աշակերտներից մեկը Րահուլան, Ասիտան, ճգնավոր, որն ապրում էր Գրիդհրակուտա լեռան վրա և դարձել էր Բուդդայի հետևորդը՝ նրա ուսմունքին ծանոթանալուց հետո և այլոք: 16 ալոհաններից բաղկացած խումբը պահպանվել է նաև կորեական ու ճապոնական դիցաբանության մեջ:
Չինաստանում ավելի հայտնի էր 18 ալոհաններից բաղկացած խումբը: Ալոհանների այս խմբի նկարագրության և պատկերման առաջին օրինակների ստեղծումը վերագրվում է բանաստեղծ-ճգնավոր Գուանսյուին (9-10-րդ դար):ԱԱյս խմբում 16 հնդկական գործիչները համալրվել են չինական բուդդիզմի գործիչներով:
Հետագա խառնված դաոսա-բուդդիստական պաշտամունքներում հնդկական ծագմամբ ալոշանները ավելի ու ավելի էին փոխարինվում կերպարներով, որոնց նախատիպերն էին չինական բուդդիզմի գործիչները, օրինակ՝ 8-րդ դարի բանաստեղծ-ճգնավորներ Հանշանը, Ֆէնգանը, Շիդէն, Չինաստանում “Մաքուր հող”-ի հիմնադիրներից մեկը՝ Հույյուանը, մեծն բուդդիստ բանաստեղծ, “Բուդդայի կյանքը” աշխատության հեղինակ Աշվագհոշան և այլոք:
Գոյություն ունեին և այլ, ալոհանների ավելի բազմամարդ խմբեր, ընդհուպ մինչև 300-500 հոգուց բաղկացած, որոնց քանդակներն ու պատկերները հաճախ են զարդարում չինական-բուդդիստական և խառը բուդդիստա-դաոսական տաճարների պատերի մեծ մասը:
Ալոհանների պատկերները բազմազան են՝ ավանդական ոչ էմոցիոնալ կամ ժպտացող բուդդիստական սրբեր, հատուկ ընդգծված դաոսական տիպի բնութագրական ճգնավորներ, մարդիկ քաղաքական գործիչների, նույնիսկ կայսերական հագուստներով: Բազմազան են նաև նրանց դիրքերը՝ ընկղմված մտքերի մեջ, տխրությամբ նայող աշխարհի անկատարությանը, ուսուցիչներ, որոնք դիմում են իրենց խոսքով մարդկանց և այլն: Նույնքան բազմազան են նրանց ատրիբուտները՝ ձեռնափայտեր, գավազաններ,լոտոսի ծաղիկներ, գինի մատուցելու համար նախատեսված թասեր, թրերև այլն:
Ալոհանները դարձել են չինական, կորեական և ճապոնական արվեստի սիրելի հերոսներից մեկը: Նրանք դաոսական ճգնավորներին հավասար հաճախ են հանդիպում գուշակների, չար ուժերի և անարդարության դեմ պայքարող անձանց դերում ժողովրդական գրականության մեջ:
~¤>Windie<¤~