Կորեական գեղեցկության գաղտնիքներ

Կորեան ետ չի մնում Ֆրանսիայից և Ճապոնիայից՝ առաջարկելով իր գեղեցկության մեթոդներն ու տեխնոլոգիաները:
Կորեայում մեծ ուշադրություն է հատկցվում մաշկին:Դրան նույնիսկ հատկացվել է բժշկական գիտական աշխատանք՝ Dongui Bogam, 1600թ: Ժամանակակից կանայք կարող են երախտապարտ լինել Կորեային այնպիսի նորամուծությունների համար ինչպիսին օրինակ BB քսուքն է, դեղագործական ուղեցույցով քսուքների փաթեթը, կամ արհեստական թարթիչները, առանց որոնց կանանց մեծ մասը չի պատկերացնում իր լիարժեք մեյք-ափը: Ինչի համար արժե շնորհակալություն հայտնել կորեուհիներին`

► 424 համակարգ

Այս թվերը թարմ և փայլուն մաշկի բանալին են: Իրականում սա կնոջ համար ամենակարևոր ընթացակարգի կոդավորումն է – առովոտյան և երեկոյան լվացումները: Կորեուհիներն ի ծնե իրենց մեջ ներդնում են այդ 424 լվացման համակարգը:


✦ Համակարգն իր մեջ ներառում է 3 քայլ

1) Դեմքի մաքրում: Յուղեր (կոկոս, նուշ, կամ ցանկացած մաքրող  միջոց): Կորեուհիները մաքրում են մաշկը ուղիղ 4 րոպե
2) Հաջորդ 2 րոպեն – լվացող փրփրային միջոց
3) Վերջին 4 րոպեն – դեմքի լվացում փրփուրից: Սկզբում տաք, հետո սառը, որպեսզի ծակոտիները բաց չմնան:
Եթե կորեուհիներն օգտագործում են լրացուցիչ տոնիկներ, ապա դա անում են ոչ մեզ նման: Նրանք նախընտրում են մատների ծայրերով թեթևակի սեղմել դեմքը տոնիկն օգտագործելու ժամանակ, որպեզի այն ավելի լավ յուրացվի:
Ամեն ինչ ավարտվում է խոնավեցմամբ: Խոնավեցնող միջոցը դեմքին տարածելուց առաջ կորեուհիներն այն իրենց ձեռքի մեջ մի լավ տաքացնում են և հետո այն մատների ծայրերով տարածում դեմքին վերևից ներքև և դեմքի կենտրոնից դեպի դուրս:

►Կանաչ թեյ

Դա բնության հրաշք է: Դժվար է թվարկել նրա բոլոր օգտակար հատկությունները:Դրանք շատ են: Անտիօքսիդանտները ծերացման դեմ պայքարի ամենագլխավոր միջոցն են: Իսկ դրանք կանաչ թեյի մեջ բավականին շատ են:

Կորեացիները կանգ չեն առնում նվաճածի վրա: Նրանք վերջերս հայտնաբերեցին կանաչ թեյի ևս մեկ հակաօքսիդանտ – EGCG, այն պարունակվում է միայն և միայն կլանաչ թեյում: Իսկ նրա ամենահզոր կոնցենտրացիան պարունակվում է կանաչ թեյի տերևներում, որոնք աճեցվում են կորեական Չէջու կղզու թեյի դաշտերում, որտեղ ամենաօպտիմալ կլիմատն է կանաչ թեյի աճեցման համար: Այդ պատճառով կանաչ թեյից պատրաստված կոսմետիկ միջոցներից ամենաօգտակարչն այն է, որը բերվել է Կորեայից:

►Ժենշեն

Ժենշենը Կորայում գնահատվում է ավելի շատ, քան այլ ասիական երկրնեորում: Ժենշենի արմատը կորեուհիների համար երիտասարդեցման ամենակարևոր մասն է,այնօգնում է վերականգնել մաշկի խոնավեցման բալանսը, պայքարել ծերացման նշանների և հիպերպիգմենտացիայի/մաշկի վրա գունային հետքերի դեմ:

►Կորեական բաղնիքային փիլլինգ

Կորեուհիները սիրում են սկրաբ: Այդ պրոցեդուրաները նրանք անց են կացնում ոչ միայն տանը, այլև բաղնիքներում: Հիմա որոշ գեղեցկության սրահներում մատուցվում է նման ծառայություն, որն անվանում են «կորեական սպա»: Ահա թե որն է կորեուհիների մարմնի մաշկի հարթության գաղտնիքը:

►Թղթային դիմակներ դեմքի համար

Հիմա Կորեայում դա ամենաօգտագործվող արտադրանքն է: Իհարկե շուկայում ավելի շատ են չինական նմուշները: Բայց այնուամենայնիվ տեխնոլոգիան կորեական է: Այդ դիմակները կատարում են միանգամից երկու ֆունկցիա– մաքրում և սնուցում են մաշկը: Թղթային դիմակը պետք է անել շաբաթական մի անգամ: Իսկ դրանց տարածվածությունը բացատրվում է պրակտիկությամբ: Շատերին չէ, որ դուր է գալիս անհասկանալի ինչ-որ բան զգալ իր դեմին, իսկ դրանից հետո մի հատ էլ դեմքը պետք է մաքրել այդ դիմակից: Իսկ թղթային դիմակների դեպքում ամեն ինչ շատ պարզ է՝ թրջեցիր, դրեցիր, հանեցիր: Արագ է և հարմար:
Կորական թղթային դիմակները ոչ միայն անց են կացնում այտուցվածությունը՝ այլև սպիտակեցնում են մաշկը: Օրինակ դրա համար օգտագորշվում է թթի շերամի բոժոժի փոշին:

►Կորեական մինիմում

Եվրոպական արտադրողները հաճախ են ձգտում բազմաֆունկցիոնալ արտադրանքի՝ ցանկանալով կանանց ազատել մաշկի խնամքի համար բազմաթիվ տարբեր միջոցներ ունենալուց: Կորեուհիներն ուրիշ մոտեցում են ցուցաբերում: Առաջին հերթին նրանք չեն մոռանում պարանոցի և դեկոլտեի շրջանի համար նախատեսված հատուկ քսուքների մասին: Գումարած դրան՝ հատուկ միջոց աչքերի շուրջը խնամքի համար: Հետո մի քանի միջոց դեմքի համար:Պատկերացրեք թե որքան տուփիկներ են հավաքվում:Կորեուհիները միջինում օրեկան օգտագործում են 10-20 տեսակի մաշկի խնամքի միջոցներ:

►Կորեական ձգում

Կորեուհիները վաղուց են զբաղվում դեմքի յոգայով + դրան շնչառական վարժություններ և ստացվում է երիտասարդեցնող պրոցեդուրա: Եթե ամեն ինչ ճիշտ արվի, ապա այդ ամենը ոչ մի կնճռ չի առաջացնի, ավելին՝ կպակասեցնի դրանք:Եվ պետք չէ հարյուրավոր ասանաներ իմանալ դեմքի համար: Բավական է ամեն մոտեցման ժամանակ 10 անգամ նորմալ արտաբերել հետևյալ հնչյունները՝ «Մա, Մէ , Մի , Մո, Մու»:

►Կորեական դիմահարդարում

Որպես հավելում ասեմ, որ մաշկի խնամքի համար նախատեսված այդքան միջոցների քանակը կոմպենսացնում է համեստ դիմահարդարումը: Գլխավոր սկզբունքը պարզությունն է: Աչքերը ընդգծվում են սև լայներով, ստվերաներկը տարածում են միայն վերևի կոպին (հիմնականում սառը կիսաթափանցիկ երանգներ): Մի քիչ թարթչաներկ, իսկ այ հոնքերը պետք է շատ կոկիկ լինեն (դա արվում է անգույն գելով): Կերպարն ավարտում են վարդագույն այտաներկով և բնական հյութեղ երանգներով՝ շրթունքների համար:

Եվ այսպիսով կորեուհիների գեղեցկության սկզբունքը՝
«Քիչ դիմահարդարում, ավելի շատ մաշկի խնամք»

~¤>Windie<¤~

One Reply to “Կորեական գեղեցկության գաղտնիքներ”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!