Քիսէն և Գեյշա – որո՞նք են տարբերությունները

hwang43

Քիսէնը զվարճանքի ժանրի արտիստ է Կորեայում, իսկ գեյշան զվարճանքի ժանրի արտիստ Ճապոնիայում:

Նշանակությունը՝
Քիսէն (քինյո) – բառի առաջին վանկը նշանակում է ՙՙմարմնավաճառ՚՚, երկրորդը՝ ՙՙկյանք՚՚:
Գեյշա – առաջին վանկը՝ ՙՙարվեստ՚՚, երկրորդը՝ ՙՙմարդ՚՚:

Առաջին հիշատակումները՝

Քիսէնը 11-րդ դարի սկզբում:Այդ ժամանակ նրանք հիմնականում զբաղվում էին երաժշտությամբ, բժշկությամբ, հագուստի կար ու ձևով: Քիսէնի դերը սկսեցին կատարել պալատական զվարճացնող կանայք:
Գեյշաները առաջացել են 7-րդ դարի սկզբում, և որպես գեյշաներ առաջինը եղել են տղամարդիկ՝ կաբուկի թատրոնի դերասաններն ու երաժիշտները, և միայն հետո այդ մասնագիտության ներկայացուցիչներ դարձան կանայք:

70cc4e062633a95e5b1b4dfd838353cdՍոցիալական դիրքը՝

Քորյոյի և Չոսոնի ժամանակ քիսէններին վերագրվում էր չհոնմին ստատուսը, որն ամենացածր ռանգն էր այն ժամանակվա հասարակության մեջ: Սոցիալական դիրքը ժառանգական էր, այդ պատճառով քիսէնի դուստրը նույնպես քիսէն էր դառնում: Քիսէն դառնում էին նաև ստրկության վաճառված աղջիկները:

Գեյշաները բավականին բարձր սոցիալական դիրք ունեին կանանց մեջ: Գեյշա դառնում էին ոչ միայն աղքատ ընտանիքների դստրերը, որոնք վաճառվել էին օքիյաներին (գեյշայական տները), այլև ազնվական ընտանիքների աղջիկները: Եվ որքան տաղանդավոր ու շնորհքով էր գեյշան, այնքան բարձր էր նրա սոցիալական դիրքը:

Ուսուցումը՝

Քիսենները սովորում էին ակադեմիաներում, որոնք կոչվում էին քյոբաններ,: Այնտեղ նրանք սովորում էին թանգակ և սոնգակ ոճի երաժշտություն, ավանդական երգարվեստ: Պարերն ու երգեցողությունը ավելի էին շեշտվում: Սովորում էին նաև պոեզիա, գրականություն և աշխարհիկ խոսքի արվեստ:

Գեյշաները ուսում ստանում էին օքիյաներում, որտեղ սովորում էին արվեստի տարբեր տեսակներ՝ երաժշտական գործիքների վրա նվագել, երգի ավանդական ոճեր, ավանդական պարեր, թեյի արարողության արվեստ, իկէբանա՝ ծաղկարվեստ, պոեզիա, կալիգրաֆիա, գեղարվեստ: Սկզբում աղջիկները պարզապես ծառայում էին գեյշաներին և նրանց օրինակի վրա սովորում : Յուրաքանչյուր գեյշա ուներ ուսուցչուհի գեյշա՝ այսպես կոչված ՙՙավագ քույրՙՙ, և որքան նա հայտնի լինի, այնքան լավ սկսնակ գեյշայի համար:

tumblr_nflmipciag1rte638o1_1280Ինտիմ կյանքը՝

Քիսէնը կարող էր գիշերն անց կացնել իրեն դուր եկած, կամ լավ վճարող տղամարդու հետ՝ սովորական մարմնավաճառներից տարբերվելով նրանով, որ ունեին “մի վագոն” տաղանդներ, և իրավունք ունեին ընտրելու, թե ում հետ քնեն, իսկ ում հետ սիրախաղ անեն:

Գեյշան կարող էր ունենալ մեկ, կամ մի քանի սիրեկաններ, նրանցից գումար և նվերներ ստանալ, բայց նա իրավունք չուներ իր գործունեությունը մարմնավաճառության վերածելու,՝ դա արգելված էր օրենքով և ենթակա էր պատժի: Որպես օրենք գեյշան ունենում էր մի հովանավոր, իսկ մարմնավաճառությամբ զբաղվում էին այլ կանայք՝ օյրանները:

Կարիերան՝

Քիսէնների ուսուցումը սովորաբար սկսվում էր 8 տարեկանից: Քիսէնների կարիերան սովորաբար շատ կարճ էր՝ 16-17 տարեկանում հասնում էր գագաթնակետին և ավարտվում 30-ին մոտ: Լավագույն քիսէնները դառնում էին հարուստ արիստոկրատների սիրուհիները, սակայն շատ քիչ տղամարդիկ կարող էին նման համարձակ քայլ անել, այդ պատճառով քիսէնների մեծ մասը մեծ տարիքում դառնում էին դերձակներ, կամ ազնվականների ծառաներ:69w77102_3 Ուշ Չոսոնի ժամանակ քիսէնների համար մշակված էր 3-ռանգային համակարգ՝ բարձր ռանգ – “հէնսու” , պարում էին, երգում և զվարճացնում ազնվականներին, միջին դասը՝ – “իսու”, այդ ամենի հետ միասին մատուցում էին նաև սեռական ծառայություններ, (արգելված էին ինտիմ կապերը պետական ծառայողների հետ), ամենացածր ռանգը՝ – “սամսու” արգելված էր երգել և պարել “հէնսուների” նման: Զվարճացնում ու մատուցում էին սեռական ծառայություններ:

Գեյշա դառնալու համար աղջիկը անցնում էր մի քանի փուլերով , որոնք որոշում էին նրա սոց. դիրքը՝
Սիկոմի – կատարում է տնային գործերը, օգնում ավագ գեյշաներին հագնվել,հաճախում է դասերի, ինչպես մինարայի գեյշաները ՝ այցելում է բանկետների,բայց միայն որպես դիտորդ՝ ավագ գեյշաներից սովորելու համար:Այդպիսի ապագա գեյշաներին կոչում են մայկո: Վերջինիս նոր անուն են տալիս և ավագ քույրը սկսում է նրան ներկայացնել ՙՙայցելուներին՚՚: Մայկոն ՙՙՄիձուագէ՚՚ արարողությունից (կուսությունը կորցնելուց)հետո դառնում է հասուն գեյշա:

Խելացի գեյշաները կուսությունը վաճառում են իրենց ապագա հովանավորին, և ՙՙէրի-Կաէ՚՚ արարողությունից (սպիտակ և ոսկեգույն թելերով ասեղնագործված օձիքը փոխարինելով մաքուր սպիտակի) հետո նրանք դառնում են լիարժեք գեյշա:

autumn_sunset_geisha_by_kurostar-d4bgdtp

Սանրվածքը փոխում են ավելի հասուն սանրվածքի՝ խորհրդանշելով աղջկա վերածումը հասուն կնոջ: Ամեն փուլ ունի իր սանրվածքը: Լիարժեք գեյշա դառնալուց հետո աղջիկը փնտրում է ՙՙդաննայի՚՚ (հովանավոր), ով հոգում է գեյշայի բազմաթիվ կարիքները, ինչպես նաև նպաստում է նրա հայտնի դառնալուն: Հաճախ եղել են դեպքեր, երբ գեյշան ամուսնացել է իր հովանավորի, կամ հաճախորդներից մեկի հետ և երեխաներ ունեցել: Գեյշան ամուսնանալուց հետո պետք է լքի օքիյան:

20-րդ դարում քիսէնների մեծ մասը պատերազմի և հետևաբար գումարի պակասի պատճառով իջել են հասարակ մարմնավաճառի մակարդակի: Ներկայումս էլ Կորեայում կան քիսէնների տներ, սակայն դրանք ամբողջովին տարբերվում են այն ժամանակվա քիսէններից՝ լինելով սովորական մարմնավաճառներ:

Ներկայումս գեյշաները (ի դեպ՝ ՙՙմիձուագէ՚՚ արարողությունն այլևս չեն անում) շարունակում են ապրել օքեյաներում, սակայն այժմ նրանք ավելի անկախ են դարձել: Ավանդական նորմերը ամենաշատը պահպանվել են Կիոտոյում: Երկրում կան ոչ ավել , քան 1000 գեյշաներ, իսկ մնացածը միշուրաներ են:

 

~¤>Windie<¤~

One Reply to “Քիսէն և Գեյշա – որո՞նք են տարբերությունները”

  1. Շատ լավ աշխատանք եք անում: Ապրեք շատ լավն եք ✌

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!