Տոկուք (떡국)

dsfsdՏոկուք (떡국) – սա ապուր է, որը խորհրդանշում է երկարակեցությունն ու հարստությունը, և այն ընդունված է ուտել Սոլլալին՝ լուսնային Նոր տարուն: Եկեք սովորենք այն պատրաստել  

100գ տավարի փափուկ միս.
1/2 թ.գ. մանրացված սխտոր
1/2 թ.գ. քունջութի ձեթ
աղ, պղպեղ ըստ ճաշակի
1հ ձու
1 փոքրիկ կապ սոխ-պորեա
Ծովային ջրիմուռներ
400-500ջ բարակ կտրտված բրնձե խմորից պատրաստված բլիթներ
(եթե դրանք պինդ են, լավ կլինի սառը ջրում 10-20 րոպե թրջել.)

Պատրաստումը՝
1. Եռացող ջրով կաթսայի մեջ լցրեք տավարի միսը, և եփեք այնքան, որպեսզի հեշտությամբ կտրտվի: Չմոռանաք քափը քաշել, այդ դեպքում ձեր արգանակը թափանցիկ ու համեղ կլինի:

2. Այնուհետև կաթսայի մեջ լցրեք բրնձի բլիթները և 5-8 րոպե մարմանդ կրակի վրա խաշեք:

3. Երբ բլիթները պատրաստ լինեն, ավելացրեք աղը, սխտորը, քունջութի ձեթը, կանաչ սոխը և հարած ձուն, հետո ամբողջը մի լավ խառնեք:

4. Այնուհետև ապուրը լցրեք ամանների մեջ, ավելացրեք մանր կտրտած ծովային ջրիմուռներն ու մի քիչ էլ սև պղպեղ ըստ ճաշակի:12697502_907492072683415_6889157072348224530_o

Իսկ թե ինչպես պատրաստել բրնձե բլիթները, կիմանանք հենց հիմա՝

1,13 կգ տոկի համար անհրաժեշտ է՝

3 բաժակ բրնձի ալյուր (կպչուն բրնձից), 1 թ.գ. աղ, 1.5 բաժակ սառը ջուր և 1 թ.գ. քունջութի ձեթ:

Պատրաստման եղանակը՝
1. Աղն ու ալյուրը խառնել , աստիճանաբար ավելացնել ջուրը ու խառնել, մինչև որ փափուկ խմոր ստացվի:Հետո այդ խառնուրդը 20 րոպե շոգեխաշել:

2. 20 րոպե անց խառնուրդն այնքան հունցել մինչև համասեռ զանգված ստացվի: Առանձին տարայի մեջ խառնել ջուր և քունջութի ձեթը:

3. Այնուհետև ձեռքերը թրջել ձեթաջրի մեջ ու խառնուրդից նրբերշիկանման կտորներ պատրաստել:
4. Դրանից կարելի է միանգամից տոկուկ պատրաստել՝ մի փոքր սառեցնելով, որպեսզի հեշտությամբ բարակ շերտերով կտրատվի, կամ էլ թողնել մինչև հաջորդ օրը, որպեսզի մի փոքր չորանա:

[Աղբյուրը – KBS World]

~¤>Windie<¤~

Նյութից օգտվելու դեպքում նշե՛ք մեր կայքը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!