Ըստ կորեացիների՝ հյուրանոցներն ուրվականների ամենասիրելի վայրն են:
Կորեացիները համարում են, որ սենյակները, որտեղ ինչ-որ մակնե արդեն ապրել է, ինչ-որ մեկը վիճել է, կամ ինչ-որ մեկին սպանել են, իր մեջ պահում է այդ ողջ էներգետիկան: Մեծ է հավանականությունը, որ այդ սենյակում ապրելիս, երբ գիշերը բացեք ձեր աչքերը, կարող եք տեսնել, թե ինչպես է սենյակովսպիտակ ստվեր թռչում…և լավ կլինի, որ նա ձեզ չնկատի…Բարեբախտաբար կան միջոցներ, որոնք կօգնեն խուսափել գիշերվա կեսին ուրվականի հետ բախվելուց…
1. Ծեծեք դուռը՝ նախքան սենյակ մտնելը:
2. Միանգամից ներս մի մտեք, թողեք որ ուրվականը հեռանա:
3. Մի զույգ հողաթափեր դրեք դռան առջև, և այնպես, որ մեկի թաթը ուղղված լինի դեպի դուռը, իսկ մյուսը դեպի պատուհանը:
4. Մահճակալի մոտ մի բաժակ ջուր և աղ դրեք:
5. Նախքան զուգարանակոնքից օգտվելը քաշեք ջուրը:
6. Մի հագեք կարմիր կամ սև հագուստ, լավ կլինի ինչ-որ դեղին բան հագնել:
7. Եթե սենյակում աստվածաշունչ կա, ապա ձեռք մի տվեք, թող մնա ինչպես կա:
8. Նախքան պառկելը անջատեք լույսն ու փակեք զուգարանի դուռը:
9. Պառկեք այնպես, որ հայելու մեջ չարտացոլվի, թե ինչպես եք քնում:
10. Ձեր կոշիկները կոկիկ մի դասավորեք, թողեք որ դրանց թաթերը տարբեր կողմ ուղղված լինեն,: Դա նրա համար է, որպեսզի ուրվականը դրանք չհագնի:
*Ահա թե ինչ են խորհուրդ տալիս չափազանց սնահավատ մարդիկ
~¤>Windie<¤~
ik da koreyayi vor hyuranocme
Կոնկրետ տեղը չգիտենք, բայց որ ուշադիր լինեք, մարդկանց ռեակցիայից կզգաք:
LAV SNORAKALUTYUN IK MIBAN HARCNEM KORERENOV BAREV@ INCPESE
անյոհասեյո-պաշտոնական ձևնա
անյոնգ-ոչ պաշտոնական,բայց վերջի գն չի կարդացվում